Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Պետրոս I-ի կղզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետրոս I-ի կղզի
Տեսակկղզի, Նորվեգիայի անդրծովյան տարածքներ և վիճելի տարածք
Վարչատարածքային միավորԱնտարկտիկայի համաձայնագրի տարածք
ՎայրԲելինգսգաուզենի ծով
Երկարություն18,5 կմ
Լայնություն11 կմ
Մակերես243 կմ²
Ամենաբարձր կետըLars Christensen Peak?
Բնակչություն0 մարդ
ՀայտնաբերողՖաբիան Գոթլիբ ֆոն Բելինգսհաուզեն
Անվանված էՊետրոս I
Քարտեզ
Քարտեզ

Պետրոս I-ի կղզի (նորվ.՝ Peter Øy), անմարդաբնակ կղզի Խաղաղ օվկիանոսի անտարկտիկական հատվածում՝ Բելինգսհաուզենի ծովում՝ ծովի մակարդակից 400 կմ բարձրության վրա։

Կղզին գտնվում է Անտարկտիդայի ցամաքային սահմանի մոտ՝ Ալեքսանդր I-ի երկրում։

Վարչականորեն, որպես կախյալ տարածք մտնում է Նորվեգիայի անդրծովյան տարածքների մեջ։ Որպես Նորվեգիայի մաս չի ճանաչվել երկրների մեծ մասի կողմից։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոս առաջինի կղզին Նորվեգիայի անդրծովյան տարածքներից է։ Կղզին ունի 19 կմ երկարություն և 11 կմ լայնություն և ընդհանուր հաշվով 156 կմ² տարածք։

Ամենաբարձր լեռնագագաթն ունի ծովի մակարդակից 1640 մետր բարձրություն[1]։ Այն իրենից ներկայացնում է հրաբխային լեռնազանգված։ Կղզին գրեթե ամբողջությամբ (95 %) սառցապատ է։ Ափամերձ որոշ հատվածներում նկատվում են հողի քարքարոտ շերտեր։

Նամերի վայրէջքների համար կան ընդամենը երեք հարմար վայրեր։

Կղզին հայտնաբերվել է 1821 թվականի հունվարի 11-ին։ Ռուսական արշավախումբը՝ Ֆաբիան Գոթլիբ ֆոն Բելլինգսհաուզենի գլխավորությամբ բացահայտել է կղզին հարավային բևեռի ուսումնասիրությունների ժամանակ։ Կղզու հայտնաբերման գործում մեծ էր ռուսական նավատորմի դերը և դա է պատճառը, որ աշխարհագրական այս օբյեկտը ստացել է ռուսաց կայսր Պետրոս I Մեծի անունը։

Ամուր սառույցի պատճառով արշավախումը չի կարողացել 26 կմ-ից ավելի մոտենալ կղզին[2]։ Ֆաբիան Գոթլիբ ֆոն Բելլինգսհաուզենի արշավախմբին չի հաջողվել վայրէջք կատարել կղզում։

Առաջին մարդը Պետրոս I-ի կղզի ոտք է դրել կղզու հայտնաբերումից 108 տարի անց՝ 1929 թվականի փետրվարի 2-ին։ Կղզու ոտք դնողները Նորվեգիայի բևեռային արշավախմբի հետախույզներն էին, ովքեր Պետրոսի կղզի հասան «Նորվեգիա» նավով։

Կղզում նրանք բարձրացրեցին Նորվեգիայի դրոշը և այս տարածքը հաստատեցին որպես Նորվեգիայի մաս։ Այս պահանջը հաստատվել է Նորվեգիայի խորհրդարանի կողմից։ Աշխարհի պետությունների մեծ մասը Պետրոս I-ի կղզին չեն համարում, որպես Նորվեգիայի թագավորության մաս։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Норвежская топографическая карта острова Петра I». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
  2. «Ф. Ф. Беллинсгаузен. Двукратные изыскания в Южном Ледовитом океане и плавание вокруг света в продолжение 1819, 1820 и 1821 годов, гл. 6». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետրոս I-ի կղզի» հոդվածին։