Ժոել Ռոբլես
Ժոել Ռոբլես իսպ.՝ Joel Robles Blázquez | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ժոել Ռոբլեսը 2014 թվականին | |||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Ժոել Ռոբլես Բլասկես | ||||||||||||||||||||
Ազգությունը | իսպանացի | ||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Իսպանիա | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 17, 1990[1] (34 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Խետաֆե, Իսպանիա | ||||||||||||||||||||
Հասակ | 195 սմ | ||||||||||||||||||||
Քաշ | 90 կգ | ||||||||||||||||||||
Դիրք | դարպասապահ | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Էվերթոն | ||||||||||||||||||||
Համար | 33 | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ հուլիսի 1, 2017: |
Ժոել Ռոբլես Բլասկես (իսպ.՝ Joel Robles Blázquez, հունիսի 17, 1990[1], Խետաֆե, Մադրիդ, Իսպանիա), ավելի հայտնի է, որպես Ժոել (իսպ.՝ Joel), իսպանացի ֆուտբոլիստ, դարպասապահ։ Հանդես է գալիս անգլիական «Էվերթոն»-ի կազմում։
Ժոելն իր կարիերան սկսել է «Ատլետիկո Մադրիդ C»-ի կազմում 2008 թվականին, մեկ տարի անց տեղափոխվել է «Ատլետիկո Մադրիդ B», այնուհետև հիմնական թիմ։ 2012 թվականին վարձավճարով տեղափոխվել է «Ռայո Վալեկանո», մեկ տարի անցկացրել է «Ուիգան Ատլետիկ»-ի կազմում։
Ժոելը հանդես է եկել Իսպանիայի Մ16, Մ17, Մ21 և Մ23 հավաքականների կազմում, և մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ատլետիկո Մադրիդ»
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժոելն իր կարիերան սկել է իսպանական «Ատլետիկո Մադրիդ»-ի կազմում։ Հանդես է եկել թիմի բոլոր տարիքային կազմերում։ 2009 թվականի դեկտեմեբրի 27-ին իսպանացին թիմի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր[2]։
Իր նորամուտը Ժոելը նշել է 2010 թվականի մայիսի 8-ին՝ Լա Լիգայի շրջանակներում կայացած «Սպորտինգ Խիխոն»-ի դեմ խաղում։ 2010-11 մրցաշրջանում ժոելը հիմնականում եղել է պահեստային դարպասապահ։
2011-12 մրցաշրջանի սկզբում Ժոելը եղել է հիմնական դարպասապահ, այն բանից հետո երբ Դավիդ դե Խեան տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»։
2012 թվականի հունվարի 31-ին Ռոբլեսը վարձավճարով տեղափոխվել է «Ռայո Վալեկանո»։ Նա իր դեբյուտը իսպանական թիմի կազմում նշել է փետրվարի 5-ին՝ «Ռեալ Սարագոսա»-ի դեմ խաղում[3]։ հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով։
«Ուիգան Ատլետիկ»
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Ռոբլեսը վարձավճարով տեղափոխվել է Պրեմիեր Լիգան ներկայացնող «Ուիգան Ատլետիկ»[4]։ Նա իր առաջնախաղն անցկացրել է հունվարի 26-ին՝ մասնակցելով Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Մակլեսֆիլդ Թաուն»-ի դեմ խաղին[5]։
Պրեմիեր Լիգայի շրջանակներում Ժոելը իր նորամուտը նշել է 2013 թվականի մարտի 17-ին՝ «Նյուքասլ Յունայթեդ»-ի դեմ խաղում։
2013 թվականի մայիսի 11-ին Ժոել Ռոբլեսը մասնակցել է Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակչում կայացած «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղին։ Հանդիպումն ավարտվել է 1-0 հաշվով՝ «Ուիգան»-ի հաղթանակով[6]։ Սա պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ «Ուիգան»-ը դառնում է Անգլիայի գավաթակիր։
«Էվերթոն»
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի հուլիսի 9-ին Ժոել Ռոբլեսը տեղափոխվել է «Էվերթոն»[7]։ Նա թիմի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր։
Նա իր դեբյուտը նշել է դեկտեմբերի 26-ին՝ «Սանդերլենդ»-ի դեմ խաղում։ Նա դաշտ է դուրս եկել 24-րդ րոպեին և փոխարինել է Թիմ Հովարդին։ Հանդիպումն ավարտվել է 1-0 հաշվով՝ «Սանդերլենդ»-ի հաղթանակով[8]։ Պրեմիր լիգայի շրջանակներում իսպանացին իր առաջին մեկնարկային հանդիպումը անցկացրել է «Սաութհեմփթոն»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 2-1 հաշվով՝ մերսիսայդցիների հաղթանակով[9]։
2015 թվականի հունվարի 13-ին՝ Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Վեստ Հեմ Յունայթեդ»-ի դեմ հանդիպման հետխաղյա տասնմեկ մետրանոց հարվածների ժամանակ Ժոելը հետ է մղել Ստյուարտ Դաունինգի կատարած հարվածը[10]։
Թիմ Հովարդի հեռանալուց հետո Ռոնալդ Կումանը Ռոբլեսին լիովին չվստահեց հիմանական դարպասապահի դերը և 2017 թվականի հունիսին գնեց «Սանդերլենդ»-ի դարպասապահ Ջորդան Փիքֆորդին[11]։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Լիգայի գավաթ | Միջազգային | Այլ | Արդյունք | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիա | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
Ատլետիկո Մադրիդ | 2009-10 | Լա Լիգա | 2 | 0 | 0 | 0 | - | - | 0 | 0 | - | - | 2 | 0 |
2010-11 | Լա Լիգա | 0 | 0 | 1 | 0 | - | - | 1 | 0 | 0 | 0 | 2 | 0 | |
2011-12 | Լա Լիգա | 0 | 0 | 0 | 0 | - | - | 3 | 0 | - | - | 3 | 0 | |
2012-13 | Լա Լիգա | 0 | 0 | 0 | 0 | - | - | - | - | - | - | 0 | 0 | |
Արդյունք | 2 | 0 | 1 | 0 | - | - | 4 | 0 | - | - | 7 | 0 | ||
Ռայո Վալեկանո (վարձավճար) | 2011-12 | Լա Լիգա | 13 | 0 | 0 | 0 | - | - | - | - | - | - | 13 | 0 |
Արդյունք | 13 | 0 | 0 | 0 | - | - | - | - | - | - | 13 | 0 | ||
Ուիգան Ատլետիկ (վարձավճար) | 2012-13 | Պրեմիեր Լիգա | 9 | 0 | 4 | 0 | 0 | 0 | - | - | - | - | 13 | 0 |
Արդյունք | 9 | 0 | 4 | 0 | 0 | 0 | - | - | - | - | 13 | 0 | ||
Էվերթոն | 2013-14 | Պրեմիեր Լիգա | 2 | 0 | 4 | 0 | 2 | 0 | - | - | - | - | 8 | 0 |
2014-15 | Պրեմիեր Լիգա | 7 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 1 | 0 | - | - | 10 | 0 | |
2015-16 | Պրեմիեր Լիգա | 13 | 0 | 5 | 0 | 6 | 0 | 0 | 0 | - | - | 24 | 0 | |
2016-17 | Պրեմիեր Լիգա | 20 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | - | - | 21 | 0 | |
2017-18 | Պրեմիեր Լիգա | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | - | - | 0 | 0 | |
Արդյունք | 42 | 0 | 12 | 0 | 8 | 0 | 1 | 0 | - | - | 63 | 0 | ||
Կարիերայի արդյունք | 65 | 0 | 14 | 0 | 8 | 0 | 5 | 0 | 0 | 0 | 93 | 0 |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եվրոպայի լիգայի գավաթակիր - 2011-12
- ՈՒԵՖԱ Եվրոպայի սուպերգավաթակիր - 2010
- Անգլիայի գավաթակիր - 2012-13
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եվրոպայի չեմպիոն (Մ23) - 2013
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ El portero Joel Robles firma su contrato profesional con el Atlético de Madrid (Goalkeeper Joel Robles signs his professional contract with Atlético Madrid); Diario AS, 28 December 2009
- ↑ Ni un rayo de esperanza (Not one ray of hope); Marca, 5 February 2012
- ↑ «Wigan sign Atletico Madrid goalkeeper Joel Robles on loan». BBC Sport. 2013 թ․ հունվարի 17. Վերցված է 2013 թ․ հունվարի 17-ին.
- ↑ Macclesfield 0–1 Wigan; BBC Sport, 26 January 2013
- ↑ «Man City 0–1 Wigan». BBC Sport. 2013 թ․ մայիսի 11. Վերցված է 2013 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «Blues sign Joel Robles». Everton F.C. 2013 թ․ հուլիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Everton 0–1 Sunderland». BBC Sport. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Everton 2–1 Southampton». BBC Sport. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ Emons, Michael (2015 թ․ հունվարի 13). «West Ham 2-2 Everton». BBC Sport. Վերցված է 2015 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Richards, Alex. «Everton seal £30million Jordan Pickford signing as England U21 stopper becomes world's third-most expensive keeper». The Mirror. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էջը soccerbase.com կայքում (անգլ.)
- Էջը «Էվերթոն»-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2016-01-01 Wayback Machine (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոել Ռոբլես» հոդվածին։ |
|
- Հունիսի 17 ծնունդներ
- 1990 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Իսպանիայում ծնվածներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Ատլետիկո Մադրիդի ֆուտբոլիստներ
- Էվերթոնի ֆուտբոլիստներ
- Իսպանացի տղամարդ ֆուտբոլիստներ
- Իսպանիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Լեգանեսի ֆուտբոլիստներ
- Խետաֆեի ֆուտբոլիստներ
- Ուիգան Ատլետիկի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Ռայո Վալեկանոյի ֆուտբոլիստներ
- Ռեալ Բետիսի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի դարպասապահներ