Կենդանիների մեծ մասի համար անփոխարինելի է, մարդուօրգանիզմում սինթեզվում է սահմանափակ քանակությամբ։ Մտնում է մի շարք ֆերմենտների, մասնավորապես ռիբոնուկլեազների, տրանսկետոլազների ակտիվ կենտրոնների կազմի մեջ։ Հիստիդինի դեզամինացման ռեակցիան դարձելի չէ, կատալիզվում է հիստիդին-ամոնիակ-լիազ ֆերմենտով, որը հայտնաբերված է բակտերիաներում և կենդանիներիլյարդում։ Հիստիդինի անբավարարությունը հանգեցնում է նյութափոխանակության խանգարումների, այդ թվում և հեմոգլոբինի սինթեզի արգելակման։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 424)։