Դոմենիկո Ֆոնտանա
Դոմենիկո Ֆոնտանա Domenico Fontana | |
---|---|
Ծնվել է | 1543[1][2][3][…] |
Ծննդավայր | Մելիդե, Paradiso Subdistrict, Լուգանո շրջան, Տիչինո, Շվեյցարիա |
Մահացել է | 1607[1][3][4][…] |
Վախճանի վայրը | Նեապոլ, Նեապոլի թագավորություն |
Ազգություն | իտալացի |
Ստեղծագործություն(ներ) | Սան Լուիջի դե Ֆրանչեզի, Քուիրինալյան պալատ, Լատերանյան պալատ, Նեապոլի թագավորական պալատ, Վատիկանի առաքելական պալատ և Villa Sforzesca? |
Ոճ | մաներիզմ |
Մասնագիտություն | ճարտարապետ, նկարիչ, քանդակագործ, քաղաքաշինարար և ճարտարագետ |
Պարգևներ և մրցանակներ | |
Domenico Fontana Վիքիպահեստում |
Դոմենիկո Ֆոնտանա (իտալ.՝ Domenico Fontana), (1543[1][2][3][…], Մելիդե, Paradiso Subdistrict, Լուգանո շրջան, Տիչինո, Շվեյցարիա - 1607[1][3][4][…], Նեապոլ, Նեապոլի թագավորություն), իտալացի ճարտարապետ։ Ծնվել է ներկայիս Տիչինո քաղաքում։ Աշխատել է Իտալիայում՝ Հռոմում և Նեապոլում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոմենիկո Ֆոնտանան ծնվել է Լուգանո լճի մոտ գտնվող Մելիդե գյուղում, որը ներկայիս Տիչինո քաղաքի մասն է կազմում։ Հռոմ է տեղափոխվել 1563 թվականին՝ նախքան Միքելանջելոյի մահը, որպեսզի միանա իր ավագ եղբորը՝ Ջիովաննիին[5]։ Նա վստահություն էր ձեռք բերել Կարդինալ Մոնտալտոյի՝ նույն ինքը Սիքստոս V Պապի մոտ, որը 1584 թվականին նրան հանձնարարում է Սանտա Մարիա Մաջորե եկեղեցու դել Պրեսեպիո կապելլայի կառուցումը։ Դա մի հիանալի կառույց է՝ հարուստ և ծանրաբեռնված հարդարանքով, որը ոչ մի կերպ չի խոչընդոտում հիմնական ճարտարապետական ուրվագիծը։ Այն ամբողջանում է գմբեթով, որն արված է Մոնտեպուլչիանոյի Սան Մարիո եկեղեցու ոճով։ Ֆոնտանան Սանտա Մարիա Մաջորե եկեղեցու կողքին կառուցում է նաև Մոնտալտո պալատը, որի դեկորատիվ քանդակներն ու ժանեզարդերը շատ տպավորիչ են։
Երբ կարդինալ Մոնտալտոն ձեռնադրվում է որպես Սիքստոս V Պապ, Դոմենիկո Ֆոնտանային նշանակում է Սուրբ Պետրոսի բազիլիկի ճարտարապետ՝ շնորհելով նրան «Ոսկե Աստղի շքանշան»։ Ֆոնտանան Սուրբ Պետրոսի գմբեթին ավելացնում է լապտեր, ինչպես նաև առաջարկում է երկարաձգել ինտերիերը լայնածավալ նավով։
Առավել նշանակալի փոփոխություններ նա իրականացրել է Լաթերանյան բազիլիկում, որտեղ ներմուծել է հյուսիսային ճակատի շքեղ կրկնակի կամարաշարքը, ինչպես նաև ավելացրել է Սուրբ աստիճանի երկհարկանի սյունասրահը։ Սյուների նախասիրությունը, որպես ճարտարապետական էական հատկանիշ, հանդիպում է նաև Դոմենիկոյի և նրա եղբոր՝ Ջիովաննի կողմից կերտված շատրվաններում, ինչպես օրինակ՝ Ակվա Պաոլա կամ Տերմինի շատրվաններում։
Ի թիվս աշխարհիկ շինությունների իր զուսպ ոճով առանձնանում է Լաթերանյան պալատը, որի կառուցվածքային սկզբունքները և ճարտարապետական լուծումներն անհերքելի են, բայց և այնպես այստեղ ակնհայտ է երևակայության լիակատար բացակայությունը և ոճի միանմանությունը։ Ճարտարապետական խնդրի մեկ լուծումը բնորոշ էր Ֆոնտանային, ինչը հանդիպում է Լաթերանյան պալատում, հետագայում՝ Վատիկանում և Քուիրինալյան պալատում։
Եգիպտական կոթողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1586 թվականին նա կանգնեցրել է Սուրբ Պետրոսի հրապարակի կոթողը, որը կշռում է 327 տոննա։ Աշխատանքներին մասնակցել է 900 մարդ, 75 ձի, նաև օգտագործվել է անհամար փոկանիվներ ու պարաններ։ Ողջ աշխատանքի նկարագիրը Ֆոնտանան ներկայացրել է «Della transportatione dell'obelisco Vaticano e delle fabriche di Sisto V (Rome, 1590)»-ում[6]։ Հայտնի է, որ աստղագետ Իգնացիո Դանտին ևս աջակցել է նրան այս աշխատանքներում։ Ֆոնտանան նաև օգտագործել է իր կայուն գիտելիքները, ինչն առաջացրել է համամարդկային զարմանք այն ժամանակ, երբ նա մոնտաժում էր մյուս երեք հնագույն կոթողները Պիացցա դել Պոպոլոյում, Սանտա Մարիա Մաջորեի հրապարակում և Լաթերանյան հրապարակում։
Այլ աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն բանից հետո, երբ մահանում է Սիքստոս V Պապը, Ֆոնտանան շարունակում է ծառայությունը նրա հաջորդի՝ Կղեմես VIII Պապի մոտ։ Շուտով սակայն, դժգոհելով նրա ոճից, և մեղադրելով հանրային գումարների յուրացման մեջ, պապը նրան ազատում է պաշտոնից[5], և Դոմենիկո Ֆոնտանան տեղափոխվում է Նեապոլ։ Այնտեղ նրան ընդունում Է ճարտարապետ Վիչերոյը։ Մի շարք ջրանցքներ նախագծելուց հետո նա կառուցում է Նեապոլի թագավորական պալատը։
Դոմենիկո Ֆոնտանան մահացել է 1607 թվականին։ Նրա մարմինն ամփոփված է Սանտ Աննա դեյ Լոմբարդի եկեղեցում։
Նրա եղբայրը՝ Ջիովաննի Ֆոնտանան, նույնպես ճարտարապետ է եղել, իսկ նրա որդին՝ Ջուլիո Չեզարեն եղել է Նեապոլի արքայական տան ճարտարապետը[5]։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Domenico Fontana. Della transportatione dell'obelisco Vaticano e delle fabriche di Sisto V. Rome 1590.
- Առցանց խմբագրություն, Նյու Յորքի հանրային գրադարանից
- Առցանց խմբագրություն from Rare Book Room.
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Լաթերանյան կոթողի պատվանդանը և շատրվանը
-
Սանտա Մարիա Մաջորե եկեղեցի
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Henze, Anton. Kunstführer Rom. — Stuttgart: Reclam, 1994. — ISBN 3-15-010402-5.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Union List of Artist Names
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Biblioteca Virtual Miguel de Cervantes (իսպ.) — 1999.
- ↑ 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Chisholm, Hugh, ed. (1911). "Fontana, Domenico". Encyclopædia Britannica. 10 (11th ed.). Cambridge University Press. p. 607.
- ↑ New York Public Library digital collections
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոմենիկո Ֆոնտանա» հոդվածին։ |
|