Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Ագավա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ագավա
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Ծնեբեկազգիներ (Asparagaceae)
Ցեղ Ագավա (Agave)
L., 1753

Ագավա (լատին․՝ Agáve), տեսակը պատկանում է ծնեբեկազգիների ընտանիքին (Asparagaceae)[1]։.

Բույսի ժամանակակից լատինա-գիտատեխնիկական անվանումը եկել է հունարենից (հուն․՝ Αγαυε), անունը ստացել է հունական դիցաբանությունից՝ Կադմայի աղջկա և մոր՝ Պենֆեյայի պատվին։

Բուսաբանական նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ագավա ամերիկյան Agave americana

Ցողունը կարճ, խոշոր վարդանախշերով, շատ տեսակների մոտ ի հայտ են գալիս փշոտ տերևներ։ Տերևները դասավորված են վարդակաձև։ Բույսի տերևների երկարությունը հայրենիքում կարող է հասնել 30 սմ-ից մինչև 3 մետրի։ Ագավան գոյության ընթացքում ծաղկում է մեկ անգամ, որից հետո չորանում է։ Բույսը տարբեր վայրերում ծաղկում է տարբեր տարիքում։ Մեքսիկայում այն ծաղկում է 11-12, Կովկասում՝ 25-30, իսկ բարեխառն գոտու պայմաններում՝ 75-100 տարում։ Ծաղկակիրը կարող է հասնել մինչև 12 մ, որի վրա կարող են լինել 4000 և ավելի ծաղիկներ։ Ծաղկում է տարվա 6-15-րդ շաբաթներում։

Ագավայի շուրջ 300 տեսակները վայրի ձևեր են։ Տարածված են Մեքսիկայում և հարակից տարածքներում։ Եվրոպայում Ագավան ներմուծվել է անմիջապես Ամերիկան հայտնաբերելուց հետո։ Ագավայի տեսակներից ամենատարածվածը ամերիկյանն է (Agave americana L.), աճեցվել է որպես դեկորատիվ բույս Միջերկրական ծովում։ Ռուսաստանի տարածքում աճեցվել է Սև ծովի և հարավային ափի այգիներում։ Այս բույսը Հայաստանում օգտագործվում է քաղաքի կանաչապատ գոտիներում գորգային ձևավորումների համար. դրվում է ծաղկաթմբի մեջտեղում, ինչպես նաև աճեցվում է մեծ ծաղկամաններում, որոնք կարող են դրվել պատշգամբներում։ Ագավան կարելի է աճեցնել նաև տնային պայմաններում։ Ձմռանը սենյակի ջերմաստիճանը չպետք է ցածր լինի 18, իսկ ամռանը՝ 23 աստիճանից։ Բույսը չպետք է առատորեն ջրել, հատկապես ձմռանը։ Խոնավության ավելցուկից տերևներն ու արմատը կարող են նեխել։ Ագավայի համար սենյակում ամենալավ տեղը համարվում է հարավային և արևելյան տեղերը, այն ջերմասեր բույս է և չի վախենում արևի ուղիղ ճառագայթներից։

Նշանակություն և կիրառում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագավայի շատ տեսակների տերևներից պատրաստում են ճոպաններ, պարաններ, գորգեր, գործվածքներ, իսկ թափոններից ստանում են թուղթ։ Ագավայի մի քանի տեսակներ արևադարձային շրջաններում օգտագործում են մանրաթել ստանալու համար։ Ավելի թանկ ագավան՝ Agave sisalana Perrine տեսակն է, Ագավա ֆրանսիականը (Agave fourcroydes Lem.) և ագավա կանտալը (Agave cantala Roxb.)։ Ագավայից պատրաստված մանրաթելերը հիմնականում օգտագործում են որպես թիրախ նետով խաղերին։ Ագավայի քաղցր հյութը՝ մուգ կանաչ գույնի (Agave atrovirens Karw. ex Salm-Dyck), և ուրիշ տեսակներինը մինչև ծաղկելը պատրաստում են ալկոհոլային խմիչքներ, իսկ միջուկից ստանում են ավելի թունդ խմիչքներ՝ տեկիլա և մեսկալ։ Միայն կապույտ ագավան (Agave tequilana Web.) են օգտագործում որպես տեկիլայի հումք[2]։ Տեկիլայի արտադրության համար օգտագործում են բույսի միջուկը։ Թորման ճանապարհով կապույտ ագավայի հյութից պատրաստում են մզվածքներ, որն էլ հանդիսանում է տեկիլայի հիմնական հումքը։ Agave cocui-ից պատրաստում են ավանդական վենեսուելական խմիչք՝ կոկույի։

Որոշ ագավաների արմատներ օգտագործում են բժշկության մեջ։ Ամերիկյան և սիսալյան ագավաների տերևները պարունակում են սապոնին, որը օգտագործում են հորմոնալ կորտիզոն և պրոգեստերոլ պրեպարատների մեջ։ Չինաստանում երկու տեսակից ստանում են նյութ, որը ունի հակաբեղմնավորիչ ազդեցություն, բավական է օգտագործել ամիսը 1-2 անգամ։ Ագավա ամերիկականը (Agave americana L.) օգտագործում են հեմատոմիայի բուժման համար։ Ագավա ամերիկականը, ագավա գծավորը (Agave attenuata Salm-Dyck), ագավա Վիկտորիա թագուհու (Agave victoriae-reginae T.Moore) և շատ ուրիշ տեսակներ աճեցվում են որպես տնային և ջերմոցային բույսեր։

Կարգաբանությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ագավա ամերիկյան (Agave americana)
Agave chiapensis

Դասը ունի մոտավորապես 200 տեսակ։ Առավել հայտնի տեսակների ցանկը.[3]։

Աճը տնային պայմաններում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսավորությունը պետք է լինի պայծառ և արևոտ։ Հողը պետք է կազմված լինի հավասար քանակությամբ տորֆից, հումուսից, ավազից։ Ամռանը խորհուրդ է տրվում հանել դուրս, աշնանը և ձմռանը պահել չոր վայրում 8-12 °C ջերմաստիճանում։ Ամռանը ջրել հաճախակի, իսկ ձմռանը քիչ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ранее некоторые источники помещали род в семейство {АгавовыеAgavaceae, см. ссылку GRIN в карточке растения
  2. Классификация сортов текилы Արխիվացված 2011-10-11 Wayback Machine. tequilaray.ru
  3. См. ссылку GRIN в карточке растения

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագավա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագավա» հոդվածին։