Մորոգորո
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Մորոգորո | |||||
Morogoro | |||||
| |||||
Մորոգորոյի աշտարակի ժամացույցը | |||||
Երկիր | Տանզանիա | ||||
Շրջան | Մորոգորո | ||||
Համայնք | Morogoro Urban District? | ||||
Մակերես | 360 կմ[1] կմ² | ||||
Կլիմայի տեսակ | Արևադարձային | ||||
Բնակչություն | 207 000 մարդ (2002) | ||||
Ժամային գոտի | UTC+3 | ||||
Պաշտոնական կայք | morogoro.go.tz/http://www.morogoro.go.tz/ | ||||
| |||||
Մորոգորո (անգլ.՝ Morogoro)՝ 315,866 բնակչություն ունեցող (2012 թվականի Մարդահամար) քաղաք Տանզանիայի արևելյան մասում՝ մայրաքաղաք Դոդոմայից 260 կմ դեպի արևելք և Դար Էս Սալամից 196 կմ արևմուտք, որը երկրի ամենամեծ քաղաքն ու առևտրային կենտրոնն է[2]։ Մորոգորոն Մորոգորո շրջանի մայրաքաղաքն է։ Այն ոչ պաշտոնապես հայտնի է նաև որպես «Mji kasoro bahari», որը թարգմանվում է որպես «քաղաք՝ օվկիանոսի/նավահանգստի մոտ»։
Մորոգորոն գտնվում է Ուլուգուրու լեռների ստորոտին և տարածաշրջանում գյուղատնտեսական կենտրոն է։ Քաղաքում է գտնվում Սոկոյնի գյուղատնտեսական համալսարանը, ինչպես նաև մի շարք դպրոցներ ու հիվանդանոցներ։ Այստեղ է գտնվում «Ամանի» կենտրոնը, որն օգնել է շրջակա գյուղերի ավելի քան 3400 հաշմանդամների[3]։
Ջրամատակարարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մորոգորոյի ջրի պաշարի 80 տոկոսը գալիս է Նջերենգեր գետի վրա գտնվող Մինդու ջրամբարից։ 1978 թվականին սկսված ջրամբարի նախագիծը վիճելի է եղել։ Ջրամբարի ետևում գտնվող լիճը հանգեցրել է շիստոսոմոզ վարակի բարձր մակարդակի[4], իսկ ջրամբարի մոտակայքում գտնվող ոսկու հանքից սնդիկի արտահոսքը աղտոտել է քաղաքի ջրի պաշարը[5]։ Ներկայումս, ջրամբարին հարակից շրջանները անտառահատումների հետևանքով տիղմով են լցվում[6]
2012-2013 թվականներին Մորոգորոյի ջրամատակարարման կառավարման (MORUWASA) համար իրականացվել է USAID/MCC-ի կողմից ֆինանսավորվող 8,31 մլն․ ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագիր ՝ Ուլուգուրու լեռներից խմելու ջրի ռեսուրսները մուտքային ու մաքրման կայանի միջոցով վերականգնելու համար, որը տեղադրված է Բոմա ճանապարհի վրա գտնվող Տարածաշրջանային կառավարման գրասենյակների մոտակայքում։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մորոգորոի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 32 (89) |
32 (89) |
31 (88) |
29 (85) |
28 (83) |
27 (81) |
27 (81) |
28 (83) |
29 (85) |
31 (88) |
32 (90) |
32 (89) |
30 (86) |
Միջին ցածր °C (°F) | 21 (69) |
21 (70) |
21 (69) |
21 (69) |
19 (66) |
16 (61) |
15 (59) |
16 (60) |
17 (62) |
18 (64) |
19 (67) |
21 (69) |
18 (65) |
Տեղումներ մմ (դյույմ) | 99 (3.9) |
97 (3.8) |
173 (6.8) |
206 (8.1) |
99 (3.9) |
28 (1.1) |
15 (0.6) |
10 (0.4) |
15 (0.6) |
25 (1.0) |
51 (2.0) |
71 (2.8) |
890 (35) |
աղբյուր: Weatherbase[2] |
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մորոգորոյում են գտնվում Սոկոյնի գյուղատնտեսական համալսարանը, Մորոգորոյի իսլամական համալսարանը, Սուրբ Հովսեփի քոլեջը և Հորդանանի համալսարանական քոլեջը։ Մզումբեի համալսարանը գտնվում է քաղաքից 26 կմ դեպի հարավ՝ Իրինգա տանող մայրուղու վրա։ Կան նաև այլ հայտնի քոլեջներ, ինչպիսիք են Մորոգորոյի Արդի ինստիտուտը, Մորոգորոյի ուսուցիչների քոլեջը և LITI- ն (Գյուղատնտեսական կենդանիների ուսուցման ինստիտուտ)։
Այստեղ է գտնվում նաև Երկրի ամենահին միջնակարգ դպրոցներից մեկը՝ Կիլակալա իգական ավագ դպրոցը (նախկինում հայտնի էր որպես Մարիան քոլեջ)։ Քաղաքի մյուս միջնակարգ դպրոցներն են՝ Մորոգորոյի միջնակարգ դպրոցը (նախկինում՝ Ագա Խանի միջնակարգ դպրոց), Ֆորեստ Հիլլ միջնակարգ դպրոցը, Ջաբալ Հիրա իսլամական միջնակարգ դպրոցը, Կիգուրունյեմբեի միջնակարգ դպրոցը, Կրտսեր Լյութերականի ճեմարանը, Սուրբ Ֆրանցիսկ դե Սեյլսի ճեմարանը, Սուրբ Պետրոսի ճեմարանը, Լյուպանգայի գործնական միջնակարգ դպրոցը (նորաստեղծ դպրոց Կիգուրունյեմբեի ուսուցիչների քոլեջի մոտ), և Կոլա Հիլլի միջնակարգ դպրոցը։ Մորոգորոյի անգլալեզու միջազգային դպրոցը հիմնադրվել է 1975 թվականին[7]։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի ներսում տրանսպորտային երթևեկության համար մատչելի են հասարակական տրանսպորտային ավտոբուսները, որոնք կոչվում են դալա դալա (dala dala), իսկ ուղեվարձը քաղաքից մոտակա տարածքներ հիմնականում կազմում է մոտ 400 տանզանիական շիլլինգ։ Բացի այդ, ավելի արագ տրանսպորտային միջոցների համար բոդա-բոդան (boda boda) և Բաժաժը (Bajaj) քաղաքի շրջաններում լավագույնն են, իսկ ուղեվարձը կախված է հեռավորությունից։
Սպորտ և մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մորոգորոյում է ծնվել Սալիմ Աբդուլայը, որը Կուբայի Մարիմբայ խմբի հիմնադիրն էր, ինչպես նաև Մորոգորո ջազ բենդը՝ մեկ այլ հայտնի խումբ, որը հիմնադրվել է 1944 թվականին[8]։ 1960-ականների կեսերից մինչև 1970-ական թվականները Մորոգորոյում է ապրել Տանզանիայի ամենաազդեցիկ ու հայտնի երաժիշտներից մեկը՝ Մբարակա Մվինշեհեն, որն առաջատար կիթառահար ու երգիչ-երգահան էր[8]։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միացյալ Նահանգների Վիսկոնսին նահանգի Միլուակի քաղաքը համարվում է Մորոգորոյի քույր քաղաք՝ համաձայն Քույր քաղաքներ միջազգային կազմակերպության[9]։ Մորոգորոն նաև համարվում է Շվեդիայի Լինչոպինգ և Ֆինլանդիայի Վասա երկվորյակ քաղաքների հետ։
Վառելիքի բեռնատարի պայթյուն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի օգոստոսի 10-ին, քաղաքում, վառելիքի բեռնատարը պայթեց՝ խլելով առնվազն 71 մարդու կյանք և վիրավորելով առնվազն 70 մարդու։ Այս դեպքը Տանզանիայում տեղի ունեցած ամենամեծ աղետներից մեկն էր։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ուլուգուրու լեռները՝ Մորոգորոյի ֆոնին
-
Ջրվեժ Մորոգորոյում
-
Սիսալ այգին Մորոգորոյի մատույցներում
-
Տեսարան երկնքից
-
Ջամհուրի մարզադաշտը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «"Statistical Abstract 2011", Tanzania National Bureau of Statistics, page 3». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ 2,0 2,1 «Weatherbase: Historical Weather for Morogoro, Tanzania». Weatherbase. 2011. Retrieved on November 24, 2011.
- ↑ «Amani Home». Amani Centre Morogoro.
- ↑ IRDC Archive: The Essential Health Interventions Project Արխիվացված 2007-05-04 Wayback Machine
- ↑ «Mindu destruction setting stage for a catastrophe». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ հունվարի 16-ին.
- ↑ Smith, Celina; Schaafsma, Marije; Platts, Philip; Mwakalila, Shadrack; White, Sue; Ashagre, Biniam (2014 թ․ հունիսի 22). «Water for Everyone». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին – via dspace.lib.cranfield.ac.uk.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ «School History | Morogoro International School». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
- ↑ 8,0 8,1 Askew, Kelly Michelle (2002). Performing the nation: Swahili music and cultural politics in Tanzania. University Of Chicago Press. էջ 92. ISBN 978-0-226-02981-8.
- ↑ «Milwaukee's Sister Cities». city.milwaukee.gov. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիճամփորդն ունի Մորոգորոին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորոգորո» հոդվածին։ |
|