Յասմիկ
Արտաքին տեսք
Յասմիկ կամ Նազվարդ (Արաբերէն՝ -یاسمین), ձիթենազգիներու ընտանիքի թուփերու ցեղէն։ Հայաստանի Հանրապետութեան մէջ (Սիւնիք, Լոռի, Տաւուշ, Երեւան) տարածուած է 1 տեսակ՝ թփուտային յասմիկը (J. fruticans), որ 1մ բարձրութեամբ թուփ մըն է։
Նկարագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արտաքին տեսքով, այս բոյսը կ'առանձնանայ իր տեսակին միւս ներկայացուցիչներէն՝ իր կանգնած կամ գանգուր թուփերով, բարակ եւ սահուն ցօղունով, որ ծածկուած է եռակի, պարզ, մութ կանաչ եւ պինդ տերեւներով: Ցօղունը կ'աւարտի կանոնաւոր ձեւի մեծ ծաղիկներով: Յասմիկին ծաղիկները (հովանոց կամ առանձին) կը հաւաքուին վահաններով, որոնք ըստ բոյսին տեսակին, կողային կամ փափկամազ են: Յասմիկին բոյրը շատ հաճելի է եւ մեղմ[1]:
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Jasminum Linn»։ Flora of Pakistan: 12։ արտագրուած է՝ 2008-06-03
- Metcalf Allan A. (1999)։ The World in So Many Words։ Houghton Mifflin։ ISBN 0-395-95920-9
- Gordon Cheers (Hrsg.)։ Botanica, Random House Australia 2003. Deutsche Ausgabe: Tandem Verlag GmbH 2003, ISBN 3-8331-1600-5.