Ֆրանս Էմիլ Սիլանպյա
Ֆրանս Էմիլ Սիլանպյա ֆիններեն՝ Frans Eemil Sillanpää | |
---|---|
Ծննդյան անուն | ֆիններեն՝ Frans Eemil Sillanpää |
Ծնվել է | սեպտեմբերի 16, 1888[1][2][3][…] |
Ծննդավայր | Hämeenkyrö, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունիսի 3, 1964[1][2][3][…] (75 տարեկան) |
Վախճանի վայր | Հելսինկի, Ֆինլանդիա |
Գերեզման | Ձիթենյաց լեռան հրեական գերեզմանատուն[4] |
Գրական անուն | Eemil Syväri[5] և Taata Sillanpää |
Մասնագիտություն | գրող, վիպասան և բանաստեղծ |
Լեզու | ֆիններեն |
Քաղաքացիություն | Ֆինլանդիա |
Կրթություն | Jumesniemi Church School?, Haukijärvi School?, Tampereen lyseon lukio? և Հելսինկիի համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Sigrid Salomäki? և Anna von Hertzen? |
Frans Eemil Sillanpää Վիքիպահեստում |
Ֆրանս Էմիլ Սիլանպյա (սեպտեմբերի 16, 1888[1][2][3][…], Hämeenkyrö, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն - հունիսի 3, 1964[1][2][3][…], Հելսինկի, Ֆինլանդիա), ամենահայտնի ֆին գրողներից մեկը, 1939 թվականին դարձել է առաջին ֆին գրողը, ով ստացել է Գրականության Նոբելյան մրցանակ։ Մրցանակը ստացել է «իր երկրի գյուղացիության կյանքը խոր ըմբռնելու և սքանչելի արվեստի համար, որոնցով նա պատկերել է նրանց կյանքն ու կապը Բնության հետ»[8]։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանս Էմիլ Սիլանպյան ծնվել է գյուղատնտեսությամբ զբաղվող ընտանիքում։ Չնայած աղքատությանը, ծնողները կարողացան նրան Տամպերեում դպրոց ուղարկել։ 1908 թվականին տեղափոխվեց Հելսինկի՝ բժշկություն սովորելու։ Այստեղ ծանոթացել է նկարիչներ Էրո Յարնեֆելտի և Պեկկա Հալոնենի, կոմպոզիտոր Յան Սիբելիուսի և հեղինակ Ահո Յուհանիի հետ[9]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հինգ տարի անց՝ 1913 թվականին Սիլանպյան Հելսինկիից տեղափոխվում է իր գյուղ, ամուսնանում և սկսում է գրել[10]։
Իր գործերում նա նկարագրում է հողի հետ միասին ապրող գյուղացի մարդկանց կյանքը[9]։
Միջազգային ճանաչում է ստացել 1931 թվականին հրատարակված «Nuorena nukkunut» վեպով։
1939 թվականին «իր երկրի գյուղացիության կյանքը խոր ըմբռնելու և սքանչելի արվեստի համար, որոնցով նա պատկերել է նրանց կյանքն ու կապը Բնության հետ» ստացել է Գրականության Նոբելյան մրցանակ[11]։
1941 թվականին Սիլանպյան բաժանվել է կնոջից։ Ալկոհոլիզմի և այլ հիվանդությունների պատճառով ստիպված բուժվել է հիվանդանոցում։ 1943 թվականին վերադարձել է վերադարձել է հանրային կյանք։ Իր ռադիոելույթները, հատկապես 1945-1963 թվականներին Սուրբ Ծննդյան նախօրեի ելույթները, մեծ ժողովրդականություն էին վայելում[12]։
«(1446) Սիլանպա» աստերոիդը, որը 1938 թվականի հունվարի 26-ին հայտնաբերել է ֆին ֆիզիկոս և աստղագետ Իրյո Վյայսյալյաը, կոչվել է Սիլանպյաի անվամբ։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիլանպյան մահացել է 75 տարեկանում՝ 1964 թվականի հունիսի 3-ին, Հելսինկիում։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Elämä ja aurinko (1916)
- Ihmislapsia elämän saatossa (1917)
- Hurskas kurjuus (1919)
- Rakas isänmaani (1919)
- Hiltu ja Ragnar (1923)
- Enkelten suojatit (1923)
- Omistani ja omilleni (1924)
- Maan tasalta (1924)
- Töllinmäki (1925)
- Rippi (1928)
- Kiitos hetkistä, Herra... (1930)
- Nuorena nukkunut (1931)
- Miehen tie (1932)
- Virranpohjalta (1933)
- Ihmiset suviyössä (1934)
- Viidestoista (1936)
- Elokuu (1941)
- Ihmiselon ihanuus ja kurjuus (1945)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1939/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ "The Nobel Prize in Literature 1939". Nobelprize.org. Nobel Media AB 2014. Web. 16 Jun 2017.
- ↑ 9,0 9,1 Liukkonen, Petri (2008). «Frans Emil Sillanpää (1888-1964)». Authors Calendar. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ Frans Eemil Sillanpää Encyclopædia Britannica
- ↑ «Frans Eemil Sillanpää - Biographical». Nobelprize.org. Nobel Media AB. 2014. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Sillanpää, Frans Emil (1888 - 1964)». The National Biography of Finland. SKS. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- "The Game Behind Finland's First Nobel prize", article (in Swedish; based on documents in the Nobel Archive), first published in Svenska Dagbladet, 5 December 2009; later published in the Finnish daily newspaper Helsingin Sanomat.
- Works by Ֆրանս Էմիլ Սիլանպյա at Open Library
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանս Էմիլ Սիլանպյա» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 16 ծնունդներ
- 1888 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հունիսի 3 մահեր
- 1964 մահեր
- Հելսինկի քաղաքում մահացածներ
- Հելսինկիի համալսարանի շրջանավարտներ
- Գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Articles with Open Library links
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- 20-րդ դարի վիպասաններ
- Ֆինն գրողներ
- Ֆինն բանաստեղծներ