Յուրի Շևչուկ
Յուրի Շևչուկ | |
---|---|
Բնօրինակ անուն | ռուս.՝ Юрий Шевчук |
Ի ծնե անուն | ռուս.՝ Юрий Юлианович Шевчук |
Ծնվել է | մայիսի 16, 1957[1][2] (67 տարեկան) Yagodnoye, Մագադանի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Ռուսաստան և ԽՍՀՄ |
Ժանրեր | ռոք, հարդ ռոք, ֆոլկ ռոք, ջազ-ֆյուժն, bard rock?, արդյունաբերական երաժշտություն, էքսպերիմենտալ ռոք, բլյուզ և հեղինակային երգ |
Մասնագիտություն | երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, հակապատերազմային ակտիվիստ, նկարիչ, պրոդյուսեր, դերասան, հեղինակ-կատարող, հասարակական գործիչ և ռոք երաժիշտ |
Երգչաձայն | բարիտոն և դրամատիկական տենոր |
Գործիքներ | կիթառ, վոկալ և ալտ սաքսոֆոն |
Անդամակցություն | ԴԴՏ |
Պարգևներ | |
Կայք | ddt.ru |
Ստորագրություն | |
Yuri Shevchuk Վիքիպահեստում |
Յուրի Յուլիանովիչ Շևչուկ (Ю́рий Юлиа́нович Шевчу́к, մայիսի 16, 1957[1][2], Yagodnoye, Մագադանի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ, Յագոդնոե, Մագադանի մարզ), «ԴԴՏ» ռոք-խմբի հիմնադիր, ղեկավար և երգերի հեղինակ, նկարիչ և պրոդյուսեր։ Բաշկորտոստանի ժողովրդական արտիստ (2005)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է ուսուցիչների ընտանիքում։ Հայրը՝ Յուլիան Սոսֆենովիչ Շևչուկը (1924-2013), ուկրաինացի էր, Հայրենական Մեծ պատերազմի մասնակից, զբաղեցրել է բարձր պաշտոններ[3]։ Մայրը՝ Ֆանիա Ակրամովնա Գարեևա (ծն. 1924 թ.), թաթարուհի է։
Վաղ տարիքում փոխադրվել է Հյուսիսային Կովկաս, ապա՝ Ուֆա։ 1982 թ. դարձել է «Золотой камертон» մրցույթի դափնեկիր։ 1985 թվականից բնակվում է Սանկտ-Պետերբուրգում։
Շևչուկի պոեզիայում շոշափվող հիմնական թեմաներն են քաղաքացիական-հայրենասիրական կեցվածքը, հրաժարումը բռնությունից, սոցիալական սատիրան և բողոքը։ Կրոնական մոտիվները կարևոր տեղ են զբաղեցնում Շևչուկի պոեզիայում։ Նա դավանում է ուղղափառ քրիստոնեություն, սակայն դեմ է եկեղեցու և քաղաքականության համատեղմանը և դատապարտում է կրոնական ֆանատիզմը։
2007 թ. դարձավ "Տրիումֆ" ռուսական մրցանակի դափնեկիր գրականության և արվեստի ոլորտում երևելի նվաճումների համար": Մրցանակից ստացված միջոցները հատկացրել է բարեգործությանը[4]։
2013 և 2024 թթ․ ԴԴՏ խմբի հետ համերգներ է տվել Երևանում։
Սոլո կարիերան
[խմբագրել | խմբագրել կոդը]ԴԴՏ-ի կազմից դուրս Շևչուկը թողարկել է մի քանի սոլո ալբոմներ.
- «Череповецкий магнитоальбом» (1983)
- «Кочегарка» (1985)
- «Москва. Жара» (1985)
- «Акустика» (երկու համերգ) (2001)
- «Прекрасная любовь» (2007)
- «L’Echoppe» (2008)
- «Сольник» (2009).[5]
Աշխատանքը ֆիլմերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես դերասան խաղացել է մի շարք ֆիլմերում, այդ թվում՝ «Духов день» (1990), «Город» (1990), «Жила-была одна баба» (2011)։ Բազմաթիվ ֆիլմերի համար («Азазель», «Generation П») գրել է երաժշտություն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 703—706. — ISBN 5-94848-307-X
- ↑ 2,0 2,1 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
- ↑ «Юрий Шевчук: «Я жизнь люблю. Зачем мне клубы?» (1998 г.)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «Сайт телеканала «Культура». Я — дачный человек». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Новая Газета | № 49 от 15 Мая 2009 г. | «Сольник»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Շևչուկ» հոդվածին։ |
|
- Մայիսի 16 ծնունդներ
- 1957 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բարիտոններ
- «Տրիումֆ» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ռուսաստանի ռոք երաժիշտներ
- Ռուս երգիչներ
- Խորհրդային բանաստեղծներ
- Ռուս կոմպոզիտորներ
- 20-րդ դարի ռուս բանաստեղծներ
- Ռուս պրոդյուսերներ
- Ռուս նկարիչներ
- Ռուս դերասաններ
- Ռուս հասարակական գործիչներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով