Կոնրադ Ֆերդինանդ Մեյեր
Ծննդյան անուն | գերմ.՝ Conrad Ferdinand Meyer[1] |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 11, 1825[2][3][4][…] |
Ծննդավայր | Ցյուրիխ, Շվեյցարիա[5][1] |
Վախճանվել է | նոյեմբերի 28, 1898[3][4][6][…] (73 տարեկան) |
Վախճանի վայր | Կիլխբերգ, Հորգեն, Ցյուրիխ, Շվեյցարիա[5][1] |
Գերեզման | Kilchberg cemetery[1][7] |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ և արձակագիր |
Լեզու | գերմաներեն[1] |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Ուշագրավ աշխատանքներ | Jürg Jenatsch[1] |
Անդամակցություն | Զոֆինգիա և Շիլդներ ցում Շնեգեն ընկերություն |
Պարգևներ | |
Ամուսին | Johanna Louise Ziegler?[8] |
Conrad Ferdinand Meyer Վիքիպահեստում |
Կոնրադ Ֆերդինանդ Մեյեր (գերմ.՝ Conrad Ferdinand Meyer, հոկտեմբերի 11, 1825[2][3][4][…], Ցյուրիխ, Շվեյցարիա[5][1] - նոյեմբերի 28, 1898[3][4][6][…], Կիլխբերգ, Հորգեն, Ցյուրիխ, Շվեյցարիա[5][1]), շվեյցարացի բանաստեղծ և պատմական վիպասան[9], գրական ռեալիզմի վարպետ, ով հիմնականում հայտնի է պատմողական բալլադներով, այդ թվում՝ «Die Füße im Feuer» («Ոտքերը կրակի մեջ»)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեյերը ծնվել է Ցյուրիխում։ Ունի պատրիական ծագում։ Նրա հայրը, ով վաղ է մահացել, եղել է պետական գործիչ և պատմաբան, մայրը եղել է ուսյալ կին։ Մանկության տարիներին Մեյերի մոտ նկատվել են երկու գծեր, որոնք հետագայում բնութագրել են նրան որպես մարդ և բանաստեղծ․ բծախնդրորեն է վերաբերել կոկիկությանն ու մաքրությանը, ապրել է ավելի խորը հիշողության մեջ, քան անմիջական ներկայում[10]։ Տառապել է հոգեկան հիվանդությամբ, երբեմն հոսպիտալացվել է․ մայրը, տառապել է նույն հիվանդությամբ և կյանքն ավարտել է սպանությամբ։
Ավարտելով գիմնազիան՝ Մեյերը սկսել է իրավագիտություն ուսումնասիրել, բայց պատմությունն ու հումանիտար գիտությունները նրան ավելի շատ են հետաքրքրել[10]։ Երկար ժամանակով մեկնել է Լոզան, Ժնև, Փարիզ և Իտալիա, որտեղ հետաքրքրվել է պատմական հետազոտություններով։ Պատմաբանները Լուի Վուլյեմանը Լոզանում և Յակոբ Բուրքհարդը Բազելում զգալի ազդեցություն են ունեցել Մեյերի վրա, և որոնց «Վերածննդի մշակույթի մասին» գիրքը խթանել է նրա երևակայությունն ու հետաքրքրությունը։ Ֆրանսիայում և Իտալիայում իր ճանապարհորդություններից (1857) Մեյերը մեծ ոգեշնչում է ստացել իր պատմավեպերի դրվածքների և կերպարների համար[11]։ 1868 թվականին Մեյերը քրոջ հետ տեղափոխվել է Ցյուրիխի լճի ափին գտնվող Կյուսնախտ քաղաք և մինչև 1871 թվականի վերջն ապրել Սիհոֆ Հորնվեգ 28 հասցեում, 1872-1875 թվականներին Սիհոֆ Մայլենում, 1875 թվականին բնակություն է հաստատել Կիլխբերգում, Ցյուրիխի կանտոն[12]։
Մեյերն իր կոչումը գտել է միայն ուշ կյանքում. երկար տարիներ, լինելով գործնականում երկլեզվյա գրող, տատանվել է ֆրանսերենի և գերմաներենի միջև։ Վերջնական հանգել է ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ։ Մեյերի վեպերում մեծ ճգնաժամը հաճախ արձակում է լատենտ էներգիաներ և աղետի պատճառ դառնում։ Նույն ձևով, իր կյանքը, որը մինչ պատերազմը երազկոտ և փորձարկումներով լի էր, մինչև խորը ցնցում է թողել նրա վրա 1870 թվականի իրադարձություններով։ Մեյերը իրեն նույնացրել է գերմանական գործի հետ և որպես իր համակրանքների մանիֆեստ 1871 թվականին հրապարակել է Էպիկական Հութթենի վերջին օրերը (Huttens letzte Tage)[11], որին հաջորդել են նրա հետագա ստեղծագործությունները[10]։
1880 թվականին Մեյերը Ցյուրիխի համալսարանից ստացել է պատվավոր դոկտորի կոչում։
Մահացել է Կիլխբերգի իր տանը, 1898 թվականի նոյեմբերի 28-ին[10]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեյերի ստեղծագործությունները 1912 թվականին ներկայացվել են ութ հատորով։
Վեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեյերի ստեղծագործությունների թեմաները Վերածննդի և հակառեֆորմացիայի ժամանակաշրջաններն են։ Նրա սյուժեների մեծ մասը բխում է ազատության և ճակատագրի ավելի խորը բախումից և ավարտվում է դրամատիկ ճգնաժամով, որի ժամանակ հերոսը, մեծ գայթակղության առաջ կորցնում է իր բարոյական ազատությունը և ստիպված է լինում կատարել ճակատագրի բարձրագույն օրենքը[11]։
- 1876 Jürg Jenatsch – Գրաուբյունդեն, Երեսնամյա պատերազմ, Շվեյցարիայի պատմությունը 17-րդ դարում[9]՝ Իսպանիա-Ավստրիա և Ֆրանսիայի միջև հակամարտությամբ։ Հերոսը բողոքական քահանա է և մոլեռանդ հայրենասեր, ով իր փոքրիկ երկրի անկախությունը պահպանելու վճռականությամբ չի խորշում սպանությունից ու դավաճանությունից և ում մեջ տարօրինակ կերպով միախառնված են վեհ ու ստոր դրդապատճառները[11],
- 1891 Angela Borgia – Իտալական Վերածնունդ։
Նովելներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեյերի հիմնական ստեղծագործությունները պատմավեպերն են՝
- 1873 Das Amulett (Ամուլետ) – Ֆրանսիան Բարդուղիմեոսյան գիշերը,
- 1878 Der Schuss von der Kanzel (Կրակոցը ամբիոնից) – Շվեյցարիա[11],
- 1879 Der Heilige (Սուրբը) – Թոմաս Բեքեթ, Միջնադար, Անգլիա,
- 1881 Plautus im Nonnenkloster (Պլաուտուսը մենաստանում) – Վերածնունդ, Շվեյցարիա,
- 1882 Gustav Adolfs Page (Գուստավ II-ի էջը) – Երեսնամյա պատերազմ,
- 1883 Das Leiden eines Knaben (Տղայի տառապանքը) - Ֆրանսիան Լուի XIV-ի օրոք
- 1884 Die Hochzeit des Mönchs (Վանականի հարսանիքը) – Իտալիա, Դանթե Ալիգիերին Վերոնայի Կանգրանդի արքունիքում պատմում է վանականի տարօրինակ արկածի մասին, ում հայրը ստիպում է դրժել ուխտը եղբոր մահից հետո, և այրու հետ ամուսնանալու փոխարեն նա սիրահարվում է մեկ այլ երիտասարդ աղջկա և կուրորեն վազում է դեպի իր ճակատագիրը[11],
- 1885 Die Richterin (The Judge) – Կարոլինգյան ժամանակը՝ Գրիզոնսը, ներկայացնում է Կառլոս Մեծին և նրա պալատական դպրոցը[11],
- 1887 Die Versuchung des Pescara (Պեսկարայի գայթակղությունը) – Վերածնունդ, Իտալիա – պատմում է Կառլոս V կայսեր գեներալ և Վիկտորիա Կոլոննայի ամուսին Ֆերնանդո դ'Ավալոսի կյանքում մեծ ճգնաժամի մասին[11]։
Բանաստեղծություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1867 Balladen
- 1870 Romanzen und Bilder (սիրավեպեր և պատկերներ)
- 1872 Huttens letzte Tage (Հութթենի վերջին օրերը) – կարճ էպիկական բանաստեղծություն
- 1873 Engelberg
- 1882 Gedichte (պոեմներ)
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեյերին հիմնականում հիշում են որպես պատմողական բալլադների վարպետ, հաճախ պատմական թեմաներով։ Նրա գեղարվեստական գրականությունը նույնպես սովորաբար կենտրոնանում է միջնադարի հիմնական պատմական պահերի վրա՝ ռեֆորմացիայի և հակառեֆորմացիայից։
Լիրիկական ստեղծագործությունները Մեյերը գրել է կյանքի վերջին տարիներին[10]։ Հաճախ անդրադարձել է մարդկային ձեռքի աշխատանքին, հատկապես արվեստի գործերին։ Հռոմը և Միքելանջելոյի մոնումենտալ աշխատանքը նրա կյանքի վճռորոշ փորձառություններից են եղել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Frey A. Biographisches Jahrbuch und Deutscher Nekrolog (գերմ.) / Hrsg.: A. Bettelheim — B. — Vol. 3. — S. 42—51.
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Мейер Конрад Фердинанд // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 6,0 6,1 6,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ https://www.kilchberg.ch/fileadmin/user_upload/gemeinde/PDF/Friedhofsbroschure_Kilchberg.pdf
- ↑ https://www.deutsche-biographie.de/118581775.html
- ↑ 9,0 9,1 One or more of the preceding sentences incorporates text from a publication now in the public domain: Reynolds, Francis J., ed. (1921). "Meyer, Conrad Ferdinand" . Collier's New Encyclopedia. New York: P. F. Collier & Son Company.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 Friedrich Burns, ed., A Book of German Lyrics (Project Gutenberg). This article incorporates text from this source, which is in the public domain.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 This article incorporates text from a publication now in the public domain: Boucke, Ewald A. (1920). "Meyer, Conrad Ferdinand" . In Rines, George Edwin (ed.). Encyclopedia Americana.
- ↑ public domain: Chisholm, Hugh, ed. (1911). «Meyer, Konrad Ferdinand». Encyclopædia Britannica (անգլերեն) (11th ed.). Cambridge University Press. One or more of the preceding sentences incorporates text from a publication now in the
Լրացուցիչ գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- D'Harcourt, R., C. F. Meyer: Sa vie son œuvre (Paris, 1913)
- Langmesser, A. Conrad Ferdinand Meyer: Sein Leben, seine Werke und sein Nachlass (Berlin, 1905)
- Frey, A. Conrad Ferdinand Meyer: Sein Leben und seine Werke (Stuttgart, 1909)
- Taylor, M. L., A Study of the Technique of C. F. Meyer's Novellen (Chicago, 1909)
- Blaser, O., C. F. Meyer's Renaissance Novellen (Berne, 1905)
- Korrodi, E., C. F. Meyer: Studien (Leipzig, 1912)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոնրադ Ֆերդինանդ Մեյերի գործերը Գուտենբերգ նախագծում
- Internet Archive author․ Conrad Ferdinand Meyer
- Librivox author․ Conrad Ferdinand Meyer (1825-1898)
- English translation of Meyer's Roman Fountain
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնրադ Ֆերդինանդ Մեյեր» հոդվածին։ |
|