Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

JYJ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
JYJ
երաժշտական խումբ, Բոյ բենդ Խմբագրել Wikidata
Ստեղծում2010 Խմբագրել Wikidata
Գործունեության սկիզբ2010 Խմբագրել Wikidata
Dis­cog­rap­hyJYJ discography Խմբագրել Wikidata
Location of formationՀարավային Կորեա Խմբագրել Wikidata
Ժանրքեյ փոփ Խմբագրել Wikidata
Ծագման երկիրՀարավային Կորեա Խմբագրել Wikidata
Պաշտոնական կայքwww.c-jes.com Խմբագրել Wikidata
Կազմված էԿիմ Ջե Ջունգ, Kim Junsu, Պակ Յուչխոն Խմբագրել Wikidata

JYJ (հայտնի ինչպես նաև Junsu/Yuchun/Jaejung Ճապոնիայում), հարավկորեական խումբ, որը ձևավորվել է 2010 թվականին TVXQ տղամարդկանց խմբի երեք նախկին մասնակիցների կողմից՝ Կիմ Ջե Ջունգ, Կիմ Ջունսու և Պակ Յու Չոն: Խմբի անվանումը կազմված է յուրաքանչյուր մասնակցի անվան սկզբնատառերից: Խումբը Կորեայում կառավարվել է C-JeS Entertainment ընկերության կողմից:

2010 թվականի ապրիլին նրանք թողարկել են իրենց դեբյուտային ալբոմը՝ ճապոնական մինի-ալբոմ The…-ը, որը մեկնարկել է Օրիկոն չարտի առաջին տեղից[1]: Նրանց հետագա թողարկումները, ներառյալ համաշխարհային դեբյուտային The Beginning (2010) ալբոմը և երկրորդ ստուդիական ու առաջին կորեական լիաձև In Heaven (2011) ալբոմը, բոլորի դեբյուտը եղել է կորեական Gaon ալբոմների չարտի առաջին տեղում: JYJ-ն առաջին K-pop խումբն է, որը ելույթ է ունեցել Չիլիում և Պերուում[2][3]:

2019 թվականին Յուչհոլի՝ C-Jes Entertainment-ից հեռանալուց հետո Ջե Ջունը և Ջուն Սուն շարունակել են իրենց սոլո գործունեությունը ընկերությունում:

2009: Դատական գործընթաց SM Entertainment-ի դեմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

JYJ խումբը ձևավորվել է 2009 թվականին DBSK խմբի գործունեության դադարեցումից հետո[4]։ DBSK-ի երեք մասնակիցները (Կիմ Ջեջուն (կեղծանունը՝ «Հիրո»), Կիմ Ջունսու (կեղծանունը՝ «Սիա»), Պակ Յուչոն (կեղծանունը՝ «Միկկի»)), որոնք հետագայում կազմել են JYJ-ն, դատական հայց են ներկայացրել իրենց կորեական ձայնագրման ընկերության՝ SM Entertainment-ի դեմ, պնդելով, որ տասներեքամյա պայմանագրերը անարդար էին, և խմբի անդամները զրկվել էին շահույթի զգալի մասից՝ հօգուտ ընկերության: 2009 թվականի հոկտեմբերին Սեուլի Կենտրոնական շրջանային դատարանը որոշում է կայացրել նրանց օգտին այս հարցում՝ հաստատելով զվարճանքի արդյունաբերությունում նրանց ինքնուրույն մասնակցության իրավունքները: Դատավորը ուշադրություն է դարձրել այն փաստի վրա, որ պայմանագրերն իրոք ստրկական էին և կոպտորեն ու տգեղ կերպով խախտում էին Հարավային Կորեայի աշխատանքային օրենսդրությունը[5]։ Եռյակը շարունակել է իր գործունեությունը Ճապոնիայում ևս կես տարի՝ Կորեայում դատական հայց ներկայացնելուց հետո, մինչև որ նրանց ճապոնական գործակալությունը՝ Avex-ը, չհայտարարեց պայմանագրի գործողության կասեցման մասին 2010 թվականին[6]։

2010: Վերադարձ որպես JYJ, Ճապոնական տուր և The Beginning

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես ինքնուրույն խումբ եռյակը հայտարարվել է 2010 թվականի ապրիլին Rhythm Zone ընկերության կողմից Ճապոնիայում[7][8]։ Խումբն անցկացրեց 2 տեսակի կենդանի ելույթներ՝ քառօրյա Thanksgiving Live in Dome համերգներ Օսակայի Դոմում և Տոկիոյի Դոմում հունիսին,[8] և ելույթ A-nation-ում օգոստոսին[9]։ Խմբի դեբյուտային ալբոմը՝ The...-ը, դուրս եկավ 2010 թվականի սեպտեմբերին և անմիջապես զբաղեցրեց առաջին տեղը ճապոնական Oricon ալբոմների չարտում՝ առաջին շաբաթվա ընթացքում վաճառելով 140,000 օրինակ[1]։ Նրանց Thanksgiving Live in Dome համերգի DVD-ից վաճառվեց 116,000 օրինակ առաջին շաբաթվա ընթացքում: Եվ ալբոմը, և DVD-ն թողարկումից անմիջապես հետո գլխավորեցին ճապոնական Oricon չարտը[10]։

2010 թվականի սեպտեմբերին Avex Group-ը հայտարարեց JYJ-ի ողջ գործունեության դադարեցման մասին Ճապոնիայում[5]։ Պաշտոնական հայտարարության համաձայն, դա կապված էր Avex-ի և CJeS կորեական գործակալության միջև թյուրըմբռնման հետ, որը ներկայացնում էր JYJ-ն Հարավային Կորեայում[5]։ JYJ-ն սկսեցին հակամարտությունը այն բանից հետո, երբ Avex-ը պահանջեց վերանայել պայմանագրի ժամկետները և որոշ պայմաններ:

Խումբը թողարկեց իր լիարժեք դեբյուտային անգլերեն ալբոմը՝ The Beginning-ը, 2010 թվականի հոկտեմբերի 12-ին, «Ayyy Girl» սինգլի պրոդյուսեր Քանյե Ուեսթի ղեկավարությամբ[11]։ Ալբոմի թողարկումից 2 շաբաթ առաջ նախապատվերների քանակը գերազանցել է 500,000 օրինակը, իսկ The Beginning ալբոմի հատուկ հրատարակության նախնական պատվերները, որը թողարկվել էր 99,999 օրինակով, կազմել են 400,000 հայտ[12][13]։ Ալբոմի աջակցության նպատակով JYJ-ն հոկտեմբերին և նոյեմբերին անցկացրել են համաշխարհային տուր՝ ելույթներով Հարավային Կորեայում, Հարավարևելյան Ասիայում և ԱՄՆ-ում[14]։ Կորեայի համալսարանի Hwaseong Tiger Dome-ում երկու ելույթների 11,000 տոմսերը վաճառվեցին 15 րոպեում, և շահույթի մի մասն ուղղվեց World Vision-ին նվիրատվությունների համար: Չնայած աշխատանքային վիզա ստանալու խնդիրներին (նրանց մերժեցին դրանում համերգներից մի քանի օր առաջ), որոնց պատճառով նրանց ԱՄՆ տուրը հայտնվել է չեղարկման վտանգի տակ, JYJ-ն որոշեց շարունակել է տուրը և անվճար համերգներ անցկացնել իրենց երկրպագուների համար: Ի վերջո, Նյու Յորքի համերգին եկան 6400 երկրպագուներ (որոնցից 3400-ը մտան դահլիճ, իսկ ևս 3000-ը սպասում էին փողոցում՝ եռյակին տեսնելու համար)[12][15][16]։ Նոյեմբերի 27-ին և 28-ին Սեուլում անցկացվեց JYJ Worldwide Concert-ը: Երկօրյա համերգը անցկացվել է Սեուլի Օլիմպիական մարզադաշտում, ընդհանուր առմամբ վաճառվեց 100,000 տոմս (50,000-ական յուրաքանչյուր օրվա համար)[17]։ Այն անցկացվել է լայն ճանաչում ունեցող պրոդյուսեր Ջերի Սլաութերի աջակցությամբ:

Չնայած JYJ-ի արգելքին Հարավային Կորեայի երեք գլխավոր հեռուստաընկերություններում[18], նրանք կարողացան առաջին անգամ ելույթ ունենալ հեռուստատեսությամբ 2010 թվականի դեկտեմբերի 31-ին KBS Drama Awards-ի ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ: Նրանք կատարեցին 찾았다 «Found You»-ն՝ Սկանդալ Սոնգյունգվանում դորամայի սաունդթրեքը, որում գլխավոր դերում նկարահանվել էր Պակ Յու չոնը[19]։

2011 թվականի Համաշխարհային տուր և In Heaven

[խմբագրել | խմբագրել կոդը]

JYJ-ն թողարկել են իր նոր սկավառակ-գիրքը (ավելի ճիշտ՝ extended play) «Their Rooms, Our Story»-ն 2011 թվականի հունվարի 25-ին «երաժշտական էսսեի» ձևաչափով: Չնայած վաճառքը հետևվել էր գրքերի, այլ ոչ թե CD-ների վարկանիշով, այն բավականին լավ էր վաճառվում, որպեսզի հայտնվի Hanteo չարտում: Hanteo[20]։

2011 թվականի գարնանը JYJ-ն անցկացրել է իր առաջին համաշխարհային տուրը որպես խումբ: Համերգները տեղի են ունեցել Թաիլանդում, Թայվանում, Չինաստանում, Կանադայում և ԱՄՆ-ում: Բացի այդ, եռյակը երկու բարեգործական համերգ անցկացրել է Տոկիոյում: Վաստակած գումարն ուղղվեց 2011 թվականի մարտին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածներին օգնելու համար: Նրանք նաև երկու լրացուցիչ համերգ անցկացրին Հարավային Կորեայում՝ մեկը Բուսանում և մեկը Կվանգջուում[21]։

JYJ-ն ընդլայնեց իր համաշխարհային տուրը Եվրոպայում համերգներով: Դրանք տեղի ունեցան 2011 թվականի հոկտեմբերին և նոյեմբերին Բարսելոնայում (Իսպանիա) և Բեռլինում (Գերմանիա)[22][23]։

Այս տուրի սկզբից կարճ ժամանակ առաջ JYJ-ի Ջե Ջունգը և Ջուն Սուն այցելեցին Լոս Անջելես՝ մամուլի ասուլիս անցկացնելու համար[24]։

Խմբի անդամները այդ ժամանակ նաև աշխատել են սոլո նախագծերի վրա: Սիա Ջունսուն թողարկել է իր սոլո դեբյուտային սինգլը՝ «Xiah»-ը, որը մեկնարկեց Օրիկոնի երկրորդ տեղից[25]։ Կիմ Ջե Ջունgը նկարահանվեց «Sunao ni Narenakute» դրամայում[26], ինչպես նաև մասնակցել է Այումի Համասակիի «Blossom» երգի տեսահոլովակի նկարահանումներին[27]։

2012 թվականի նոյեմբերի 28-ին JYJ-ի դատական գործը ավարտվեց, քանի որ կողմերը հասան հաշտության համաձայնության[27]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անգլերեն ալբոմ
  • The Beginning (2010)
Կարեերեն ալբոմ
  • In Heaven (2011)
  • Just Us (2014)

Տուրեր և համերգներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • "Jaejung/Yuchun/Junsu A-nation concerts in OSAKA 2010"
  • "Jaejung/Yuchun/Junsu Thanksgiving concerts in Tokyo Dome 2010"
  • "JYJ Showcase Tour 2010"
  • "JYJ World Tour Concert 2011"
  • "JYJ World Tour Concert 2012"
  • "The Return of JYJ Tokyo Dome 2013"
  • "The Return of The King Asia tour 2014"
  • "JYJ Ichigo Ichie Japan Dome Tour 2014"
Տարի Անվանում Կատեգորիա Անվանակարգ Արդյունք Աղբյուրներ
2011 7th Channel [V] Thailand Music Video Awards Popular Asian Artist The Beginning Հաղթանակ [28]
KBS Best Icon Award Top Idol Star In Heaven Հաղթանակ [29]
2012 20th Korean Cultural Entertainment Awards Kpop Singer - Grand Prize (Дэсан) JYJ Հաղթանակ
2014 22th Korean Cultural Entertainment Awards Kpop Singer - Grand Prize (Дэсан) JYJ Հաղթանակ
2015 Korean Popular Culture and Arts Awards Prime Minister's Commendation N/A Հաղթանակ [30]
Հրատարակչի անվանումը, նշված տարեթիվը, անվանումը ցուցակը և տեղաբաշխման վայրը
Հրատարակիչ Տարի Ցանկ Տեղ Աղբյուրներ
Forbes 2012 Korea Power Celebrity 13th [31]
2013 25th [32]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «東方神起新ユニット、デビュー作が初日首位». Oricon (ճապոներեն). 2010-09-09. Արխիվացված է օրիգինալից 2012-03-19-ին. Վերցված է 2010-10-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. Powell, Alicia. «K-Pop makes history in South America». Reuters. Արխիվացված օրիգինալից 2012-03-15-ին. Վերցված է 2012-10-11-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  3. «JYJ agradeció cariño de fans peruanas». Perú.21 (իսպաներեն). 2012-03-10. Արխիվացված օրիգինալից 2014-08-08-ին. Վերցված է 2014-12-02-ին.
  4. «東方神起のジェジュン・ユチョン・ジュンス、日本で活動休止». Oricon (ճապոներեն). 2010-09-16. Արխիվացված է օրիգինալից 2012-07-12-ին. Վերցված է 2010-10-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. 5,0 5,1 5,2 Lee, Woo-young (2010-09-23). «Three members of TVXQ face setback in Japan». The Korean Herald. Park Haeng-hwan. Արխիվացված է օրիգինալից 2010-10-16-ին. Վերցված է 2010-10-10-ին.
  6. «JYJ Win Legal Battle with Former Management» Արխիվացված 2011-10-18 Wayback Machine Chosun Ilbo. 18 February 2011. Retrieved 2012-02-21
  7. Lee, Woo-young (2010-09-23). «Three members of TVXQ face setback in Japan». The Korean Herald. Park Haeng-hwan. Արխիվացված է օրիգինալից 2010-10-16-ին. Վերցված է 2010-12-07-ին.
  8. 8,0 8,1 «ジュンス、ジェジュン、ユチョンによる新ユニット結成!». Rhythm Zone (ճապոներեն). 2010-04-14. Արխիվացված է օրիգինալից 2012-08-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «「JUNSU/JEJUNG/YUCHUN」「a-nation'10 powered by ウイダーinゼリー」出演決定!!». Rhythm Zone (ճապոներեն). 2010-05-28. Արխիվացված է օրիգինալից 2012-08-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «東方神起・新ユニット、海外アーティスト史上初のアルバム&DVD2冠». Oricon (Japanese). 2010-09-14. Արխիվացված է օրիգինալից 2010-09-19-ին. Վերցված է 2010-12-07-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «JYJ Announces "The Beginning"». Music Releases. 2010-09-30. Արխիվացված է օրիգինալից 2012-03-19-ին. Վերցված է 2010-10-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. 12,0 12,1 유, 순호 (2010-10-07). «JYJ 파워! 하루 70억 수입». Metro Seoul (Korean). Արխիվացված է օրիգինալից 2011-07-28-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «JYJ 첫 앨범 '동방신기' 넘나». Hankooki (Korean). 2010-09-30. Արխիվացված է օրիգինալից 2020-03-04-ին. Վերցված է 2022-05-11-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. «Tour Schedule». JYJ Official Website. Արխիվացված է օրիգինալից 2010-10-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. JYJ attracts over 6,000 fans for their free NY concert(չաշխատող հղում)
  16. «동방신기 3인, 월드와이드 쇼케이스 나서». Hankooki (Korean). 2010-10-04. Արխիվացված է օրիգինալից 2012-03-15-ին. Վերցված է 2010-10-11-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. «JYJ Worldwide Concert in Seoul' At the Newly-Domed Seoul Jamsil Olympic Stadium!». Official Site of Korea Tourism Org. Արխիվացված է օրիգինալից 2012-08-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  18. «KFPCAI send out official letters of request to broadcasting stations to prevent JYJ's TV promotions». allkpop. 2010-10-13. Արխիվացված է օրիգինալից 2012-08-09-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն); Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  19. «JYJ is excited to be performing for KBS's "2010 Drama Awards"». allkpop. 2010-12-27. Արխիվացված է օրիգինալից 2012-08-09-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն); Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  20. «동방신기-JYJ, 앨범 차트 빅뱅» (կորեերեն). Hankooki. 2011-01-25. Արխիվացված է օրիգինալից 2012-08-09-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն); Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  21. «JYJ kicks off their "JYJ World Tour Concert" in Thailand». allkpop. 2011-04-04. Արխիվացված է օրիգինալից 2012-08-09-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն); Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  22. «JYJ EUROPE TOUR CONCERT IN SPAIN» Արխիվացված 2011-10-21 Wayback Machine . c-jes ent. 19 September 2011.
  23. «JYJ EUROPE TOUR CONCERT IN GERMANY» Արխիվացված 2011-10-21 Wayback Machine . c-jes ent. 04 October 2011.
  24. «JYJ comes to LA for 2011 world tour press conference». Asia Pacific Arts. 2011-05-17. Արխիվացված է օրիգինալից 2012-07-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  25. «XIAH(DVD付) - XIAH junsu». Oricon (ճապոներեն). Վերցված է 2010-10-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)(չաշխատող հղում)
  26. «活動休止の東方神起・ジェジュンが『anan』表紙に登場 恋愛観を赤裸々に語る». Oricon (ճապոներեն). 2010-04-08. Արխիվացված է օրիգինալից 2010-10-31-ին. Վերցված է 2010-10-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  27. 27,0 27,1 «Судебный процесс между JYJ и SM Entertainment подошел к концу». Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2012-12-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  28. "Popular Asian Artist: JYJ (Warner Music Thailand)" Արխիվացված 2012-04-26 Wayback Machine . Channel[V]Thailand . 5 September 2011.
  29. «JYJ, 이승기 제치고 네티즌 선정 최고의 아이돌 1위». Chosun. 2011-12-28. Արխիվացված օրիգինալից 2012-06-03-ին. Վերցված է 2011-12-31-ին.
  30. «Jun Ji-hyun, JYJ to receive Korean Popular Culture and Arts Award». The Korea Herald. 2015-10-27. Արխիվացված օրիգինալից 2020-10-31-ին. Վերցված է 2020-10-28-ին.
  31. «Forbes Korea's Top 'Power Celebrity 40' ranking». Manila Bulletin. 2012-02-28. Արխիվացված օրիգինալից 2013-08-20-ին. Վերցված է 2021-05-23-ին – via Yahoo! News.
  32. Benjamin, Jeff (2013-02-28). «PSY, Girls' Generation Top Forbes Korea's Celebrity List». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2021-05-23-ին. Վերցված է 2021-05-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին աղբյուրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «JYJ» հոդվածին։