Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Դիֆիրամբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դիֆիրամբ, Դիթիրամբ (հունարեն՝ διθύραμβος - «երգ»), հին հունական երգչախմբային քնարերգության ժանր, ուրախության և գինու աստված Դիոնիսոսին (Բաքոս) նվիրված փառաբանական երգ։

Դիֆիրամբները բուռն խնջույքային բնույթի ժողովրդական հիմներ էիր, որոնք կատարվում էին խմբով, հիմնականում կերպարանափոխված սատիրների կողմից։ Պարերի ու նվագի ուղեկցությամբ կատարվում էր հանդեսների, խաղողի բերքահավաքի, տոների ժամանակ («դիֆերամբ» բառն ինքը Դիոնիսոսի հատկանիշներից է)։ Լայն տարածում է գտնում նաև անհատ բանաստեղծների (Պինդարոս, Արիոն) ստեղծագործության մեջ[1]։ Ք. ա. 7-րդ դարում պոետ Արիոնը դիֆիրամբին գեղարվեստական ձևավորում տվեց, հատկապես երաժշտական մասին։ Ավելի ուշ՝ դիֆիրամբներից սկիզբ է առնում անտիկ ողբերգությունը։ Ք.ա. 5-րդ դարի պոետ Բակքիլիդեսի դիֆիրամբներն իրենց բնույթով մոտ են դրամային, երբեմն ստանում են երկխոսությունների ձև ավլոսի (հին հունական փողային երաժշտական գործիք) նվագակցությամբ և երգչախմբի երգելու հերթագայությամբ։

Նոր եվրոպական գրականության մեջ դիֆիրամբային ձևի վերակենդանացման փորձերը կապվում են Վերածննդի հետ, միայն թե դիֆիրամբի գաղափարը դեռևս 18-րդ դարում լիովին չէր համապատասխանում իր նախնական ձևին։ Իտալիայում դիֆիրամբը վերամշակման է ենթարկվում Բարոկկոյի շրջանում՝ փարթամ ձևերի հանդեպ նրա բնորոշ միտումով (Ֆրանչեսկո Ռեդի «Վակխը Տոսկանայում», Ջիրոլամո Բարուֆալդի «Վակխի հաղթահանդեսը»)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1980). Գրականագիտական բառարան. Երևան: «Լույս». էջ էջ 102.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Sheibe E. De dithyramborum graecorum argumentis. Lipsiae, 1862.
  • Pickard-Cambridge A.W. Dithyramb, Tragedy and Comedy. 2nd ed. Oxford, 1962.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 418