Ընդբախում
Արտաքին տեսք
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Ընդբախում, պերկուսիա (լատին․՝ percussio – հարվածել, բախել), ներքին օրգանների բժշկական քննության մեթոդ։ Մարմնի մակերևույթին բախելիս, այդ հատվածի տակ գտնվող օրգաններում ծագում են տատանողական շարժումներ, որոնք առաջացնում են տարբեր տևողության, բարձրության և հնչեղության ձայներ։
Տարբերում են տեղագրական (օրգանների սահմանների որոշում) և համեմատական (օրգաններում առաջացած ախտաբանական փոփոխությունների բացահայտում) ընդբախումներ։ Բութ ձայնը թոքերի և թոքամզի բորբոքումների, թմբկայինը (տիմպանիկ)՝ թոքերի լայնացման և այնտեղ խոռոչների առկայության (կավերնա, կիստա) ախտանշան է։ Բութ, պերկուտոր ձայնը վկայում է որովայնի խոռոչում հեղուկի առկայությունը (ջրգողություն), թմբկային ձայնը՝ աղիքներում գազերի կուտակումը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 104)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ընդբախում» հոդվածին։ |
|