Հիսիլա Յամի
Հիսիլա Յամի նեպալ.՝ हिसिला यमी | |
---|---|
Ծնվել է | հունիսի 25, 1959 (65 տարեկան) |
Ծննդավայր | Կատմանդու, Նեպալ |
Քաղաքացիություն | Նեպալ |
Կրթություն | Դելիի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և ճարտարապետ |
Ամուսին | Բաբուրամ Բհատարաի |
Ծնողներ | հայր՝ Dharma Ratna Yami? |
Զբաղեցրած պաշտոններ | Նեպալի հիմնադիր ժողովի անդամ և Member of the Parliament of Nepal? |
Hisila Yami Վիքիպահեստում |
Հիսիլա Յամի (նեպալ.՝ हिसिला यमी, հունիսի 25, 1959, Կատմանդու, Նեպալ), նեպալցի քաղաքական գործիչ, ճարտարապետ։ Նայա Շաքտի Նեպալի կենտրոնական կոմիտեի անդամ, Համանեպալյան կանանց ասոցիացիայի (հեղափոխական) նախկին նախագահ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիսիլա Յամին ծնվել է 1959 թվականին Կատմանդուում։ Հայրը՝ Դհարմա Ռաթնա Յամին, եղել է նեպալացի հասարակական գործիչ, հեղինակ, կառավարությունում զբաղեցրել է փոխնախարարի պաշտոն։
1982 թվականին Յամին ավարտել է Դելիի պլանավորման և ճարտարապետության դպրոցը, 1995 թվականին՝ Նյուքասլի համալսարանը։ 1990-ական թվականների պանչայատ ռեժիմի դեմ ապստամբության ժամանակ Յամին եղել է բողոքի ցույցերում ընդգրկված կին առաջնորդներից մեկը։ 1981-1982 թվականներին եղել է Հնդկաստանի համանեպալյան ուսանողների ասոցիացիայի գլխավոր քարտուղարը, 1983-1996 թվականներին դասավանդել է Ճարտարագիտության ինստիտուտի Pulchowk կամպուսում, 1995 թվականին դարձել է Համանեպալյան կանանց ասոցիացիայի (հեղափոխական) նախագահ և պաշտոնավարել երկու տարի։ 1996 թվականին, երբ Նեպալում կոմունիստական կուսակցությունը քաղաքացիական պատերազմ սկսեց, Յամին ընդհատակ անցավ։ 2001 թվականին նա եղել է CPN (մաոիզմ) կենտրոնական կոմիտեի անդամ և աշխատել է կազմակերպության միջազգային վարչությունում։
Նա առաջին անգամ հրապարակվել է 2003 թվականի հունիսի 18-ին՝ կառավարության և մաոիզմի միջև ընթացող խաղաղ բանակցությունների ժամանակ։
2005 թվականի սկզբին Բատարայի և Դինանատ Շարմայի հետ կորցրել է պաշտոնը, հուլիսին վերականգնվել է Կենտրոնական կոմիտեում։ 2007 թվականի ապրիլի 1-ին Հիլիլա Յամին միացել է Նեպալի ժամանակավոր կառավարությանը որպես Ֆիզիկական պլանավորման և աշխատանքների նախարար[2]։ 2007 թվականի սեպտեմբերից դեկտեմբեր կառավարության բոյկոտից հետո Յամին կրկին նշանակվել է Ֆիզիկական պլանավորման նախարարի պաշտոնում[3]։ 2008 թվականի Հիմնադիր ժողովի ընտրություններում Կատմանդուի թիվ 7 ընտրատարածքից նա դարձել է հիմնադիր ժողովի անդամ, սեպտեմբերին՝ CPN (Maoist) գլխավորած կառավարության անդամ` որպես զբոսաշրջության և քաղաքացիական ավիացիայի նախարար։
Յամին ամուսնացել է մաոիզմ առաջնորդ Բաբուրամ Բհատարաիի հետ։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Adha Akash Adha Dharti, ed. by Hisila Yami, Sita Sharma, Durga Neupane, Prerana Mahila Parivar, 1991
- Adhikar: Demystification of Law for Nepali Women, Hisila Yami, Sandhya Basnet Bhatta, Tulsi Bhatta, Prerana Mahila Parivar, 1993
- Yami, Hisila and Bhattarai, Baburam, Marxbad ra mahila mukti. Kathmandu: Utprerak Prakashan, 2000.
- Hisila Yami (comrade Parvati) People's War and Women's Liberation in Nepal – Purvaiya Prakashan, Raipur, Chhattishgarth, India 2006 – Second Edition, Janadhwani Publication, 2007
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Comments by Yami in Monthly Review». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ [1]
- ↑ "Nepal swears in Maoist ministers", Al Jazeera, December 31, 2007.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- People’s Power in Nepal – Article in Monthly Review by Yami
- Women's Participation in People's War in Nepal
- NPR Interview with Comrade Parvati
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիսիլա Յամի» հոդվածին։ |
|