Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Կուր-Արաքսյան մշակույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կուր-Արաքսյան մշակույթ
Մասն էEarly Bronze Age?
Աշխարհագրական տարածաշրջանԱնդրկովկաս և Հյուսիսային Կովկաս
Ժամանակակից երկիրՀայաստան, Իրան, Թուրքիա, Վրաստան
Բաշխման տարածքՀայկական լեռնաշխարհ, Կովկաս, Տավրոս, հյուսիս-արևմտյան Իրան
Անվանված էԿուր գետ և Արաքս
Նախորդ մշակույթShulaveri-Shomu culture?
Հաջորդ մշակույթԹռեղքյան մշակույթ
Սկիզբմ. թ. ա. 3400
Ավարտմ. թ. ա. 2000
խեցեղենի խուղ, Թեպեյաթաղի, Կուր-Արաքսյան մշակույթ
Շամխոր բնակավայրում հայտնաբերված կախազարդ. մ.թ.ա. 2-րդ հազարամյակ

Կուր-Արաքսյան մշակույթ, Հայկական լեռնաշխարհում և հարևան երկրամասերում մ.թ.ա. 3-րդ հազարամյակում տարածված հնագիտական մշակույթի պայմանական անվանումը։ Հայտնի է նաև «Վաղ արևելաանատոլիական», «Վաղ անդրկովկասյան», «Կարմրասև կոկված խեցեղենի» և այլ անվանումներով։ Կուր-Արաքսյան մշակույթին հատուկ առաջին նյութերը հայտնաբերվել են 1869 թվականին Փիփ գյուղում և 1879 թվականին՝ Արմավիրում։ Կուր-Արաքսյան մշակույթը առաջին անգամ բնութագրվել է Բ. Ա. Կուֆտինի աշխատություններում։ Կուր-Արաքսյան մշակույթի ուսումնասիրությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ Իրանում, Թուրքիայում և Սիբիրում, լայն ծավալ է ստացել վերջին տարիներում։ Պեղումներով հետազոտված Կուր-Արաքսյան մշակույթի կարևորազույն հուշարձաններն են. Հայաստանում՝ Մոխրաբլուրը (Էջմիածնի մոտ), Ջրահովիտը, Շենգավիթը, Հառիճը, Արևմտյան Հայաստանում՝ Կարազը, Բլուրը, Քորուչութեփեն, Վրաստանում՝ Կվացխելեբին, Ամիրանիսգորան, Խիզանահատզորան, Ադրբեջանի Հանրապետության տարածքում՝ Քյուլթափան (Նախիջևանի մոտ)։ Կուր-Արաքսյան մշակույթի ազդեցության ոլորտները տարածվում են Հյուսիսային Կովկասում, Սիրիայում և Պաղեստինում։ Կուր-Արաքսյան մշակույթի ծագումը քիչ է լուսաբանված։ Եղած տվյալները թույլ են տալիս եզրակացնել, որ նախնական տարրերը ձևավորվև են մ.թ.ա. 4-րդ հազարամյակի վերջին քառորդում, իսկ զարգացման հիմնական օջախները եղել են Արաքս գետին հարող երկրամասերը (հատկապես՝ Արարատյան դաշտի)։ Կուր-Արաքսյան մշակույթին յուրահատուկ են փայլեցված սև մակերեսով, վարդագույն, դարչնագույն կամ գորշ աստառով, գնդաձև կանթերով խեցեղենը և օջախի պայտաձև կավե հենակները։ Տիպաբանական այս տարրերը ընդհանուր են շատ լայն տարածքի համար։ Կուր-Արաքսյան մշակույթը ունեցել է զարգացման երկու հիմնական շրջան, որոնցից առաջինը տևել է մինչև մ.թ.ա. 2600-2400 թվականները։ Հայկական լեռնաշխարհում Կուր-Արաքսյան մշակույթի վաղ փուլը իր զարգացման գագաթնակետին է հասել մ.թ.ա. 4-րդ հազարամյակի վերջին և 3-ի 1-ին կեսին։ Կուր-Արաքսյան մշակույթի տնտեսությունը հիմնվել է ոռոգովի հողագործության և անասնապահության վրա։ Բնակավայրերը կենտրոնացվել են գետափնյա շրջաններում։ Մ.թ.ա. 3-րդ հազարամյակի կեսին մետաղագործությունն ու առևտրի առանձին ճյուղեր անջատվեցին երկրագործությունից, և Կուր-Արաքսյան մշակույթի տարածման սահմաններում ձևավորվեցին վաղ քաղաքային մշակույթի տարրեր։ Պեղումների ընթացքում Մոխրաբլուրի կենտրոնում բացվեց մ.թ.ա. 3-րդ հազարամյակի 1-ին կեսին պատկանող տաճար, բնակավայրը շրջափակող հզոր պարիսպ և ջրամատակարարման բարդ կառույց։ Մ.թ.ա. 2600-2400 թվականներին Կուր-Արաքսյան մշակույթի տարածման սկզբնական ոլորտից՝ Հայկական լեռնաշխարհից աստիճանաբար թափանցել է հարևան երկրամասեր, որտեղ այն չի կապվում մշակութային նախորդ շերտերի հետ։ Զարգացման երկրորդ շրջանում (սկսած մ.թ.ա. 26-24-րդ դարերում) Կուր-Արաքսյան մշակույթի տարածման ոլորտը նորից սահմանափակվել է Հայկական լեռնաշխարհում և Կովկասում։ Զգալիորեն փոփոխվել են տնտեսության ձևերը։ Քաղաքակրթության զարգացման հիմնական օջախները դաշտավայրերից տեղափոխվել են նախալեռնային գոտի։ Այս ժամանակաշրջանից մեզ հասել են առանձին հարուստ դամբարաններ, մեծ քանակությամբ մետաղե զենքեր, կիկլոպյան ամրոցներ, որոնք վկայում են տոհմիկ ավագանու ձևավորումն ու տոհմատիրական կարգերի քայքայումը։ Մ.թ.ա. մոտ 2100-1900 թվականներին Կուր-Արաքսյան մշակույթին փոխարինել է միջին բրոնզեդարյան մշակույթը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 26