Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Ջորջ Ֆորման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջ Ֆորման
Դիմանկար
Ծնվել էհունվարի 10, 1949(1949-01-10)[1][2] (75 տարեկան)
ԾննդավայրMarshall, Տեխաս
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
ԿրթությունWheatley High School?
Մասնագիտությունբռնցքամարտիկ և գործարար
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներGeorge Foreman III?
Կայքgeorgeforeman.com
 George Foreman Վիքիպահեստում

Ջորջ Էդվարդ Ֆորման (անգլ.՝ George Edward Foreman; հունվարի 10, 1949(1949-01-10)[1][2], Marshall, Տեխաս), ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, 1969-1977 և 1987-1997 թվականների ծանրքաշային կարգում բռնցքամարտի ներկայացուցիչ։ 1968 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն։ Ծանրքաշային կարգում WBC (1973-1974), IBF (1994-1995) և WBA (1973-1974, 1994-1995) վարկածներով աշխարհի բացարձակ չեմպիոն։

The Ring ամսագրի կողմից արժանացել է «Տարվա բռնցքամարտիկ» (1973, 1976) և «Տարվա վերադարձ» տիտղոսներին (1994)։ WBC-ն Ֆորմանին համարել է բռնցքամարտի պատմության մեջ ամենաջախջախիչ ծանրքաշային կարգի բռնցքամարտիկ։ The Ring ամսագրի տվյալներով՝ բռնցքամարտի պատմության 100 լավագույն փանչերների շարքում Ֆորմանը զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։

1994 թվականին 45 տարեկան հասակում Ֆորմանը նվաճել է WBA և IBF վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ դառնալով բռնցքամատի պատմության մեջ ամենահին չեմպիոնը (այս ռեկորդը 2010 թվականին գերազանցել է կիսածանրքաշային կարգի բռնցքամարտիկ Բեռնարդ Հոփկինսը, բայց Ֆորմանը մնում է ծանրքաշային կարգում ամենահին չեմպիոնը)։

Կարիերան սիրողական բռնցքամարտում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թվականին Մեխիկոյի Օլիմպիական խաղերի ժամանակ նա հաղթել է խորհրդային բռնցքամարտիկ Յոնաս Չեպուլիսին։ Վերջինիս Ֆորմանը տեխնիկական նոկաուտի է ենթարկել երրորդ ռաունդում։

Կարիերան պրոեֆեսիոնալ բռնցքամարտում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ ռինգում Ջորջի առաջնաելույթը եղել է 1969 թվականի հունիսին։ 

1969 թվականի օգոստոսին Ֆորմանը 3-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Չակ Վեպներին։

1970 թվականի օգոստոսին, 3-րդ ռաունդում, տեխնիկական նոկաուտով հաղթել է Ջորջ Չուվալոյին։

Աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոս

[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականի հունվարին մարտ է տեղի ունեցել երկու անհաղթելի բռնցքամարտիկների՝ Ջորջ Ֆորմանի և աշխարհի բացարձակ չեմպիոն Ջո Ֆրեյզերի միջև։ Առաջին և երկրորդ ռաունդներում Ֆրեյզերը 3-ական անգամ նոկդաունի է ենթարկվել։ Ֆորմանը 2-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթող է ճանաչվել։ Մարտը The Ring ամսագրի կողմից ճանաչվել է որպես «Տարվա մարտ»։

1973 թվականի սեպտեմբերին Ֆորմանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Խոսե Ռոմանին։

1974 թվականի մարտին 2-րդ ռաունդում Ֆորմանը նոկաուտի է ենթարկել Կեն Նորտոնին։

«Աղմուկ ջունգլիներում»

[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվականի հոկտեմբերին Ջորջ Ֆորմանը ռինգ է դուրս եկել ընդդեմ Մուհամմեդ Ալիի։ Մարտը անցել է խոնավության և բարձր ջերմաստիճանի պայմաններում։ Այդ պատճառով բռնցքամարտիկները հենց առաջին ռաունդներից ֆիզիկապես թուլացել են։ Ֆորմանը փորձել է այնպես անել, որպեսզի սահմանափակի Ալիի շարժումները։ Այդ պատճառով Ալիին նա անընդհատ հետապնդելով հասցրել է պարանների մոտ և հարվածներ հասցրել նրա իրանին։ Մուհամմեդը արագ հասկացել է, որ մրցակիցը լավ է պատրաստվել ռինգում իր շարժումները կանխատեսելու համար։ Այդ պատճառով Մուհամմեդը 2-րդ ռաուդնի կեսից սկսել է կախվել պարաններից։ Ֆորմանին մարտում օգնել են նրա ուժը և երիտասարդությունը։ Առաջին ռաունդների ընթացքում Ֆորմանը մեծ քանակությամբ հարվածներ է հասցրել մրցակցին, որոնցից Ալին կարողացել է խելամտորեն պաշտպանվել։ Մարտի կեսերին Ֆորմանը աստիճանաբար թուլացել է։ 8-րդ ռաունդում Ալին հանկարծակի հակագրոհի է անցել և նոկաուտի է ենթարկել Ֆորմանին։ Այդպես Ալին դարձել է կրկնակի չեմպիոն։ Մարտը ստացել է «Աղմուկ ջունգլիներում» անունը և The Ring ամսագրի կողմից ճանաչվել որպես «Տարվա մարտ»։

Մարտից հետո Ֆորմանը Ռոյթերսի գործակալության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է.

Ալիի դեմ մարտից առաջ իմ մարզիչը ինձ մի բաժակ հեղուկ տվեց։ Հեղուկից համ էր գալիս. կարծես նրա մեջ ինչ-որ բժշկական պատրաստուկ կար։ Սեդլերը համառորեն պնդում էր, որ դա սովորական ջուր է։ Դրանից հետո ես երբեք չեմ աշխատել Դիկ Սեդլերի հետ։ Մենք երկուսս էլ գիտենք, որ այդ գիշեր ինչ-որ բան է տեղի ունեցել։
Ջորջ Ֆորմանը երիտասարդ հասակում

1976 թվականի հունվարին Ֆորմանը հանդիպել է Ռոն Լայլի հետ։ Առաջին ռաունդի վերջին Լայլը հարձակվել է Ֆորմանի վրա, բայց հաջողության չի հասել։ 2-րդ և 3-րդ ռաունդներում Ֆորմանը առավելություն է ունեցել։ Նա Լայլին հասցրել է անկյուն և հարվածներ հասցրել նրան։ 4-րդ ռաունդում Լայլը կրկին հարձակվել է Ֆորմանի վրա և հարվածների տարափ հասցրել։ Արդյունքում Ֆորմանը հայտնվել է նոկդաունի մեջ։ Շուտով Ֆորմանը բարձրացել է։ Երկու մարզիկները սկսել են հարվածներ փոխանակել։ Այս անգամ Լայլը կրկին նոկդաունի է ենթարկվել։ Լայլը բարձրացել է, Ֆորմանը փորձել է կրկին հարվածել հակառակորդին, բայց Լայլը դիմակայել է և ինքն է հարձակման անցել։ Արդյունքում ռաունդի ավարտից 2 վայրկյան առաջ Ֆորմանն է ենթարկվել նոկդաունի։ 5-րդ ռաունդի սկզբում Լայլը հարձակվել է Ֆորմանի վրա։ Ֆորմանը հազիվ կարողացել է ոտքի վրա կանգնել։ Լայլը մի շարք ծանր հարվածներ է հասցրել Ֆորմանի գլխին։ Դրանից հետո Ջորջը ինքն է անցել հարձակման և մի շարք հարվածներ հասցնելով՝ նոկդաունի է ենթարկել Լայլին։ 10 հաշվին Լայլը շարունակել է պառկած մնալ ռինգի հատակին։ Մրցադատավորը նոկաուտ է արձանագրել։

1976 թվականին Ֆորմանի և Ջո Ֆրեյզերի միջև տեղի է ունեցել 2-րդ մարտը։ Ֆրեյզերը 5-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկվել։

1977 թվականի մարտին Ջորջ Ֆորմանը միավորների տարբերությամբ պարտություն է կրել Ջիմի Յանգից։ Այս պայքարում Յանգը զարմացրել է շատ հեռուստադիտողների՝ իր պայքարի ձևով։ 12-րդ ռաունդում նա Ֆորմանին նոկդաունի է ենթարկել և հաղթել դատավորների միաձայն որոշմամբ։ Այդ մարտից հետո Ֆորմանը 10 տարի դուրս չի եկել ռինգ։ Նա Հյուստոնում եկեղեցի է կառուցել, ստեղծել է երիտասարդական կենտրոն և ճամփորդել է ամբողջ աշխարհում՝ նվիրատվության համար գումար հավաքելով։

1987 թվականի մարտին Ֆորմանը վերադարձել է ռինգ։ Առաջին մարտը եղել է Սթիվ Զոուսկիի դեմ։ Վերջինիս նա տեխնիկական նակաուտի է ենթարկել 4-րդ ռաունդում։

1988 թվականի մարտին հանդիպել է Դուայթ Մուհամմեդ Կավիի հետ։ Կավին 4 ամսում քաշը ավելացրել է 14 կգ-ով։ Կավին մշտապես առաջ է շարժվել և մի շարք հարվածներ է հասցրել իր հակառակորդին՝ փորձելով նոկաուտի ենթարկել նրան։ Ավել քաշը զգացվել է 6-րդ ռաունդում, երբ Կավին ի վիճակի չի եղել շարունակել մարտը մինչև վերջ։ Նոկդաունից նրան փրկել է ռինգի պարանը։ Սակայն արդեն 7-րդ ռաունդում Կավին բաց է թողել աջ հուկ հարված, որից հետո շրջվել է և վերադարձել իր անկյուն։ Դրանից հետո մրցադատավորը կանգնեցրել է մարտը։

1988 թվականի հունիսին Ֆորմանը տեխնիկական նոկաուտով 4-րդ ռաունդում հաղթել է Կառլոս Էռնանդեսին։

1988 թվականի հոկտեմբերին Ֆորմանը տեխնիկական 2-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Թոնի Ֆուլիլանգին։

1988 թվականի դեկտեմբերին Ֆորմանը հանդիպել է Դևիդ Ջակոյի հետ։ Առաջին ռաունդում Ֆորմանը երեք անգամ Ջակոյին նոկդաունի է ենթարկել։ Դրանից հետո մրցադատավորը դադարեցրել է մարտը։ Այս պայքարում Յանգը զարմացրել է բոլորին իր պայքարի ձևով։

1989 թվականի հունվարին Ֆորմանը հանդիպել է Մարկ Յանգին։ Յանգը համարվում էր բյուրեղային ծնոտ ունեցող բռնցքամարտիկ և շատերը վստահ էին, որ մարտում հաղթող կճանաչվի Ֆորմանը։ Յանգը ճիշտ մարտավարություն էր ընտրել Ֆորմանի դեմ մարտի համար։ Նա անընդհատ շարժվել է Ֆորմանի շուրջը։ Չթողնելով նրան հարվածային հեռավորության վրա՝ Յանգը ներխուժել է և բռունցքով հարվածներ հասցրել միջին և մոտ հեռավորության վրա՝ աշխատելով երկու ձեռքերով, միանգամից հարձակվել է և դիմել կլինչ բռնվածքի։ Ֆորմանը մարտի մեծ մասում փորձել է ջեբ հարվածներ հասցնել իր մրցակցին, բայց դրանք ոչ միշտ էին հասնում արդյունքի։ 5-րդ ռաունդում Ֆորմանը Յանգին հասցրել է ձախ կողային հարված։ 7-րդ ռաունդում Ֆորմանը ճշգրիտ հարվածով ծանր նոկդաունի է ենթարկել Յանգին։ Յանգը բարձրացել է։ Ֆորմանը փորձել է կրկին հարվածել։ Սակայն Յանգի անկյունից սրբիչ են նետել և մարտը դադարեցվել է։

1989 թվականի հունիսին Ֆորմանը հանդիպել է Բերտ Կուպերին։ 2 ռաունդներից հետո Կուպերը հրաժարվել է շարունակել մարտը։

1989 թվականի հուլիսին Ֆորմանը հանդիպել է Էվերետ Մարտինին։ 8-րդ ռաունդում Ֆորմանը նոկդաունի է ենթարկել Մարտինին և հաղթող է ճանաչվել դատավորների միաձայն որոշմամբ։

1990 թվականի հունվարին, 2-րդ ռաունդում, նոկաուտի է ենթարկել Ջերի Կունիին։

1990 թվականի ապրիլին, 4-րդ ռաունդում, տեխնիկական նոկաուտով հաղթել է Մայք Ջեյմսոնին։

1990 թվականի հունիսին, 2-րդ ռաունդում, տեխնիկական նոկաուտով հաղթել է Էդիլսոն Ռոդրիգեսին։

Աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոս

[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականի ապրիլին Ջորջ Ֆորմանը հանդիպել է ծանրքաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Էվանդեր Հոլիֆիլդի հետ։ Շատերը մտածում էին, որ հաղթելու շանս ունի 42-ամյա Ֆորմանը։ Նա կշռել է 257 ֆունտ (117 կգ) և եղել է լավ ֆիզիկական վիճակում։ Ֆորմանը մարտի սկզբում շարժվել է առաջ՝ խուսափելով Հոլիֆիլդի լավագույն հարվածներից։ Երբեմն էլ նա է ուժեղ հարվածներ հասցրել հակառակորդին։ Հոլիֆիլդը, բավականին ծանր քաշի պատճառով, միավորների մեծ տարբերությամբ զիջել է իր հակառակորդին։ Այդ գիշեր Ֆորմանը զարմացրել է շատերին։ Նա անց է կացրել ամբողջական 12 ռաունդներ և Հոլիֆիլդին հաղթել է միավորների առավելությամբ։ 7-րդ ռաունդը The Ring ամսագրի կողմից ճանաչվել է «Տարվա ռաունդ»։ Մարտից հետո Ֆորմանը հայտարարել է, որ իրականացել է նրա երազանքի կեսը և կարողացել է ապացուցել մարդկանց, որ թեկուզ 40 տարեկանում կարելի է հասնել նպատակներին։

1991 թվականի դեկտեմբերին Ֆորմանը 3–րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է անհաղթելի բռնցքամարտիկ համարվող Ջիմի Էլիսին։

1992 թվականի ապրիլին Ֆորմանը հանդիպել է Ալեքս Ստյուարտի հետ։ Մինչև 2-րդ ռաունդը Ֆորմանը 2 անգամ նոկդաունի է ենթարկել իր հակառակորդին, բայց Ստյուարտը հետո սկսել է միմյանց հետևից հաջողություններ արձանագրել։ Ֆորմանը միշտ հարվածել է գոտկատեղից ներքև հատվածին, որի համար 10-րդ ռաունդում մրցադատավորը հանել է նրա միավորներից (մարտի ընթացքում հինգերորդ անգամ)։ Մարտի ավարտին Ֆորմանի դեմքը այտուցվել է․ աչքերի տակ հայտնվել են կապտուկներ, քթից արյուն է հոսել։ Ֆորմանը հաղթել է միավորների փոքրագույն առավելությամբ՝ 94:94; 94:93; 94:93։ Շատերը մտածում էին, որ դատավորները Ստյուարտից «գողացել են» իր հաղթանակը։

1993 թվականի հունվարին հանդիպել է Պիեր Կաուտզերի հետ։ Ֆորմանը Կաուտզերին նոկդաունի է ենթարկել 4-րդ և 8-րդ ռաունդներում և տեխնիկական նոկաուտով հաղթող է ճանաչվել 8–րդ ռաունդում։

Մարտ Թոմի Մորիսոնի դեմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականի հունիսին Ֆորմանը հանդիպել է Թոմի Մորիսոնի հետ։ Նրանք պայքարում էին WBO վարկածով չեմպիոնի ազատ տիտղոսի համար, որից հրաժարվել էր Մայքլ Մուրերը։ Ամբողջ մարտը Մորիսոնը անց է կացրել իր ոճով. նա ջեբ հարվածներ է հասցրել հանգստացել, հարձակվել և հարվածներ հասցրել երկու ձեռքերով, դիմել կլինչ բռնվածքների կամ էլ հետ նահանջել։ Ջորջը իր մրցակցին զիջել է արագությամբ։ Հանդիպման ավարտին, երեք մրցավարների որոշմամբ, հաղթող է ճանաչվել Թոմի Մորիսոնը՝ 117:110 (երկու անգամ), 118:109 հաշվով։

Չեմպիոնական մարտ Մայքլ Մուրերի դեմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականի նոյեմբերին Ջորջ Ֆորմանը հանդիպել է ծանրքաշային կարգում WBA և IBF վարկածով աշխարհի չեմպիոն Մայքլ Մուրերի հետ։ Ավելի թեթև Մուրերը արագության շնորհիվ հաղթում էր մարտը։ Վերջին ռաունդից առաջ Ֆորմանը հաղթել էր ընդամենը 4 ռաունդ։ 10-րդ ռաունդի կեսին Ֆորմանը երկու անգամ հարվածել է հակառակորդի ծնոտին և շարունակել է հարվածներ հասցնել նրան։ Մուրերը ընկել է ռինգի հատակին։ 10 հաշվին նա շարունակել է պառկած մնալ գետնին։ Մրցադատավորը նոկաուտ է արձանագրել։ Ջորջ Ֆորմանը 45 տարեկանում դարձել է ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսին արժանացած ամենածեր բռնցքամարտիկը։

Շուտով WBA-ի Թոնի Տակերի դեմ առաջադրած պարտադիր մարտից հրաժարվելու համար նա զրկվել է այդ վարկածով չեմպիոնի տիտղոսից

Մարտ Ակսել Շուլցի դեմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականի ապրիլին հանդիպել է Ակսել Շուլցին։ Նրանք պայքարում էին նաև WBU տիտղոսի համար։ Ֆորմանը հաղթել է դատավորների մեծամասնության որոշամբ։ Սակայն այդ որոշումը վիճելի է եղել։ IBF-ը Ֆորմանին պարտադրել է ռևանշ տալ, բայց նա հրաժարվել է։ IBF-ը նրան զրկել է այդ տիտղոսից։

1997 թվականին Ֆորմանը հանդիպել է անհաղթելի Լու Սավարեզեի հետ։ Ֆորմանը հաղթող է ճանաչվել դատավորների մեծամասնության որոշմամբ։ Այդ որոշումը մինչև այսօր էլ համարվում է բռնցքամարտի ամենավիճելի որոշումներից մեկը։

1997 թվականի նոյեմբերին, դատավորների մեծամասնության որոշումով, նա պարտություն է կրել Շեննոն Բիգսի դեմ մարտում։ Դրանից հետո Ֆորմանը լքել է բռնցքամարտը։

Վերադառնալու փորձեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լարի Հոլմսը և Ջորջ Ֆորմանը մարտի համար պայմանագիր են ստորագրել 1999 թվականի հունվարի 23-ին՝ Հյուստոնում։ Մի քանի շաբաթ հետո Ֆորմանը չեղյալ է համարել մարտը, որովհետև նրան մարտի համար պետք է վճարեին 10 միլիոն դոլար, բայց վերջնաժամկետին հասցրել էին վճարել ընդամենը 1 միլիոն դոլար։ Այդ գումարը հետագայում Ֆորմանը հետ չի վերադարձրել։

2004 թվականի փետրվարին Ջորջ Ֆորմանը հայտարարել է, որ շարունակում է մարզվել՝ ռինգ դուրս գալու համար։ Չհաստատված հակառակորդի՝ Տրևոր Բերբիկի դեմ մարտը այդպես էլ տեղի չի ունեցել։

Բռնցքամարտից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բռնցքամարտի կարիերան ավարտելուց հետո կրկին դարձել է քահանա և օգնել ընչազուրկներին։

Մարտերի վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ ռինգում անց է կացրել 81 հանդիպում, որոնցից 76-ը ավարտել է հաղթանակով, 5-ը՝ պարտությամբ։

Մարտ
Ամսաթիվ
Հակառակորդ
Մարտի վայր
Արդյունք
Ծանոթագորություն
81 1997 թվական նոյեմբերի 22 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Շեննոն Բրիգս (29-1-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Taj Majal Hotel & Casino, Ատլանտիկ Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ MD12 (12) Դատավորների հաշիվ՝ 114/114, 112/116, 113/117:
80 1997 թվական ապրիլի 26 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լու Սավարիզ (36-0-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Convention Center, Ատլանտիկ Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ SD12 (12) Ծանրքաշային կարգում World Boxing Union չեմպիոնի տիտղոս (Ֆորմանի 2-րդ պաշտպանություն)։ Դատավորների հաշիվ՝ 113/114, 115/112, 118/110:
79 1996 թվական նոյեմբերի 3 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կրոուֆորդ Գրիլմսլի (20-0-0) Ճապոնիա Tokyo Bay NK Hall, Ուրայասու, Տիբա, Ճապոնիա UD12 (12) Ծանրքաշային կարգում World Boxing Union չեմպիոնի տիտղոս (Ֆորմանի առաջին պաշտպանություն)։ Ծանրքաշային կարգում IBA ազատ տիտղոս։ Դատավորների հաշիվ՝ 116/112, 117/111, 119/109:
78 1995 թվական ապրիլի 22 Գերմանիա Ակսել Շուլց (21-1-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ MGM Grand, Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ MD12 (12) Ծանրքաշային կարգում IBF վարկածով չեմպիոնի տիտղոս (Ֆորմանի առաջին պաշտպանություն)։ Ծանրքաշային կարգում World Boxing Union ազատ տիտղոս։ Դատավորների հաշիվ՝ 114/114 и 115/113 (երկու անգամ)։
77 1994 թվական նոյեմբերի 5 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մայքլ Մուրեր (35-0-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ MGM Grand, Grand Garden Arena, Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ KO10 (12) WBA և IBF վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոս (Մուրերի առաջին պաշտպանություն)։
76 1993 թվական հունիսի 7 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Թոմի Մորիսոն (36-1-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Thomas & Mack Center, Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ UD12 (12) Ծանրքաշային կարգում WBO վարկածով չեմպիոնի ազատ տիտղոս։ Դատավորների հաշիվ՝ 109/118 и 110/117 (երկու անգամ)։
75 1993 թվական հունվարի 16 Հարավաֆրիկյան Հանրապետություն Պիեր Կիցեր (39-4-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Reno-Sparks Convention Center, Ռինո, Նևադա, ԱՄՆ TKO8 (10)
74 1992 թվական ապրիլի 11 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ալեքս Ստյուարտ (28-3-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Thomas & Mack Center, Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ MD10 (10) Դատավորների հաշիվ՝ 94/94 и 94/93 (երկու անգամ)։
73 1991 թվական դեկտեմբերի 7 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջիմի Էլիս (16-0-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Reno-Sparks Convention Center, Ռինո, Նևադա, ԱՄՆ TKO3 (10)
72 1991 թվական ապրիլի 19 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Էվանդեր Հոլիֆիլդ (25-0-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Convention Center, Ատլանտիկ Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ UD12 (12) Ծանրքաշային կարգում WBC, WBA և IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոս (Հոլիֆիլդի առաջին պաշտանությունը)։ Դատավորների հաշիվ՝ 112/115, 111/116, 110/117:
71 1990 թվական սեպտեմբերի 25 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Տերի Անդերսոն (19-3-0) Միացյալ Թագավորություն New London Arena, Լոնդոն, Մեծ Բրիտանիա KO1 (10)
70 1990 թվական հուլիսի 31 Կանադա Կեն Լակուստա (20-15-0) Կանադա Northlands Agricom, Էդմոնտոն, Ալբերտա, Կանադա KO3 (10)
69 1990 թվական հունիսի 16 Բրազիլիա Ադիլսոն Ռոդրիգես (36-3-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Caesars Palace, Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ KO2 (10)
68 1990 թվական ապրիլի 17 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մայք Ջեյմեսոն (14-15-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Caesars Tahoe, Circus Maximus Showroom, Սթեյլեյն (Նևադա), Նևադա, ԱՄՆ TKO4 (10)
67 1990 թվական հունվարի 15 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջերի Կունի (28-2-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Convention Center, Ատլանտիկ Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ TKO2 (10)
66 1989 թվական հուլիսի 20 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Էվերետ Մարտին (17-7-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Convention Center, Տուսոն, Արիզոնա, ԱՄՆ UD10 (10) Մարտինը 8-րդ ռաունդում ենթարկվել է նոկդաունի։ Դատավորների հաշիվ՝ 97/92, 98/91, 99/91:
65 1989 թվական հունիսի 1 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բերտ Կուպեր (20-4-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Pride Pavilion, Ֆինիքս, Արիզոնա, ԱՄՆ RTD2 (10)
64 1989 թվական ապրիլի 30 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջեյ Բի Ուիլյամսոն (23-4-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Moody Center, Գալվեստոն, Տեխաս, ԱՄՆ TKO5 (10)
63 1989 թվական փետրվարի 16 Բրազիլիա Մանոէլ դե Ալմեյդա (3-8-2) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Atlantis Theater, Օռլանդո, Ֆլորիդա, ԱՄՆ TKO3 (10)
62 1989 թվական հունվարի 26 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մարկ Յանգ (10-13-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ War Memorial Auditorium, Ռոչեստեր, Նյու Յորք, ԱՄՆ TKO7 (10)
61 1988 թվական դեկտեմբերի 28 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դևիդ Ջակո (37-3-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Casa Royal Hotel, Բեյքերսֆիլդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ TKO1 (10)
60 1988 թվական հոկտեմբերի 27 Տոնգա Թոնի Ֆուլիլանգի (37-3-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Civic Center, Маршалл, Տեխաս, ԱՄՆ TKO2 (10)
59 1988 թվական սեպտեմբերի 10 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բոբի Հիտց (14-2-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ The Palace, Օբերն Հիլս, Միչիգան, ԱՄՆ TKO1 (10)
58 1988 թվական օգոստոսի 25 Մեքսիկա Լադիսլաո Միհանգոս (21-6-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Lee Civic Center, Ֆորտ Մայերս, Ֆլորիդա, ԱՄՆ TKO2 (10)
57 1988 թվական հունիսի 26 Պուերտո Ռիկո Կառլոս Էռնանդես (18-5-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Tropicana Hotel & Casino, Ատլանտիկ Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ TKO4 (10)
56 1988 թվական մայիսի 21 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ֆրենկ Լյուքս (16-27-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Sullivan Arena, Անքորեջ, Ալյասկա (նահանգ), ԱՄՆ TKO3 (10)
55 1988 թվական մարտի 19 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դուայթ Մուհամմեդ Կավի (28-5-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Caesars Palace, Sports Pavilion, Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ TKO7 (10)
54 1988 թվական փետրվարի 5 Իտալիա Գուիդո Տրանե (13-6-4) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Caesars Palace, Sports Pavilion, Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ TKO5 (10)
53 1988 թվական հունվարի 23 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Թոմ Տրիմ (22-14-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Sheraton Twin Towers, Օռլանդո, Ֆլորիդա, ԱՄՆ KO1 (10)
52 1987 թվական դեկտեմբերի 18 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռոկի Սեկորսկի (20-7-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Bally’s Las Vegas, Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ TKO3 (10)
51 1987 թվական նոյեմբերի 21 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Թիմ Անդերսոն (18-8-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Sports Complex, Օռլանդո,Ֆլորիդա, ԱՄՆ TKO4 (10)
50 1987 թվական սեպտեմբերի 15 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բոբի Կրեբտրի (30-15-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hitchin' Post USA, Սփրինգֆիլդ (Իլինոյս), Միսսուրի, ԱՄՆ TKO6 (10)
49 1987 թվական հուլիսի 9 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չարլզ Հոստեթեր (16-4-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Oakland Coliseum, Օքլենդ , Կալիֆոռնիա, ԱՄՆ KO3 (10)
48 1987 թվական մարտի 9 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սթիվ Զուսկի (25-11-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Arco Arena, Սակրամենտո, Կալիֆոռնիա, ԱՄՆ TKO4 (10)
Ընդմիջում
47 1977 թվական մարտի 17 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջիմի Յանգ (20-5-2) Պուերտո Ռիկո Coliseo Roberto Clemente, Սան Խուան (Պուերտո Ռիկո), Պուերտո Ռիկո UD12 (12) Ֆորմանը նոկդաունի է ենթարկվել 12-րդ ռաունդում։ Դատավորների հաշիվ՝ 114/115, 112/116, 111/118:
46 1977 թվական հունվարի 22 Պուերտո Ռիկո Պեդրո Ագոստո (28-7-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Civic Auditorium, Պենսակոլա, Ֆլորիդա, ԱՄՆ TKO4 (10) Ագոստոն 2 անգամ նոկդաունի է ենթարկվել 3-րդ և 3 անգամ 4-րդ ռաունդներում։
45 1976 թվական հոկտեմբերի 15 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջոն Դինո Դենիս (18-3-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Sportatorium, Հոլիվուդ (Ֆլորիդա), Ֆլորիդա, ԱՄՆ TKO4 (10)
44 1976 թվական օգոստոսի 14 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սքոթ Լեդու (18-3-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Utica Memorial Auditorium, Յուտիկա (Նյու Յորք), Նյու Յորք, ԱՄՆ TKO3 (10)
43 1976 թվական հունիսի 15 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջո Ֆրեյզեր (32-3-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Nassau Coliseum, Յունիոնդեյլ, Նյու Յորք, ԱՄՆ TKO5 (12) Ծանքաշային կարգում NABF տիտղոս (Ֆորմանի առաջին պաշտպանությունը)։ Ֆրեյզերը 5-րդ ռաունդում երկու անգամ նոկդաունի է ենթարկվել։
42 1976 թվական հունվարի 24 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռոն Լայլ (31-3-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Caesars Palace, Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ KO5 (12) Ծանրքաշային կարգում NABF ազատ տիտղոս։
41 1974 թվական հոկտեմբերի 30 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մուհամմեդ Ալի (44-2-0) Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն Stade du 20 Mai, Կինշասա, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն KO8 (15) Ծանրքաշային կարգում WBC և WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոս (Ֆորմանի 3-րդ պաշտպանություն)։
40 1974 թվական մարտի 26 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Քեն Նորտոն (30-2-0) Վենեսուելա El Poliedro, Կարակաս, Վենեսուելա TKO2 (15) Ծանրքաշային կարգում WBC և WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոս (Ֆորմանի երկրորդ պաշտպանություն)։ Նորտոնը 3 անգամ նոկդաունի է ենթարկվել։
39 1973 թվական սեպտեմբերի 1 Պուերտո Ռիկո Խոսե Ռոման (44-7-1) Ճապոնիա Nippon Budokan, Տոկիո, Ճապոնիա KO1 (15) Ծանրքաշային կարգում WBC և WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոս (Ֆորմանի առաջին պաշտպանություն)։
38 1973 թվական հունվարի 22 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջո Ֆրեյզեր (29-0-0) Ճամայկա National Stadium, Քինգսթոն, Ճամայկա TKO2 (15) Ծանրքաշային կարգում WBC և WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոս (Ֆրեյզերի 5-րդ պաշտպանություն)։ Ֆրեյզերը առաջին և երկրորդ ռաունդներում 3-ական անգամ ենթարկվել է նոկդաունի։
37 1972 թվական հոկտեմբերի 10 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Տերի Սորել (4-15-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Salt Palace, Սոլթ Լեյք Սիթի, Յուտա, ԱՄՆ KO2 (10)
36 1972 թվական մայիսի 11 Արգենտինա Միգել Անխել Պաես (48-15-13) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Coliseum Arena, Օքլենդ,Կալիֆոռնիա, ԱՄՆ KO2 (10) Ծանրքաշային կարգում Pan American տիտղոս։
35 1972 թվական ապրիլի 10 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Տեդ Գուլիկ (15-5-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Forum, Ինգլվուդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ KO2 (10)
34 1972 թվական մարտի 7 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կլարենս Բուն (3-24-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Civic Center, Բոմոնտ, Տեխաս, ԱՄՆ KO2 (10)
33 1972 թվական փետրվարի 29 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջո Մյորֆի Գուդվին (1-14-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Municipal Auditorium, Օստին, Տեխաս, ԱՄՆ KO2 (10)
32 1971 թվական հոկտեմբերի 29 Բրազիլիա Լուիս Ֆաուստինո Պիրես (18-7-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Madison Square Garden, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ RTD4 (10)
31 1971 թվական հոկտեմբերի 7 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Олли Уилсон (21-40-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Municipal Auditorium, Սան Անտոնիո, Տեխաս, ԱՄՆ KO2 (10)
30 1971 թվական սեպտեմբերի 21 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լերոյ Կոլդուել (11-9-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բոմոնտ, Տեխաս, ԱՄՆ KO2 (10)
29 1971 թվական սեպտեմբերի 14 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վիկ Սքոթ (1-2-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ El Paso County Coliseum, Էլ Պասո, Տեխաս, ԱՄՆ KO1 (10)
28 1971 թվական մայիսի 10 Արգենտինա Գրեգորիո Պերալտա (82-6-8) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Coliseum Arena, Օքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ TKO10 (15) Ծանքաշային կարգում NABF ազատ տիտղոս։
27 1971 թվական ապրիլի 3 Ճամայկա Սթեմֆորդ Հարիս (14-22-2) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Playboy Club Hotel, Լեյք Ջենիվա, Վիսկոնսին, ԱՄՆ KO2 (10)
26 1971 թվական փետրվարի 8 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չարլի Բոստոն (3-0-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Auditorium, Սեյնթ Փոլ, Մինեսոտա, ԱՄՆ KO1 (10)
25 1970 թվական դեկտեմբերի 18 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մել Տուրնբոու (8-10-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Seattle Center Arena, Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ TKO1 (10)
24 1970 թվական նոյեմբերի 18 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բուն Կիրկման (22-1-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Madison Square Garden, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ TKO2 (10)
23 1970 թվական նոյեմբերի 3 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լու Բեյլի (15-30-5) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Fairgrounds Arena, Օկլահոմա Սիթի, Օկլահոմա, ԱՄՆ TKO3 (10)
22 1970 թվական օգոստոսի 4 Կանադա Ջորջ Չուվալո (59-15-2) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Madison Square Garden, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ TKO3 (10)
21 1970 թվական հուլիսի 20 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռոջեր Ռասել (13-7-2) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Spectrum, Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ KO1 (10)
20 1970 թվական մայիսի 16 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջորջ Ջոնսոն (17-18-4) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Forum, Ինգլվուդ , Կալիֆոռնիա, ԱՄՆ TKO7 (10)
19 1970 թվական ապրիլի 29 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ահարոն Իսթլինգ (19-7-2) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Arena, Կլիվլենդ, Օհայո, ԱՄՆ TKO4 (10)
18 1970 թվական ապրիլի 17 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջեյմս Ջ Վուդի (14-5-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Felt Forum, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ TKO3 (10)
17 1970 թվական մարտի 31 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռուֆուս Բրասել (13-2-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Sam Houston Coliseum, Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ TKO1 (10)
16 1970 թվական փետրվարի 16 Արգենտինա Գրեգորիո Պերատա (77-5-8) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Madison Square Garden, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ UD10 (10) Դատավորների հաշիվ՝ 5/4, 7/3, 9/1:
15 1970 թվական հունվարի 26 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջեք Օ Խալորան (18-5-2) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Madison Square Garden, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ KO5 (10)
14 1970 թվական հունվարի 6 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չառլի Պոլիտ (11-14-3) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Sam Houston Coliseum, Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ KO4 (10)
13 1969 թվական դեկտեմբերի 18 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Գարի Հոբո Ուիլեր (4-3-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Seattle Center Coliseum, Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ TKO1 (10)
12 1969 թվական դեկտեմբերի 16 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լևի Ֆորտե (19-21-2) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Auditorium, Մայամի Բիչ, Ֆլորիդա, ԱՄՆ UD10 (10) Ֆորտեն նոկդաունի է ենթարկվել 2-րդ ռաունդում։
11 1969 թվական դեկտեմբերի 6 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բոբ Հազելթոն (3-6-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ International Hotel & Casino, Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ TKO1 (6)
10 1969 թվական նոյեմբերի 18 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մաքս Մարտինես (7-7-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Sam Houston Coliseum, Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ KO2 (10)
9 1969 թվական նոյեմբերի 5 Տրինիդադ և Տոբագո Լեո Փիթերսոն (3-4-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սքրանթոն, Փենսիլվանիա, ԱՄՆ KO4 (8)
8 1969 թվական հոկտեմբերի 31 Պերու Ռոբերտո Դավիլա (21-15-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Madison Square Garden, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ UD8 (8) Դատավորների հաշիվ՝ 7/0 и 7/1 (երկու անգամ)։
7 1969 թվական հոկտեմբերի 7 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վերնոն Կլեյ(8-4-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Sam Houston Coliseum, Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ TKO2 (6)
6 1969 թվական սեպտեմբերի 23 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռոյ Ուոլես (7-11-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Sam Houston Coliseum, Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ KO2 (6)
5 1969 թվական սեպտեմբերի 18 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջոնի Քերոլ (12-19-2) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Seattle Center Coliseum, Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ KO1 (6)
4 1969 թվական օգոստոսի 18 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չակ Վեպներ (18-4-2) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Madison Square Garden, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ TKO3 (8)
3 1969 թվական հուլիսի 14 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սիլվեսթր Դյուլեր (6-1-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Rosecroft Raceway, Օքսոն Հիլ (Մերիլենդ), Մերիլենդ, ԱՄՆ TKO1 (6)
2 1969 թվական հուլիսի 1 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ֆրեդ Ասքյու (2-6-1) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Sam Houston Coliseum, Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ KO1 (6)
1 1969 թվական հունիսի 23 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դոն Վալդհեյմ (5-4-2) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Madison Square Garden, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ TKO3 (6)
Մարտ
Ամսաթիվ
Հակառակորդ
Մարտի վայր
Արդյունք
Ծանոթագրություններ

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆորմանը խոսում է Հյուստոնում, Տեխաս, 2009 թվական սեպտեմբեր

Ֆորմանը 1985 թվականին ամուսնացել է Մերի Ջոան Մարտելիի հետ։ Դրանից առաջ նա ամուսնացել է 4 անգամ՝ Ադրիանա Կալհոունի (1971-1974), Սինթիա Լյուիսի (1977-1979), Շարուն Գուդսոնի (1981-1982 ) և Անդրեա Սկեյտեի (1982-1985) հետ[4]։

Ֆորմանը ունի 12 երեխա՝ 5 տղա՝ Ջորջ, Ջորջ III, Ջորջ IV, Ջորջ V, Ջորջ VI, և 7 դուստր։ Իր կայքում Ֆորմանը գրում է․

Ես իմ հինգ որդիներին անվանել եմ Ջորջ Էդվարդ Ֆորման, որպեսզի նրանք միշտ ինչ-որ ընդհանուր բան ունենան։ Ես ասում եմ նրանց, որ եթե մեզանից մեկը բարձրանա, մենք բոլորս միասին կբարձրանանք, և եթե ինչ-որ մեկը ընկնի, մենք բոլորս միասին կընկնենք[5]։

Իր հոր օգնությամբ Ջորջ III-ը սկսել է զբաղվել բռնցքամարտով և ձեռներեցությամբ։ Ջորջ IV-ը մասնակցել է Ամերիկյան Գրիտ մրցույթին և զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։

Մերի Ջոան Մարտելի հետ ամուսնության արդյունքում ծնվել են նրա երկու դստրերը՝ Նատալիան և Լեոլան։ Առանձին ամուսնության արդյունքում ծնվել են Ֆրեդան և Միչին։ Միչիի մայրը Ադրիանա Կալհոունին է։ Ֆրեդան և Ջորջիտան նույնպես ծնվել են առանձին ամուսնության արդյունքում։ Ֆրեդան որոշակի հաջողություններ է ունեցել բռնցքամարտում։ Նա թոշակի է անցել 2001 թվականին։ Սակայն 2019 թվականին՝ 42 տարեկան հասակում, ինքնասպանություն է գործել[6][7][8]։ 2009 թվականին նա որդեգրել է Իզաբելա Բրանդիե Լիլիյային (Ֆորման)[4][9], իսկ 2012 թվականին՝ Քորթնի Իսահակին (Ֆորման)[4]։ Իզաբելա Ֆորմանը ապրում է Շվեդիայում, որտեղ 2010 թվականից զբաղվում է բլոգերությամբ՝ ներկայանալով BellaNeutella անունով[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 J.E. Luebering Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. Member Profile – Horatio Alger Association
  4. 4,0 4,1 4,2 Walsh, S.M. (2016 թ․ օգոստոսի 31). «George Foreman's 12 Kids: 5 Fast Facts You Need to Know». Heavy.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  5. «Meet George». georgeforeman.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  6. Ray, Jordan (2019 թ․ մարտի 9). «Freeda Foreman, daughter of boxing legend George Foreman, dead at 42, report says». Houston Chronicle. Hearst Corporationlocation=Houston. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
  7. Croft, Jay (2019 թ․ մարտի 11). «Freeda Foreman, daughter of former boxer George Foreman, dies at 42». CNN. Atlanta: Turner Broadcasting System. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
  8. Hautman, Nicholas (2019 թ․ մարտի 11). «George Foreman Shares Emotional Tribute to Daughter Freeda After Her Death at Age 42». Us Weekly. New York City: American Media, Inc. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
  9. «Isabella Brandie Lilja Foreman - Biografiska sammanfattningar av framstående personer - MyHeritage». www.myheritage.se. Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  10. «ISABELLA LILJA - NOUW». Bloggportalen (Swedish). Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Ֆորման» հոդվածին։