Շիղաձկներ (Stizostedion կամ Lucioреrса), պերկեսազգիների ընտանիքի ձկների սեռ։ Մարմնի երկարությունը մինչև 1,2 մ է, քաշը՝ 12 կգ։ Հայտնի է 5 տեսակ՝ տարածված Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի ջրամբարներում։ Արդյունագործական կարևոր նշանակություն ունի սովորական շիղաձուկը (Stizostedion lucioperca), որն ապրում է Սև, Ազովի, Բալթիկ, Կասպից և Արալյան ծովերի ավազաններում, ինչպես նաև Եգեյան ծովը թափվող Մարիցա գետում։ ԽՍՀՄ-ում կլիմայավարժեցված է մի շարք լճերում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 497)։