Եվրոպայի օրհներգ
Ode to Joy | |
---|---|
Լյուդվիգ վան Բեթհովենի օրիգինալ նոտաներ | |
Տեսակ | օրհներգ և Եվրամիության խորհրդանիշ |
Երգահան | Լյուդվիգ վան Բեթհովեն |
Երկիր | Եվրամիություն, Եվրախորհուրդ |
Հաստատված | 1972 (Եվրոպայի Խորհուրդ)[1] 1985 (Եվրամիություն)[1] |
Հիմք | Ձոն ուրախության և Սիմֆոնիա № 9 |
Ode an die Freude Վիքիպահեստում |
Եվրոպայի օրհներգ, Եվրամիության և Եվրախորհրդի օրհներգն է, համարվում է Եվրոպայի խորհրդանիշներից մեկը։ Հիմնված է Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի չորրորդ մասի գլխավոր թեմայի վրա գործիքային ձևավորմամբ[1] և կատարվում է երկու կազմակերպությունների պաշտոնական միջոցառումների ժամանակ։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրիդրիխ Շիլլերը «Ձոն ուրախության» բանաստեղծությունը գրել է 1785 թվականին՝ որպես «մարդկանց եղբայրության տոնում»։ 1823 թվականին՝ Շիլլերի մահվանից հետո, Լյուդվիգ վան Բեթհովենն օգտագործեց ստեղծագործության բառերը իր 9-րդ սիմֆոնիայի չորրորդ (եզրափակիչ) մասի համար։
Դիրիժոր Հերբերտ ֆոն Կարայանը գրել է Եվրոպայի օրհներգի երեք պաշտոնական գործիքային վերադաշնակում` դաշնամուրի, փողային նվագախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար։ Նա նաև փոխել է երաժշտության տեմպը։ Այնտեղ, որտեղ Բեթհովենն օգտագործել է կես նոտա, Կարայանն օգտագործել է քառորդական։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրամիության նախարարների կոմիտետը 1972 թվականի հունվարի 19-ին Ստրասբուրգում պաշտոնապես հայտարարեց Եվրոպայի օրհներգը` Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի 4-րդ մասը՝ «Ձոն ուրախության» նախերգանքը։
Բեթհովենի սիմֆոնիայում օգտագործվել են Շիլլերի բանաստեղծության գերմաներեն բառերը, սակայն 1972 թվականին օրհներգի հաստատման ժամանակ բառերը հանել են, որպեսզի գերապատվությունը չտրվի ոչ մի լեզվի։
2010 թվականի հոկտեմբերի 4-ին օրհներգը հնչել է առաջին անգամ սպորտային պաշտոնական մրցումների ժամանակ, երբ Եվրոպայի թիմը հաղթեց ԱՄՆ-ի թիմին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «The European Anthem». The European Commission. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 24-ին.
|