Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Դևիդ Կոխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դևիդ Կոխ
անգլ.՝ David Koch
Դիմանկար
Ծնվել էմայիսի 3, 1940(1940-05-03)[1][2]
ԾննդավայրՈւիչիտո, Կանզաս, ԱՄՆ[1]
Մահացել էօգոստոսի 23, 2019(2019-08-23)[1][2] (79 տարեկան)
Մահվան վայրՍաութհեմփթոն, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՄասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (1963), Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (1962) և Դիրֆիլդի ակադեմիա (1959)
Մասնագիտությունգործարար, ճարտարագետ, ձեռնարկատեր, քաղաքական գործիչ, վաճառական, քիմիկոս, քաղաքական ակտիվիստ և բարեգործ
ԱմուսինJulia Koch?
Ծնողներհայր՝ Ֆրեդ Կոխ, մայր՝ Mary Clementine Koch?
ԿուսակցությունLibertarian Party? և ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կայքkochfamilyfoundations.org
news.kochind.com/media-resources/leadership-bios/david-h-koch
davidkochfoundation.org
 David H. Koch Վիքիպահեստում

Դևիդ Համիլթոն Կոխ (անգլ.՝ David Hamilton Koch, մայիսի 3, 1940(1940-05-03)[1][2], Ուիչիտո, Կանզաս, ԱՄՆ[1] - օգոստոսի 23, 2019(2019-08-23)[1][2], Սաութհեմփթոն, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[1]), ամերիկացի գործարար, մարդասեր, քաղաքական ակտիվիստ և ճարտարագետ-քիմիկոս։ 1970 թվականին միացավ ԱՄՆ-ում մասնավոր ընկերությունների մեջ 2-րդը համարվող Koch Industries ընտանեկան բիզնեսին։ 1979 թվականին դարձավ Koch Industries-ի Koch Engineering մասնաճյուղի նախագահը, իսկ 1983 թվականին եղբոր՝ Չարլզի հետ՝ Koch Industries-ի համասեփականատերը։ Այժմ զբաղեցնում է ընկերության գործադիր փոխնախագահի պաշտոնը։

Կոխն ազդեցիկ ազատական է։ 1980 թվականին ԱՄՆ փոխնախագահի թեկնածու էր Ազատական կուսակցությունից․ ֆինանսապես օգնեց նաև քարոզարշավին։ Հիմնադրել է «Ձայնեղ տնտեսության քաղաքացիներ» (անգլ.՝ Citizens for a Sound Economy) քաղաքական խումբը[3]։ Նա և եղբայրը՝ Չարլզը, նվիրատվություններ են կատարել քաղաքական պաշտպանության խմբերի[4] և գրեթե միշտ հանրապետական քաղաքական քարոզարշավներին[5]։

Portfolio.com կայքը նրան բնութագրել է որպես «Ամերիկայի ամենաբարեհոգի, բայց ուշադրություն գրավել չցանկացող մարդասերներից մեկը»[6]։ Կոխը բարեգործություններ է կատարել Լինքոլն Սենթրին, Սլոան Քեթերինգին, Նյու Յորքի եկեղեցական հիվանդանոցի վերարտադրողական առողջության կլինիկային և ԱՄՆ բնության պատմության թանգարանին[3]։ Լինքոլն Սենթրում գտնվող Նյու Յորքի պետական թատրոնը, որը Նյու Յորքի բալետի տունն է համարվում, 2008 թվականից կրում է Դևիդ Կոխի անունը՝ այն բանից հետո, երբ Դևիդը 100 մլն ԱՄՆ դոլար նվիրաբերեց թատրոնի վերանորոգման համար։

2012 թվականի տվյալներով Կոխն ԱՄՆ-ի 4-րդ ամենահարուստ մարդն էր, իսկ 2013 թվականի տվյալներով՝ Նյու Յորքի ամենահարուստ մարդը[7]։ 2014 թվականի տվյալներով՝ աշխարհի 9-րդ ամենահարուստ մարդն էր[8]։

1991 թվականի USAir 1493 ավիավթարի վերապրողներից է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 https://www.nytimes.com/2019/08/23/us/david-koch-dead.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 Suzan Mazur, "The Altenberg 16: An Exposé of the Evolution Industry", North Atlantic Books, 2010, 343 pages
  4. Goldman, Andrew (2010 թ․ հուլիսի 25). «The Billionaire's Party: David Koch is New York's second-richest man, a celebrated patron of the arts, and the tea party's wallet». New York magazine. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 26-ին.
  5. «Koch Industries: Summary». OpenSecrets.org. Վերցված է 2015 թ․ հունիսի 10-ին.
  6. Weiss, Gary, "The Price of Immortality", Condé Nast Portfolio, November 2008.
  7. «David Koch – Forbes». Forbes. 2011 թ․ մարտի 9. Վերցված է 2015 թ․ հունիսի 10-ին.
  8. «Hurun Report Global Rich List 2014». Hurun Report. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]