MongoDB
MongoDB-ն (առաջացած "humongous" բառից) բաց ելքային կոդով, բարձր արտադրողականությամբ, սխեմաից զուրկ, դոկումենտ-կողմնորոշված տվյալների հենք է՝ գրված C++ լեզվով[1]։ Տվյալների հենքը դոկումենտ-կողմնորոշված է և ըստ այդմ այն ղեկավարում է JSON-անման փաստաթղթեր (դոկումենտներ)։ Շատ ծրագրեր կարող են ներկայացնել տվյալները ավելի բնական ձևով, քանի որ տվյալները կարող են ներդրված լինել բարդ հիերարխիաներում և միաժամանակ լինել հարցվող և ինդեքսավորվող։
MongoDB-ի մշակումը սկսվեց 2007 թվականի հոկտեմբերին 10gen-ի կողմից։ Առաջին հանրային թողարկումը փետրվարի 2009-ին է եղել[2]։
Առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առանձնահատկություններից են
- Հետևողական UTF-8 կոդավորումը։ Ոչ-UTF-8 տվյալները կարող են պահվել, հարցվել կամ ստացվել հատուկ բինար տվյալների տիպով։
- Տարբեր պլատֆորմների հնատավորություն. բինար փաթեթները հասանելի են Windows, Linux, OS X և Solaris օպերացիոն համակարգերի համար։ MongoDB-ն կարող է կոմպիլացվել գրեթե ցանկացած համակարգի համար։
- Տիպային հարստություն. ունի date (ամսաթիվ), regular expressions (ռեգուլյար արտահայտություններ), code (կոդ), binary data (բինար տվյալներ) և այլն (բոլոր BSON տիպերը)
- Կուրսորներ հարցման արդյունքների համար
Այլ առանձնահատկություններ.
Ad hoc հարցումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]MongoDB-ում ցանկացած դաշտ կարող է հարցվել ցանկացած ժամանակ։ MongoDB-ն օժանդակում է միջակայքերով հարցումներ, ռեգուլյար արտահայտություններով որոնում և այլ հատուկ տիպի հարցումներ՝ բացարձակ համընկնումով դաշտերին կից։ Հարցումները կարող են նաև ներառել օգտագործողի կողմից հայտարարված JavaScript ֆունկցիաներ (եթե ֆունկցիան վերադարձնում է true՝ դոկումենտը համընկնում է)։
Հարցումները կարող են վերադարձնել դոկումենտների սպեցիֆիկ դաշտեր (ամբողջական դոկումենտի փոխարեն), ինչպես նաև վերադասավորություն, անցումներ և հարցման արդյունքների սահմանափակում (լիմիտավորում)։
Ներդրված դաշտերի հարցումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարցումները կարող են հասցվել ներդրված օբյեկտներով և զանգվածներով։ Եթե հետևյալ JSON օբյեկտը մուտքագրվի users հավաքածուի մեջ.
{ "username" : "bob", "address" : { "street" : "123 Main Street", "city" : "Springfield", "state" : "NY" } }
Մենք կկարողանանք հարցում անել այս դոկումենտին հետևյալ կերպ և ստանալ բոլոր դոկումենտները, որոնք ունեն "New York" հասցեն.
> db.users.find({"address.state" : "NY"})
Զանգվածի էլեմենտները նույնպես կարող են հարցված լինել.
> db.food.insert({"fruit" : ["peach", "plum", "pear"]}) > db.food.find({"fruit" : "pear"})
Ինդեքսավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս փաթեթն օժանդակում է երկրորդական ինդեքսներ՝ ներառյալ մեկ բանալիանոց (single-key), խառը (compound), ունիկալ (unique), ոչ-ունիկալ (non-unique) և աշխարհագրատարածական (geospatial[3]) ինդեքսներ։ Ներդրված դաշտերը (ինչպես վերը բացատրված է "Ad Hoc հարցումներ" բաժնում) նույնպես կարող են ինդեքսավորվել, և զանգված տիպի ինդեքսավորումը կբերի դրա յուրաքանչյուր էլեմենտի ինդեքսավորման։
MongoDB-ի հարցումների օպտիմիզատորը (query optimizer) կփորձի բազում տարբեր հարցման պլաններ՝ հարցման կատարման ժամանակահատվածում, և կընտրի դրանցից առավել արագը՝ պարբերաբար վերադիսկրետավորելով։ Երևակիչնեչը կարող են տեսնել, որ ինդեքսը օգտագործվում է 'explain' ֆունկցիաի հետ և ընտրեն այլ ինդեքս 'hint' ֆունկցիայով։
Ինդեքսները կարող են ստեղծվել և ջնջվել ցանկացած ժամանակ։
Ագրեգացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]"Ad Hoc" հարցումների հետ համատեղ, տվյալների հենքը օժանդակում է զույգ գործիքներ ագրեգացիայի համար՝ ներառյալ MapReduce[4]-ը և group (խմբավորման) ֆունկցիան, որը նման է SQL-i GROUP BY արտահայտությանը։
Ֆայլային պահոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս ծրագիրը ներածում է պրոտոկոլ, որը կոչվում է GridFS[5], որը օգտագործվում է տվյալների հենքից ֆայլեր ստանալու և դրա մեջ պահելու համար։ Այս ֆայլային պահոցի մեխանիզմը օգտագործվել է plugin-ների մեջ NGINX[6]-ի և lighttpd.[7]-ի համար։
JavaScript-ի կատարումը սերվերի կողմում
[խմբագրել | խմբագրել կոդը]JavaScript-ը MongoDB-ի lingua franca-ն է և կարող է օգտագործվել հարցումների, ագրեգացիայի ֆունկցիաների (այնպիսիք, ինչպիսին է MapReduce-ը) մեջ և ուղարկվել տվյալների հենքին՝ կատարվելու համար։
JavaScript-ի օրինակ հարցման մեջ.
> db.foo.find({$where : function() { return this.x == this.y; }})
Տվյալների հենքին՝ ի կատար ածվելու համար ուղարկված կոդի օրինակ.
> db.eval(function(name) { return "Hello, "+name; }, ["Joe"])
Վերը նշվածը կվերադարձնի "Hello, Joe":
JavaScript փոփոխականները կարող են նաև պահվել տվյալներւ հենքում և օգտագործվել ցանկացած այլ JavaScript-ի կողմից՝ որպես գլոբալ փոփոխական։ Ցանկացած լեգալ JavaScript-տիպ՝ ներառյալ ֆունկցիաները և օբյեկտները, կարող են պահվել MongoDB-ում այնպես, որ JavaScript-ը կարողանա օգտագործվի "պահված պրոցեդուրաներ" (stored procedures) գրելու համար։
Պատած հավաքածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]MongoDB-ն օժանդակում է ֆիքսված չափսով հավաքածուներ, որոնք կոչվում են "պատած հավաքածուներ" (capped collections[8]). Պատած հավաքածուն ստեղծվում է խմբի չափսով և, օպցիոնալ, էլեմենտների քանակով։ Պատած հավաքածուները հավաքածուների միակ տիպն են, որը պահպանում է մուտքագրման կարգը. հատկացված չափսին հասնելուն պես պատած հավաքածուն գործում է ինչպես կրկնվող հերթ (circular queue)։
Կուրսորի հատուկ տիպ, որը կոչվում է հետևվող կուրսոր (tailable cursor[9]), կարող է օգտագործվել պատած հավաքածուների հետ։ Այս կուրսորը կոչվել է ի պատիվ `tail -f` հրամանի և չի փակվում, երբ այն վերջացնում է վերադարձնել արդյունքները, այլ շարունակում է սպասել ևս մեկի վերադարձմանը, վերադարձնելով նոր արդյունքներ՝ պատած հավաքածուի մեջ դրանց ավելանալուն պես։
Տեղադրում (Deployment)
[խմբագրել | խմբագրել կոդը]MongoDB-ն կարող է ստեղծվել և տեղադրվել ելքային կոդից (source code), բայց հիմնականում տեղադրվում է բինար փաթեթից։ Բազում Linux-ի փաթեթների կառավարման համակարգերի պահեստներ այժմ ներառում են MongoDB-ի փաթեթը՝ ներառյալ CentOS և Fedora[10], Debian և Ubuntu[11], Gentoo[12] և Arch Linux[13]։ Այն նաև կարելի է ներբեռնել պաշտոնական կայքից[14]։
MongoDB-ն օգտագործում է հիշողությանը հատկացված ֆայլեր՝ սահմանափակելով տվյալների չափսը 2GB-ով 32 բիթանոց մեքենաների վրա (64 բիթային համակարգերն ունեն բավականին ավելի մեծ տվյալների չափ).[15] MongoDB սերվերը կարող է օգտագործվել միայն "little-endian" համակարգերի հետ, չնայած դրայվերների մեծամասնությունը գործում է թե little-endian, և թե big-endian համակարգերի վրա։
Լեզուների օժանդակում
[խմբագրել | խմբագրել կոդը]MongoDB-ն ունի պաշտոնական դրայվերներ հետևյալ լեզուների համար.
- C[16]
- C++[17]
- C#[18]
- Haskell[19]
- Java[20]
- Javascript[21]
- Perl[22]
- PHP[23]
- Python[24]
- Ruby[25]
- Scala[26]
Գոյություն ունեն նաև բազմաթիվ ոչ պաշտոնական սարքավարներ (դրայվերներ)` C#-ի և .NET-ի[18], ColdFusion-ի[27], Delphi-ի[28], Erlang-ի[29][30], Factor-ի[31], Fantom-ի[32], Go-ի[33], JVM լեզուների (Clojure, Groovy[34], Scala, և այլն)[35], Lua-ի[36], node.js-ի[37], HTTP REST[38], Ruby-ի[39], Racket-ի[40], և Smalltalk-ի համար[41]։
Սինխրոնիզացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]MongoDB-ն երբեք ցանկալի չէ, որ տեղադրվի ավելի քիչ, քան 2 սերվերների վրա` master-ի և slave-ի։ Master-ը կարող է կատարել գրելու/կարդալու ֆունկցիաները։ Slave-ը պատճենում է տվյալները master-ից և կարող է միայն օգտագործվել կարդալու կամ backup-ների համար (և ոչ գրելու)։
MongoDB-ն թույլ է տալիս երևակիչներին երաշխավորել, որ գործողությունը սինխրոնիզացվել է ամենաքիչը _N_ սերվերների հետ՝ մեկ գործողության ընթացքում։
Master-slave
[խմբագրել | խմբագրել կոդը]Master-ի վրա գործողությունների կատարմանը պես slave-ը կնույնացնի ցանկացած փոփոխություն տվյալների նկատմամբ։
Օրինակ՝ master/slave զույգի աշխատանքի սկսելը լոկալ կերպով՝
$ mkdir -p ~/dbs/master ~/dbs/slave $ ./mongod—master—port 10000—dbpath ~/dbs/master $ ./mongod—slave—port 10001—dbpath ~/dbs/slave—source localhost:10000
Replica sets
[խմբագրել | խմբագրել կոդը]Replica set-երը նման են master-slave-ին, բայց դրանք համագործակցում են slave-ի՝ նոր master ընտրելու հնարավորությանը, եթե այս պահին աշխատող master-ը անջատվում է։
Հատվածավորում (Sharding)
[խմբագրել | խմբագրել կոդը]MongoDB-ն ընդարձակվում է հորիզոնտալ ուղղությամբ, օգտագործելով մի համակարգ, որը կոչվում է հատվածավորում (sharding[42]), որը շատ նման է BigTable և PNUTS ընդարձակման մոդելին։ Երևակիչը ընտրում է հատվածի բանալի (shard key), որը որոշում է, թե ինչպես են տվյալները ներկայացվելու։ Տվյալները կիսվում են հատվածների (հատվածի բանալիի հիման վրա) և բաժանվում են բազմաթիվ հատվածների մեջ։ (հատվածը մեկ կամ ավել slave-եր ունեցող master է)։
Երևակիչի ծրագիրը պետք է իմանա, որ այն խոսում է հատվածավորված կլաստերի (cluster) հետ՝ որոշակի գործողությունների կատարման ժամանակ։ Օրինակ, "findAndModify" հարցումը պետք է պարունակի հատվածի բանալի, եթե հարցված հավաքածուն հատվածավորված է[43]։ Ծրագիրը հաղորդակցվում է հատուկ երթուղային (routing) պրոցեսի՝ "mongos"-ի հետ, որը նույնն է, ինչ միայնակ MongoDB սերվերը։ Այս "mongos" պրոցեսը գիտի, թո ինչ տվյալներ կան յուրաքանչյուր հատվածում և ուղորդում է կլիենտի հարցումները՝ համապատասխանաբար։ Բոլոր հարցումները հոսում են այս պրոցեսի միջով. այն ոչ միայն ուղորդում է հարցումները և պատասխանները, այլն նաև կատարում է վերջնական տվյալների անհրաժեշտ միացումները և սորտավորումները։ "Mongos" պրոցեսների ցանկացած քանակ կարող է աշխատել. սովորաբար մեկ ծրագրի համար խորհուրդ է տրվում մեկը։
Կառավարում և գրաֆիկական front-end
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաշտոնական գործիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենաուժեղ և օգտակար կառավարման գործիքը տվյալների հենքի shell-ն է՝ mongo-ն։ Shell-ը թույլ է տալիս երևակիչներին դիտել տվյալները, մուտքագրել դրանք, ջնջել կամ թարմեցնել իրենց տվյալների հենքում, ինչպես նաև ստանալ սինխրոնիզացված ինֆորմացիան, կարգավորել հատվածավորումը, անջատել սերվերները, կատարել JavaScript կոդ և ավելին։ mongo-ն հիմնված է SpiderMonkey-ի վրա և, ըստ այդմ, այն լիարժեք JavaScript shell է, որը թույլ է տալիս միանալ MongoDB սերվերներին։
Ադմինիստրատիվ ինֆորմացիան կարող է հասանելի դառնալ ադմին-ինտերֆեյսի միջոցով՝ հասարակ մի HTML էջի, որը մատակարարում է ինֆորմացիա ներկայիս սերվերի կարգավիճակի մասին։ Լռելյայն, այս ինտերֆեյսը 1000 պորտով ավելի բարձր է տվյալների հենքի պորտից (http://localhost:28017(չաշխատող հղում)) և կարող է անջատված լինել --norest պարամետրի միջոցով։
mongostat-ը հրամանային տերմինալի գործիք է, որը ցույց է տալիս կարգավիճակի պարզ ցուցակ վերջին վայրկյանի մասին՝ քանի մուտքագրումներ, թարմեցումներ, ջնջումներ, հարցումներ և հրամաններ են կատարվել, ինչպես նաև տվյալների հենքի փակ լինելու (locked) և դրա կողմից օգտագործվող հիշողության քանակի տոկոսային հարաբերությունները։
mongosniff-ը բռնում է (sniff է անում) ցանցի տրաֆիկը, որը գնում և գալիս է դեպի MongoDB:
Մոնիթորինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կան նաև մոնիթորինգի plugin-ներ MongoDB-ի համար.
Օգտագործողի Գրաֆիկական Ինտերֆեյսներ (GUI)
[խմբագրել | խմբագրել կոդը]Կան մի քանի օգտագործողի գրաֆիկական ինտերֆեյսներ, որոնք ստեղծվել են երևակիչներին օգնելու՝ վիզուալիզացնել իրենց տվյալները։ Հայտնիների շարքում են.
- Fang of Mongo[48] – վեբ-հիմնված օգտագործողի ինտերֆեյս՝ Django-ի և jQuery-ի հիման վրա
- Futon4Mongo[49] – CouchDB-ի Futon վեբ ինտերֆեյսի կլոն MongoDB-ի համար
- Mongo3[50] – Ruby-հիմնված ինտերֆեյս
- MongoHub[51] – OS X-ի համար գրված ծրագիր՝ MongoDB-ն կառավարելու համար
- RockMongo[52] – Լիարժեք ֆունկցիոնալով GUI, որը առավել նման է PHPMyAdmin-ին՝ գրված PHP-ով
- Opricot[53] – բրոուզեր-հիմնված MongoDB-ի տերմինալ՝ գրված PHP-ով
- PHPMoAdmin[54] – GUI, որը նման է PHP-ով գրված PHPMyAdmin-ին
- Database Master Modern and Intuitives GUI Tool for Windows
- MongoVUE .NET based GUI for Windows
- Mongo Explorer - MongoDB GUI administration tool based on Silverlight
Լիցենզիա և աջակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]MongoDB-ն հասանելի է անվճար տարբերակով՝ GNU Affero General Public License լիցենզիայի տակ։ Լեզուների դրայվերները հասանելի են Apache License լիցենզիայի տակ[55]։ Կոմմերցիոն լիցենզիաները հասանելի են 10gen-ով։ 10gen-ը նաև առաջարկում է արտադրանքի հետ կապված աջակցություն, թրեյնինգներ ը մասնագիտական ծառայություններ MongoDB-ի համար։
օգտագործողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Wordnik[56]
- diaspora[57]
- Shutterfly[58]
- foursquare[59]
- Carbon Calculated[60]
- bit.ly[61]
- New York Times[62]
- SourceForge[63]
- Business Insider[64]
- Etsy[65]
- Eventbrite[65]
- LHC[66]
- Playtomic[67]
- Thumbtack[68]
Տեսեք նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ MongoDB website
- ↑ MongoDB Blog - March 2010
- ↑ Geospatial indexes
- ↑ MapReduce
- ↑ GridFS
- ↑ NGINX
- ↑ «lighttpd». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 18-ին.
- ↑ capped collections
- ↑ [1]
- ↑ CentOS and Fedora
- ↑ Debian and Ubuntu,
- ↑ Gentoo
- ↑ «Arch Linux». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «official website». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 18-ին.
- ↑ [2]
- ↑ C driver
- ↑ C++ driver
- ↑ 18,0 18,1 C# driver
- ↑ Haskell driver
- ↑ Java driver
- ↑ «JavaScript driver». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 18-ին.
- ↑ Perl driver
- ↑ PHP driver
- ↑ Python driver
- ↑ Ruby driver
- ↑ Casbah, the officially supported Scala Driver for MongoDB
- ↑ ColdFusion driver
- ↑ Delphi
- ↑ «Emongo Erlang driver». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 18-ին.
- ↑ Erlmongo Erlang driver
- ↑ Factor driver
- ↑ «Fantom driver». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 18-ին.
- ↑ gomongo Go driver
- ↑ «GMongo». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 18-ին.
- ↑ JVM language center
- ↑ LuaMongo
- ↑ «node.js driver». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 18-ին.
- ↑ REST interface
- ↑ rmongo
- ↑ [3]
- ↑ Smalltalk driver
- ↑ sharding
- ↑ [4]
- ↑ Munin plugin
- ↑ Ganglia plugin
- ↑ «Scout slow-query plugin». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 18-ին.
- ↑ Cacti plugin
- ↑ Fang of Mongo
- ↑ Futon4Mongo
- ↑ Mongo3
- ↑ MongoHub
- ↑ RockMongo
- ↑ «Opricot». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 18-ին.
- ↑ PHPMoAdmin
- ↑ The AGPL - MongoDB Blog: May 5, 2009
- ↑ «12 Months with MongoDB». 2010 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2011 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «MongoDB - diasporatest.com». 2010 թ․ դեկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 23–ին-ին.
- ↑ «Implementing MongoDB at Shutterfly - Presentation at MongoSF». 2010 թ․ ապրիլի 30. Վերցված է 2010 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «MongoDB at foursquare - Presentation at MongoNYC». 2010 թ․ մայիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Carbon Calculated - We use MongoDB and so should you». 2010 թ․ հունիսի 16. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 27–ին-ին.
- ↑ «bit.ly user history, auto-sharded - Presentation at MongoNYC». 2010 թ․ մայիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 28-ին.
- ↑ Maher, Jacqueline (2010 թ․ մայիսի 25). «Building a Better Submission Form». NYTimes Open Blog. Վերցված է 2010 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «How Python, TurboGears, and MongoDB are Transforming SourceForge.net». PyCon 2010. 2010 թ․ փետրվարի 20. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «How This Web Site Uses MongoDB». Business Insider. 2010 թ․ նոյեմբերի 6. Վերցված է 2010 թ․ հունիսի 28-ին.
- ↑ 65,0 65,1 «MongoDB at Etsy». Code as Craft: Etsy Developer Blog. 2010 թ․ մայիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Holy Large Hadron Collider, Batman!». The MongoDB NoSQL Database Blog. 2010 թ․ հունիսի 3. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 3–ին-ին.
- ↑ «A minor update for GameVars». Playtomic Blog. 2010 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 7–ին-ին.
- ↑ «Building Our Own Tracking Engine With MongoDB». Thumbtack Blog. 2011 թ․ մայիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 15-ին.
Գրականության ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Banker, Kyle (2011 թ․ մարտի 28), MongoDB in Action (1st ed.), Manning, էջ 375, ISBN 9781935182870
- Chodorow, Kristina; Dirolf, Michael (2010 թ․ սեպտեմբերի 23), MongoDB: The Definitive Guide (1st ed.), O'Reilly Media, էջ 216, ISBN 9781449381561
- Pirtle, Mitch (2011 թ․ մարտի 3), MongoDB for Web Development (1st ed.), Addison-Wesley Professional, էջ 360, ISBN 9780321705334
- Hawkins, Tim; Plugge, Eelco; Membrey, Peter (2010 թ․ սեպտեմբերի 26), The Definitive Guide to MongoDB: The NoSQL Database for Cloud and Desktop Computing (1st ed.), Apress, էջ 350, ISBN 9781430230519, Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 5-ին, Վերցված է 2011 թ․ հունիսի 18-ին
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Official MongoDB Project Website
- mongoDB User Group on LinkedIn
- MongoDB news and articles on myNoSQL
- Eric Lai. (2009, July 1). No to SQL? Anti-database movement gains steam Արխիվացված 2014-07-21 Wayback Machine
- MongoDB articles on NoSQLDatabases.com Արխիվացված 2011-07-14 Wayback Machine
- June 2009 San Francisco NOSQL Meetup Page Արխիվացված 2011-09-05 Wayback Machine
- Designing for the Cloud Արխիվացված 2012-05-05 Wayback Machine at MIT Technology Review
- EuroPython Conference Presentation
- Interview with Mike Dirolf on The Changelog about MongoDB background and design decisions Արխիվացված 2011-07-16 Wayback Machine
- MongoMvc - A MongoDB Demo App with ASP.NET MVC Արխիվացված 2017-12-22 Wayback Machine
- FAQs about MongoDB