Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Միկի Մաուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միկի Մաուս
Mickey Mouse
Միկի Մաուսն ալբանական փոստային նամականիշի վրա
Կերպարմուկ
Սեռարական
Տարիք90
Մազերսև
Աչքերսև
ԲարեկամներՄաքս (հայր),
Մերի (մայր),
Մայք (հորեղբայր,
Մաքսի մեծ եղբայրը),
Մարկ (պապիկ),
Միյա (տատիկ),
Մորտի (հարազատ փոքր եղբայր),
Միլտոն (դվոյուռոդնի փոքր եղբայր),
Մարտի (տրոյուռոդնի փոքր եղբայր),
Օսվալդ (խորտ մեծ եղբայր),
Մայկլ (յեգան),
Մայլո (յեգան),
Մորտի (յեգան),
Ֆրեդի (յեգան),
Մինի Մաուս (կին),
Պլուտո (շուն)
ՍտեղծողՈւոլթ Դիսնեյ
Աբ Այվերկս

Միկի Մաուս (անգլ.՝ Mickey Mouse, բառացի մկնիկ Միկի), մուլտհերոս, Ուոլթ Դիսնեյ ընկերության և, ընդհանրապես, ամերիկյան մշակույթի խորհրդանիշերից մեկը։ Անիմացիոն ֆիլմերի մարդանմանացված մկնիկի տեսքով նշանավոր հերոս է, ստեղծման ամսաթիվը համարվում է 1928 թ. մայիսի 15-ը, երբ առաջին անգամ Միկի Մաուսը երևաց «Խենթ ինքնաթիռ» մուլտֆիլմի մեջ։

Նրա կերպարը երևում է Ուոլթ Դիսնեյի շատ մուլտֆիլմերում։ Ներկայումս Միկի Մաուսն աշխարհի ամենասիրված մուլտհերոսներից մեկն է։ Նրա ծննդյան օրվա մասին ստույգ տվյալներ հայտի չեն։ Միքիի ծննդյան օրը պաշտոնապես համարվում է 1928 թ. Նոյեմբերի 18-ը[1]։ Այդ օրն առաջին անգամ աշխարհում ցուցադրվեց «Նավավար Վիլլին», չնայած դրանից դեռևս 183 օր առաջ (մայիսի 15-ին) հեռուստադիտողներն արդեն ծանոթացել էին Միկիի հետ՝ «Խելակորույս ինքնաթիռ» համր մուլտֆիլմով։ Նա խոսում է բարձր և բարակ ձայնով։ Մինչև 1947 թվականը Ուոլտ Դիսնեյն անձամբ էր խոսում Միկիի դերում, սակայն հետագայում նա կամովին հրաժարվեց, քանի որ ծխախոտի ծխի հետևանքով նրա ձայնը կոշտացել էր։

Այդ ժամանակ այդ դերում հանդես եկավ Ջիմի Մակդոնալդը։ 1977-2009 թվականներին Մաուսի ձայնը հնչեցրել է ՈՒեյն Օլլեայնը։ Հաճախ են հանդիպում ընկերներ Դոնալդն ու Պլուտո անունով շնիկը։ Բացի նրանցից՝ միկին ունի ընկերուհի՝ Միննի անունով, նրա կրտսեր եղբոր անունը Մորտի է, իսկ կռվարար ու աղմկոտ բարեկամներն էլ Մայկլ և Մայլո Ֆիլդմաուսներն են։

«Ես միայն հուսով եմ, որ մենք երբեք չենք մոռանա մի բան-ամեն ինչ սկսվեց մի մուկով»։
- Ուոլտ Դիսնեյ, Դիսնեյլենդ, 1954 թ. հոկտեմբերի 27

Mickey Mouse-ը ստեղծվել է՝ Oswald-ի Lucky Rabbit-ի նախկին մուլտֆիլմը փոխարինելով, որը ստեղծվել է Disney Studio-ի կողմից Universal Studios-ի պրոդյուսեր Չարլզ Մինցի համար։ 1928 թվականի գարնանը, երբ մուլտֆիլմը բավականին ճանաչված էր, Դիսնեյը խնդրեց Մինցին՝ ավելացնել բյուջեն։ Մերժում ստանալով և իմանալով, որ նախկին պայմանագիրը չեղյալ էր համարվել, իսկ նոր պայմանագրի տակ ստորագրել են Դիսնեյի աշխատակիցների մեծ մասը, վերադարձավ Մինցի մոտից՝ անիմացիոն ֆիլմեր արտադրելու համար։ Նա որոշեց ամեն ինչ նորից սկսել։ Նոր Դիսնեյ ստուդիան ուներ քիչ թվով անդամներ՝ անիմատոր Ուբ Իվերքսը և հավատարիմ աշակերտ-նկարիչ Լե Կլարկը, որը մեկն էր այն քչերից, որ չլքեցին Ուոլտին։ Ուոլտ Դիսնեյն առաջին պայմանագրից դասեր քաղեց, իսկ հետագայում նա ավելի ուշադիր էր պայմանագիր գրելու հարցում։ 1928 թվականի գարնանը Դիսնեյը խնդրեց Ուբ Իվերքսին նկարել նոր պերսոնաժներ։ Իվերքսը փորձեց տարբեր կենդանիների էսքիզներ՝ շների, կատուների, սակայն նրանցից ոչ մեկը Դիսնեյին դուր չեկան։ Մերժվեցին նաև կովերի ու ձիերի էսքիզները։ Սակայն հետագայում նրանք դարձան Clarabelle Cow և Horace Horsecollar: Մերժվեց նաև Գորտ-մարդը, որը նույնպես հետագայում մարմնավորվեց մուլտհերոսների շարքում։ Միայն ձեռքի խաղալիք մուկը ոգեշնչեց Ուոլտ Դիսնեյին, որին տեսավ Կանզաս սիթիի «Սմեխ-Օ-Գրամ» ստուդիայի սեղանին՝ Միսսուրիում[2]։ 1925 թվականին Հուգ Հարմանը սկսեց նկարել մկնիկի բազմաթիվ կերպարներ, որն էլ ոգևորեց Ուբ Իվերքսին ստեղծել Դիսնեյի համար մկնիկի նոր կերպար[3]։ Այդ կերպարներից նրան դուր եկավ մեկը և անվանվեց Միկի Մաուս[4]։

1928: Առաջին անգամ էկրանին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միկի Մաուսի ծննդյան օրն է համարվում 1928 թվականի նոյեմբերի 18-ը, երբ առաջին անգամ Նյու-Յորքի «Colony Theater» դահլիճում ցուցադրվեց «Նավավար Վիլլին» (այս մուլտֆիլմը համարվեց առաջին ձայնային ցուցադրությունը, սակայն պատմության մեջ 1924 թվականին «Song Car-Tunes» էպիզոդն է եղել առաջին ձայնային ցուցադրությունը, որի հեղինակն էր Մաքս Ֆլյաշերան)։

Միկի Մաուսն առաջին անգամ մարմնավորվել է Plane Crazy մուլտֆիլմում, որը ցուցադրվել է 1928 թվականի մայիսի 15-ին։ Մուլտֆիլմն ստեղծվել էր Չարլզ Լինդբերգի սխրանքի տպավորության տակ, բայց հաջողության չհասավ։ Չնայած անհաջողությանը՝ Ուոլթն ամռան վերջին թողարկեց նոր մուլտֆիլմ՝ The Gallopin' Gaucho: Խնդիրները հանգեցրին այն բանին, որ Ուոլտն սկսեց փնտրել դիստրիբյուտոր։ Սպասումներին հակառակ՝ Դիսնեյը ձեռնամուխ եղավ երրորդ ֆիլմի պրեմիերայի համր տարբերակի արտադրությունը, որը ցուցադրվեց 1928 թվականի հուլիսի 29-ին։ Նա հասկացել էր, որ մուլտֆիլմի հաջողությունը պայմանավորված է մրցակիցների աշխատանքից և նախորդ մուլտֆիլմերից տարբերվելով, առանձնանալով։

Գրաֆիկական նորամուծություն։ Սպիտակ ձեռնոցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնորոշ առանձնահատկություն. Միկի Մաուսը սպիտակ ձեռնոցներ չի կրել մինչև 1929 թվականի մարտի 28-ը, երբ ցուցադրվեց «Գյուղական օպերա 1929» մուլտֆիլմը։ Այս մուլտֆիլմի մեջ շատ հաճախ էր մկնիկը հայտնվում ձեռնոցներով։ Մկնիկի դերը մուլտֆիլմում դաշնակահարի դերն էր։ Ձեռնոցի հակառակ կողմում երեք սև գծեր էին, որոնք այն ժամանակվա մանկական ձեռնոցների բնորոշ տարրեր էին։

1929: Միկի Մաուսը տարբեր դերերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարզապես մուկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Այցելություն կատվին» (Alice Rattled by Rats) կարճամետրաժ մուլտֆիլմում Միկին հանդես է գալիս «Ալիսի» անունով։ Այս մուլտֆիլմում հանդես է գալիս Նիփ անունով մի կատու (անգլերեն Kat Nipp), որը բնակվում է պալատում։ Նրա ներկայությունը սարսափեցնում է մկներին։ Կատուն հաճախ է գնում որսի, իսկ մկները, օգտվելով նրա բացակայությոիւնից, տակնուվրա են անում ողջ տունը։ Մինին և Միկին փորձում են այդ առիթով տոն կազմակերպել։ Նիփ կատուն դեռևս 1929 թվականից խաղում էր «Գյուղական օպերա 1929» մուլտֆիլմում, որին կարելի է շփոթել «Թոմն ու Ջերին» մուլտֆիլմի Թոմ անունով կատվի հետ։ Այս մուլտֆիլմում Միկին ու Մինին սովորական մկներ են, սովորական մկների չափեր ունեն, մինչդեռ նախորդ և հաջորդ մուլտֆիլմերում համեմատելի են մարդու հետ (և դրանք ավելի շատ մարդկայնացված են)։

Սիրահետող երկրպագու

[խմբագրել | խմբագրել կոդը]

1929 թվականի մարտի 14-ին ցուցադրված «The Barn Dance» մուլտֆիլմում Մինին մերժում է Միկի Մաուսին՝ նախընտրելով Սև Պիտին։ Այս մուլտֆիլմում Սև Պիտը հանդես է գալիս որպես մի անծանոթ երկրպագու, իսկ Միկի Մաուսը ֆիլմի գլխավոր հերոսն է, հանդես է գալիս որպես երիտասարդ և անհաջողակ երկրպագու։ Անպատասխան սերն ու տառապանքը, սիրո պակասը Միկիին չափազանց զգայուն ու խոցելի են դարձրել։ Որոշ քննադատներ այս մուլտֆիլմում տեսնում են հերոսի նկատմամբ դիտորդների համակրանքն ամրապնդելու փորձ։

1929 թ. ապրիլի 25-ին թողարկված «Կենդանիների բակի ճակատամարտը» անիմացիոն ֆիլմում Միկին խաղում է զինվորի դեր և մասնակցում է մարտերին. Միկի Մաուսը խաղում է երիտասարդ զինվորի դերը մկների և կատուների պատերազմում։ Նրա ջոկատը պատերազմում է Սև Պիտիի ջոկատի դեմ։ Չնայած այն հանգամանքին, որ փոքրիկ ճակատամարտի դրվագ է հորինված, կողմերը պահպանում են կռիվների որոշ տարրեր։ Կատուներ կրում են սաղավարտներ` առաջին աշխարհի գերմանական սաղավարտները, իսկ մկները երգում են Քաղաքացիական պատերազմի կոնֆեդերացիայի օրհներգը։ 1929 թվականին Ամերիկայում այդ իրադարձությունների հիշողությունները դեռևս թարմ էին։

1929 թ. նոյեմբերի 15-ին եթեր է արձակվել Միկի Մաուսի «Ջունգլիի ռիթմը» վերջին կարճամետրաժ մուլտֆիլմերից մեկը։ Այս մուլտֆիլմում Միկին հայտնվել է Աֆրկիայի ինչ-որ անապատում։ Սկզբում Միկին գնում է փղի մեջքին նստած, և շուտով հայտնվում է կատաղած առյուծի և արջի միջև։ Ցանկանալով հանգստացնել կենդանիներին՝ Միկին սկսում է նվագել այնպիսի երաժշտություն, որի տակ պարում են բոլոր կենդանիները։

Միկին Դիսնեյ զբոսայգում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես Walt Disney-ի պաշտոնական թալիսման՝ Միկին կենտրոնական դեր է ունեցել Disney զբոսայգում 1955 թվականին Դիսնեյլենդի բացումից հետո։ Ինչպես շատ այլ կերպարներ, Միկին ևս հանդես է եկել որպես համր դերասան։ Այս կերպարով նա մասնակցել է բազմաթիվ շքերթների և արարողությունների։ Հասարակության հետ շփումների ժամանակ նրան հաճախ են հրավիրում հյուրերի հետ լուսանկարվելու։ Միկին հանդիպումներ է ունեցել նաև ԱՄՆ նախագահների հետ՝ բացառությամբ Լինդոն Բ. Ջոնսոնի[5]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1928 խենթ ինքնաթիռ (Plane Crazy)
  2. 1928 Ջերմանավավար Վիլլին (Steamboat Willie)
  3. 1928 Գալլոպը ջայլամի վրա (The Gallopin' Gaucho)
  4. 1929 The Barn Dance Գյուղական պարեր
  5. 1929 Գյուղական օպերա 1929 (Opry House)
  6. 1929 Այցելություն կատվին (When the Cat’s Away)
  7. 1929 Գեղջուկ տղան (The Plow Boy)
  8. 1929 Ճակատամարտ կենդանիների բակում (The Barnyard Battle)
  9. 1929 Վաճառողը տոնավաճառից (The Karnival Kid)
  10. 1929 Միկիի հիմարությունները (Mickey’s Follies)
  11. 1929 Միկիի շոգեքարշը (Mickey’s Choo-Choo)
  12. 1929 Հիմարների Ջազը (The Jazz Fool)
  13. 1929 Բուռն ալիքներ (մուլտֆիլմ, 1929) (Wild Waves)
  14. 1929 Ջունգլիի ռիթմը (Jungle Rhythm)
  15. 1929 Ուրվականներով Տունը (մուլտֆիլմ, 1929) (The Haunted House)
  16. 1930 Պարզապես Միկի (մուլտֆիլմ, 1930) (Just Mickey's)
  17. 1930 Համերգ կենդանիների բակում (մուլտֆիլմ, 1930) (The Barnyard Concert)
  18. 1930 Կակտուս Kid (The Cactus Kid)
  19. 1930 Զինվորները կրակներով (մուլտֆիլմ, 1930) (The Fire Fighters)
  20. 1930 Աղմկոտ երեկույթ (The Shindig)
  21. 1930 Բանտարկվածները (մուլտֆիլմ, 1930) (The Chain Gang)
  22. 1930 Գորիլայի գաղտնիքը (The Gorilla Mystery)
  23. 1930 Խնջույք (մուլտֆիլմ, 1930) (The Picnic)
  24. 1930 Պիոներների օրերը (մուլտֆիլմ, 1930) (Pioneer Days)
  25. 1930 Մինի Յո Հո (մուլտֆիլմ) (Minnie’s Yoo Hoo)
  26. 1931 Ծննդյան տոնի երեկույթ (The Birthday Party)
  27. 1931 Ճանապարհային խնդիրներ (Traffic Troubles)
  28. 1931 Միկի Մաուսն ու որբերը (Mickey’s Orphans)
  29. 1933 Միկին շինարարությունում (Building a Building)
  30. 1933 Անխելք բժիշկը(The Mad Doctor)[6]
  31. 1935 Համերգ (The Band Concert)
  32. 1936 Thru the Mirror Հայելիների մոտ
  33. 1937 Ժամացույց մաքրողը (Clock Cleaners)
  34. 1937 Միայնակ ուրվականներ (Lonesome Ghosts)
  35. 1938 Boat Builders Նավաշինարարները
  36. 1938 Brave Little Tailor
  37. 1939 The Pointer
  38. 1941 The Nifty Nineties
  39. 1941 Lend a Paw
  40. 1942 Սիմֆոնիայի ժամ (Symphony Hour)
  41. 1946 Squatter's Rights
  42. 1948 Mickey and the Seal
  43. 1953 The Simple Things Կյանքի ուրախություն
  44. 1983 Միկիի ծննդյան պատմությունը (Mickey’s Christmas Carol)
  45. 1990 Արքայազնն ու աղքատը (The Prince And The Pauper)
  46. 1995 Runaway Brain
  1. Հեռուստահաղորդում Միկի մաուսի ակումբը (1955—1996)
  2. Մուլտսերիալ Ամեն ինչ Միկի Մաուսի մասին (1999—2000)
  3. Մուլտսերիալ Մկների տուն (2001—2003)
  4. Մուլտսերիալ Միկի Մաուսի ակումբը (2006—2016)
  5. Մուլտսերիալ Միկի Մաուսի շուրջերկրյա ճանապարհորդությունը (2013—մինչև մեր օրերը)
  6. Մուլտսերիալ միկին և երիտասարդ մրցակիցները (2017—մինչև մեր օրերը)
  • Միկիի վթարային ջոկատը
  • Մրցակից Միկին
  • Թափառական երեխաների խնջույք
  • Հանգիստ Հավայան կղզիներում
  • Որսորդներ
  • Սարսափելի որդը

Միկիի մասնակցությամբ կոմիքսներ ցուցադրվեցին 1930 թվականի հունվարին։ Այդ ժամանակ ցուցադրվում էին 3—6 կադրերից բաղկացած սյուժեներ։ Մինչև 1975 թվականը Միքի Մաուսի կոմիքսների նկարիչը Ֆլոյդ Գոթֆրեդոնն էր։

Միկի Մաուսի փառքի շքանշան

Միկի Մաուսն արժանացել է Հոլիվուդի փառքի շքանշանի։

Առևտրային շահույթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առկա են մեծ քանակությամբ ապրանքներ, որոնցում օգտագործված են Միկի Մաուսի պատկերը, իսկ պատկերն օգտագործելը նշանակալի եկամուտ է բերում Դիսնեյի ընկերությանը։ 1930 թվականից սկսած, աշխարհում արտադրվում են տիկնիկներ Միկի Մաուսի տեսքով։ Միկի Մաուսը Դիսնեյ ընկերության լոգոն է։ Դիսնեյ զբոսայգում և Դիսնեյ ֆիլմերում մշտապես ուղեկցում է Միկի Մաուսի կերպարը, հնարավոր տարբերակներով. նկարներ, թաքնված Միկի, մուլտֆիլմի կենդանի հերոսներ, հագուստի կամ սպասքի վրայի դաջվածքներ, երկար, մեծ-մեծ ականջներ և Միկիին հիշեցնող այլ ուրվագծեր։

Հեղինակային իրավունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեղինակային իրավունքի խորհրդանշան

1971 թվականին ամերիկացի մուլտիպլիկատորների խումբը, որը ղեկավարում էր նկարիչ Դէն Օ'Նիլլը, ով իրեն անվանել է Air Pirates (անգլերեն), և հրատարակել է երկու կոմիքսներ, որոնց հերոսները Միկի Մաուսի և մի շարք այլ մուլտիպլիկացիոն հերոսներ էին The Walt Disney ընկերության ստուդիայից։ Այստեղ Դէն Օ'Նիլլը խախտել էր Դիսնեյ ընկերության հեղինակային իրավունքները, որի պատճառով ընկերությունը մի խումբ նկարիչների դեմ հայց ներկայացրեց[7]։ Walt Disney ընկերությունը պայքարում է Mickey Mouse-ի կերպարի հեղինակային իրավունքի շարունակական պաշտպանության համար, որի արժեքը 2008 թվականին գնահատվել է ավելի քան երեք միլիարդ ԱՄՆ դոլար[8]։ 1936 թ. Միկի Մաուսի մասնակցությամբ մուլտֆիլմերն արգելվել էին ցուցադրել նացիստական Գերմանիայում[9]։ Գերմանացի պատմաբան Գերհարդ Ուայնբերգը «Գերմանիան, Հիտլերը և Երկրորդ համաշխարհային պատերազմը» գրքում մեկնաբանում է. նախ՝ Դիսնեյը համարվում էր հրեա, երկրորդ՝ Հիտլերը հիասթափվել էր սերիալից, քանի որ Միկին հագնվել էր պրուսական սպայի համազգեսի ոճով, և Երրորդ՝ Ռեյխի քարոզչությունը հրեաներին անվանում էր «առնետներ»։ Սակայն Հիտլերն անձամբ այդ մուլտֆիլմերը նայում էր մեծ հաճույքով[10]։ Համանման պատճառաբանություններով մուլտֆիլմի ցուցադրություններն արգելվել են Ֆաշիստական Իտալիայում (1938 թվական), Ռումինիայում (1935 թվական), քանի որ հսկա մուկը կարող էր վախեցնել հանդիսատեսին) և ԳԴՀ-ում (որպես ամերիկյան կայսերականության խորհրդանիշ)։

2024 թվականի հունվարի 1-ին Միկի Մաուսի առաջին երեք անիմացիոն մուլտֆիլմերի և Միկի Մաուսի կերպարի հեղինակային իրավունքները լրացել են, և դարձել են հանրային սեփականություն։ Միկի Մաուսի նոր տարբերակները կմնան հեղինակային իրավունքով պաշտպանված[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Mickey Mouse-ն առաջին անգամ ներկայացվեց աշխարհին
  2. Walt Disney: Conversations (Conversations With Comic Artists Series) by Kathy Merlock Jackson with Walt Disney " ISBN 1-57806-713-8 page 120
  3. "Mickey Mouse was going to be Mortimer Mo". Uselessknowledge.co.za. Retrieved April 8, 2012
  4. Albin, Kira (1995). "Mickey Rooney: Hollywood, Religion and His Latest Show". GrandTimes.com. Senior Magazine. Retrieved December 15, 2013.
  5. [Suddath, Claire. "A Brief History of Mickey Mouse." Time. November 18, 2008.]
  6. CartoonStation (2009 թ․ հունիսի 4). «Mickey Mouse - The Mad Doctor - 1933». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 24-ին.
  7. S. C. Ringgenberg (1998 թ․ մայիսի 12). «Bobby London And The Air Pirates Follies» (անգլերեն). Comic Art & Graffix Gallery. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 16-ին.
  8. Joseph Menn (2008 թ․ օգոստոսի 22). «Disney's rights to young Mickey Mouse may be wrong» (անգլերեն). Լոս Անջելես Թայմս. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 23-ին.
  9. [ Свинка Пеппа раздора: Какие мультфильмы запрещены к показу в разных странах мира. 112.ua. Проверено 6 сентября 2017.]
  10. [Алекс Григорьев. Микки Маус. Великий символ Америки, «Голос Америки». Проверено 6 сентября 2017]
  11. Seriac, Hanna (2023 թ․ օգոստոսի 28). «Why Mickey Mouse entering the public domain in 2024 is more complicated than you think: Mickey Mouse was originally named Mortimer when he debuted». Deseret News. Salt Lake City. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միկի Մաուս» հոդվածին։