Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Պլևենի մարզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պլևենի մարզ
բուլղար․՝ Област Плевен

Զինանշան

ԵրկիրԲուլղարիա Բուլղարիա
ԿարգավիճակԲուլղարիայի մարզ
Մտնում էԲուլղարիա
ՎարչկենտրոնՊլևեն[1]
ԲԾՄ224 մետր[2]
ՄարզպետԻվան Նովկիրիշկի
Բնակչություն251 986 մարդ (դեկտեմբերի 31, 2015)[3]
Տարածք4337 կմ²
Հիմնադրված էհունվարի 8, 1999 թ.
Սահմանակցում էԼովեչի մարզ, Վրաչայի մարզ և Վելիկո Տիրնովոյի մարզ
Ժամային գոտիDAZD?
ISO 3166-2 կոդBG-15
Ավտոմոբիլային կոդEH
pleven-oblast.bg

Պլևենի մարզ (բուլղար․՝ Област Плевен), Բուլղարիայի քսանութ մարզերից մեկը, երկրի Հյուսիս-կենտրոնական տարածաշրջանում։ Մայրաքաղաքը Պլևեն քաղաքն է։ Մարզպետը Իվան Նովկիրիշկին է[4]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլևենի մարզը գտնվում է Ներքինդունայան հարթավայրում։ Մարզի հյուսիսային սահմանի դերն է կատարում Դունայով անցնող Բուլղարիայի և Ռումինիայի պետական սահմանը։ Արևելյան մասում Պլևենի մարզը սահմանակցում է Վրաչանի մարզի հետ, հարավում՝ Լովեչի մարզի հետ, արևմտյան մասում՝ Վելիկո Տիրնովոյի մարզի հետ։ Մարզի տարածքը՝ 4333 կմ²։

Մարզկենտրոն Պլևենը գտնվում է երկրի մայրաքաղաք Սոֆիայից 170 կմ հեռավորության վրա, սևծովյան ափից 320 կմ դեպի արևմուտք, Դունայից 30 կմ հարավ և Ստարա Պլանինա լեռներից մոտ 70 կմ հեռավորության վրա[5]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլևենի մարզը բնակչությունը կազմում է 304 040 մարդ (ըստ 2010 թվականի հունվարի 15-ը)[6].

2001 թվականի մարդահամարով մարզի բնակչությունը կազմում էր 311 985 մարդ, որոնցից բուլղարացիներ 280 475 մարդով մեծամասնություն էին կազմում։ 16 931 գրանցվել են որպես թուրքեր (չնայած որ դրանց մեջ նաև ընդգրկում են նաև որոշ թվով գնչուներ) և 9777 մարդ՝ գնչու։ Դրանցից՝

  • 275 112 մարդ գրանցվել է որպես ուղղափառ քրիստոնեա, 15 681 մարդ՝ մուսուլման, 7065՝ կաթոլիկ։
  • 283 626 մարդ բուլղարերենը համարում են մայրենի լեզու, 14 947 մարդ՝ թուրքերեն, իսկ 8861 մարդ՝ գնչուերենը։

2008 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Պլևենի մարզում բնակվում էր 294 277 մարդ, այդ թվում[7]՝

  • տղամարդիկ՝ 143 199 մարդ
  • կանայք՝ 151 078 մարդ
  • քաղաքի բնակչություն՝ 192 443 մարդ, որոնցից՝
    • տղամարդիկ՝ 93 521 մարդ
    • կանայք՝ 98 922 մարդ
  • գյուղի բնակչություն՝ 101 834 մարդ, որոնցից՝
    • տղամարդիկ՝ 49 678 մարդ
    • կանայք՝ 52 156 մարդ

Մահացությունը մարզում գերակշռում է ծննդաբերությունը, բնակչության բնական աճը բացասական է։ 2008 թվականին բնակչության կորուստները կազմել էին 2497 մարդ (տղամարդիկ՝ 1452 մարդ, կանայք՝ 1045 մարդ)[8]. Ներքին և արտաքին միգրացիայի հաշվին մարզի ընդհանուր բնակչությունը կրճատվել է 1154 մարդով (տղամարդիկ 589 մարդով, կանայք՝ 565)[9]։

Վարչա-տարածքային բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչական առումով Պլևենի մարզը բաժանվում է 11 համայնքների՝

Պլևենի մարզի համայնքները
  1. Բելենե (10 892 մարդ ըստ 15.01.2010[6])
  2. Դոլնա Միտրոպոլիա (21 977 մարդ ըստ 15.01.2010 15[6])
  3. Դոլնի Դիբնիկ (14 792 մարդ ըստ 15.01.2010 15[6])
  4. Գուլյանցի (13 891 մարդ ըստ 15.01.2010 15[6])
  5. Իսկիր (7910 մարդ ըստ 15.01.2010 15[6])
  6. Կնեժա (15 230 մարդ ըստ 15.01.2010 15[6])
  7. Լևսկի (22 432 մարդ ըստ 15.01.2010 15[6])
  8. Նիկոպոլ (10 812 մարդ ըստ 15.01.2010 15[6])
  9. Պլևեն (147 109 մարդ ըստ 15.01.2010 15[6])
  10. Պորդիմ (6870 մարդ ըստ 15.01.2010 15[6])
  11. Չերվեն Բրյագ (32 125 մարդ ըստ 15.01.2010 15[6])

Ծանոթագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պլևենի մարզ» հոդվածին։