Օդրա
Օդեր (լեհ. և չեխ. Odra, գերմ. Oder), գետ Արևմտյան Եվրոպայում։ Ակունքը գտնվում է Սուդետներում՝ Չեխիայի տարածքում, առավելապես հոսում է Միջինեվրոպական հարթավայրով՝ Լեհաստանում և Լեհաստանի ու Գերմանիայի սահմանով։ Թափվում է Բալթիկ ծովի Շչեցինի ծոցը։ Երկարությունը 854 կմ որից 112 կմ- Չեխիայում (6%), 742 կմ-ը (89%) Լեհաստանում (ներառյալ 187 կմ-ը սահմանային Գերմանիայի և Լեհաստանի միջև) և Գերմանիայում (5%)։ Վիսլայից հետո մեծությամբ երկրորդ գետ Լեհաստանում։ Նավարկելի է մինչև վերնագավառը։ Ջրանցքներով միացված է Էլբա և Վիսլա գետերին։ Օդրայի ափին է գտնվում Օստրավա, Օպոլե, Վրոցլավ, Շչեցին, Օդերի Ֆրանկֆուրտ քաղաքները[2]։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գետը ունի մի քանի անվանումներ տարբեր լեզուներով։ Գերմաներեն և անգլերեն՝ Օդեր, չեխերեն, լեհերեն և ներքին լուժիկերեն՝ Օդրա, իսկ վերին լուժիկերեն Վոդրա, միջնադարյան լատիներեն Օդ(դ)երա։ Անվանումը ունի հնդեվրոպական հիմք, որը վերակառուցվում է որպես uodr (ջուր)։
Վաղ հիշատակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գետի մասին հիշատակում է Պտղոմեոսը որպես Συήβος (Սուեբոս, լատիներեն՝ Suevus): Սա հիմք ընդունելով որոշ հետազոտողներ գետի անունը կապում են սուեբների գերմանական ցեղերի հետ։ Հին հռոմեացիները գետը օգտագործում էին որպես սաթի ճանապարհի մի մաս՝ Բալթիկ ծովից դեպի Հռոմեական կայսրության սահման։ Միջնադարում գետը հիշատակվում է Dagome iudex-ում որպես Միեշկո I տիրույթների արևմտյան սահման։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Օդրան Վրոցլավի մոտ, Տումցկի կղզի
-
Օդրան Վրոցլավի մեջ
-
Ֆրանկֆուրտ Օդրայի վրա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Одер». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Kubicki W., Waszczuk Е., Odrapolska rzeka, Warsz., 1968
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Wasserstands- und Durchflussanzeige auf tschechischem Gebiet (de)
- Wasserstands- und Durchflussanzeige auf polnischem und deutschem Gebiet
- WWF-Oder-Auen-Atlas
- Projekt OderRegio – Transnationales Handlungsprogramm zum vorbeugenden raumordnerischen Hochwasserschutz im Einzugsgebiet der Oder Արխիվացված 2017-04-06 Wayback Machine
- Das Sommerhochwasser der Oder 1997 Արխիվացված 2014-04-10 Wayback Machine (PDF-Datei; 6,54 MB)
- Das Sommerhochwasser der Oder 2010 (PDF-Datei; 5,53 MB)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օդրա» հոդվածին։ |
|