Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Բաբ էլ-Մանդեբի նեղուց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաբ-էլ-Մանդեբի նեղուց
باب المندب (ar)
Նեղուցի տեսքը տիեզերքից
ԵրկիրԵմեն
Բաժանում էԱրաբական թերակղզին և Աֆրիկան
Առավելագույն խորություն220 մ
Երկարություն109 կմ
Լայնություն26-90 կմ
Բաբ էլ-Մանդեբի նեղուց (Եմեն)##
Բաբ էլ-Մանդեբի նեղուց (Եմեն)

Բաբ-էլ-Մանդեբի նեղուց կամ Բաբելմանդեբի նեղուց[1] (արաբ․՝ باب المندب‎‎ (Բաբ-էլ-Մանդեբ - «արցունքի դարպաս»), ֆր.՝ Bab-el-Mandeb), նեղուց Արաբական թերակղզու հարավ-արևմուտքում։ Երկարությունը 109 կմ է, նվազագույն լայնությունը՝ 26 կմ, նվազագույն խորությունը՝ 31 մ։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեղուցը հաղորդակցում է Ադենի ծոցը Կարմիր ծովի հետ[2]։ Ամենափոքր լայնությունը 26 կմ է, ֆարվատերի խորությունը `182 մ։ Պերիմ կղզով նեղուցը բաժանված է երկու անցատեղու` Մեծ (25 կմ լայնությամբ, կամ Դակտ ալ-Մայուն) և Փոքր ( հայտնի է նաև Բաբ-Իսքանդեր - Ալեքսանդրի նեղուց, 3 կմ լայնությամբ)։ Աֆրիկյան ափին է գտնվում Սեբայի ոչ մեծ կղզիների խումբը։ Նեղուցի հոսանքները. ձմռանը` մակերեսային են, ավելի քիչ աղի ջուր են տանում Կարմիր ծով, և խորքային, որոնք ավելի աղի ջուր են տեղափոխում Կարմիր ծովից։ Ամռանը Կարմիր ծովի աղի ջրերի հոսքը կատարվում է մակերեւութային հոսանքով (մինչև 25-50 մ խորությամբ) և ստորին հոսանքներով (100-150 մ-ից ներքև), ջրերի ներհոսքը Կարմիր ծով կատարվում է միջանկյալ հոսանքներով (25-50 մ-ից մինչև 100-150 մ խորությամբ)։ Նեղուցի անունը կապված է վտանգավոր նավարկության հետ։ Արաբական լեգենդի համաձայն, անունի ծագումը կապված է այս տարածքում հին ժամանակներում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետ։ Նեղուցը տնտեսական և ռազմավարական մեծ նշանակություն ունի, քանի որ այն գտնվում է Եվրոպայից դեպի Արևելյան և Հարավային Ասիա, ինչպես նաև Ավստրալիա։

70-60 հազար տարի առաջ օվկիանոսի մակարդակը մոտավորապես 50 մետրից ցածր էր ներկայիս ժամանակից ( այլ տվյալների համաձայն` 80 մետր), և նեղուցն արդեն 1,2-1,4 կմ էր (քանի որ Արաբական սալը տարեկան 2 սմ-ով հեռանում էր Աֆրիկականից )։ Բաբ-էլ-Մանդեբի նեղուցը այդ ժամանակ որոշ տեղերում հիշեցնում էր առափնյա ծանծաղուտի շղթայի[3].:

Ծագումնաբան Ս. Օփենհեյմերի վարկածով, մոտ 80 հազար տարի առաջ (մինչև Սումատրա կղզում գտնվող Թոբա հրաբխի ժայթքումը, 74 հազար տարի առաջ ), ժամանակակից անատոմիական մարդկանց փոքրաթիվ խումբը հաղթահարելով անցել են «Մահվան դարպասը» (Բաբ-էլ- Մանդեբի նեղուցը) և սկսել են շարժվել Աֆրիկայից դեպի Հնդկաստան, Ինդոնեզիա և Ավստրալիա, Եվրոպա հասնելով 50 հազար տարի առաջ[4].:

Ըստ Թյուբիհենի համալսարանի (Գերմանիա) գիտնականների, ժամանակակից տիպի մարդկանց առաջին ալիքը Բաբ-էլ-Մանդեբի նեղուցը հաղթահարել են 130 հազար տարի առաջ, դառնալով Ավստրալիայի աբորիգենների, պապուասների եւ մելանեզիացիների նախնիները։ Իսկ ասիական այլ ժողովուրդների նախնիները համարվում են բանական մարդու երկրորդ ալիքի ժառանգները, ովքեր ծագել են Աֆրիկայից դեպի հյուսիս՝ Կարմիր ծով, դեռ 50 հազար տարի առաջ[5][6][7].:

Բաբ-էլ-Մանդեբը նաև Արաբական Լիգայի ենթաշրջան է, որը ներառում է Ջիբութին, Եմենը և Էրիթրեան։

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բաբ-էլ-Մանդեբ[8]
Երկիր Տարածք
(կմ²)
Բնակչություն
(2016 թ .)
Բնակչության խտություն
(մարդ/կմ²)
Մայրաքաղաք ՀՆԱ մեկ շնչի հաշվով $ ԱՄՆ
{{{2}}} Ջիբութի 23,200 846,687 37.2 Ջիբութի $3,351
{{{2}}} Էրիթրեա 117,600 6,380,803 51.8 Ասմարա $1,314
{{{2}}} Եմեն 527,829 27,392,779 44.7 Սանա $2,249
Ընդամենը 668,629 34,620,269 29 մարդ/կմ² $1841

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. , Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 47. ISBN 99941-56-03-9.
  2. Ալբերտ Փարսադանյան, Գիտելիքների շտեմարան, Խայտաբղետ աշխարհ, Երևան, ««ՎՄՎ-Պրինտ» ՍՊԸ», 2007 — 336, էջեր 336 — 336 էջ։
  3. Когда люди научились плавать?
  4. Stephen Oppenheimer / Modern human spread from Aden to the Antipodes, and then Europe: with passengers and when?
  5. Первые люди современного вида покинули Африку 130 тысяч лет назад — Наука и жизнь, 2014
  6. First Eurasians left Africa up to 130,000 years ago — ScienceDaily, 2014
  7. Hugo Reyes-Centeno, Silvia Ghirotto, Florent Détroit, Dominique Grimaud-Hervé, Guido Barbujani and Katerina Harvati. Genomic and cranial phenotype data support multiple modern human dispersals from Africa and a southern route into Asia. PNAS, April 21, 2014 DOI: 10.1073/pnas.1323666111
  8. «CIA World Factbook». The World Factbook. Langley, Virginia: Central Intelligence Agency.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաբ էլ-Մանդեբի նեղուց» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 194