Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Էլեն Բյորստին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլեն Բյորստին
անգլ.՝ Ellen Burstyn
Ծնվել էդեկտեմբերի 7, 1932(1932-12-07)[1][1][1][…] (92 տարեկան)
ԾննդավայրԴետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[2]
ԿրթությունCass Technical High School? և Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնսուֆիզմ[3]
Մասնագիտությունդերասանուհի, բնավորության դերասան, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
ԸնտրանիThe Last Picture Show?, Սատանա քշողը, Ալիսան այստեղ այլևս չի ապրում, Same Time, Next Year?, Resurrection?, Օրենք ու կարգ: Հատուկ կորպուս, Ռեքվիեմ երազանքի համար (ֆիլմ), The Stone Angel? և Political Animals?
Ամուսին(ներ)Neil Nephew?
Պարգևներ և մրցանակներ
Օսկար լավագույն դերասանուհու համար[4]

«Թոնի» մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար պիեսում

Միչիգանի կանանց փառքի սրահ

[5]

Ոսկե գլոբուս մրցանակ կոմեդիա կամ մյուզիքլ ժանրում կանացի լավագույն դերակատարման համար

Անկախ ոգի մրցանակ

Genie Awards?

[6]

BAFTA մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար

Էմմի մրցանակ մինիսերիալի կամ կինոնկարի լավագույն երկրորդ պլանի դերասանուհու համար

«Էմմի» մրցանակ դրամատիկական հեռուստասերյալներում հրավիրված ամենալավ դերասանուհի կատեգորիայում

Drama Desk Award for Outstanding Actress in a Play?

Berlinale Camera?

Satellite Award for Best Actress – Motion Picture?

Boston Society of Film Critics Award for Best Actress?

Chicago Film Critics Association Award for Best Actress?

Florida Film Critics Circle Award for Best Actress?

ԱՄՆ կինոքննադատների ազգային ընկերության մրցանակ երկրորդ պլանի կանացի լավագույն դերակատարման համար

New York Film Critics Circle Award for Best Supporting Actress?

Online Film Critics Society Award for Best Actress?

Canadian Screen Award for Best Actress in a Comedy Series?

Fangoria Chainsaw Award for Best Actress?

և

Mary Pickford Award?

Անդամությունjury at the Berlin International Film Festival? և jury at the Cannes Festival?
ellenburstyn.net

Էլեն Բյորստին (անգլ.՝ Ellen Burstyn, Էդնա Ռեյ Ջիլուլի (անգլ.՝ Edna Rae Gillooly), դեկտեմբերի 7, 1932(1932-12-07)[1][1][1][…], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[2]), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասանուհի։ «Օսկար» (1975), BAFTA (1975), «Ոսկե գլոբուս» (1979), «Թոնի» (1975), «Ջինի» (2008) և երկու «Էմմի» (2009, 2013) մրցանակների դափնեկիր։ Դերասանական կարիերան սկսել է 1957 թվականին՝ կատարելով Լինդայի դերը «Քրաֆթի հեռուստատեսային թատրոնը» ֆիլմում (1947-1958)։

Կինոյում նրա առաջին նշանակալի աշխատանքը եղել է Լոիզ Ֆերոուի դերը 1971 թվականի «Վերջին կինոսեանսը» ֆիլմում, որի համար դերասանուհին ներկայացվել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների «Երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման» համար։ 1973 թվականին Էլեն Բյորստինը նկարահանվել է «Սատանա քշողը» սարսափ ֆիլմում․ այդ դերի համար նա ներկայացվել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների «Կնոջ լավագույն դերակատարման» համար։

Դերասանների շրջանում Էլեն Բյորստինը ճանաչման է արժանացել «Ալիսան այստեղ այլևս չի ապրում» (1974) դրամատիկական ֆիլմում Ալիսա Հայյաթի դերը կատարելուց հետո, որի համար արժանացել է «Օսկար» և BAFTA մրցանակների, ինչպես նաև ներկայացվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի «Կնոջ լավագույն դերակատարման» համար 1975 թվականին։ Նա «Օսկար» մրցանակի ներկայացվել է նաև 1979, 1981 և 2001 թվականներին «Կնոջ լավագույն դերակատարման» անվանակարգում «Այս նույն ժամանակ՝ հաջորդ տարի» (1978), «Հարություն» (1980) և «Ռեքվիեմ երազանքի համար» (2000) ֆիլմերում կատարած դերերի համար։

1975 թվականին Էլեն Բյորստինն արժանացել է «Թոնի» թատերական մրցանակի «Կնոջ լավագույն դերակատարում պիեսում» անվանակարգում։ Նա նաև երեք անգամ ներկայացվել է ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակի (2001, 2008, 2015) և վեց անգամ՝ «Ոսկե գլոբուս» մրցանակի (1972, 1974, 1975, 1981, 1982, 2001), որոնցից հաղթել է միայն մեկ անգամ՝ «Կնոջ լավագույն դերակատարման» անվանակարգում մրցանակի արժանանալով «Այս նույն ժամանակ՝ հաջորդ տարի» (1978) ֆիլմում կատարած դերի համար։ Էլեն Բյորստինը մեծ հաջողություն է ունեցել հեռուստատեսությունում․ 2009 թվականին նա արժանացել է «Էմմի» մրցանակի դրամատիկական հեռուստասերիալում կնոջ լավագույն դերակատարման համար («Օրենք և կարգ։ Հատուկ կորպուս», 1999), իսկ 2013 թվականին՝ «Երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարում մինի սերիալում կամ ֆիլմում» անվանակարգում («Պոլիտիկաններ», 2012)։

Դերասանուհին ներկայացվել է նաև «Էմմի» ցերեկային մրցանակի «Ակնառու կատարող մանկական, երիտասարդական կամ ընտանեկան հատուկ թողարկումներում» անվանակարգում «Ջրահարսը» ֆիլմի համար 2001 թվականին և վեց անգամ ներկայացվել է «Էմմի» մրցանակի (1981, 1987, 2006, 2008, 2014, 2016)։ Էլեն Բյորստինը նաև ստացել է «Ջինի» կանադական բարձրագույն կինոմրցանակ «Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում «Քարե հրեշտակ» ֆիլմի համար 2008 թվականին։

2014 թվականին Էլեն Բյորստինն արժանացել է Անգլիական միջազգային կինոփառատոնի հատուկ մրցանակի, իսկ 2015 թվականին՝ Մերի Փիքֆորդի անվան «Արբանյակ» հատուկ մրցանակի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեն Բյորստինը ծնվել է 1932 թվականի դեկտեմբերի 7-ին ԱՄՆ Միչիգան նահանգի Դեթրոյթ քաղաքում, Մարի (ծննդյան անունը՝ Ամել) և Ջոն Օսթին Գիլուլիների ընտանիքում։ Հայրը եղել է գրող[7]։ Էելեն Բյորստինն ունի իռլանդական, ֆրանսիական, հոլանդական ու հնդկացիական արմատներ[8][9]։ Նա ունի երկու եղբայր՝ Ջեքը և Սթիվը[7][10]։ Ծնողները բաժանվել են, երբ նա դեռ փոքր էր, և նա ապրել է մոր ու խորթ հոր հետ[7]։

Էլեն Բյորստինը հաճախել է դասընթացների «Cass Technical High School» և «University-preparatory school» ուսումնական հաստատություններում, որոնք սովորողներին թույլ էին տալիս ընտրել կրթության որոշակի ոլորտ։ Բյորստինը մասնագիտացել է նորաձև հագուստի դիզայնի բնագավառում[11]։ Միջնակարգ դպրոցում սովորելու ընթացքում նա եղել է ուսանողական խորհրդի անդամ և նախագահ յունիորների դասարանում։ Ուսուցման վերջին տարում մի քանի քննություն չհանձնելուց հետո նա թողել է դպրոցը[12][13]։

Դպրոցից հեռանալուց հետո Էլեն Բյորստինն ստացել է մոդելի աշխատանք Դեթրոյթի հանրախանութում։ Հետագայում նա տեղափոխվել է Դալլաս, որտեղ շարունակել է աշխատել որպես մոդել նախքան Նյու Յորք տեղափոխվելը։ 1955 թվականից մինչև 1956 թվականը նա որպես պարուհի աշխատել է «The Jackie Gleason Show»-ում[14]։ Դրանից հետո նա որոշել է դառնալ դերասանուհի և վերցրել է Էլեն Մաքրեյ բեմական անունը․ նա փոխել է ազգանունը Նիլ Բյորստինի հետ ամուսնանալուց հետո[15]։

Առաջին դերեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեն Բյորստինը Բրոդվեյում իր նորամուտը կատարել է 1957 թվականին «Արդար խաղ» թատերական պիեսում։ Մինչ 1960-ական թվականների սկիզբը սկսել են ուշադրության արժանանալ սկսնակ դերասանուհու հաջողությունները «փոքր էկրանին», և Բյորստինը որոշակի ժամանակով դադարեցրել է կարիերան, որպեսզի սովորի Լի Ստրասբերգի դերասանական ստուդիայում։

Սկսած 1950-ական թվականների վերջից և 1960-ական թվականների ընթացքում Էլեն Բյորստինը՝ որպես հրավիրված դերասան, խաղացել է տարբեր հեռուստասերիալներում, որոնցից են՝ «Բժիշկ Քիլդեր» (1961-1966), «77 Սանսեթ Ստրիպ» (1958-1964), «Բեն Քեյսի» (1961-1966), «Ծուխ հրացանափողից» (1955-1975), «Փերի Մեյսոն» (1957-1966), «Սայլերի քարավան» (1957-1965), «Մեծ հովիտ» (1965-1969), «Վիրջինիացիներ» (1962-1971) և այլն։

Էլեն Բյորստինը Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում 2007 թվականին

1964-1965 թվականներին Էլեն Բյորստինը կատարել է բժիշկ Քեյթ Բարտոկի երկրորդական դերը NBC ալիքի «Բժիշկներ» սերիալում։ 1967 թվականից մինչև 1968 թվականը նա նկարահանվել է АВС ալիքի «Պողպատե հովատակ» սերիալում՝ մարմնավորելով Ջուլի Փարսոնսին[16]։ Դերասանուհին Էլեն Մաքրեյ անունն օգտագործել է մինչև 1967 թվականը, ինչից հետո նա ամուսնացել է Նիլ Բյորստինի հետ ու վերցրել նրա ազգանունը[17]։ Էլեն Բյորստինի համար նշանակալի է եղել դերը Փիթեր Բոգդանովիչի «Վերջին կինոսեանսը» (1971) ֆիլմում, որի համար դերսանուհին ներկայացվել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների։

Հաջողություն և հետագա աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականին Էլեն Բյորստինը մասնակցել է «Այգու թագավորը» քրեական դրամայի նկարահանման աշխատանքներին, որտեղ նրա գործընկերն է եղել դերասան Ջեք Նիկոլսոնը։ Նրա հաջորդ նշանակալի աշխատանքը եղել է Քրիս Մաքնիլի դերը ռեժիսոր Ուիլյամ Ֆրիդկինի «Սատանա քշողը» սարսափ ֆիլմում (1973)։ Այդ դերի համար Էլեն Բյորստինը կրկին ներկայացվել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս մրցանակների։ Էլեն Բյորստինի լավագույն աշխատանքներից է դարձել Ալիսա Հայյաթի դերը «Ալիսան այլևս այստեղ չի ապրում» դրամատիկական ֆիլմում, որի համար նա արժանացել է «Օսկար» և BAFTA մրցանակների, ինչպես նաև ներկայացվել է «Ոսկե գլոբուս» կինոմրցանակի «Կնոջ լավագույն դերակատարում – դրամա» անվանակարգում 1975 թվականին։

«Ալիսան այլևս այստեղ չի ապրում» ֆիլմի հերոսուհին ծանր ճակատագիր ունեցող կին է, որն ամուսնու մահվանից հետո մնում է առանց ապրուստի միջոցների և ստիպված է լինում աշխատել որպես մատուցողուհի, որպեսզի պահի դեռահաս որդուն։ Նրան թվում է, թե ամեն լավագույնը մնացել է անցյալում։ Սակայն անսպասելիորեն Ալիսայի կյանքում հայտնվում է Դևիդը (որին մարմնավորել է Քրիս Քրիստոֆերսոնը), որն անում է ամեն ինչ նրանց կյանքը թեթևացնելու համար։ 1980 թվականին թողարկվել է «Հարություն» ֆիլմը, որտեղ Էլեն Բյորստինը մարմնավորում է բուժելու գերբնական ունակություններ ունեցող կնոջ։ Իր դերակատարման համար նա ներկայացվել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների «Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում 1981 թվականին։ 1977 թվականին Էլեն Բյորստինը եղել է Բեռլինի 27-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի կազմում․ այդ կինոփառատոնի ժյուրիի կազմում դերասանուհին ընդգրկվել է նաև 1988 թվականին[18][19]։

1978 թվականին էկրան է բարձրացել «Այս նույն ժամանակ՝ հաջորդ տարի» ֆիլմը, որ նկարահանվել է Բեռնարդ Սլեյդի պիեսի հիման վրա։ Ֆիլմի հիմքում ընկած է երկու սիրահարների պատմություն, որոնք հանդիպում են բոլորից գաղտնի 26 տարի։ Այդ ֆիլմում կատարած դերի համար Էլեն Բյորստինը ներկայացվել է «Օսկարի» և ստացել «Ոսկե գլոբուս» «Կնոջ լավագույն դերակատարում – դրամա» անվանակարգում 1979 թվականին, իսկ հետագայում այդ դերի համար նա արժանացել է «Թոնի» թատերական մրցանակի «Կնոջ լավագույն դերակատարում պիեսում» անվանակարգում։

Էլեն Բյորստինը «Էմմի» 61-րդ մրցանակաբաշխության ժամանակ, 2009 թվական

Հաջողության հասնելուց հետո Էլեն Բյորստինը կարճատև ընդմիջում է կատարել իր կարիերայում և 1978 թվականին նկարահանվել է ֆրանսիացի ռեժիսոր Ալեն Ռենեի ֆիլմում, սակայն այդ նախագիծը մեծ հաջողություն չի ունեցել։ 1980-ական թվականներին Էլեն Բյորստինը գրեթե չի նկարահանվել կինոյում, սակայն երկու անգամ ներկայացվել է «Էմմի» մրցանակի հեռուստասերիալներում կատարած դերերի համար։ Նա ներկայացվել է նաև «Ջինի» կանադական բարձրագույն կինոմրցանակի «Օտարերկրացի լավագույն դերասանուհի» անվանակարգում «Հյուսիսի լռությունը» ֆիլմում դերակատարման համար։ 1990-ական թվականներին դերասանուհին շարունակել է աշխատել հեռուստատեսությունում, ինչպես նաև կատարել է մի քանի ոչ մեծ դերեր «Գերեզմանային ակումբ» (1993), «Լաթերից ծածկոց» (1995), «Դայակների ակումբ» (1995) ֆիլմերում։

2000 թվականին թողարկվել է ռեժիսոր Դարրեն Արոնոֆսկու «Ռեքվիեմ երազանքի համար» ֆիլմը, որում Էլեն Բյորստինը մարմնավորում է միայնակ ծեր կնոջ՝ Սառա Գոլդֆարբին, որն ապրում է հեռուստաշոուում հայտնվելու երազանքով, ընդունում է նիհարելու դեղահաբեր և հետզհետո կորցնում է կապը իրականության հետ։ Նրա հետ այդ ֆիլմում նկարահանվել են Ջարեդ Լետոն, Ջենիֆեր Քոնելին ու Մառլոն Ուեյանս։ Էլեն Բյորստինի դերակատարումն այդ ֆիլմում բարձր է գնահատվել կինոքննադատների կողմից, և դերասանուհին վեցերորդ անգամ ներկայացվել է «Օսկարի», ինչպես նաև «Ոսկե գլոբուսի» և ԱՄՆ կինոքննադատների գիլդիայի մրցանակի և ստացել «Անկախ ոգի» և «Արբանյակ» մրցանակների «Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում 2001 թվականին։

Էլեն Բյորստինը մեծ հաջողություն է ունեցել հեռուստատեսությունում։ 1982 թվականին նա կատարել է գլխավոր դեր «Ժողովուրդն ընդդեմ Ջին Հարիսի» հեռուստատեսային ֆիլմում, որի համար ներկայացվել է «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների «Կնոջ լավագույն դերայատարում մինի սերիալում կա ֆիլմում» անվանակարգում։ 2009 թվականին նա արժանացել է «Էմմի» մրցանակի «Լավագույն հրավիրված դերասանուհի դրամատիկական հեռուստասերիալում» անվանակարգում «Օրենք և կարգ։ Հատուկ կորպուս» ֆիլմում դերակատարման համար։

2006 թվականին մամուլում մեծ արձագանք է ստացել Էլեն Բյորստինի ներկայացվելը «Էմմի» մրցանակի «Միսիս Հարիս» հեռուստաֆիլմում կատարած էպիզոդիկ դերի համար, որ տևել է 14 վայրկյան, և այդ ընթացքում նա արտասանել է 38 բառ[20]։ 2013 թվականին Էլեն Բյորստինն ստացել է երկրորդ «Էմմի» մրցանակը «Երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարում մինի սերիալում կամ ֆիլմում» անվանակարգում («Պոլիտիկաններ», 2012)։

2014 թվականին դերասանուհին ներկայացվել է «Էմմի» մրցանակի «Երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարում մինի սերիալում կամ ֆիլմում» անվանակարգում «Ծաղիկներ ձեղնահարկում» ֆիլմում կատարած դերի համար (2014)։ Նա ներկայացվել է նաև «Էմմի» ցերեկային մրցանակի «Ակնառու կատարող մանկական, երիտասարդական կամ ընտանեկան հատուկ թողարկումներում» անվանակարգում «Ջրահարս» ֆիլմում կատարած դերի համար 2001 թվականին։ 2016 թվականին նա ներկայացվել է «Էմմի» մրցանակի «Լավագույն հրավիրված դերասանուհի դրամատիկական հեռուստասերիալում» անվանակարգում («Խաղաթղթե տնակ», 2016)։

Էլեն Բյորստինը նկարահանվել է նաև «Գլխավոր փողոց» (2010), «Հարազատներ» (2011), «Պոլիտիկաններ» (2012), «Կոչում» (2013), «Երկուսը քաղաքում» (2014), «Հիմքերի գետ» (2014), «Տերևները քամուն» (2014), «Ադալինի դարը» (2015), «Որոնումներ» (2015) և «Հաղթող շունը» (2016) ֆիլմերում։

Գործունեության այլ ոլորտներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1970-ական թվականներին Էլեն Բյորստինը ակտիվորեն մասնակցել է այն շարժմանը, որ խնդրում էր բանտից ազատել բռնցքամարտիկ Ռուբին Քարտերին[21]։
  • 1981 թվականին դերասանուհու պատվին գրվել է «Բալլադ ֆաշիստական զինվորի կնոջ մասին» (երաժշտական ձևավորումը՝ Քուրտ Վայլի, տեքստը՝ Բերտոն Բրեխտի)։
  • 1997 թվականին Էլեն Բյորստինն ընդգրկվել է Միչիգանի «կանանց փառքի սրահում»[22]։
  • 2000 թվականին Էլեն Բյորստինը հայտարարվել է դերասանական ստուդիայի համանախագահ Ալ Պաչինոյի և Հարվի Քեյթելի հետ միասին[23]։
  • Էլեն Բյորստինը Բարաք Օբամայի դեմոկրատական կուսակցության վաղեմի կողմնակից է։ «Փոլիվուդ» վավերագրական ֆիլմում ներկայացրել է մի քանի հարց 2008 թվականի նրա ընտրարշավի վերաբերյալ և որպես նրա կողմնակից նշել, որ այլևս մրցակցություն չկա դեմոկրատների ու հանրապետականների միջև։
  • Էլեն Բյորստինը բազմիցս արժանացել է «Ջեֆերսոնի սելեկտորների մրցանակի» պետական ծառայության համար[24]։
  • 1982 թվականից մինչև 1985 թվականը Էլեն Բյորստինը եղել է «Կինոդերասանների ամերիկյան միության» նախագահը[25]։
  • 2006 թվականին Էլեն Բյորստինը հրատարակել է իր ինքնակենսագրությունը «Lessons in Becomind Myself» խորագրով։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարաբերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1950 թվականին Էլեն Բյորստինն ամուսնացել է Բիլ Ալեքսանդրի հետ, սակայն նրանք բաժանվել են 1957 թվականին։ Հաջորդ տարի դերասանուհին ամուսնացել է Պոլ Ռոբերտսի հետ․ 1961 թվականին ծնվել է նրանց որդին, որին կոչել են Ջեֆերսոն։ Նույն թվականին նրանք բաժանվել են[26]։ 1964 թվականին Էլեն Բյորստինն ամուսնացել է դերասան Նիլ Բյորստինի հետ։ Վերջինս տառապում էր շիզոֆրենիայով, ինչի պատճառով նրանց ընտանիքում եղել են բռնության դեպքեր, և արդյունքում նրանք բաժանվել են 1972 թվականին։ Նիլ Բյորստինն ինքնասպանություն է գործել 1978 թվականին[27]։

Էլեն Բյորստինը դաստիարակվել է որպես կաթոլիկ, սակայն հետագայում սկսել է իրեն ասոցացնել բոլոր կրոնների հետ։ Իր հոգևոր ուղին նա սկսել է իսլամի ու սուֆիզմի ուսումնասիրությամբ։ Նա բացատրել է․

Ես իմանում եմ ճշմարտությունը, որ ապրում է այս բոլոր կրոններում․․․ ես միշտ աղոթում եմ հոգով, սակայն երբեմն դա աստված է։ Երբեմն դա Հիսուսն է․․․ երբեմն ես աղոթում եմ, որ Գանեշան, եթե ինձ պետք է, օգնի ինձ։ Գուան Ինը աստվածայինի իմ ամենասիրելի դրսևորումներից մեկն է, կարեկցության մարմնացում․․․ այդ պատճառով էլ Գուան Ինն ինձ հետ է միշտ[28]։

Էլեն Բյորստինը հայտարարել է, թե ինքը հոգևոր ոլորտում սկսել է դրսևորվել դեռ քառասուն տարին չլրացած սուֆիական ուսուցիչ Պիր Վիլայյատ Ինայյատ Խանի գլխավորությամբ, ով իրեն տվել է Նադյա անունը, որ արաբերենում նշանակում է «նա, ով ուղղորդում է»։

Ընտրյալ ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1964 ֆ Ցտեսություն, Չարլի Goodbye Charlie Ֆրեննի Սելզմեն
1964 ֆ Նրանց համար, ովքեր մտածում են երիտասարդ For Those Who Think Young Պոլին Սվենսոն
1969 ֆ Pit stop Էլեն Մաքլեոդ
1970 ֆ Քաղցկեղի արևադարձ Tropic of Cancer Մոնա Միլլեր
1970 ֆ Ալեքսը հրաշքների երկրում Alex in Wonderland Բեթ Մորիսոն
1971 ֆ Վերջին կինոսեանսը The Last Picture Show Լոիզ Ֆերոու
1972 ֆ Այգու թագավորը The King of Marvin Gardens Սալլի
1973 ֆ Սատանա քշողը The Exorcist Քրիս Մաքնիլ
1974 ֆ Ալիսան այլևս այստեղ չի ապրում Alice Doesn't Live Here Anymore Ալիսա Հայյաթ
1974 ֆ Հարրի և Տոնտո Harry and Tonto Շիրլի
1977 ֆ Նախախնամություն Providence Սոնյա Լենգհեմ
1978 ֆ Կրքոտ երազանք A Dream of Passion Բրենդա Քոլինս
1978 ֆ Այս նույն ժամանակ՝ հաջորդ տարի Same Time, Next Year Դորիս
1980 ֆ Հարություն Resurrection Էդնա Մեյ Մաքքոուլի
1981 ֆ Հյուսիսի լռությունը Silence of the North Օլիվ Ֆրեդերիկսոն
1982 ֆ Ես սիրում եմ ազատություն I Love Liberty Քեթի
1984 ֆ Դեսպանը The Ambassador Ալեքս Հեքեր
1985 ֆ Երկու անգամ կյանքում Twice in a Lifetime Քեյթ Մաքքենզի
1987 ֆ Թանկագին Ամերիկա։ Նամակներ տուն Վիետնամից Dear America: Letters Home from Vietnam միսիս Սթոքս
1988 ֆ Հաննայի պատերազմը Hanna's War Քեթելին
1991 ֆ Մեռնել երիտասարդ Dying Young Միսիս Օ'Նիլ
1991 ֆ Գրենդ Այլ կղզի Grand Isle Մադմաուզել Ռեյզ
1993 ֆ Գերեզմանային ակումբ The Cemetery Club Էսթեր Մոսկովից
1994 ֆ Երբ տղամարդը սիրում է կնոջը When a Man Loves a Woman Էմիլի
1994 ֆ Երեկոյի գույնը The Color of Evening Քեյթ Օ'Ռելլի
1995 ֆ Սենյակակիցներ Roommates Ջուդիթ
1995 ֆ Դայակների ակումբ The Baby-Sitters Club Էմիլի Հեբերմեն
1995 ֆ Լաթերից ծածկոց How to Make an American Quilt Հայ Դոդ
1996 ֆ The Spitfire Grill Հաննա Ֆերգյուսոն
1996 ֆ Ժամանակի գերի Timepiece Մոդ Գենոն
1996 ֆ Անցնել գիծը Cross the Line Մերի Դևիս
1997 ֆ Մահացու տեսիլ A Deadly Vision Իվետ Ուոթսոն
1997 ֆ Ստի դետեկտոր Deceiver Մուք
1998 ֆ Ստախոսների հովանավորը The Patron Saint of Liars Ջուն Քլատերբակ
1998 ֆ Playing by Heart Միլդրեդ
1999 ֆ Շնորհակալություն կհայտնես հետո You Can Thank Me Later Շիրլի Կուպերբերգ
1999 ֆ Զբոսանք Եգիպտոսում Walking Across Egypt Մեթի Ռիգսբի
2000 ֆ Յարդեր The Yards Վել Հենդլեր
2000 ֆ Ռեքվիեմ երազանքի համար Requiem for a Dream Սառա Գոլֆարբ
2002 ֆ Յա-Յա քույրերի աստվածային գաղտնիքները Divine Secrets of the Ya-Ya Sisterhood Վիվյեն Ջոան / Էբոտ Ուոքեր
2002 ֆ Կարմիր վիշապ Red Dragon Սանդրա Դոնքերհուդ
2003 ֆ Բախում ճակատագրի հետ Brush with Fate Ռիկա
2006 ֆ Հյուսված մարդ The Wicker Man քույր Սամերսայլ
2006 ֆ Շատրվան The Fountain բժիշկ Լիլիան Գուզետի
2006 ֆ Փղերի արքան The Elephant King Դիանա Հանթ
2006 ֆ 30 օր 30 Days Մաուրա
2007 ֆ Քարե հրեշտակ The Stone Angel Հեգեր Շիպլի
2007 ֆ Եվս մեկ օր Mitch Albom's For One More Day Պոլին / Պոզի Բենետո
2008 ֆ Դեռևս գեղեցիկ է Lovely, Still Մերի Մելոուն
2008 ֆ «Արցունք» ալմաստի կորուստը The Loss of a Teardrop Diamond միսս Էդի
2008 ֆ Բուշ W. Բարբարա Բուշ
2009 ֆ Գրետա According to Greta Կատերին
2009 ֆ Թավշե նապաստակ The Velveteen Rabbit Սվոն
2009 ֆ Մայթի Մաքս The Mighty Macs Սեն-Ջոնի մայրը
2009 ֆ Հնարավոր են կողմնակի ազդեցություններ Possible Side Effects Կատերինա
2010 ֆ Գլխավոր փողոց Main Street Ջորջիանա Կար
2010 ֆ Հանդուգն 70-ականներ Saucy 70's Volume 2 Քլեր
2011 ֆ Another Happy Day Դորիս Բեյքեր
2011 ֆ Մի օր այդ ցավն օգտակար կլինի քեզ Someday This Pain Will Be Useful to You Նանետ
2013 ֆ Ցանկանում են ձեզ լավագույնը Wish You Well Լուիզա Մեյ
2014 ֆ Կոչում The Calling Էմիլի Միկալեֆ
2014 ֆ Երկուսը քաղաքում Two Men in Town Գարնետի մայրը
2014 ֆ Հիմքերի գետ River of Fundament Հեթֆերտիտի
2014 ֆ Draft Day Բարբ Ուիվեր
2014 ֆ Interstellar Մերֆը ծեր հասակում
2015 ֆ Ադալինի դարը The Age of Adaline Ֆլեմինգ
2015 ֆ Ադամանդը փոշու մեջ Diamond in the Dust Նանա Լուիզա
2015 ֆ Որոնումներ Scout Գրեմ
2016 ֆ Հաղթող շունը Wiener-Dog Նանա
2016 ֆ The Tale Բեատրիս Ֆիշեր
2017 ֆ Նոստալգիա Nostalgia

Հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1947-1958 ս Քրաֆթի հեռուստատեսային թատրոն Kraft Television Theatre Լինդա
1953-1961 ս Նամակ Լորետային Letter to Loretta Էնն Ուոլտերս
1955-1975 ս Ծուխ հրացանափողից Gunsmoke Էմի Ուոտերս
1955-1963 ս Շայեն Cheyenne Էմմի Մեյ
1957-1965 ս Սայլերի քարավան Wagon Train Մարգարետ Ուիթլոու
1957-1966 ս Փերի Մեյսոն Perry Mason Մոնա Ուինթրոուփ Ուայթ
1957-1961 ս Դյուպոնի ամսվա շոուն The DuPont Show of the Month Էլեն Մաքգրատ
1957-1963 ս Մաքքոյների ընտանիքը The Real McCoys Դորոթի Քարթեր
1958-1964 ս 77 Սանսեթ Ստրիպ 77 Sunset Strip Բեթի Բենսոն
1959-1963 ս Լարամի Laramie Էմմի
1959-1963 ս Դոբի Գիլիսի հաջողությունը The Many Loves of Dobie Gillis Դոննա Ուիտակեր
1960-1961 ս Մայքլ Շեյն Michael Shayne Քերոն
1960-1962 ս Սյորֆսայդ 6 Surfside 6 Վանդա Դրեյք
1961-1965 ս Պաշտպանները The Defenders Հիլդա Ուիզլի
1961-1963 ս Դիք Փաուելի շոուն The Dick Powell Show Ռոուզ Մեքսոն
1961-1966 ս Բժիշկ Քիլդեր Dr. Kildare Էննի Գարներ
1961-1966 ս Բեն Քեյսի Ben Casey Քոննի
1962-1971 ս Վիրջինիացիներ The Virginian Քեյթ Բյորդեն
1963-1982 ս Բժիշկները The Doctors բժիշկ Քեյթ Բերտոկ
1963-1967 ս Հանգստի տուն Vacation Playhouse Էլեն
1963-1964 ս Մեծագույն շոուն Երկրի վրա The Greatest Show on Earth Սյուզան Մեյսոն
1963 հֆ Մեծ ուղեղ The Big Brain Էլեն
1963-1967 ս Բոբ Հոուփը ներկայացնում է Bob Hope Presents the Chrysler Theatre Էմմա
1963-1965 ս Սասփենս ստեղծողների թատրոն Kraft Suspense Theatre Բարբարա Շիրվուդ
1965-1969 ս Մեծ հովիտ The Big Valley Սառա
1966-1967 ս Ժամանակի թունել The Time Tunnel Իվ Հոլանդ
1966-1968 ս Պողպատե հովատակ The Iron Horse Ջուլի Փերսոնս
1969-1972 ս Անվախները։ Փաստաբանները The Bold Ones: The Lawyers Ռեյչել Լամբերտ
1974 հֆ Խաղ հինգշաբթի օրերը Thursday's Game Լինն Էվերս
1981 հֆ Ժողովուրդն ընդդեմ Ջին Հարիսի The People vs. Jean Harris Ջին Հարիս
1985 հֆ Surviving: A Family in Crisis Թինա Բրոգան
1985 հֆ Բարակ օդում Into Thin Air Ջոան Ուոքեր
1986 հֆ Վրեժի ակտ Act of Vengeance Մարգարետ Յաբլոնսկի
1986 հֆ Ինչ-որ ընդհանուր բան Something in Common Լին Հոլանդեր
1987 հֆ Մի տոպրակ սուտ Pack of Lies Բարբարա Ջեքսոն
1987 հֆ Շրջվիր Look Away Մերի Թոդ Լինքոլն
1990 հֆ Երբ դու կհիշես իմ մասին When You Remember Me բուժքույր Կուդեր
1991 հֆ Միսիս Լամբերտի սերը Mrs. Lambert Remembers Love Լիլիան Լամբերտ
1992 հֆ Հետ վերցրու իմ կյանքը։ Նենսի Զիգենմայերի պատմությունը Taking Back My Life: The Nancy Ziegenmeyer Story Ուիլմա
1993 հֆ Ինչպես վստահել։ Քարիի պատմությունը Shattered Trust: The Shari Karney Story Ջոան Դելվեչիո
1994 հֆ Getting Out Էռլիի մայրը
1994 հֆ Գլխավոր գաղտնիքները Trick of the Eye Ֆրենսիս Գրիֆին
1994 հֆ Բռնել Գոտիին Getting Gotti Ջո Ջիաքլոն
1995 հֆ Իմ եղբոր պահապանը My Brother's Keeper Հելեն
1995 հֆ Գետի հոսանքով Follow The River Գրետել
1996 հֆ Մեր որդին խնամախոս է Our Son, the Matchmaker Իվա Մեյ Լոնգուել
1997 հֆ Բռնկում Flash Լաուրա Սթրոնգ
1998 ս Նրանց կամքն է A Will of Their Own Վերոնիկա Ստյուարդ
1999 հֆ Երկար ճանապարհ դեպի տուն Night Ride Home Մեգի
1999 ս Օրենք և կարգ։ Հատուկ կորպուս Law & Order: Special Victims Unit Բռնի Ստեբլեր
2000 հֆ Ջրահարս Mermaid Թրիշ
2000-2002 ս Այս կյանքը That's Life Դոլի Դելյուկա
2001 հֆ Դոդսոնի ճանապարհորդությունը Dodson's Journey մայր
2001 հֆ Պատերի մեջ Within These Walls Ջոան Թոմաս
2002-2008 ս Լռությո՞ւն Silenci? Դանիելա
2004 հֆ The Madam's Family: The Truth About the Canal Street Brothel Թոմի
2004 հֆ Ուր են տանում երազները The Five People You Meet in Heaven Ռուբի
2005 հֆ Մեր հայրերը Our Fathers Մերի Ռայան
2005 հֆ Միսիս Հարիս Mrs. Harris Ջին Հարիս
2006 ս Դանիելի գիրքը The Book of Daniel եպիսկոպոս Բեատրիս Քոնգրիվ
2006-2011 ս Մեծ սեր Big Love Նենսի Դևիս Դատոն
2007 ս Հինգ վայրկյանանոց ֆիլմ 5 Second Movies Քրիս Մաքնիլ
2010 հֆ Սարսափ պատմություն Մարկ Գատիսի հետ A History of Horror with Mark Gatiss Քրիս Մաքնիլ
2012 ս Պոլիտիկաններ Political Animals Մարգարետ Բերիշ
2012 ս Դեռահասներն ուզում են իմանալ Teens wanna know Մեգի
2012 ս Կոմա Coma Էմերսոն
2014 հֆ Ծաղիկներ ձեղնահարկում Flowers in the Attic Օլիվիա Ֆոքսվորտ
2014 հֆ Տերևները քամուն Petals on the Wind Օլիվիա Ֆոքսվորդ
2014 հֆ Ծեր հոգի Old Soul Էյլին
2014 ս Լուի Louie Իվանկա
2016 ս Թաղաթղթե տնակ House of Cards Էլիզաբեթ Հեյլ

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ և անվանակարգերի ամբողջական ցանկն առկա է IMDb կայքում[29].

Մրցանակ Թվական Անվանակարգ Աշխատանք Արդյունք
Օսկար 1972 Երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարում Վերջին կինոսեանսը Առաջադրված
1974 Կնոջ լավագույն դերակատարում Սատանա քշողը Առաջադրված
1975 Կնոջ լավագույն դերակատարում Ալիսան այլևս այստեղ չի ապրում Հաղթանակ
1979 Կնոջ լավագույն դերակատարում Այս նույն ժամանակ՝ հաջորդ տարի Առաջադրված
1981 Կնոջ լավագույն դերակատարում Հարություն Առաջադրված
2001 Կնոջ լավագույն դերակատարում Ռեքվիեմ երազանքի համար Առաջադրված
BAFTA 1975 Կնոջ լավագույն դերակատարում Ալիսան այլևս այստեղ չի ապրում Հաղթանակ
Ոսկե գլոբուս 1972 Երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարում − Կինոֆիլմ Վերջին կինոսեանսը Առաջադրված
1974 Կնոջ լավագույն դերակատարում − դրամա Սատանա քշողը Առաջադրված
1975 Կնոջ լավագույն դերակատարում − դրամա Ալիսան այլևս այստեղ չի ապրում Առաջադրված
1979 Կնոջ լավագույն դերակատարում − կատակերգություն կամ մյուզիքլ Այս նույն ժամանակ՝ հաջորդ տարի Հաղթանակ
1981 Կնոջ լավագույն դերակատարում − դրամա Հարություն Առաջադրված
1982 Կնոջ լավագույն դերակատարում մինի սերիալում կամ հեռուստաֆիլմում Ժողովուրդն ընդդեմ Ջին Հարիսի Առաջադրված
2001 Կնոջ լավագույն դերակատարում − դրամա Ռեքվիեմ երազանքի համար Առաջադրված
Էմմի 1981 Կնոջ լավագույն դերակատարում մինի սերիալում կամ հեռուստաֆիլմում Ժողովուրդն ընդդեմ Ջին Հարիսի Առաջադրված
1987 Կնոջ լավագույն դերակատարում մինի սերիալում կամ ֆիլմում Մի տոպրակ սուտ Առաջադրված
2006 Երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարում մինի սերիալում կամ հեռուստաֆիլմում Միսիս Հարիս Առաջադրված
2008 Լավագույն հրավիրված դերասանուհի դրամատիկական հեռուստասերիալում Մեծ սեր Առաջադրված
2009 Լավագույն հրավիրված դերասանուհի դրամատիկական հեռուստասերիալում Օրենք և կարգ։ Հատուկ կորպուս Հաղթանակ
2013 Երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարում մինի սերիալում կամ հեռուստաֆիլմում Պոլիտիկաններ Հաղթանակ
2014 Երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարում մինի սերիալում կամ ֆիլմում Ծաղիկներ ձեղնահարկում Առաջադրված
2016 Լավագույն հրավիրված դերասանուհի դրամատիկական հեռուստասերիալում Խաղաթղթե տնակ Առաջադրված
«Էմմի» ցերեկային մրցանակ 2001 Ակնառու կատարող մանկական, երիտասարդական կամ ընտանեկան հատուկ թողարկումներում Ջրահարս Առաջադրված
ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ 1996 Դերասանական լավագույն կազմ խաղարկային կինոյում Լաթերից ծածկոց Առաջադրված
2001 Կնոջ լավագույն դերակատարում Ռեքվիեմ երազանքի համար Առաջադրված
2008 Կնոջ լավագույն դերակատարում հեռուստաֆիլմում կամ մինի սերիալում Միտչի ալբոմը Առաջադրված
2015 Կնոջ լավագույն դերակատարում հեռուստաֆիլմում կամ մինի սերիալում Ծաղիկներ ձեղնահարկում Առաջադրված
Թոնի 1975 Կնոջ լավագույն դերակատարում պիեսում Այս նույն ժամանակ՝ հաջորդ տարի Հաղթանակ
Անկախ ոգի 2001 Կնոջ լավագույն դերակատարում Ռեքվիեմ երազանքի համար Հաղթանակ
Ջինի 1982 Օտարերկրացի լավագույն դերասանուհի Հյուսիսի լռությունը Առաջադրված
2008 Կնոջ լավագույն դերակատարում Քարե հրեշտակ Հաղթանակ
Արբանյակ 2001 Կնոջ լավագույն դերակատարում − կինոֆիլմ Ռեքվիեմ երազանքի համար Հաղթանակ
2007 Կնոջ լավագույն դերակատարում մինի սերիալում կամ հեռուստաֆիլմում Եվս մեկ օր Առաջադրված
2015 Մերի Փիքֆորդի անվան մրցանակ Հաղթանակ
Անգլիական միջազգային կինոփառատոն 2014 Մրցանակ կինոյի և հեռուստատեսության բնագավառում ունեցած ներդրման համար Հաղթանակ
Կինոքննադատների ազգային միության մրցանակ 1971 Երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարում Վերջին կինոսեանսը Հաղթանակ
2001 Կնոջ լավագույն դերակատարում Ռեքվիեմ երազանքի համար Առաջադրված
Դրամա Դեսկ 1975 Ներկայացման լավագույն դերասանուհի Այս նույն ժամանակ՝ հաջորդ տարի Հաղթանակ
Բոստոնի կինոքննադատների միության մրցանակ 2001 Լավագույն դերասանուհի Ռեքվիեմ երազանքի համար Հաղթանակ
Լաս Վեգասի կինոքննադատների միության մրցանակ 2001 Լավագույն դերասանուհի Ռեքվիեմ երազանքի համար Հաղթանակ
Չիկագոյի կինոքննադատների միության մրցանակ 2001 Լավագույն դերասանուհի Ռեքվիեմ երազանքի համար Հաղթանակ
Կինոքննադատների հարավարևելյան միության մրցանակ 2001 Լավագույն դերասանուհի Ռեքվիեմ երազանքի համար Հաղթանակ
Քննադատների արտաքին միության մրցանակ 1975 Լավագույն դերասանուհի Ալիսան այլևս այստեղ չի ապրում Հաղթանակ
Ֆինիքսի կինոքննադատների միության մրցանակ 2001 Լավագույն դերասանուհի Ռեքվիեմ երազանքի համար Հաղթանակ
Ֆորիդայի կինոքննադատների միության մրցանակ 2001 Լավագույն դերասանուհի Ռեքվիեմ երազանքի համար Հաղթանակ
Օնլայն կինոքննադատների միության մրցանակ 2001 Լավագույն դերասանուհի Ռեքվիեմ երազանքի համար Հաղթանակ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #132413671 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. https://www.beliefnet.com/entertainment/celebrities/ellen-burstyns-true-face.aspx
  4. https://www.oscars.org/oscars/ceremonies/1975
  5. http://www.michiganwomen.org/Images/Burstyn,%20Ellen.pdf
  6. Passchendaele wins Best Picture at Canada's Genie Awards // Screen International — 2009. — ISSN 0307-4617
  7. 7,0 7,1 7,2 Burstyn, Ellen (2007). Lessons in Becoming Myself. Penguin. էջ 4. ISBN 1-594-48268-3.
  8. Clark, John (19 октября 2009).Movies; Independent Minded; Academy Award Winner Ellen Burstyn, "A 'Tough Cookie,' Is Back with Two Gritty Films and a TV Show" Արխիվացված 2012-07-25 Wayback Machine (Abstract; for full article). Los Angeles Times (via ProQuest Archiver). Проверено 20 декабря 2009.
  9. Staff writer (17 февраля 1975). "Show Business: Gillooly Doesn't Live Here Anymore" Արխիվացված 2008-12-05 Wayback Machine. Time. Проверено 20 декабря 2009.
  10. Burstyn 2007, p. 14
  11. Burstyn 2007, p. 36
  12. Encyclopædia Britannica, Incorporated (1976). Britannica Book of the Year. Encyclopædia Britannica. էջ 29. ISBN 0-852-29311-9.
  13. Sweeney, Louise (23 ноября 1980). «Burstyn: Women must find own roles in movies». The Baltimore Sun. էջ N2.
  14. "Ellen Burstyn Biography," Biography.com. Проверено 23 апреля 2015.
  15. Glover, William (1 мая 1975). «Ellen Burstyn wants to be director». Park City Daily News. էջ 28. Վերցված է 15 января 2013-ին.
  16. Marill, Alvin H. Television Westerns: Six Decades of Sagebrush Sheriffs, Scalawags, and Sidewinders. Scarecrow Press, 2011, p. 79-80. 978-0-8108-8132-7
  17. Dern, Bruce, et al. Bruce Dern: A Memoir. Univ. Press of Kentucky, 2014, p. 61. 978-0-470-10637-2
  18. «Berlinale 1977: Juries». berlinale.de (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 29-ին. Վերցված է 19 июля 2010-ին.
  19. «Berlinale: 1988 Juries». berlinale.de (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 4 марта 2011-ին.
  20. «Ellen Burstyn Bemused by 14-Second Emmy Nomination» (անգլերեն). Hollywood. 6 ноября 2006. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2012-13-01-ին.
  21. «N.J. Won't Seek a Retrial of Hurricane Carter». Los Angeles Times (անգլերեն). Associated Press. 20 февраля 1988. Վերցված է 4 декабря 2013-ին.
  22. «Ellen Burstyn: Michigan's Women's Hall of Fame» (անգլերեն). michiganwomen.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 4 декабря 2013-ին.
  23. «The Official Webside of the Actors Studio» (անգլերեն). Actors Studio. Վերցված է 4 декабря 2013-ին.
  24. «Our Board of Selectors» (անգլերեն). Jefferson Awards for Public Service. Արխիվացված է օրիգինալից 24 ноября 2010-ին. Վերցված է 4 декабря 2013-ին.
  25. «How I Got My Equity Card» (անգլերեն). Actors' Equity Association. Արխիվացված է օրիգինալից 21 октября 2013-ին. Վերցված է 4 декабря 2013-ին.
  26. «Timeline—A Chronology of Key Events from Lessons in Becoming Myself» (անգլերեն). archive.org. Արխիվացված է օրիգինալից 7 марта 2011-ին. Վերցված է 4 декабря 2013-ին.
  27. (1 декабря 2006).Ellen Burstyn—Burstyn Feared Death as Abusive Husband Stalked Her". contactmusic.com. Проверено 20 декабря 2009.
  28. «Ellen Burstyn's True Face» (անգլերեն). Beliefnet. 2006. Վերցված է 4 декабря 2013-ին.
  29. «Ellen Burstyn Awards». Ellen Burstyn—IMDb (անգլերեն). 2 հունիսի, 2017.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Burstyn, Ellen (2006). Lessons in Becoming Myself. Riverhead Books (New York City, New York). ISBN 978-1-59448-929-7.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեն Բյորստին» հոդվածին։