Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Սալմանասար V

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սալմանասար V
Իշխանությունմ.թ.ա. 727 - 722
Ծնվել է՝մ. թ. ա. 780-775
Մահացել է՝մ. թ. ա. 722
ԵրկիրԱսորեստան և Բաբելոն
ՆախորդԹիգլաթպալասար III
ՀաջորդողՍարգոն II
գերիշխան
ՀայրԹիգլաթպալասար III

Սալմանասար V (անհայտ - մ. թ. ա. 722), գահակալել է մ․թ․ա․ 727-722 թվականներին, Թիգլաթպալասար III–ի որդին և հաջորդը։ Հոր կենդանության օրոք Հյուսիսային Փյունիկիայի և Իսրայելի փոխարքան էր, որտեղ ճնշել է Եգիպտոսի դրդմամբ բռնկած ապստամբությունը։ Սալմանասար V-ը թագավորել է նաև Բաբելոնիայում՝ Ուլուլայ անունով։ Շարունակել է հոր ներքին քաղաքականությունը․ հենվել է բանակի վրա, սահմանափակել է ստրկատերերի, խոշոր հողատերերի, քրմության և առևտրականների իրավունքները, վերացրել է Ասորեստանի և Բաբելոնիայի հին ու սրբազան քաղաքների՝ Աշշուրի, Նիպպուրի, Սիպպարի և Բաբելոնի արտոնությունները և ապահարկությունը։ Դա առաջ է բերել ավագանու, քրմության և արքայական ընտանիքի դժգոհությունը։ 724 թվականին արշավել է դարձյալ ապստամբած Փյունիկիա և Իսրայել, ջախջախել է Իսրայելի բանակը, պաշարել Տյուրոսը և Սամարիան։ Սամարիայի եռամյա պաշարումը մեծ զոհեր է խլել Սալմանասար V-ից։ Օգտվելով ռազմական այդ անհաջողությունից՝ Սալմանասար V-ի հակառակորդները դավադրություն են կազմակերպել և գահընկեց արել նրան՝ գահ բարձրացնելով կրտսեր եղբորը՝ Սարգոն II-ին։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալմանասար V» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 119