Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Չորաքիթ պրիմատներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չորաքիթ պրիմատներ
Բաբուին (Papio cynocephalus)
Բաբուին (Papio cynocephalus)
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Պրիմատներ
Ցեղ Չորաքիթ պրիմատներ
Լատիներեն անվանում
Haplorhini
Կարգեր
  • Tarsiiformes
  • Simiiformes


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Չորաքիթ պրիմատներ (լատին․՝ Haplorrhini), պրիմատների ենթակարգի ներկայացուցիչներ, որոնք ունեն չոր քիթ և թույլ հոտառություն։ Ենթակարգը ներառում է շուրջ 300 տեսակի կապիկներ, որոնք բնակավում են Ամերիկայի, Ասիայի և Աֆրիկայի արևադարձային ու մերձարևադարձային շրջաններում, հանդիպում են նաև Եվրոպայում և Ճապոնիայում։

Սովորաբար ունենում են մեկ ձագ, էվոլյուցիոն առումով ավելի զարգացած են, քան խոնավաքիթ պրիմատները։ Այս ենթակարգի ներկայացուցիչն է համարվում մարդը։ Ենթակարգը բաժանվում է երկու ինֆրակարգի՝ երկարակրունկներ և կապկակերպեր։

Երկարակրունկների ինֆրակարգը կազմված է երկարակրունկների ընտանիքից (Tarsiidae) և ներառում է 3 ցեղի 10 տեսակի կենդանիներ, որոնք բնակվում են Հարավարևելյան Ասիայում` ինդոնեզական և ֆիլիպինյան կղզիներում։ Երկարակրունկների մարմնի երկարությունը 9-16 սմ է, քաշը` մինչև 160 գ։ Պոչը մարմնից ավելի երկար է։ Գլուխը կարող է պտտվել մինչև 3600։

Երկարակրունկները ունեն անսովոր խոշոր դեղին աչքեր, որոնք լույս են արձակում խավարում։ Ապրում են ծառերի վրա, ակտիվ են գիշերը, սնվում են միջատներով։ Հրաշալի մագլցում են, ծառից ծառ։ Երկարակրունկները միակ պրիմատներն են, որոնք բացառապես կենդանական սնունդ են օգտագործում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կենդանիների հանրագիտարան, Վահագն Աբրահամյան

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չորաքիթ պրիմատներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չորաքիթ պրիմատներ» հոդվածին։