Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Օսկար Նիմեյեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օսկար Նիմեյեր
պորտ.՝ Oscar Ribeiro de Almeida de Niemeyer Soares Filho
Ի ծնեբրազ.-պորտ.՝ Oscar Ribeiro de Almeida Niemeyer Soares Filho
Ծնվել էդեկտեմբերի 15, 1907(1907-12-15)[1][2][3][…]
ԾննդավայրՌիո դե Ժանեյրո, Բրազիլիա[4][5][6][…]
Մահացել էդեկտեմբերի 5, 2012(2012-12-05)[7][3][8][…] (104 տարեկան)
Վախճանի վայրՌիո դե Ժանեյրո, Բրազիլիա[6][9]
ԿրթությունEscola Nacional de Belas Artes?
ԱշխատավայրՌիո դե Ժանեյրոյի դաշնային համալսարան
Ուշագրավ աշխատանքներԲրազիլիայի մայր տաճար, Q2845815?, Brasilia Digital TV Tower?, Ibirapuera Auditorium?, Niterói Contemporary Art Museum?, Բրազիլիայի ազգային կոնգրեսի պալատ, Palácio do Planalto?, Palácio da Alvorada?, Supremo Tribunal Federal building?, Headquarters of the French Communist Party? և Pampulha Modern Ensemble?
Պարգևներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Արգենտինայի գեղարվեստի ազգային ակադեմիա և Գեղարվեստի ակադեմիա
 Oscar Niemeyer Վիքիպահեստում

Օսկար Ռիբեյրու Ալմեյդա դի Նիմեյեր Սուարիս Ֆիլյու (պորտ.՝ Oscar Ribeiro de Almeida de Niemeyer Soares Filho, դեկտեմբերի 15, 1907(1907-12-15)[1][2][3][…], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[4][5][6][…] - դեկտեմբերի 5, 2012(2012-12-05)[7][3][8][…], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[6][9]), 20-րդ դարի լատինաամերիկյան ճարտարապետ, բրազիլական ժամանակակից ճարտարապետության հիմնադիրներից, երկաթբետոնե ճարտարապետության փորձարար։ Եղել է կոմունիստ, Բրազիլիայի կոմունիստական կուսակցության անդամ, Խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոպան բնակելի շենքը Սան Պաուլուում, (1951-1965)

Օսկար Նիմեյերը ծնվել է 1907 թվականի դեկտեմբերի 15-ին Ռիո դե Ժանեյրոյում, պորտուգալա-գերմանական ծագմամբ բարեկեցիկ ընտանիքում։ Դաստիարակվել է մոր ծնողների տանը։ Սովորել է քոլեջում, որտեղ առաջին անգամ հետաքրքրություն է դրսևորել ճարտարապետության հանդեպ։ 1932 թվականից աշխատել է Լուսիո Կոստայի և Կառլոսա Լեաոյի ղեկավարությամբ։ 1934 թվականին ավարտել է Ռիո դե Ժանեյրոյի Ճարտարապետության ազգային դպրոցը։ Նրա նախագծով առաջին կառույցները եղել են մսուր-մանկապարտեզներ Ռիո դե Ժանեյրոյում (1937)։

1930-ական թվականների երկրորդ կեսին Բրազիլիայում սկսում է ձևավորվել ժամանակակից ճարտարապետության ազգային դպրոցը, որի առաջին դրսևորումը կրթության և առողջապահության շենքն էր Ռիո դե Ժանեյրոյում (1937-1943)։ Ծրագրի ղեկավարը Լուսիո Կոստան էր, իսկ 1939 թվականից ծրագիրը ղեկավարում է Նիմեյերը։ 1939 թվականին Կոստայի և Նիմեյերի նախագծով կառուցվում է Բրազիլիայի տաղավարը 1939 թվականի` Նյու Յորքում կայացած համաշխարհային ցուցահանդեսում։ 1940 թվականին Նիմեյերը ծանոթանում է պետական և քաղաքական գործիչ Ժուսելինու Կուբիչեկի հետ, ով այդ ժամանակ Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետն էր։

1940-ական թվականներին Նիմեյերի ստեղծագործական ակտիվ գործունեություն է ծավալում։ Նրա նախագծերով կառուցվում են հյուրանոց Օրու-Պրետուում (1940), ռեստորան, խաղասրահ, հյուրանոց, Ֆրանցիսկ Ասսիզեցու եկեղեցին Պամպուլյայում (1942-1943), Բոա Վիստա բանկը Ռիո դե Ժանեյրոյում (1946), ավիացիոն-տեխնիկական ուսումնական կենտրոն Սան Ժոդե դուս Կամպուսում (1947-1953)։ 1947 թվականին Նիմեյերը մասնակցում է Նյու Յորքում ՄԱԿ-ի գրասենյակի նախագծմանը։

«Իբիրապաուեր» լսարանը Սան Պաուլուում, 2002

Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Նիմեյերը իր համակրանքն է արտահայտել ԽՍՀՄ-ի նկատմամբ։ 1945 թվականին ընդունվել է Բրազիլիայի կոմունիստական կուսակցության շարքերը։ Երբ կոմունիստական կուսակցության քարտուղար Լուիս Կառլոս Պրետեսին և նրա 15 կուսակիցներին ազատել են բանտից, Նիմեյերը նրանց ընդունել է իր տանը` արդյունքում զոհաբերելով կուսակցության համար կառուցած իր տունը։ Քաղաքական հայացքների համար հետպատերազմյան շրջանում դժվար էր Նիմեյրայի` ԱՄՆ մեկնելը։ Նրան այդ երկիր մուտքի արտոնագիր չի տրամադրվել և' 1946 թվականին, երբ նա հրավիրված էր դասախոսություն կարդալու Յեյլի համալսարանում, և' 1953 թվականին, երբ նրան դեկան են նշանակել Հարվարդի դիզայնի դպրոցում։

1950-ական թվականներին Նիմեյրայի նախագծած կառույցներից են սեփական տունը Ռիո դե Ժանեյրոյի արվարձանում (1953), «Հարավային Ամերիկա» հիվանդանոցը Ռիո դե Ժանեյրոյում (1952-1959), «Նիմեյրայի աշտարակ» բնակելի շենքը (1954), Կուբիչեկի անվան բնակարանային համալիրը Բելու Օրիզոնտիում (1951-1962), հրուշակեղենի շենքը (1950), «Մոնտռեալ» բիզնես-կենտրոնը (1950), «Կոպան» (1951-1965) և «Էյֆել» (1955) շենքերը Սան Պաուլուի համաշխարհային ցուցահանդեսի համալիրը (1951-1954)։ Այդ տարիների չկայացած ամենամեծ նախագիծը ժամանակակից արվեստի թանգարանն է Կարակասում, ինչը նախատեսված էր կառուցել շրջված քառանիստ բուրգի տեսքով։

Բրազիլիայի Ազգային կոնգրեսի շենքը, (1960)

1957 թվականից Օսկար Նիմեյերը Լուսիո Կոստայի գլխավոր նախագծով իրականացնում է նոր մայրաքաղաքի` Բրազիլիայի կառուցումը, ինչը սկսել էր իրականացվել 1956 թվականին նախագահի պաշտոնն ստանձնած Ժուսելինու Կուբիչեկի նախաձեռնությամբ։ Նախագիծն աչքի էր ընկնում անսովոր նոր ձևերով` գմբեթային, բուրգային, գավաթանման։

Նիմեյրայի նախագծով Բրազիլիայում կառուցվում են նախագահական «Ալվորադա» պալատը (1958), «Պալաս հոթել» հյուրանոցը (1958), «Պլանալտո» կառավարական պալատը, Գերագույն դատարանի շենքը (1960), Ազգային կոնգրեսի պալատը (1960), նախարարության մասնաշենքերը (1960), Մայր տաճարը (1960-1970), թատրոնը (1962), «Նասիոնալ» հյուրանոցը (1962), հիվանդանոցը (1962), Արդարադատության պալատը (1970), պաշտպանության նախարարության շենքը (1974), փոխնախագահի նստավայրը (1974)։

Բրազիլիայի կառավարության շենքը, (1960)

Ճարտարապետ Նիմեյրայի ոճին բնորոշ են ճկունությունը, արտահայտչականությունը և ջերմությունը։ Նա առաջիններից մեկն էր, որ տեսավ և իրականացրեց մոնոլիտ երկաթբետոնի հնարավորությունները։ Չնայած արտասովորությանը` Նիմեյրայի նախագծերը մանրամասն մշակված են, հիմնավորված գործառական և կոնստրուկտիվ տեսանկյունից։ Նիմեյերը անընդհատ ձգտում է ճարտարապետական ձևերի հարստացմանը դրանց հակադրության, դինամիկ մասնատման, մակերևույթի մշակման, ճարտարապետական տարրերի միախառնման եղանակով։

1964 թվականին վերադառնալով Իսրայելից, որտեղ նա Հայֆայի քաղաքապետի հրավերով նախագծում է Հայֆայի համալսարանի մասնաշենքը, Նիմեյերը Բրազիլիան փոխված է տեսնում. տեղի էր ունեցել հեղաշրջում նախագահ Ժուան Գուլարտի դեմ։ Ռազմական դիկտատուրայի ժամանակ նա արտագաղթում է Ֆրանսիա (1964-1985)` Բրազիլիայում լինելով կարճատև ուղևորություններով միայն։ Չնայած դրան` Բրազիլիայում շարունակվում է նրա նախագծերով կառույցների շինարարությունը։ Նիմեյրան որոշ ժամանակ անցկացնում է նաև ԽՍՀՄ-ում և Կուբայում։

Բրազիլիա քաղաքի Մայր տաճարը, (1960-1970)

Այս շրջանում Օսկար Նիմեյրան նախագծում է հասարակական մի շարք շենքեր Գանայում, Լիբանանում, Իտալիայում, Ալժիրում, Ֆրանսիայում։ Ռիո դե Ժանեյրոյում նրա նախագծով կառուցվում են «Մանշետե» հրատարակչության շենքը (1967), «Նասիոնալ» հյուրանոցը (1971), մետրոյի «Սաենս Պենյա» կայարանը, դիմակահանդեսի կենտրոնը (1983-1984), նախագահ Կուբիչեկի հուշահամալիրը (1980), Պանթեոնը (1985) և Լատինական Ամերիկայի հուշահամալիրը (1987)։

Ռազմական դիկտատուրան Բրազիլիայում վերանում է 1985 թվականին, և Նիմեյերը վերադառնում է հայրենիք։ 1992-1996 թվականներին նա Բրազիլական կոմունիստական կուսակցության քարտուղարն էր` ղեկավարելով մարքսիստական թևը։ Նա դեմ էր կուսակցության վերափոխմանը սոցիալ-ժողովրդական կուսակցության նույնիսկ ԽՍՀՄ-ի անկումից հետո։ Հասնելով կուսակցության գրանցմանը նույն անունով` նա թողնում է դրա ղեկավարումը։

Ժամանակակից արվեստի թանգարանը Նիտեռոյ քաղաքում

1996 թվականին 89 տարեկան հասակում Նիմեյերը նախագծում է Ժամանակակից արվեստի թանգարանի շենքը Նիտեռոյ քաղաքում։ 2000-ական թվականներին Նիմեյրայի նախագծով կառուցվում են Օսկար Նիմեյրայի թանգարանը Կուրիտիբայում (2002), «Իբիրապուերա» լսարանը Սան Պաուլուում (2002, 1951 թվականի նախագիծ), Ազգային թանգարանի և Ազգային գրադարանի շենքերը Բրազիլիայում (2006, 1958 թվականի նախագիծ), «Օսկար Նիմեյեր» մշակույթի կենտրոնը Գոյանիայում (2006), «Կաբո-Բրանկո» շենքը Ժուան Պեսոայում (2008)։ 2011 թվականին իսպանական Ավիլես քաղաքում բացվել է Օսկար Նիմեյրայի մշակույթի կենտրոնը, որն այդպես է անվանվել նախագծի հեղինակի պատվին։

Նիմեյրան բազում մրցանակներ է ստացել, արտասահմանյան բազմաթիվ ընկերությունների պատվավոր անդամ է, այդ թվում` Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ[14]։ Հարյուրամյա հոբելյանի նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ճարտարապետին պարգևատրել է Բարեկամության շքանշանով ռուս-բրազիլական հարաբերություններում մեծ ավանդ ունենալու համար։

Նիմեյրան մահացել է Ռիո դե Ժանեյրոյում 2012 թվականի դեկտեմբերի 5-ին` 105-րդ հոբելյանից 10 օր առաջ[15]։ Չնայած դրան` հանրագիտարանային մի շարք հրատարակություններ ճարտարապետի մահվան մասին սխալ տտեղեկություններ են նշել` ավելի վաղ թվագրելով նրա մահը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Arkitekter verksamma i Sverige — 2014.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Oscar Niemeyer (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 KulturNav — 2015.
  5. 5,0 5,1 5,2 Нимейер Оскар // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Artists + Artworks
  7. 7,0 7,1 7,2 http://www.nytimes.com/2012/12/06/world/americas/oscar-niemeyer-modernist-architect-of-brasilia-dies-at-104.html?pagewanted=all&_r=0|title=Oscar
  8. 8,0 8,1 8,2 Encyclopædia Britannica
  9. 9,0 9,1 9,2 http://arch-pavouk.cz/index.php/architekti/1589-niemeyer-oscar
  10. https://riba-prd-assets.azureedge.net/-/media/Files/Awards/2024/Royal-Gold-Medal-winners-1980-to-2024.pdf?rev=1f3606d7f48c4000917cd54d46036f68
  11. https://www.praemiumimperiale.org/en/laureate-en/laureates-en
  12. 12,0 12,1 http://www.ordens.presidencia.pt/?idc=154
  13. https://www.biography.com/people/oscar-niemeyer-9423385
  14. «Состав РАХ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 12-ին.
  15. «ИТАР-ТАСС : На 105-м году жизни скончался старейший архитектор планеты — бразилец Оскар Нимейер». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 12-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Օ.Նիմեյեր Բրազիլիա քաղաքի կառուցման իմ փորձը ։ Արտասահմանյան գրականության հրատարակչություն, 1963.
  • Օ. նիմեյեր Ճարտարապետությունը և հասարակությունը ։ «Պրոգրես» հրատարակչություն, 1975.
  • Վ. Լ. Հայթ Օսկար Նիմեյեր ։ «Ստրոյիզդատ» հրատարակչություն, 1986.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսկար Նիմեյեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 302