Տոմա Դյուտրոն
Տոմա Դյուտրոն | |
---|---|
Ծնվել է | հունիսի 16, 1973[1] (51 տարեկան) Փարիզ |
Երկիր | Ֆրանսիա |
Ժանրեր | շանսոն և Gypsy jazz?[2] |
Մասնագիտություն | երգիչ, կիթառահար և դերասան |
Գործիքներ | կիթառ[2], վոկալ[2] և Ակուստիկ կիթառ[2] |
Լեյբլ | Մերկուրի Ռեքորդս |
Կրթություն | Collège Sévigné?[3] |
Պարգևներ | |
Կայք | thomasdutronc.fr |
Thomas Dutronc Վիքիպահեստում |
Տոմա Դյուտրոն (ֆր.՝ Thomas Dutronc, հունիսի 16, 1973[1], Փարիզ), ֆրանսիացի ջազ-մանուշ կիթառահար և երգերի հեղինակ։
Նրա մայրը ֆրանսիացի երգչուհի Ֆրանսուազա Արդին է, իսկ հայրը՝ ֆրանսիացի երգիչ և կինոդերասան Ժակ Դյուտրոն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանուկ հասակում Թոմը հետաքրքրվել է լուսանկարներով։ Հետո, լսելով Ջանգո Ռեյնհարդտին, շատէ սիրել կիթառը և 18 տարեկան հասակում սովորել է նվագել նրա վրա։ 1995 թվականին արդեն աշխատել է իր հոր հետ՝ Brèves Rencontres-ի վրա։ Նա նաև իրեն փորձել է դերասանի կերպարում Վալերի Լեմերսեյի 1999 թվականին նկարահանված Le Derrière և 2001 թվականին նկարահանված Confession d'un dragueur ֆիլմերում (ռեժ. Ալեն Սոլար)։ Նրանց միջև նա գրում է իր Mademoiselle երգը Անրի Սալվադորի համար։ Մեկ տարով դառնում է Բիրելի Լագրենի Gipsy Project խմբի անդամ, իսկ 2002 թվականին ստեղծում է 'A.J.T. Guitar Trio երգը Antoine Tatich-ի և Jérôme Ciosi-ի հետ։ 2003 թվականին —M— (Matthieu Chedid)-ին նա գրում է երգ Toutes les filles sont folles (ռեժ. Pascale Pouzadoux) ֆիլմի համար և մասնակցում է Եռյակը Բելվիլից (ռեժ. Սիլվեն Շոմե)ֆիլմի նկարահանմանը։ 2006 թվականին մասնակցում է իր մոր՝ Ֆրանսուազ Արդիի (Parenthèses…) ալբոմի ձայնագրմանը որպես գործիքավորող և պրոդյուսեր։
Որպես կիթառահար մասնակցում է տարբեր ջազ-ակումբներում, ինչպիսիք են Sunset-Sunside-ը և New Morning-ը Փարիզում։ Վերջին տարիներին ելույթ է ունենում Thomas Dutronc et les esprits manouches կվարտետով։
2007 թվականի հոկտեմբերի 30-ին թողարկել է իր առաջին սոլո-ալբոմը՝ Comme un manouche sans guitare-ը անվամբ (Առանց կիթառ գնչու), որը բացահայտում է նրան որպես երգիչ, բայց մնացած ժամանակ իր ոճին հավատարիմ երաժիշտ։ Ալբոմի թողարկումից երկու ամիս անց, վաճառվել է ավելի քան 400 000 օրինակ։
2008 թվականին ալբոմը նոմինացվել է Victoires de la musiqueճ-ի Բաց տարիներ և Տարվա ալբոմ անվանակարգերում։ Նոյեմբերի առաջին անգամ ելույթ է ունեցել Օլիմպիա դահիլճում։
2009 թվականի փետրվարի 28-ին Victoires de la musique-ի 24-րդ մրցանակաբաշխության ժամանակ նրա Comme un manouche sans guitare երգը հաղթել է Տարվա լավագույն երգ անվանակարգում։ Այդ տարի նա միացել է Les Enfoirés խմբին։ 2011 թվականի հոկտեմբերի 3-ին դուրս է եկել նրա երկրորդ սոլո ալբոմը՝ Silence on tourne, on tourne en rond-ը, որին նախորդել է Demain սինգլը։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոլո ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2007 — Comme un manouche sans guitare
- 2008 — Comme un manouche sans guitare - Le live
- 2011 — Silence on tourne, on tourne en rond
- 2015 — Éternels jusqu'à demain
Սաունդթրեքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2003 — Toutes les filles sont folles
- 2003 — Եռյակը Բելվիլից (որպես կիթառահար)
Բանաքաղություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2007 — Jazz Manouche - Selected by Thomas Dutronc, vol. 3
Մասնակցություն ալբոմներում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1996 — Ombre (Romane)
- 1998 — Samois-sur-Seine (Romane)
- 2000 — Alors ? … Voilà ! (Չավոլո Շմիթ)
- 2002 — Gipsy Project & Friends (Բիլերի Լագրեն)
- 2008 — Le Bal des gens bien (Սալվատորե Ադամո)
Վիդեոալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2004 — Biréli Lagrène & Friends - Live Jazz à Vienne
- 2009 — Comme un manouche sans guitare - Le film musical
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2008:
- Globe de Cristal մրցանակի լաուրեատ որպեսԼավագույն տղամարդու կատարում
- UNAC մրցանակի լաուրեատ J'aime plus Paris երգի համար[4]
- Prix Raoul-Breton
- 2009:
- Տարվա լավագույն երգ - Comme un manouche sans guitare Victoires de la musique մրցանակաբշխության ժամանակ
- 2010:
- Գրականության և արվեստի ասպետ[5]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Montreux Jazz Festival Database
- ↑ https://books.google.fr/books?id=Ygd64tPub7gC&pg=PT213&lpg=PT213&dq=college+sevigne+thomas+dutronc&ots=qkWx2CWWBD&sig=_Ohlu0ftfxRZ6rXOK6ebxqHXmuQ&hl=fr#v=snippet&q=s%C3%A9vign%C3%A9&f=false
- ↑ «Les lauréats des Grands Prix pour la chanson». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.(ֆր.)
- ↑ Nomination ou promotion dans l'ordre des Arts et des Lettres, janvier 2010(ֆր.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ThomasDutronc.fr - Պաշտոնական կայք
- Տոմա Դյուտրոն Ֆեյսբուքում
- Տոմա Դյուտրոն էջը Յություբ տեսահոսթինգում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոմա Դյուտրոն» հոդվածին։ |
|
- Հունիսի 16 ծնունդներ
- 1973 ծնունդներ
- Ապրող անձինք
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Արվեստի և գրականության ֆրանսիական շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի երգիչներ
- Ֆրանսիացի կիթառահարներ
- Արվեստների և գրականության շքանշանի ասպետներ
- Ֆրանսիացի երաժիշտներ
- 21-րդ դարի երգիչներ
- Ֆրանսիացի երգահաններ