Խորհրդային Միության մարշալ
Խորհրդային Միության մարշալ (ռուսերեն՝ Маршал Советского Союза), անհատական զինվորական կոչում, որն հետագայում շնորհվել է նաև բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի բարձրաստիճան հրամանատարական կազմին, իսկ 1946 թվականից` ԽՍՀՄ Զինված ուժերի հրամկազմին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ԽՍՀՄ մարշալի կոչումը մտցվել է 1935 թվականի սեպտեմբերի 22-ին` ԽՍՀՄ Կենտրոնական գործադիր կոմիտեի և ԽՍՀՄ ժողովրդական կոմիսարների խորհրդի որոշումով։ Մինչև 1945 թվականի հունիսի 26-ը, երբ Իոսիֆ Ստալինին շնորհվեց Խորհրդային Միության գեներալիսիմուսի կոչումը, այն համարվում էր բարձրագույն զինվորական կոչում։ Ստալինի մահից հետո, այն կրկին մնաց` որպես ամենաբարձր կոչում[1]։ Խորհրդային Միության մարշալի կոչմանը հավասարազոր էր Խորհրդային Միության նավատորմի ծովակալի կոչումը, իսկ որոշ զորատեսակներում` Զորատեսակների գլխավոր մարշալի կոչումը (հրետանու մարշալ, ավիացիայի մարշալ, զրահատանկային զորքերի մարշալ, ինժեներական զորքերի մարշալ և այլն)[2]։
Խորհրդային Միության մարշալի կոչումը առաջին անգամ շնորհվել է 1935 թվականի նոյեմբերի 21-ին։ Առաջին մարշալներն էին Կլիմենտ Վորոշիլովը, Միխայիլ Տուխաչևսկին, Սեմյոն Բուդյոննին, Ալեքսանդր Եգորովը և Վասիլի Բլյուխերը։ Մինչ Հայրենական մեծ պատերազմը, մարշալի կոչում է շնորհվել նաև Սեմյոն Տիմոշենկոյին, Գրիգորի Կուլիկին և Բորիս Շապոշնիկովին։ Պատերազմի ընթացքում մարշալներն հիմնականում զբաղեցնում էին գլխավոր զորահրամանատարների պաշտոնները, իսկ առավել աչքի ընկնող հրամանատարներին, պատերազմի ընթացքում նույնպես շնորհվում էին մարշալի կոչումներ։ Պատերազմի ժամանակ մարշալի կոչում առաջինն ստացավ Գեորգի Ժուկովը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, գրեթե բոլոր ռազմաճակատների հրամանատարները մարշալներ էին (բացառությամբ Իվան Պետրովից, Մաքսիմ Պուրկաևից և Իվան Տյուլենևից)։
Ստալինին մարշալի կոչումը շնորհվել է 1943 թվականին՝ ի պաշտոնե։ Նա պաշտպանության ժողկոմն էր և գերագույն գլխավոր հրամանատարը։ 1945 թվականին, համապատասխան վերապատրաստման արդյունքում մարշալի կոչում ստացավ նաև Լավրենտի Բերիան։ Լեոնիդ Բրեժնևին մարշալի կոչումը շնորհվել էր ընդամենը որպես պատվավոր կոչում, քանի որ նրա գործունեությունը երբեք կապ չի ունեցել զորքերի հրամանատարության հետ։ Դմիտրի Ուստինովը նույնպես կապ չուներ զորքերի հրամանատարության հետ և նրան կոչումը շնորհվել էր ի պաշտոնե (Պաշտպանության նախարար), ինչպես դա արվել էր Ստալինի և Նիկոլայ Բուլգանինի դեպքում։ Վերջին անգամ մարշալի կոչումը շնորհվել է ԽՍՀՄ Պաշտպանության նախարար Դմիտրի Յազովին։ Ներկայումս նա Խորհրդային Միության միակ մարշալն է։
1935 թվականից Խորհրդային Միության մարշալի կոչում շնորհվել է 41 մարդու։ Նրանցից 36-ը իրական զինվորականներ էին, իսկ 5-ը` քաղաքական գործիչներ, ովքեր զբաղեցնում էին զինվորական պաշտոններ (Իոսիֆ Ստալին, Լավրենտի Բերիա[3], Նիկոլայ Բուլգանին, Լեոնիդ Բրեժնև, Դմիտրի Ուստինով)։ Խորհրդային Միության չորս մարշալներ զրկվել են այդ կոչումից` Միխայիլ Տուխաչևսկի, Գրիգորի Կուլիկ, Լավրենտի Բերիա և Նիկոլայ Բուլգանին։
Խորհրդային Միության մարշալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրետանու մարշալներ
Մարշալ | Տարեթիվը | Հատուկ նշում |
---|---|---|
Նիկոլայ Վորոնով | 1943 | Հրետանու գլխավոր մարշալ 1944-ից |
Նիկոլայ Յակովլև | 1944 | կոչումազրկվել է 1953 թվականին |
Միխայիլ Չիստյակով | 1944 | - |
Միտրոֆան Նեդելին | 1953 | Հրետանու գլխավոր մարշալ 1959-ից |
Սերգեյ Վարենցով | 1955 | Հրետանու գլխավոր մարշալ 1961-ից, կոչումի ցածրացում 1963 թ-ից` մինչև գեներալ-մայոր |
Վասիլի Կազակով | 1955 | - |
Կոնստանտին Կազակով | 1962 | - |
Յուրի Բաժանով | 1965 | - |
Պավել Կուլեշով | 1967 | - |
Գեորգի Օդինցով | 1968 | - |
Գեորգի Պերեդելսկի | 1973 | - |
Եֆիմ Բոյչուկ | 1980 | - |
Վլադիմիր Միխալկին | 1989 | - |
Ավիացիայի մարշալներ
Մարշալ | Տարեթիվը | Հատուկ նշում |
---|---|---|
Ալեքսանդր Նովիկով | 1943 | Ավիացիայի գլխավոր մարշալ 1944-ից |
Ալեքսանդր Գոլովանով | 1943 | Ավիացիայի գլխավոր մարշալ 1944-ից |
Ֆեոդոր Աստախով | 1944 | - |
Գրիգորի Վորոժեյկին | 1944 | - |
Նիկոլայ Սկրիպկո | 1944 | - |
Ֆեոդոր Ֆալալեև | 1944 | - |
Սերգեյ Խուդյակով | 1944 | - |
Սեմյոն Ժավորոնկով | 1944 | - |
Կոնստանտին Վերշինին | 1946 | Ավիացիայի գլխավոր մարշալ 1959-ից |
Պավել Ժիգարև | 1953 | Ավիացիայի գլխավոր մարշալ 1955-ից |
Սերգեյ Ռուդենկո | 1955 | - |
Վլադիմիր Սուդեց | 1955 | - |
Ստեփան Կրասովսկի | 1959 | - |
Եվգենի Սավիցկի | 1961 | - |
Ֆիլիպ Ագալցով | 1962 | - |
Եվգենի Լոգինով | 1967 | - |
Պավել Կուտախով | 1969 | Ավիացիայի գլխավոր մարշալ 1972-ից |
Իվան Բորզով | 1972 | - |
Ալեքսանդր Պոկրիշկին | 1972 | - |
Բորիս Բուգաև | 1973 | Ավիացիայի գլխավոր մարշալ 1977-ից |
Գեորգի Զիմին | 1973 | - |
Ալեքսանդր Եֆիմով | 1975 | - |
Իվան Պստիգո | 1975 | - |
Ալեքսանդր Սիլանտև | 1976 | - |
Ալեքսանդր Կոլդունով | 1977 | Ավիացիայի գլխավոր մարշալ 1984-ից |
Գրիգորի Սկորիկով | 1980 | - |
Նիկոլայ Սկոմորոխով | 1981 | - |
Պյոտր Կիրսանով | 1982 | - |
Անատոլի Կոնստանտինով | 1985 | - |
Իվան Կոժեդուբ | 1985 | - |
Ալեքսանդր Վոլկով | 1989 | - |
Եվգենի Շապոշնիկով | 1991 | - |
Զրահատանկային զորքերի մարշալներ
Մարշալ | Տարեթիվը | Հատուկ նշում |
---|---|---|
Պավել Ռոտմիստրով | 1944 | Զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ 1962-ից |
Յակով Ֆեդորենկո | 1944 | - |
Սեմյոն Բոգդանով | 1945 | - |
Պավել Ռիբալկո | 1945 | - |
Միխայիլ Կատուկով | 1959 | - |
Պավել Պոլուբոյարով | 1962 | - |
Համազասպ Բաբաջանյան | 1967 | Զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ 1975-ից |
Օլեգ Լոսիկ | 1975 | - |
Կապավորական զորքերի մարշալներ
Մարշալ | Տարեթիվը | Հատուկ նշում |
---|---|---|
Իվան Պերեսիպկին | 1944 | - |
Ալեքսեյ Լեոնով | 1961 | - |
Անդրեյ Բելով | 1973 | - |
Նիկոլայ Ալեքսեև | 1979 | - |
Ինժեներական զորքերի մարշալներ
Մարշալ | Տարեթիվը | Հատուկ նշում |
---|---|---|
Միխայիլ Վորոբյով | 1944 | - |
Ալեքսեյ Պրոշլյակով | 1961 | - |
Վիկտոր Խարչենկո | 1972 | - |
Արչիլ Գելովանի | 1977 | - |
Սերգեյ Ագանով | 1980 | - |
Նիկոլայ Շեստոպալով | 1981 | - |
ԽՍՀՄ նավատորմի ծովակալներ
Մարշալ | Տարեթիվը | Հատուկ նշում |
---|---|---|
Նիկոլայ Կուզնեցով | 1955 | զրկվել է 1956 թվականին, հետմահու վերականգնվել 1988 թվականին |
Հովհաննես Իսակով | 1955 | - |
Սերգեյ Գորշկով | 1967 | - |
Ազգությամբ հայեր` Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը, Ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը, Զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը, Ինժեներական զորքերի մարշալ Սերգեյ Ագանովը և Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովը, իրենց զգալի ավանդն են ունեցել Խորհրդային Միության ռազմական գործում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Դե յուրե և դե ֆակտո Խորհրդային Միության գեներալիսիմուսի կոչումը մնացել է ամենաբարձրը մինչև 1993 թվականը, երբ ընդունվել է «Զինապարտության ու զինվորական ծառայության մասին » դաշնային օրենքը։
- ↑ БСЭ, третье издание, том 6 Газлифт — Гоголево — М.: Советская энциклопедия, 1971 — С. 575, кол. 1711, ст. «Главный маршал рода войск»
- ↑ Լավրենտի Բերիան մարշալի կոչում ստացել է այն պատճառով, որ ԽՍՀՄ պետական անվտանգության նախարարության ատեստավորված ողջ կազմը հավասարեցվել է զինծառայողներին, ու հատուկ կոչումները փոխարինվել են զինվորականով։