Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Վերարկու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1872 թվականի վերարկուի նմուշ
Ռուսաստանի զինված ուժերի զինծառայողների վերարկու (առաջին շարքում)։ 2008
Տղամարդու վերարկու 1876 թվական

Վերարկու (ֆր.՝ paletot)) կանացի և տղամարդու վերնազգեստի տեսակ՝ ցուրտ և սառը եղանակի համար։ Սովորաբար երկար է լինում և կարվում է բրդե մահուդից, ներկայումս հայտնի են նաև կիսավերարկուները, որոնք բաճկոնից մի փոքր երկար են։ Բացի ավանդական բրդից, կարող են կարվել մահուդից, քիշմիրից, կրեպից, բուկլեից, բամբակաթղթյա կտորից։ Կտորի տեսակն անդրադառնում է այն բանի վրա, թե որ եղանակին կարելի է հագնել տվյալ վերարկուն։ Այն կարող է լինել միակողմ կոճակներով կամ երկշարք։ Միաշարք կոճակներով վերարկուներն ունենում են 3-ից 5 կոճակ, երկշարքանոցը՝ 4-ից 8։

Վերարկուի պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերարկուն առաջացել է միջնադարյան հագուստից, որը ձեռքերի համար նախատեսված բացվածք ուներ, ինչպես նաև անջրանցիկ վերարկուից, որը հազարամյակների ընթացքում անփոխարինելի վերնազգեստ է եղել, կարվել է բնական մորթուց, ունեցել է գլխարկ և կոճկվել է կոկորդի հատվածում՝ գնդասեղով։ Անջրանցիկ վերարկուն ճամփորդների հավատարիմ ուղեկիցն է եղել երկար և դժվար ճամփաների վրա, երբ հաճախ անձրևներ ու տեղումներ էին լինում։

Ժամանակակից վերարկուի նախատիպը հայտնվել է Իսպանիայում՝ XVII դարում։ Այստեղ սա գյուղացիների հագուստ էր համարվում և կոչվում էր palletoque , իրենից ներկայացրել է գլխարկով անջրանցիկ վերարկու։ Այս անվանումը առաջացել է palletoque՝ pallium՝ «ընդարձակ անջրանցիկ վերարկու» և toque՝ «գլխաշոր» բառերի բառակապակցությունից։ Նիդերլանդներում, որն այդ ժամանակ իսպանական ազդեցության տակ էր, այդ գլխաշորով վերարկուն դարձել է պալատական հագուստ (palastrockՖրանսիան ունեցել է սեփական paletot-ը՝ որպես զինվորական վերնազգեստ։

Դասական վերարկուի նախատիպը դարձել է երկար սերթուկը, որը հայտնվել է XVIII դարի կեսերին, նախատեսված է եղել ձիարշավի համար։ Այն ունեցել է թևեր, առջևից կոճակներ, օձիք և դարձածալ։ Սերթուկը հայտնի է դարձել և այն սկսել են ամենուր հագնել։ Արդեն XIX դարում հայտնվում են վերարկուների տարբեր տեսակներ։ Դրանց ծագման պատմությունները նման են․ հայտնի արիստոկրատներն իրենց համար անհատական վերարկուներ են պատվիրել ոճաբաններին, և դրանք դարձել են նորաձև։ Այդ դարաշրջանի վերարկուները երկար են եղել և ծածկել են ծնկները, նախ և առաջ կտորը պետք է շատ պրակտիկ լիներ, կարողանար տաքություն ապահովել, պաշտպանել անձևրից և քամուց։

Զինվորական վերարկու

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կա չգրված օրենք, համաձայն որի ցամաքային զորքերը սովորաբար կրել են միակողմ կոճակներով վերարկուներ, իսկ ռազմածովային ստորաբաժանումները՝ երկկողմ կոճակներով։ Սա պայմանավորված է նրանով, որ «ծովային տարբերակը» , որն ի սկզբանե տաք հագուստ էր, դեռևս առագաստային նավատորմի ժամանակներից, հնարավոր էր կոճկել, ինչպես ձախից աջ, այնպես էլ աջից ձախ (ինչի համար էլ նախատեսված է եղել կոճակների երկրորդ շարքը)։ Տախտակամածին կանգնելիս քամին կարող էր փչել և աջ և ձախ կողմից։

Վերարկուն զինված ուժերում օգտագործել են 1940-1950-ական թվականների կեսերին, որից հետո համարվել զինված ուժերի համար հնացած և ոչ ամենօրյա հագուստ։ Մի շարք երկրներում, որոնք խիստ եղանակային պայմաններ ունեն (օրինակ Ռուսաստանը) վերարկուներն այսօր էլ օգտագործվում են բանակում և նավատորմում։ Ռուսաստանի զինված ուժերում կիրառվում ենն զիթապտղի գույն ունեցող երկկողմ կոճակներով վերարկու՝ ցամաքային, կապույտը՝ ռազմաօդային և ՀՕՊ, սևը՝ ռազմածովային զորքերի համար, որոնք հագնում են տվյալ զորքերի տարբերանշանով, ուսադիրներով և թևանշաններով։ Սպաների և ենթասպաների համար նախատեսված է փոխվող մորթե օձիք (գնդապետների և գեներալների համար՝ կարակուլի մորթուց) և աստառ։

Վերարկուի տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ փեշի և կոճակների

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Միակողմ՝ 3 կոճակով
  • Միակողմ՝ 4 կոճակով
  • Միակողմ՝ 5 կոճակով (ամրանում է կոկորդի տակ), դարձածալ չունի, ունի վերնաշապիկին բնորոշ օձիք
  • Երկկողմ կոճակներով՝ 6 կոճակով
  • Երկկողմ կոճակներով՝ 8 կոճակով
  • Չեստերֆիլդ ՝ դասական միակող կոճակների շարքով վերարկու՝ 3 կոճակով, երբեմն օձիքն առանձնանում է թավշե կտորով։ Ձևվածքը ուղիղ է, գրպանները փականով, առանց թեզանիքի։ Այդպես է անվանվել Չեստերֆիլդի 6-րդ կոմսի՝ Ջորջ Սթենհոուպի պատվին, որն իր համար այդ մոդելը պատվիրել է XIX դարի կեսերին[1]։
  • Կովերկոտ՝ Չեստերֆիլդի ավելի կոպիտ և առօրեական տարբերակն է, կիրառվել է ձիասպորտի, որսորդության ժամանակ։ Առաջին անգամ կարվել է 1890 թվականին։ Կարվել է համանուն՝ կովերկոտ կտորից, իրենից ներկայացնում է ամուր բրդյա մահուդ՝ շագանակագույն, դեղնաշագանակագույն և կրեմային թելերով նուրբ անկյունագծերով։ Թեզանիքները դարձակալած են 4-5 անգամ, իսկ ճարմանդը ծածկակարված է։ Հագուստի գույնը կարող է լինել մոխրաշագանակագույն, դարչնագույն, բաց շագանակագույն, կանաչավուն երանգով։ Այսպիսի վերարկուն միշտ ծնկից բարձր է լինում, մոտ՝ 75-100 սմ[1][2]։
  • «Վերարկու» նույն դասական երկկողմ կոճակաշարով գործարար վերարկու։ Հենց այս մոդելն է կոչվում paletot բառով անգլալեզու աշխարհում։ Այսպիսի վերարկուն բավական խստաոճ է, չունի գոտի, լավ է համակցվում գործարար կոստյումի հետ։ Գույնը սովորաբար լինում է մոխրագույն, ածխամոխրագույն, մուգ կապույտ կամ սև։ Որպես կանոն, վերևի երկու կոճակները մի փոքր անկյունագծով են կարված և դեկորատիվ բնույթ են կրում[1]։
  • Պոլո՝ Ազատ կարով դասական ամերիկյան երկկողմ կոճակաշարով վերարկու, ունի լայն դարձածալ, գրպաններ, գոտկատեղի հետևում գոտի՝ երկու կոճակով, թևերին թեզանիքներ։ Կոճակները կարվել են երեք շարքով, ընդ որում, վերևի շարքը դեկորատիվ է։ Սկզբում կրել են անգլիացի արիստոկրատները պոլո խաղալիս։ 1915 թվականին Brooks Brothers թողարկել են նորացված տարբերակը, ինչը հիշեցնում է Օլստերի՝ գոտկատեղին գոտիով։ Ժամանակակից տարբերակը նոր կարվածքով հայտնվել է 1920 ական թվականներին։ 1930—1950-ական թվականներին այսպիսի վերարկուն շատ հայտնի է եղել Ամերիկայում, բայց արդյունքում դրա հեղինակությունն ընկել է, երբ հայտնվել են անջրանցիկ վերարկուները։ 1980-ական թվականներին նորից մի փոքր հայտնիություն ձեռք բերեց, այսօր այդ տեսակի վերարկուները քիչ են վաճառվում։ Սովորաբար կարվում է ավազագույն կտորից։ Կտորի կազմը՝ 100 % ուղտի բուրդ, ավելի ուշ հայտնվել են տարբերակներ՝ 50 % ուղտի բրդով և 50 % գառան բրդով։ Պոլո Վերարկուն հայտնի է պրեպի ոճով՝ ամերիկացի ուսանող Լիգա Պլյուշի ոճով[1][3]։
  • Օլստեր՝ երկկողմ կոճակաշարով վերարկու՝ բարձր օձիքով, գրպաններով և թեզանիքով։ Երկար է, ծածկում է ծնկները։ Հետևում՝ գոտկատեղի վրա առկա է գոտի՝ երկու մեծ կոճակներով։ Այդպես է անվանվել այն տեղանվան պատվին, որտեղ ստեղծվել է՝ իռլանդական Օլստեր նահանգում։ Ավելի վաղ մոդելները հայտնվել են 1870- ական թվականներին և շատ են տարբերվել ժամանակակից տարբեր կարաձև ունեցող մոդելներից, ունեցել են ուսերի վրա գցվող շղարշներ՝ վատ եղանակից պաշտպանվելու համար։ Եղել են և միակողմ և երկկողմ կոճակաշարով։ Երկարությունը՝ մինչև ոտքի կոճը։ 1890- ական թվականներին ստեղծվել են բեր պելերինա մոդելը, իսկ 1910-ականներին դրանք շատ են տարածվել։ Օլտերն արդեն ձեռք է բերում իր ճանաչելի ձևը։ 1930-ական թվականներից վերարկուն նորից է հայտնիություն ձեռք բերում։ Ներկայումս շատ քիչ են վաճառվում այս վերարկուները[1][4]։
  • Ռեգլան՝ Չեստերֆիլդի մի տեսակն է, որում ուսն ու թևը կտորի մի հատվածից են կարվում և դրանց արանքում կար չկա։
  • Բուշլատ՝ կարճ, երկկողմ կոճակաշարով վերարկու, որը հայտնի է ծովայինների մոտ։ Ունի լայն օձիք և դարձածալ, խոշոր մետաղական կոճակներ։
  • Շինել՝ հաստ, տաք վերարկու, որը բնորոշ է XIX—XX դարերի ցամաքային զորքի համար։ Ունի առանձնահատուկ լայն դարձածալ և մինչև կուրծք հասնող օձիք, գոտկատեղի հետևի մասում կա գոտի, թևերին՝ թեզանիք։
  • Բրիտանական տաք շինել՝ երկկողմ կոճակաշարով վերարկու՝ լայն դարձածալերով, ուսերին ծոպերիզներով և շագանակագույն կաշվե կոճակներով, երկարությունը մինչև ծունկը։ Ավանդաբար լինում է մոխրաշագանակագույն։
  • Դաֆլկոտ՝ միակողմ կոճակաշարով վերարկու, ուղիղ ուրվագծով, երեք քառորդ երկարությամբ, հաստ բրդից, գլխարկով։ Տարբերվում է չորս խոշոր փայտե կամ ոսկրե կոճակներով, աստառը շոտլանդական վանդակավոր նկարով է, խոր, ուղղանկյունաձև գրպաններով։
  • Բալմակաան՝ միակողմ կոճակաշարով վերարկու՝ կարճ օձիքով,ամբողջ երկարությամբ, ռեգլան տիպի թևերով։ Կարվում է կոպիտ բրդից։ Անունը առաջացել է Շոտլանդիայի Իվերնես քաղաքի որսորդական տեղանունից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Книга:Товарный словарь|Пальто|VI|645—653

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերարկու» հոդվածին։