Ցերիում
| |||||
---|---|---|---|---|---|
Ատոմի հատկություններ | |||||
Անվանում, սիմվոլ, կարգաթիվ | Ցերիում / Cerium (Ce), Ce, 58 | ||||
Ատոմային զանգված (մոլային զանգված) | 140,116(1)[1] զ. ա. մ. (գ/մոլ) | ||||
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա | [Xe]4f15d16s2 | ||||
Ատոմի շառավիղ | 181 պմ | ||||
Քիմիական հատկություններ | |||||
Կովալենտ շառավիղ | 165 պմ | ||||
Իոնի շառավիղ | (+4e) 92 103.(+3e) 4 պմ | ||||
Էլեկտրաբացասականություն | 1,12 (Պոլինգի սանդղակ) | ||||
Էլեկտրոդային պոտենցիալ | Ce←Ce3+ −2,34 В | ||||
Օքսիդացման աստիճաններ | 4, 3 | ||||
Իոնացման էներգիա (առաջին էլեկտրոն) | 540,1 (5,60) կՋ/մոլ (էՎ) | ||||
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ | |||||
Հալման ջերմաստիճան | 1072 Կ | ||||
Եռման ջերմաստիճան | 3699 Կ | ||||
Մոլյար ջերմունակություն | 26,94[2] Ջ/(Կ·մոլ) | ||||
Մոլային ծավալ | 21,0 սմ³/մոլ | ||||
Պարզ նյութի բյուրեղային ցանց | |||||
Բյուրեղացանցի կառուցվածք | խորանարդ | ||||
Բյուրեղացանցի տվյալներ | 5,160 | ||||
Այլ հատկություններ | |||||
Ջերմահաղորդականություն | (300 Կ) 11,3 Վտ/(մ·Կ) | ||||
CAS համար | CAS գրանցման համար? |
58 | Ցերիում
|
140,115 | |
4f15d16s2 |
Ցերիում (լատին․՝ Cerium), քիմիական տարր է, որի նշանն է Ce, պարբերական համակարգի 6-րդ պարբերության, 3-րդ խմբի տարր, կարգահամարը՝ 58, ատոմական զանգվածը՝ 140,12։ Հազվագյուտ հողային տարր է, պատկանում է լանթանիդների ընտանիքին։ f տարր է, ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 4s2 4p6 4d10 4f2 5s2 5p6 6s2։ К, L և M թաղանթները լրացված են։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցերիումը հայտնաբերել են 1803 թվականին, շվեդ գիտնականներ Ի․ Յա․ Բերցելիուսը, Վ․ Գիզինգերը և գերմանացի քիմիկոս Մ․ Գ․ Կլապրոտը, որոնք բաստնեզիտ միներալից անջատեցին «ցերիումական հողը»։
Ցերիումը անվանումն ստացել է № 1 փոքր մոլորակի՝ ցերերայի անունից։
Բնության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենատարածված լանթանոիդն է, կազմում է երկրակեղևի զանգվածի 4,5․10−3 %, ծովի ջրում՝ 5,2×10−6 мг/л[3], տարածվածությամբ 24-րդ տարրն է։ Հայտնի են ցերիումի 33 բնական միներալները, որոնցից ցերիումով առավել հարուստ են բաստնեզիտը և մոնացիաը (պարունակում են համապատասխանաբար 47 և 30 % ցերումի օքսիդ)։ Կենսոլորտում դանդաղ տեղաշարժվող տարր է, պարունակությունը բնական ջրերում և կենդանի օրգանիզմներում՝ աննշան։
Հանքավայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոշոր հանքավայրերը գտնվում են ԱՄՆ-ում, Ղազախստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Հնդկաստանում, Սկանդինավիայում։
Ստացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաքուր (98,95 %) ցերիումը ստանում են Ցերիումի (IV) օքսիդը էլեկտրոլիզի ենթարկելով։ Ցերիումը մտնում է ֆեռոցերիում (6% Fe, 40-75% Се, մինչև 24 % La, Pr, Nd, երբեմն՝ 4,5-7 % Mg), միջմետաղ (7-10 % Fe, մինչև 93 % լանթանիդներ՝ 70 % Се), համաձուլվածքների բաղադրության մեջ։ Ֆեռոցերիումը, միջմետաղը, հազվադեպ նաև մաքուր։
Ֆիզիկական հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցերիումը երկնագույն երանգով, արծաթափայլ մետաղ է, առաջացնում է ալոտրոպային չորս ձևափոխություն՝ α, β, γ և δ։
Ցերիումի հալման ջերմաստիճանը 798 °C է, եռմանը՝ 3467 °С, խտությունը՝ 6678 կգ/մ3 (20 °С)։
Մաքուր ցերիումը մածուցիկ մետաղ է։ Ցերիումը քիմիապես ակտիվ է։ Միացություններում ցուցաբերում է +3, +4 օքսիդացման աստիճաններ։ Մետաղների լարվածության շարքում գտնվում է ջրածնից առաջ․ թթուներից, տաքացնելիս նաև ջրից, դուրս է մղում ջրածինը։
Քիմիական հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օդում պատվում է օքսիդի՝ Се2О3 սպիտակ մոխրերանգ շերտով, որը նրան հետագա օքսիդացումի չի պաշտպանում։ 160 °C-ում ցերիումը այրվում է օդում։
Ցերիումի (III) օքսիդը և հիդրօքսիդը՝ Ce(OH)3, հիմնային են, քլորիդը, սուլֆատը և նիտրատը՝ ջրում լուծելի, ֆտորիդը, օքսալատը, ֆոսֆատը՝ անլուծելի։
Се2О3-ը հեշտությամբ օքսիդանում է՝ առաջացնելով ցերիումի (IV) օքսիդը՝ СеO2, որը ջրում չլուծվող, սպիտակ փոշի է, լուծվում է խիտ ծծմբական թթվում՝ առաջացնելով սուլֆատ՝ Ce(SO4)2։ Ցերիում (IV) օքսիդիչ է։ Ցերիումը միանում է (տաքացնելիս) հալոգենների, ծծմբի, ազոտի, ֆոսֆորի և այլ տարրերի հետ։
Ցերիումը հեշտությամբ լուծվում է անօրգանական թթուներում, չի փոխազդում ալկալիների հետ։
-
Ցերիումի (III) քլորիդ
-
Ցերիումի (IV) սուլֆատ
-
Ցերիումի (IV) ամոնիումի նիտրատ (CAN)
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցերիումը օգտագործվում են որպես պողպատը, թուջը, ալյումինի և մագնեզիումի համաձուլվածքները լիգիրացնող և մոդիֆիկացնող հավելանյութեր։ Ցերիումի մետաղները և համաձուլվածքները ծծմբազրկող (ֆոսֆորազրկող և այլն) ակտիվ միջոց է։
Ցերիումը օգտագործվում է էլեկտրավակուումային սարքերում, որպես գազակլանիչ (գետտեր), ցերիումի (IV) օքսիդը՝ ապակին գունազրկելու և միջուկային տեխնիկայում՝ պաշտպանիչ ապակիներ ստանալու համար։
Ցերիումի մագնեզիումի նիտրատը՝ Ce2Mg3(NO3)12·24H2O-ն կիրառում են ջերմաչափություն մեջ[4][5][6]։
Իզոտոպներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնական ցեզիումը բաղկացած է 136Се (0,198 %), 138Се (0,25 %), 140Се (88,48 %) և 142Се (11,07 %) կայուն իզոտոպներից։
Ստացվել են 131-135, 137, 139, 141 և 143-148 զանգվածի թվերով 16 ռադիոակտիվ իզոտոպներ, որոնցից առավել կայուն է 144Ce (T1/2 = 275 օր)։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Michael E. Wieser, Norman Holden, Tyler B. Coplen, John K. Böhlke, Michael Berglund, Willi A. Brand, Paul De Bièvre, Manfred Gröning, Robert D. Loss, Juris Meija, Takafumi Hirata, Thomas Prohaska, Ronny Schoenberg, Glenda O’Connor, Thomas Walczyk, Shige Yoneda, Xiang‑Kun Zhu. Atomic weights of the elements 2011 (IUPAC Technical Report)(անգլ.) // Pure and Applied Chemistry. — 2013. — Т. 85. — № 5. — С. 1047-1078. —
- ↑ Химическая энциклопедия: в 5-ти тт. / Редкол.:Зефиров Н. С. (гл. ред.). — Москва: Большая Российская энциклопедия, 1999. — Т. 5. — С. 351.
- ↑ J.P. Riley and Skirrow G. Chemical Oceanography V. I, 1965
- ↑ Евдокимов И. Н. «Методы и средства исследований. Часть 1. Температура, с. 53» (PDF) (ռուսերեն). Рос. гос. ун-т нефти и газа им. И. М. Губкина.
- ↑ «Магнитная термометрия». БСЭ (3-е изд.), 1974, т. 15 (ռուսերեն).
- ↑ Абрагам А., Блини Б., Электронный парамагнитный резонанс переходных ионов, т. 1, 1972, էջ 361.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Абрагам А., Блини Б. Электронный парамагнитный резонанс переходных ионов. Том I. — М.: Мир, 1972. — 652 с.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարբերական աղյուսակ | |||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
H | He | ||||||||||||||||||||||||||||||
Li | Be | B | C | N | O | F | Ne | ||||||||||||||||||||||||
Na | Mg | Al | Si | P | S | Cl | Ar | ||||||||||||||||||||||||
K | Ca | Sc | Ti | V | Cr | Mn | Fe | Co | Ni | Cu | Zn | Ga | Ge | As | Se | Br | Kr | ||||||||||||||
Rb | Sr | Y | Zr | Nb | Mo | Tc | Ru | Rh | Pd | Ag | Cd | In | Sn | Sb | Te | I | Xe | ||||||||||||||
Cs | Ba | La | Ce | Pr | Nd | Pm | Sm | Eu | Gd | Tb | Dy | Ho | Er | Tm | Yb | Lu | Hf | Ta | W | Re | Os | Ir | Pt | Au | Hg | Tl | Pb | Bi | Po | At | Rn |
Fr | Ra | Ac | Th | Pa | U | Np | Pu | Am | Cm | Bk | Cf | Es | Fm | Md | No | Lr | Rf | Db | Sg | Bh | Hs | Mt | Ds | Rg | Cn | Nh | Fl | Mc | Lv | Ts | Og |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |