Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Ռոբին Լի (գործարար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբին Լի
չինարեն՝ 李彦宏
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 17, 1968(1968-11-17)[1] (55 տարեկան)
ԾննդավայրYangquan, Շանսի, Չինաստան
Քաղաքացիություն Չինաստան
ԿրթությունՊեկինի համալսարան և Բուֆալոյի Նյու Յորք նահանգի համալսարան
Մասնագիտությունձեռնարկատեր, գյուտարար, գործարար, համակարգչային գիտնական և software engineer
ԱշխատավայրBaidu
Զբաղեցրած պաշտոններգլխավոր գործադիր տնօրեն և Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհրդաժողովի ազգային կոմիտեի անդամ
Պարգևներ և
մրցանակներ
 Robin Li Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռոբին Լի (այլ կիրառումներ)

Ռոբին Լի Յանհուն (չինարեն՝ 李彦宏, նոյեմբերի 17, 1968(1968-11-17)[1], Yangquan, Շանսի, Չինաստան), չինացի ձեռնարկատեր, Baidu ընկերության հիմնադիր, գլխավոր գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ։ Միլիարդատեր է, 2015 թվականին Forbes ամսագրի վարկանիշային ցանկում չինացի միլիարդատերերի շրջանում $15,3 միլիարդ ունեցվածքով զբաղեցրել է 5-րդ տեղը[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբին Լին ծնվել է 1968 թվականին Պեկինից հարավ-արևմուտք գտնվող Յանցյուան քաղաքում՝ բանվորի ընտանիքում։ Նա ընտանիքի հինգ երեխաներից չորրորդն էր, միակ տղան։

Պեկինի համալսարանում սովորել է ինֆորմատիկա։ Այն ավարտելուց հետո սովորել է Բուֆալոյի Նյու Յորքի համալսարանի մագիստրատուրայում։

Ուսումն ավարտելուց հետո աշխատանքի է ընդունվել IDD ընկերությունում, որը Dow Jones & Company ընկերության դուստր ընկերությունն է։ Այնուհետև աշխատանքի է անցել Infoseek ընկերությունում, որը որոնողական առաջին ընկերություններից մեկն է։

2000 թվականին իր ընկերոջ՝ կենսաքիմիկոս Էրիկ Սյուի հետ, Պեկինում հիմնել է Baidu ընկերությունը։ 1,2 միլիոն մեկնարկային կապիտալն ստացել էին ամերիկյան վենչուրային ընկերություններիններից։ Ընկերության անվանումը վերցվել է Սուն դինաստիայի ժամանակվա զինվորական գործիչ Սին Ցիցզիի պոեմից։ Մեկ տարի անց վենչուրային ընկերություններից ստացել են ևս 10 միլիոն ներդրումային կապիտալ։ 2004 թվականին Baidu ընկերությունը դարձել է Չինաստանի առաջատար որոնողական համակարգը[4]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբին Լին ամուսնացած է Դոգմին (Մելիսսա) Մայի հետ, որը նույնպես աշխատում է Baidu ընկերությունում[5][6]։ Նրանք ունեն 4 երեխա և ապրում են Պեկինում[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. http://www.xinhuanet.com/politics/2018-12/18/c_1123872223.htm (չին.)
  3. Robin Li on Forbes Lists
  4. Энди Гринберг Бросить вызов Google // Forbes.ru
  5. «Baidu focuses on AI as founder hires new management team». scmp.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.
  6. «She has been a partner of Robin Li, now return to Baidu as a special assistant». www.bestchinanews.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.
  7. «Robin Li». Forbes (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբին Լի (գործարար)» հոդվածին։