Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Ռոք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոք
Rock
Ոճային հիմքերԲլյուզ, ռոքնռոլ, էլեկտրիկ բլյուզ, ջազ, ֆոլկ, քանթրի, ռիթմ ընդ բլյուզ, սոուլ
Մշակութային հիմքեր1950-ականներ և 60-ականներ, Միացյալ Թագավորություն և Միացյալ Նահանգներ
Ծագման ժամանակ1948
Ծագման երկիր Միացյալ Թագավորություն և  ԱՄՆ
Բխող ժանրերՆյու-էյջ երաժշտություն, սինթփոփ
Ենթաժանրեր
Ալտերնատիվ ռոքԱրտ ռոքԲարոկկո փոփԲիթ երաժշտությունԲրիտփոփԷմոԷքսպերիմենտալ ռոքԳարաժ ռոք - Գլեմ ռոք - Գոթիկ ռոք - Գարնջ - Հարդ ռոք - Հարթլենդ ռոք - Հևի մետալ - Ինստրումենտալ ռոք - Ինդի ռոք - Ջենգլ փոփ - Քրաութռոք - Մեդչեսթեր - Փոսթ-Բրիտփոփ - Փոսթ-գրանջ - Փաուեր փոփ - Պրոգրեսիվ ռոք - Պրոտո-փանկ - Փսիխոդելիկ ռոք - Փանկ ռոք - Սոֆթ ռոք - Սաութերն ռոք - Սըրֆ երաժշտություն - Սիմֆոնիկ ռոք
Տարածաշրջանային բեմեր
ԱրգենտինաԱվստրալիաԲանգլադեշԲելառուսԲելգիաԲոսնիա և ՀերցեգովինաԲրազիլիաԿանադաՀայաստանՉիլիՉինաստանԿոլումբիաԿուբաԽորվաթիաԴանիաԴոմինիկյան ՀանրապետությունԷկվադորԷստոնիաՖինլանդիաՖրանսիաՀունաստանԳերմանիաՀունգարիաԻսլանդիաՀնդկաստանԻնդոնեզիաԻռլանդիաԻսրայելԻտալիաՃապոնիաԻսպանիաԼատվիաԼիտվաՄալազիաՄեքսիկաՆեպալՆոր ԶելանդիաՆորվեգիաՊակիստանՊերուՖիլիպիններ - ԼեհաստանՊորտուգալիաՌուսաստանՍերբիաՍլովենիաՇվեդիաՇվեյցարիաԹայվանԹաթարներԹաիլանդԹուրքիաՈւկրաինաՄեծ ԲրիտանիաՄիացյալ ՆահանգներՈւրուգվայՎենեսուելաՀարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ ՀանրապետությունԶամբիա
Տես նաև

Ռոք երաժշտությունը հանրաճանաչ երաժշտության մի ժանր է, որը սկզբնավորվել է որպես ռոքնռոլ վաղ 1950-ական թվականներին Միացյալ Նահանգներում և վերաճել է մի շարք այլ ոճերի 1960-ականներին և ավելի ուշ մասնավորապես Միացյալ Թագավորությունում և Միացյալ Նահանգներում[1][2]։ Սկիզբ է առել 1940-ականների և 1950-ականների ռոքնռոլից՝ ոճ, որը մեծապես ազդել է բլյուզի և ռիթմ ընդ բլյուզ ժանրերի և քանթրի երաժշտության աֆրոամերիկյան ժանրերի վրա։ Ռոք երաժշտությունը մեծապես ազդել է նաև մի շարք այլ ժանրերի վրա ինչպիսիք են էլէկտրիկ բլյուզը և ֆոլկը և ազդեցություն է կրում ջազից, դասական և երաժշտական այլ ոճերից։ Երաժշտականորեն ռոքը կենտրոնացած է էլեկտրական կիթառի վրա սովորաբար որպես էլեկտրական բաս կիթառով, հարվածային գործիքներով և մեկ կամ ավել երգիչներով ռոք խմբի մի մաս։ Որպես կանոն ռոքը երգի վրա հիմնված 4/4 ռիթմով երաժշտություն է, բայց ժանրը դարձել է չափազանց տարբեր։ Ինչպես փոփ երաժշտությունը, բառերը հիմնականում շեշտում են ռոմանտիկ սերը, բայց ուղված են նաև բազում այլ թեմաների՝ հաճախ սոցիալական և քաղաքական։

Մինչև ուշ 1960-ականների դասական ռոքի[1] շրջանը ռոք երաժշտության մի շարք տարբեր ենթաժանրեր ի հայտ եկան ներառելով խառնուրդներ, ինչպիսիք են՝ բլյուզ ռոքը, ֆոլկ ռոքը, քանթրի ռոքը, ռագա ռոքը և ջազ ռոքը, որոնցից շատերը նպաստել են փսիխեդելիկ (ցնորական) ռոքի զարգացմանը, որն ազդեցություն էր կրել հակամշակութային փսիխեդելիկ և հիպի ասպարեզից։ Նոր ժանրերը, որոնք ի հայտ եկան, ներառում էին պրոգրեսիվ ռոքը, որն ընդլայնեց արտիստիկ տարրերը, գլեմ ռոքը, որը կարևորեց ցուցադրությունը և տեսողական ոճը, սոցիալական և քաղաքական եռանդուն քննադատությունները և հևի մետալի տարբերվող և տևական ժանրը, որը շեշտում էր ձայնը, ուժը և արագությունը։ 1970-ականների երկրորդ կեսին փանք ռոքն արձագանքեց ստեղծելով մինիմալստական, սոցիալական և քաղաքական եռանդուն քննադատություններ։ Փանկն ազդեց 1980-ականների նյու ուեյվ, փոստ-փանկ և ի վերջո ալտերնատիվ ռոք ժանրերի վրա։ 1990-ականներից սկսած ալտերնատիվ ռոքն սկսեց գերիշխել ռոք երաժշտության մեջ և ներխուժեց գրանջի, Բրիտփոփի և ինդի ռոքի ձևով։ Այդ ժամանակվանից հետագա միաձուլված ենթաժանրերը ի հայտ եկան՝ ներառելով փոփ փանկը, ռեփ փանկը և ռեփ մետալը, ինչպես նաև ռոքի պատմությունը վերափոխելու գիտակից քայլեր՝ ներառելով գերիջ ռոքի/փոստ-փանկի և սինթ-փոփի վերածնունդը 2000-ականների սկզբերին։

Ռոք երաժշտությունը նաև մարմնավորել և ծառայել է որպես մշակութային և սոցիալական շարժումների միջոց՝ առաջնորդելով խոշոր ենթամշակույթներին՝ ներառյալ մոդերին և ռոքերներներին Միացյալ Թագավորություն և հիպի հակամշակույթը, որը տարածվել էր Սան Ֆրանցիսկոյից Միացյալ Նահանգներ 1960-ական թվականներին։ Նմանապես փանկ մշակույթը 1970-ակններին ծնունդ տվեց գոթ և էմո ենթամշակույթնորին։ Ժառանգելով բողոքական երգի ազգային ավանդույթը՝ ռոք երաժշտությունը ասոցացվել է քաղաքական ակտիվության ինչպես նաև ռասայի, սեքսի և թմրանյութերի օգտագուրծման վերաբերյալ հասարակական վերաբերմունքի փոփոխության հետ և հաճախ դիտարկվել է որպես երիտասարդական ապստամբության արտահայտում ընդդեմ հասուն մարդկանց սպառողականությանը և համապատասխանությանը։

Իրականում ռոքի սահմանումն այն է, որ այն հանրաճանաչ երաժշտություն է, բայց նույնիսկ չի հետաքրքրվում այդ փաստով[3]։
Red Hot Chili Peppers խումբը՝ կվարտետով հանդիսացող ռոք խումբ 2006 թվականին (ձախից աջ՝ բասիստը, գլխավոր վոկալիստը, թմբկահարը և կիթառահարը):

Ռոքի հնչողությունն ապահովում է հզոր էլեկտրական կիթառը, որն ի հայտ է եկել իր ժամանակակից ձևով 1950-ականներին ռոքնռոլի ժողովրդականացման[4] հետ միասին և ազդեցություն է կրել էլեկտրական բլուզի կիթառի հնչյուններից[5]։ Ռոք երաժշտության մեջ էլեկտրական կիթառի հնչողությունն ուղեկցվում է էլեկտրական բաս կիթառով, որն ի հայտ է եկել ջազում միևնույն դարաշրջանում[6], և հարվածային գործիքների[7] առաջացրած ռիթմիկ հարվածներով։ Երաժշտական գործիքների եռյակը հաճախ համալրվում է այլ գործիքներով մասնավորապես ստեղնաշարային գործիքներով, ինչպիսիք են՝ դաշնամուրը, համմոնդը և սինթեզատորը[8]։ Ռոքի հիմնական գործիքավորումը ձևավորվել է բլյուզի հիմնական գործիքավորումից՝ հայտնի գլխավոր կիթառը, երկրորդ լարային գործիքը, բասը և հարվածային գործիքները[5] Ռոք երաժշտության մեջ մասնագիտացված երաժիշտների խումբը կոչվում է ռոք խումբ կամ ռոք բենդ և որպես կանոն բաղկացած է երեքից հինգ անդամներից։ Խումբն առավել հաճախ կազմված է կվարտետի սկզբունքով, որտեղ անդամներն ունեն մեկ կամ ավել դեր՝ ներառելով վոկալիստ, գլխավոր կիթառահար, ռիթմի կիթառահար, բաս կիթառահար, թմբկահար և հաճախ ստեղնաշարային կամ այլ գործիք նվագող[9]։

Ռոքը որպես կանոն հիմնված է հասարակ ոչ սինկոպացված 4/4 ռիթմի վրա, որն ուղեկցվում է թմբուկի կրկնվող հարվածներով 2/4 ռիթմով[10]։ Մեղեդիները հաճախ հին երաժշտական ձևերից են առաջացած՝ ներառելով դորիական և միքսոլիդիան ձևերը։ Ռոք երգերը 1950-ականներից[11] մինչև մասնավորապես 1960-ականների կեսերը հաճախ օգտագործել են բանաստեղծական կրկներգի կառույցը առաջացած բլյուզից և ֆոլկից, բայց այս նախատիպից[12] զգալի փոփոխություններ են տեղի ունեցել։ Քննադատները շեշտել են ռոքի էլեկտրականությունն ու ոճական բազմազանությունը[13]։ Իր բարդ պատմության և այլ երաժշտական և մշակութային ձևերից տարրեր վերցնելու հակում ունենալու պատճառով ռոք երաժշտությանը անհնար է տալ հստակ երաժշտական սահմանում[14]։

Պարզ 4/4 չափով օրինակ

Ի տարբերություն հանրաճանաչ երաժշտության շատ ավելի հին ոճերի` ռոք երգերի խոսքերը բացի ռոմանտիկ սիրուց առնչվում են մի շարք թեմաների, ինչպիսիք են` սեքսը, հեղափոխությունն ընդդեմ «Իսթեբլիշմենթի», սոցիալական խնդիրները և ապրելակերպը[10] Այս թեմաները փոխանցվել են մի շարք աղբյուրներից` ներառյալ Tin Pan Alley փոփ ավանդությունը, ֆոլկ երաժշտությունն ու ռիթմը և բլյուզը[15]։ Երաժշտական լրագրող Ռոբերտ Քրիստգոուն բնութագրում է ռոքի խոսքերը որպես «ոսկե միջին» պարզ առոգանությամբ և կրկներգով և վստահեցնում է, որ ռոքի հիմնական գործառույթը վերաբորում է երաժշտությանը, կամ ընդհանուր առմամբ`աղմուկին[16]։ Սպիտակամորթ, արական սեռի և միջին դասի երաժիշտների գերակայությունը ռոք երաժշտության մեջ շատ հաճախ է նկատվել[17], և ռոքը դիտվել է որպես երաժշտական սև ձևերի յուրացում երիտասարդ, սպիտակամորթ և մեծ մասամբ արական սեռի հանդիսատեսի[18] համար։ Արդյունքում` ռոքը համարվել է որպես ոճի և խոսքերի[19] օգնությամբ այս խմբի մտահոգություններն արտահայտող միջոց։ Քրիստգոուն 1972 թվականին գրել է, որ չնայած որոշ բացառությունների` «ռոքնռոլը ենթադրում է տղամարդկային սեքսուալության և ագրեսիայի նույնականացում»[20]։

Ուշ 1960-ականներից սկսած, երբ «ռոք» տերմինը սկսեց օգտագործվել առնչվելով ռոքնռոլի հետ, այն հակադրվել է փոփ երաժշտությանը, որի հետ կիսել է շատ առանձնահատկություններ, բայց որից այն առանձնացվել է երաժշտականությանը, կենդանի կատարմանն ու լուրջ և առաջադիմական թեմաների կենտրոնացմանն ուղղված շեշտադրմամբ` որպես իրականության գաղափարախոսություն, որը հաճախ կապակցված է ժանրի պատմությանն և զարգացմանն[21] իրազեկվածության հետ։ Ըստ Սայմն Ֆրիթի`«ռոքն ավելին է քան փոփը, ավելին` քան ռոքնռոլը։ Ռոք երաժիշտները միավորում են հմտության և տեխնիկայի վրա դրված շեշտադրումն արվեստի ռոմանտիկ հասկացության հետ` որպես գեղարվեստական, իրական և անկեղծ[21] արտահայտում»։ Նոր հազարամյակում ռոք տերմինը հաճախ օգտագործվել է որպես ընդհանուր տերմին` ներառելով փոփ, ռեգգի, սոուլ երաժշտության և նույնիսկ հիփ հոփի ձևերը, որոնց հետ այն ազդեցություն է կրել, բայց հաճախ հակադրվել իր պատմության[22] մեծ մասի միջոցով։

1950-ականներ. Ռոքնռոլ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդվածը`Ռոքնռոլ

Տես նաև`Ռոքնռոլի ծագումը և Ռոքաբիլի

Ռոք երաժշտության հիմքը ռոքնռոլն է, որը սկզբնավորվել է Միացյալ Նահանգներում ուշ 1940-ական և վաղ 1950-ական թվականներին և արագ տարածվել է աշխարհի մեծ մասում։ Իր անմիջական սկզբնաղբյուրներ են հանդիսանում տվյալ ժամանակաշրջանի երաժշտական տարբեր «սև» ժանրերը` ներառելով ռիթմ ընդ բլյուզը և հոգևոր երաժշտությունը քանթրիի և ուեսթերնի հետ[23]։ 1951 թվականին Քլիվլենդում (Օհայո) դիջեյ Ալան Ֆրիդը սկսեց նվագել ռիթմ և բլյուզ երաժշտություն (որը հետո կոչվեց «ռասայական երաժշտություն») բազմառասա հանդիսատեսի համար և առաջին անգամ «ռոքնռոլ» արտահայտությունը երաժշտությունը նկարագրելու համար օգտագործելը նրան է վերագրված[24]։

Բանավեճ է սկսվում, թե որ ձայնագրությունը պետք է համարվի առաջին ռոքնռոլ ձայնագրությունը։ Հավակնորդներն էին Գորի Քարթերի Rock Awhile-ը (1949) Ջիմմի Փրեսթոնր Rock the Joint-ը (1949)[25], որի քավր տարբերակը 1952 թվականին ձայնագրեց Bill Haley & His Comets խումբը[26], և Ջեքի Բրենսթոնի և իր Delta Cats-ի (Այք Թրները և իր Kings of Rhythm խումբը) Rocket 88-ը 1951 թվականին Սեմ Ֆիլիփսի կոմից Sun Records-ի համար ձայնագրված[27]։ Չորս տարի անց Բիլ Հելիի Rock Around the Clock-ը (1955) դարձավ առաջին ռոքնռոլ երգը Բիլբորդ ամսագրի հիմնական թոփ վաճառքների և էիրփլեյի աղյուսակներում և հանրաճանաճ մշակույթի համար դուռ բացեց ամբողջ աշխարհում:[28][29]

Էլվիս Փրեսլին 1957 թվականին Jailhouse Rock-ի համար գովազդային նկարահանման ժամանակ:

Քննարկվում է նաև, որ Էլվիս Փրեսլիի Մեմֆիսի «Սան Ռեքորդսի» համար գրված առաջին "That's All Right (Mama)" (1954) սինգլը կարող է լինել առաջին ռոքնռոլ ձայնագրությունը[30], բայց միևնույն ժամանակ Բիգ Ջոու Թրների "Shake, Rattle & Roll"-ը արդեն Բիլբորդի R&B ցանկն էր գլխավորում։ Շոուտով ռոքնռոլը ամերիկյան ձայնագրությունների վաճառքում և էստրադային երգիչների համար ինչպիսիք են Էդի Ֆիշերը, Փերրի Քոմոն և Փեթի Փեյջը (ովքեր գերիշխել են հանրաճանաչ երաժշտության նախորդ տասնամայակում) հիմնական մղումն էր[31]։

Ռոքնռոլը համարվել է առաջատարը մի շարք տարբեր ենթաժանրերում` ներառելով ռոքաբիլին` ռոքնռոլը «հիլբիլի» քանթրի երաժշտության հետ միախառնված, որը հիմնականում նվագվել և ձայնագրվել է 1950-ականների կեսին սպիտակամորթ երաժիշտների կոմից ինչպիսիք են` Կառլ Փերկինսը, Ջերրի Լի Լյուիսը, Բադիի Հոլին, և ամենամեծ առևտրային հաջողությամբ Էլվիս Փրեսլլի[32] կոմից։ «Դու ուոփ» ժանրը, ի տարբերություն, շեշտը դրեց բազմաբնույթ հնչյունային հարմոնիաների և անիմաստ երկրորդական տեքստի վրա, որոնք հինականւոմ եղեկցվում էին թեթև գործիքավորմամբ, և սկզբնավորվել է 1930-ականների և 1940-ականների աֆրոամերիկյան վոկալային խմբերից[33]։ The Crows, The Penguins, The El Dorados և The Turbans ներկայացումները դարձան հիմնական հիթերը և The Platters խումբը "The Great Pretender" (1955) [34] երգով և The Coasters խումբը հումորային երգերով, ինչպիսին է` "Yakety Yak" (1958), մուտք գործեցին ժամանակաշրջանի[35] ամենահաջողված ռոքնռոլ ներկայացումների շարք:[36]

Տվյալ դարաշրջանում նաև նկատվեց էլեկտրական կիթառի հանրաճանաչության և ռոքնռոլ ոճով նվագելու աճը այնպիսի կատարողների միջոցով, ինչպիսիք են` Չակ Բերրին, Լինք Րեյը և Սկոթի Մուրը[37]։ Էլեկտրիկ բլյուզի կիթառահարներ Գիթար Սլիմի[38], Ուիլի Ջոնսնի և Փեթ Հեըրի կոմից վաղ 1950-ականներին ներկայացված հնչյունների ձայնային փոփոխությունների կիրառումը հանրայնացվեց Չակ Բերրի կողմից 1950-ականների կեսերին[39]։ was popularized by Chuck Berry in the mid-1950s.[40] Ուիլի Ջոնսնի և Փեթ Հեըրի կողմից վաղ 1950-ականներին[39] ներկայացված ուժեղ ակորդների կիրառումը հանրայնացվեց Լինք Րեի կողմից ուշ 1950-ականներին[41]։

Միացյալ Թագավորությունում Թրեդ ջազ և ֆոլկ շարժումները հանգեցրին Բրիտանիայում բլյուզ երաժիշտներին այցելություններին[42]։ Լոննի Դոնեգընի 1955 թվականի հիթ "Rock Island Line"-ը շատ մեծ ազդեցություն ունեցավ և օգնեց երկրում «սկիֆլ» երաժշտական խմբերի տարածմանը, որոնցից շատերը` ներառյալ Ջոն Լենոնի "Quarrymen"-ը սկսեցին ռոքնռոլ կատարել[43]։

Մեկնաբանները ռոքնռոլի անկումը համարում են ուշ 1950-ականները և վաղ 1960-ականները։ Մինչև 1959 թվականը, Բադի Հոլլիի, The Big Bopper-ի ր Ռիթչի Վալենսի մահը ավիավթարի հետևանքվով, Էլվիսի բանակ մեկնումը, Լիթլ Ռիչարդի քարոզիչ դառնալը, Ջերրի Լի Լյուիսի և Չակ Բերրիի հետապնդումը և կաշառակերության սկանդալը զգացրին, որ ռոքնռոլի դարաշրջանն ավարտին է մոտեցել[44]։

Վաղ 1960-ականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոփ ռոք և ինստրումենտալ ռոք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդվածներ` Փոփ ռոք և Ինստրումենտալ ռոք

Տես նաև` Դու Ուոփ, Բրիտանական ռոքնռոլ, Սոուլ

The Everly Brothers-ը 2006 թվականին

«Փոփ» տերմինը վաղ 20-րդ դարից օգտագործվել է վերաբերելով ընդհանրապես հանրաճանաչ երաժշտությանը, բայց 1950-ականների կեսերից այն սկսել է օգտագործվել ուրիշ ժանրի համար` երտասարդական շուկային ուղված, հաճախ բնորոշվելով որպես ռոքնռոլին ավելի մեղմ այլընտրանք[45][46]։ Մոտավորապես 1967 թվականից այն «ռոք» տերմինին հակադրվելով ավելի շատ սկսեց օգրագործվել նկարագրելու համար ավելի առևտրային, ժամանակավոր և հասանելի մի ձև[21] Ի տարբվերություն ռոք երաժշտությանը համարվում է ավելի ժամանակատար աշխատանքների վրա կենտրոնացած, հատկապես` ալբոմների, հաճախ ասոցացվում էր որոշ ենթամշակույթների հետ (ինչպես օրինակ 1960-ականների հակակրթությունը), շեշտը դնում էր արտիստիկ արժեքների և «վավերականության» վրա, շեշտը դնում էր կենդանի կատարման և գործիքային կամ հնչյունային վիրտուոզության վրա և հաճախ համարվում էր որպես առաջադիմական զարգացումներ առաջ բերող ինչ-որ բան, քան թե պարզապես գոյություն ունեցող միտումները արտացոլող[21][45][46][47]։ Այնուամենայնիվ շատ փոփ և ռոք երաժշտություններ շատ նման են հնչողությամբ, գործիքավորումով և նույնիսկ լիրիկական բովանդակությամբ:[Ն 1]

The Shirelles-ը 1962 թվականին: Վերևից ժամասլաքի ուղղությամբ` Էդի "Միքի" Հարրիս, Շիրլի Օուենս, Բեվերլի Լի և Դորիս Քոլի:

Ուշ 1950-ականների և վաղ 1960-ականների ժամանակաշրջանը ավանդաբար համարվել է ռոքնռոլի դադարի դարաշրջան:[51] Բոլորովին վերջերս որոշ հեղինակներ Կաղապար:Weasel inline շեշտադրել են կարևոր նորարարությունները և միտումները այս ժամանակաշրջանում առանց որի հետագա զարգացումները հնարավոր չէին լինի[52][53] Մինչ վաղ ռոքնռոլը մասնավորապես ռոքաբիլլի ի հայտ գալու միջոցով ունեցավ առևտրային ամենամեծ հաջողությունը արական սեռի սպիտակամորթ կատարողների համար, այս դարաշրջանում այդ ժանրին գերիշխում էին սևամորթ իգական սեռի արտիստները։ Ռոքնռոլը չէր անհետացել 1950-ականների վերջին և նրա էներգիայի որոշ մասը կարող է նկատվել վաղ 1960-ականների «Թվիստ» պարի մոլության մեջ` գլխավորապես օգուտ բերելով Չաբի Չեքերի կարիեիային[53]:[Ն 2]

Քլիֆ Ռիչարդի "Move It"-ը եղավ առաջին բրիտանական ռոքնռոլ հիթը` արդյունավետորեն տանելով դեպի ռոքի բրիտանական հնչողությանը[56]։ 1960-ականների սկզբին նրա The Shadows խումբը գործիքավորումներ ձայնագրող ամենահաջողակ խումբն էր[57]։ Մինչ ռոքնռոլն իր տեղը զիջում էր թեթև փոփին և բալլադներին, բրիտանական ռոք խմբերը ակումբներում և տեղական պարերում, մեծապես ազդեցություն կրած լինելով Ալեքսիս Քորների նման բլյուզ-ռոքի նախաձեռնողներից, սկսում էին նվագել սպիտակամորթ ամերիկացիների կատարումներում հազվադեպ հանդիպող եռանդով ու դրայվով[58]։

Սոուլի գալուստը որպես հիմնական առևտրային մղում նույնպես նշանակալից էր։ Զարգանալով ռիթմից և բլյուզից և հեգևոր երաժշտության և փոփի վերակենդանացումով 1950-ականների կեսից Ռեյ Չարլզի և Սեմ Քուքի նման նախաձեռնողների կողմից առաջնորդված լինելով,[59] մինչև վաղ 1960-ականների կատարողները, ինչպիսիք են` Մարվին Գեյը, Ջեյմս Բրաունը, Արեթա ֆրանկլինը, Կյուրտիս Մեյֆիլդը և Ստիվի Ուանդերը գերիշխում էին R&B շարքերում անցնելով հիմնական փոփ շարքեր` օգնելով արագացնել իրենց ինտեգրումը, մինչդեռ Մոթաուն Ռեքորդսը և Ստաքս/Վոլթ Ռեքորդսը դառնում էին ձայնագրությունների արտադրության հիմնական ուժերը[60][Ն 3] Որոշ երաժշտական պատմաբաններ Կաղապար:Weasel inline նաև մատնանշում են կարևոր և նորարարական տեխնիկական զարգացումները, որոնք այս ժամանակաշրջանում ռոքնռոլի կառուցմանը նպաստեցին, ներառյալ` ձայնի էլեկտրոնային մշակումը նորարարների կողմից, ինչպիսին էր Ջոու Միքը[53]։

Սըրֆ-ռոք երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդվածը` Սըրֆ-ռոք երաժշտություն

The Beach Boys խումբը 1964 թվականին կատարելիս

Կատարողներ Դուեյն Էդիի, Լինք Րեյի և The Ventures-ի գործիքային ռոքնռոլը զարգացվել է Դիք Դեյլի կողմից, ով ավելացրեց տարբերվող "wet" ռեվերբերացիան, արագ անտերնատիվ զրնգոցը և միջին արևելյան և մեքսիկական ազդեցությունները։ Նա արտադրեց տեղական "Let's Go Trippin" հիթը 1961 թվականին և սկիզբ դրեց Սըրֆ երաժշտության մոլուցքին շարունակելով այնպիսի երգերով, ինչպիսին էր` "Misirlou"-ն (1962)[62] Դեյլի և իր Del-Tones-ի նման շատ նորաստեղծ Սըրֆ-ռոք խմբեր կազմավորվել են հարավային Կալիֆորնիայում, ներառյալ` Bel-Airs-ը, The Challengers-ը և Eddie & the Showmen[62]։ The Chantays-ի "Pipeline"-ը 1963 թվականին դարձավ լավագույն 10 հիթերից մեկը և հավանաբար լավագույն Սըրֆ-ռոք երգն էր 1963 թվականի "Wipe Out"-ը The Surfaris-ի կողմից, որը գրավեց 2-րդ և 10-րդ տեղերը Բիլբորդի աղյուսակում 1965 թվականին[63]։

Սըրֆ-ռոքը որպես հնչյունային երաժշտություն հասավ իր առևտրային ամենամեծ հաջողությանը, մասնավորապես The Beach Boys-ի (1961 թվականին հարավային Կալիֆորնիայում ձևավորված խումբ) կատարումը։ Նրանց վաղ շրջանի ալբոմները ներառում էին և գործիքային Սըրֆ-ռոք և հնչյունային երգեր, որոնք ազդեցություն ունեցան ռոքնռոլի, Դու Ուոփի և Four Freshmen-ի հնչյունային փոփ կատարումների նման հարմոնիաներ։ Նրանց առաջին աղյուսակային հիթը` "Surfin"-ը 1962 թվականին հայտնվեց Բիլբորդի թոփ 100 ցանկում և դարձրեց Սըրֆ-ռքի մոլուցքը ազգային ֆենոմեն[64]։ Սըրֆ-ռոքի մոլուցքը և գրեթե բոլոր Սըրֆ-կատարողների կարիերաները արդյունավետորեն ավարտվեցին 1964 թվականից սկսված բրիտանական արշավանքներով։ [փա՞ստ][Ն 4]

Բրիտանական արշավանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված` Բրիտանական արշավանք

Տես նաև` Բիթ, Բրիտանական բլյուզ, Բրիտանական ռոք

Բիթլզը ժամանում է Նյու Յորք 1964 թվականի հունվարին

Մինչև 1962 թվականի վերջ այն ինչը սկիզբ կդներ բրիտանական ռոքին սկսվել է լիվերպուլյան The Beatles, Gerry & The Pacemakers և The Searchers և մանչեստերյան Freddie and the Dreamers, Herman's Hermits և The Hollies բիթ խմբերով։ Նրանք ամերիկյան շատ մեծ ազդեցություն ձեռք բերեցին` ներառելով սոուլը, ռիթմ և բլյուզը և սըրֆ-ռոքը[65]` ի սկզբանե վերահաստատելով ամերիկյան ստանդարտ երաժշտությունները և պարողների համար նվագելով։ Խմբերը, ինչպիսիք են` Նյուքասլի The Animals-ը և Բելֆաստի Them[66] և մասնավորապես Լոնդոնի The Rolling Stones-ը և The Yardbirds-ը ռիթմ և բլյուզից և ավելի ուշ բլյուզից շատ ավելի են անմիջական ազդեցություն կրել[67]։ Շուտով այս խմբերը սկսում են ստեղծել իրենց սեփական գործերը` միախառնելով երաժշտության ամերիկյան ձևերը և էներգետիկ բիթ ավելացնելով։ Բիթ խմբերը հակված են «ուժգին, անդիմադրելի մեղեդիներին», մինչդեռ վաղ բրիտանական բլյուզ կատարողները հակված էին ավելի սեքսուալ, ագրեսիվ երգերի` հաճախ որդեգրելով հակասահմանադրական դիրքորոշում։ Այնուամենայնիվ հատկապես վաղ փուլերում կային նաև երկու ուղղությունների միջև երաժշտական խաչվածություն[68] Մինչև 1963 թվականը բիթ խմբերը Բիթլզի գլխավորությամբ սկեսլ էին Բրիտանիայում ազգային հաջողության հասնել։

"I Want to Hold Your Hand"-ը Բիթլզի` Բիլբորդի լավագույն 100-յակի[69] առաջին հորիզոնականը գրաված առաջին հիթն էր` 7 շաբաթ առաջին հորիզոնականը և ընդհանուր 15 շաբաթ աղյուսակում զբաղեցրած[70][71]։ 1964 թվականի փետրվարի 9-ին The Ed Sullivan Show--ին նրանց մասնակցությունն ունենալով 73 միլիոն դիտում (այդ ժամանակ ամերիկյան հեռուստաեթերային ծրագրի համար գեկորդային դիտում) հաճախ համարվում է ամենակարևոր փուլը ամերիկյան փոփ մշակույթի մեջ։ 1964 թվականի ապրիլի մեկ շաբաթվա ընթացքում Բիթլզը զբաղեցրեց 12 տարբեր հորիզոնականներ Բիլբորդի լավագույն 100 երգերի ցանկում` ներառելով նաև թոփ հնգյակը։ Բիթլզը շարունակեց դառնալ բոլոր ժամանակների ամենաշատ վաճառք ունեցող ռոք խումբը[72]։ Հաջորդ երկու տարիներին բրիտանացի կատարողները գերիշխեցին իրենց սեփական և ամերիկյան հորիզոնականներում Փիթերի և Գորդնի, The Animals-ի,[73] Մանֆրեդ Մենի, Փետուլա Կլարքի,[73] Ֆրեդիի և The Dreamers-ի, Ուեյն Ֆոնտանա և The Mindbenders-ի Herman's Hermits-ի, The Rolling Stones-ի,[74] The Troggs-ի և Դոնովանի[75] միջոցով, ովքեր բոլորն ունեին առաջին հորիզոնականը զբաղեցրած մեկ կամ մի քանի սինգլներ[70] Այլ հայտնի կատարողներից էին, ովքեր արշավանքի մի մասն էին կազմում, The Kinks-ը և The Dave Clark Five[76][77]։

Բրիտանական արշավանքը միջազգայանացրեց ռոքնռոլի արտադրությունը` միջազգային հաջողության դուռ բացելով բրիտանացիների հետևորդների` իռլանդացի կատարողների համար[78] Ամեիկայում այն թերևս գործիքային սըրֆ երաժշտության, կանանց վոկալային խմբերի ավարտը դրեց և ամերկյան հորիզոնականներում գերիշխեց ուշ 1950-ականներին և 1960-ականներին[79]։ Բրիտանական արշավանքը մեծ դեր խաղաց նաև ռոք երաժշտության մեկ այլ ժանրի տարածման գործում և ավելացրեց կիթառով և հարվածային գործիքներով իրենց սեփական երաժշտությունը ստեղծով երգիչ-երգահանների ռոք խմբերին տրվող առաջնահերթությունը[33]։

Հիմնական հոդվածը` Գերիջ ռոք

Գերիջ ռոքը ռոք երաժշտության չմշակված տեսակ է, որը լայն տարածված էր մասնավորապես Հյուսիսային Ամերիկայում 1960-ականների կեսերին և այն ընկալման պատճառով, որ այն ստեղծվել է արվարձանային ընտանիքի ավտոտնակում[80][81]։ Գերիջ երգերը հաճախ արտացոլում էին ավագ դպրոցի կյանքի սթրեսները հիմնականում «ստող աղջիկների» մասին թեմանորվ[82] Խոսքերը և դրանք ներկայացնելու ձևերը ավելի ագրեսիվ բնույթ էին կրում, քան այդ ժամանակ ընդունված ձևն էր[80]։ Դրանք տարբերվում էին չմշակված միակորդանի երաժշտությունից մինչև ստուդիայում ձայնգրված երաժշտության նման որակ ունեցողները։ Երկրի շատ մասերում, մասնավորապես Կալիֆորնիայում և Տեքսասում կային նաև տարածքային տարբերակներ[82]։ Վաշինգթոնի հյուսիսարևելյան մասերը և Օրեգոնը ունեին ամենատարբերվող տարածքային հնչողությունը[83]։

Ոճը տարածքային տեսրաններից զարգացել է դեռ 1958 թվականից։ The Wailers-ի "Tall Cool One"-ը (1959) և The Kingsmen-ի "Louie Louie"-ն ժանրի հիմնական օրինակներն են իր կազմավորման փուլերում[84]։ Մինչև 1963 թվականը գերիջ խմբերի սինգլները մեծ թվերով ներխուժում էին երաժշտական ազգային աղյուսակները ներառյալ` Paul Revere-ը և The Raiders[85], The Trashmen[86] և The Rivieras[87]։ Այլ ազդեցիկ գերիջ խմբերը ինչպիսն էր The Sonics-ը, երբեք չմտան Բիլբորդի թոփ 100-յակը[88]։

Բրիտանական արշավանքը մեծապես ազդեց գերիջ խմբերի վրա` տալով նրանց ազգային ունկնդիրներ` առաջնորդելով շատերին (հաճախ սըրֆ կամ հոթ-րոդ խմբերին) ընդունելու բրիտանական ազդեցությունը և խրախուսելով շատ խմբերի կազմավորվել[82] Հազարավոր գերիջ խմբեր կային Միացյալ Նահանգներում և Կանադայում այդ դարաշրջանում և ստոեղծում էին տարածքային հիթեր[82]։ Հիմնականում ընդունվում է, որ գերիջ ռոքն թե կոմերցիոն, թե արտիստիկ կերպով իր բարձունքին է հասել մոտավորապես 1966 թվականին[82]։ Մինչև 1968 թվականը ոճը հիմնականում անհետացել է ազգային աղյուսակներից և տողական մակարդակում սիրողական երաժիշտներն առնչվեցին քոլեջին, աշխատանքին կամ զինվորական ծառայությանը[82]։ Նոր ոճեր առաջ եկան գերիջ ռոքին փոխարինելու համար[89]։

  1. The terms "pop-rock" and "power pop" have been used to describe more commercially successful music that uses elements from, or the form of, rock music.[48] Pop-rock has been defined as an "upbeat variety of rock music represented by artists such as Elton John, Paul McCartney, the Everly Brothers, Rod Stewart, Chicago, and Peter Frampton."[49] The term power pop was coined by Pete Townshend of the Who in 1966, but not much used until it was applied to bands like Badfinger in the 1970s, who proved some of the most commercially successful of the period.[50]
  2. Having died down in the late 1950s, doo wop enjoyed a revival in the same period, with hits for acts like the Marcels, the Capris, Maurice Williams and the Zodiacs, and Shep and the Limelights.[35]։ The rise of girl groups like the Chantels, the Shirelles and the Crystals placed an emphasis on harmonies and polished production that was in contrast to earlier rock and roll.[54] Some of the most significant girl group hits were products of the Brill Building Sound, named after the block in New York where many songwriters were based, which included the number 1 hit for the Shirelles "Will You Love Me Tomorrow" in 1960, penned by the partnership of Gerry Goffin and Carole King.[55]
  3. All of these elements, including the close harmonies of doo wop and girl groups, the carefully crafted song-writing of the Brill Building Sound and the polished production values of soul, have been seen as influencing the Merseybeat sound, particularly the early work of The Beatles, and through them the form of later rock music.[61]
  4. Only the Beach Boys were able to sustain a creative career into the mid-1960s, producing a string of hit singles and albums, including the highly regarded Pet Sounds in 1966, which made them, arguably, the only American rock or pop act that could rival The Beatles.[64]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 W. E. Studwell and D. F. Lonergan, The Classic Rock and Roll Reader: Rock Music from its Beginnings to the mid-1970s (Abingdon: Routledge, 1999), 0-7890-0151-9
  2. Pop/Rock AllMusic կայքում
  3. http://www.vulture.com/2016/12/chuck-berry-invented-the-idea-of-rock-and-roll.html
  4. J. M. Curtis, Rock Eras: Interpretations of Music and Society, 1954–1984 (Madison, WI: Popular Press, 1987), 0-87972-369-6, pp. 68–73.
  5. 5,0 5,1 Michael Campbell & James Brody, Rock and Roll: An Introduction, pages 80-81
  6. Կաղապար:Source in source
  7. Կաղապար:Source in source
  8. P. Théberge, Any Sound you can Imagine: Making Music/Consuming Technology (Middletown, CT, Wesleyan University Press, 1997), 0-8195-6309-9, pp. 69–70.
  9. Կաղապար:Source in source
  10. 10,0 10,1 C. Ammer, The Facts on File Dictionary of Music (New York, NY: Infobase, 4th edn., 2004), 0-8160-5266-2, pp. 251–2.
  11. Michael Campbell & James Brody (2007), Rock and Roll: An Introduction, page 117
  12. J. Covach, "From craft to art: formal structure in the music of the Beatles", in K. Womack and Todd F. Davis, eds, Reading the Beatles: Cultural Studies, Literary Criticism, and the Fab Four (New York, NY: SUNY Press, 2006), 0-7914-6715-5, p. 40.
  13. T. Gracyk, Rhythm and Noise: an Aesthetics of Rock, (London: I. B. Tauris, 1996), 1-86064-090-7, p. xi.
  14. P. Wicke, Rock Music: Culture, Aesthetics and Sociology (Cambridge: Cambridge University Press, 1990), 0-521-39914-9, p. x.
  15. B. A. Farber, Rock 'n' roll Wisdom: What Psychologically Astute Lyrics Teach About Life and Love (Westport, CT: Greenwood, 2007), 0-275-99164-4, pp. xxvi-xxviii.
  16. Christgau, Robert; և այլք: (2000 թ․ հոկտեմբերի 1). McKeen, William (ed.). Rock & Roll Is Here to Stay: An Anthology. W. W. Norton & Company. էջեր 564–5, 567. ISBN 0-393-04700-8.
  17. C. McDonald, Rush, Rock Music and the Middle Class: Dreaming in Middletown (Bloomington, IN: Indiana University Press, 2009), 0-253-35408-0, pp. 108–9.
  18. S. Waksman, Instruments of Desire: the Electric Guitar and the Shaping of Musical Experience (Cambridge, MA: Harvard University Press, 2001), 0-674-00547-3, p. 176.
  19. S. Frith, Taking Popular Music Seriously: Selected Essays (Aldershot: Ashgate, 2007), 0-7546-2679-2, pp. 43–4.
  20. Christgau, Robert (1972 թ․ հունիսի 11). «Tuning Out, Tuning In, Turning On». Newsday. Վերցված է 2017 թ․ մարտի 17-ին.
  21. 21,0 21,1 21,2 21,3 T. Warner, Pop Music: Technology and Creativity: Trevor Horn and the Digital Revolution (Aldershot: Ashgate, 2003), 0-7546-3132-X, pp. 3–4.
  22. R. Beebe, D. Fulbrook and B. Saunders, "Introduction" in R. Beebe, D. Fulbrook, B. Saunders, eds, Rock Over the Edge: Transformations in Popular Music Culture (Durham, NC: Duke University Press, 2002), 0-8223-2900-X, p. 7.
  23. R. Unterberger, "Birth of Rock & Roll", in Bogdanov et al., 2002, pp. 1303–4.
  24. T. E. Scheurer, American Popular Music: The Age of Rock (Madison, WI: Popular Press, 1989), 0-87972-468-4, p. 170.
  25. Robert Palmer, "Church of the Sonic Guitar", pp. 13–38 in Anthony DeCurtis, Present Tense, Duke University Press, 1992, p. 19. 0-8223-1265-4.
  26. Bill Dahl, «Jimmy Preston», Allmusic, Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին
  27. M. Campbell, ed., Popular Music in America: and the Beat Goes on (Boston, MA: Cengage Learning, 3rd edn., 2008), 0-495-50530-7, pp. 157–8.
  28. Gilliland, 1969, show 55, track 2
  29. P. Browne, The Guide to United States Popular Culture (Madison, WI: Popular Press, 2001), 0-87972-821-3, p. 358.
  30. N. McCormick (2004 թ․ հունիսի 24), «The day Elvis changed the world», The Telegraph, Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 11-ին
  31. R. S. Denisoff, W. L. Schurk, Tarnished Gold: the Record Industry Revisited (New Brunswick, NJ: Transaction, 3rd edn., 1986), 0-88738-618-0, p. 13.
  32. «Rockabilly», Allmusic, Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 11-ին.
  33. 33,0 33,1 R. Shuker, Popular Music: the Key Concepts (Abingdon: Routledge, 2nd edn., 2005), 0-415-34770-X, p. 35.
  34. Gilliland, 1969, show 5, track 3
  35. 35,0 35,1 R. Unterberger, "Doo Wop", in Bogdanov et.al., 2002, pp. 1306–7.
  36. Gilliland, 1969, show 13
  37. J. M. Curtis, Rock Eras: Interpretations of Music and Society, 1954–1984 (Madison, WI: Popular Press, 1987), 0-87972-369-6, p. 73.
  38. Aswell, Tom (2010). Louisiana Rocks! The True Genesis of Rock & Roll. Gretna, Louisiana: Pelican Publishing Company. էջեր 61–5. ISBN 1-58980-677-8.
  39. 39,0 39,1 Robert Palmer, "Church of the Sonic Guitar", pp. 13–38 in Anthony DeCurtis, Present Tense, Duke University Press, 1992, pp. 24–27. 0-8223-1265-4.
  40. Collis, John (2002). Chuck Berry: The Biography. Aurum. էջ 38.
  41. Hicks, Michael (2000). Sixties Rock: Garage, Psychedelic, and Other Satisfactions. University of Illinois Press. էջ 17. ISBN 0-252-06915-3.
  42. R. F. Schwartz, How Britain Got the Blues: the Transmission and Reception of American Blues Style in the United Kingdom (Aldershot: Ashgate, 2007), 0-7546-5580-6, p. 22.
  43. J. Roberts, The Beatles (Mineappolis, MN: Lerner Publications, 2001), 0-8225-4998-0, p. 13.
  44. M. Campbell, ed., Popular Music in America: and the Beat Goes On (Boston, MA: Cengage Learning, 3rd edn., 2008), 0-495-50530-7, p. 99.
  45. 45,0 45,1 S. Frith, "Pop music" in S. Frith, W. Stray and J. Street, eds, The Cambridge Companion to Pop and Rock (Cambridge: Cambridge University Press, 2001), 0-521-55660-0, pp. 93–108.
  46. 46,0 46,1 «Early Pop/Rock», Allmusic, Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 17-ին.
  47. R. Shuker, Understanding Popular Music (Abingdon: Routledge, 2nd edn., 2001), 0-415-23509-X, pp. 8–10.
  48. R. Shuker, Popular Music: the Key Concepts (Abingdon: Routledge, 2nd edn., 2005), 0-415-34770-X, p. 207.
  49. L. Starr and C. Waterman, Արխիվացված 2012-11-20 Wayback Machine(Oxford: Oxford University Press, 2nd edn, 2007), 0-19-530053-X, archived from the original on 17 February 2011.
  50. J. M. Borack, Shake Some Action: the Ultimate Power Pop Guide (Shake Some Action – PowerPop, 2007), 0-9797714-0-4, p. 18.
  51. Gilliland, 1969, shows 20-21
  52. B. Bradby, "Do-talk, don't-talk: the division of the subject in girl-group music" in S. Frith and A. Goodwin, eds, On Record: Rock, Pop, and the Written Word (Abingdon: Routledge, 1990), 0-415-05306-4, p. 341.
  53. 53,0 53,1 53,2 K. Keightley, "Reconsidering rock" in S. Frith, W. Straw and J. Street, eds, The Cambridge Companion to Pop and Rock (Cambridge: Cambridge University Press, 2001), 0-521-55660-0, p. 116.
  54. R. Dale, Education and the State: Politics, Patriarchy and Practice (London: Taylor & Francis, 1981), 0-905273-17-6, p. 106.
  55. R. Unterberger, "Brill Building Sound", in Bogdanov et.al., 2002, pp. 1311–2.
  56. D. Hatch and S. Millward, From Blues to Rock: an Analytical History of Pop Music (Manchester: Manchester University Press, 1987), 0-7190-1489-1, p. 78.
  57. A. J. Millard, The Electric Guitar: a History of an American Icon (Baltimore, MD: JHU Press, 2004), 0-8018-7862-4, p. 150.
  58. B. Eder, "British Blues", in V. Bogdanov, C. Woodstra, S. T. Erlewine, eds, All Music Guide to the Blues: The Definitive Guide to the Blues (Milwaukee, WI: Backbeat Books, 3rd edn., 2003), 0-87930-736-6, p. 700.
  59. Gilliland, 1969, show 55, track 3; shows 15-17
  60. R. Unterberger, "Soul", in Bogdanov et al., 2002, pp. 1323–5.
  61. R. Unterberger, "Merseybeat", in Bogdanov et.al., 2002, pp. 1319–20.
  62. 62,0 62,1 J. Blair, The Illustrated Discography of Surf Music, 1961–1965 (Ypsilanti, MI: Pierian Press, 2nd edn., 1985), 0-87650-174-9, p. 2.
  63. J. Blair, The Illustrated Discography of Surf Music, 1961–1965 (Ypsilanti, MI: Pierian Press, 2nd edn., 1985), 0-87650-174-9, p. 75.
  64. 64,0 64,1 W. Ruhlman, et al., "Beach Boys", in Bogdanov et al., 2002, pp. 71–5.
  65. R. Stakes, "Those boys: the rise of Mersey beat", in S. Wade, ed., Gladsongs and Gatherings: Poetry and its Social Context in Liverpool Since the 1960s (Liverpool: Liverpool University Press, 2001), 0-85323-727-1, pp. 157–66.
  66. I. Chambers, Urban Rhythms: Pop Music and Popular Culture (Basingstoke: Macmillan, 1985), 0-333-34011-6, p. 75.
  67. J. R. Covach and G. MacDonald Boone, Understanding Rock: Essays in Musical Analysis (Oxford: Oxford University Press, 1997), 0-19-510005-0, p. 60.
  68. R. Unterberger, "British Invasion", in Bogdanov et al., 2002, pp. 1316–17.
  69. Gilliland, 1969, show 28
  70. 70,0 70,1 I. A. Robbins, «British Invasion», Encyclopædia Britannica, Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 17-ին
  71. H. Bill, The Book Of Beatle Lists (Poole, Dorset: Javelin, 1985), 0-7137-1521-9, p. 66.
  72. R. Unterberger, "British Invasion", in Bogdanov et al., 2002, pp. 1316–17.
  73. 73,0 73,1 Gilliland, 1969, show 29
  74. Gilliland, 1969, show 30
  75. Gilliland, 1969, show 48
  76. T. Leopold (2004 թ․ փետրվարի 5), «When the Beatles hit America CNN February 10, 2004», CNN.com, Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 11-ին
  77. «British Invasion», Allmusic, Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 11-ին.
  78. «Britpop», Allmusic, Արխիվացված է [[[:Կաղապար:AllMusic]] օրիգինալից] 2011 թ․ փետրվարի 12-ին {{citation}}: Check |url= value (օգնություն).
  79. K. Keightley, "Reconsidering rock" in, S. Frith, W. Straw and J. Street, eds, The Cambridge Companion to Pop and Rock (Cambridge: Cambridge University Press, 2001), 0-521-55660-0, p. 117.
  80. 80,0 80,1 R. Shuker, Popular Music: the Key Concepts (Abingdon: Routledge, 2nd edn., 2005), 0-415-34770-X, p. 140.
  81. E. J. Abbey, Garage Rock and its Roots: Musical Rebels and the Drive for Individuality (Jefferson, NC: McFarland, 2006), 0-7864-2564-4, pp. 74–6.
  82. 82,0 82,1 82,2 82,3 82,4 82,5 R. Unterberger, "Garage Rock", in Bogdanov et al., 2002, pp. 1320–21.
  83. N. Campbell, American Youth Cultures (Edinburgh: Edinburgh University Press, 2nd edn., 2004), 0-7486-1933-X, p. 213.
  84. Otfinoski, Steven. "The Golden Age of Rock Instrumentals". Billboard Books, (September 1997), page 36, 0-8230-7639-3
  85. W. E. Studwell and D. F. Lonergan, The Classic Rock and Roll Reader: Rock Music from its Beginnings to the mid-1970s (Abingdon: Routledge, 1999), 0-7890-0151-9, p. 213.
  86. J. Austen, TV-a-Go-Go: Rock on TV from American Bandstand to American Idol (Chicago IL: Chicago Review Press, 2005), 1-55652-572-9, p. 19.
  87. S. Waksman, This Ain't the Summer of Love: Conflict and Crossover in Heavy Metal and Punk (Berkeley CA: University of California Press, 2009), 0-520-25310-8, p. 116.
  88. F. W. Hoffmann "Garage Rock/Punk", in F. W. Hoffman and H. Ferstler, Encyclopedia of Recorded Sound, Volume 1 (New York, NY: CRC Press, 2nd edn., 2004), 0-415-93835-X, p. 873.
  89. G. Thompson, American Culture in the 1980s (Edinburgh: Edinburgh University Press, 2007), 0-7486-1910-0, p. 134.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոք» հոդվածին։