Գուստավ Էյֆել
Գուստավ Էյֆել ֆր.՝ Gustave Eiffel | |
---|---|
Ի ծնե | ֆր.՝ Alexandre Gustave Bonickhausen dit Eiffel[1][2] |
Ծնվել է | դեկտեմբերի 15, 1832[3][4][5][…] |
Ծննդավայր | Դիժոն[1] |
Մահացել է | դեկտեմբերի 27, 1923[3][6][7][…] (91 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ, Ֆրանսիա[8] |
Կրթություն | Փարիզա Կենտրոնական դպրոց և Սենտ Բարբի քոլեջ |
Ուշագրավ աշխատանքներ | Գարաբի Վիադուկ, Pont métallique sur l'Adour?, Էյֆելյան աշտարակ, Ազատության արձան և Maria Pia Bridge? |
Պարգևներ | |
Անդամություն | Société d'encouragement pour l'industrie nationale?[9] |
Gustave Eiffel Վիքիպահեստում |
Ալեքսանդր Գուստավ Էյֆել (ֆր.՝ Alexandre Gustave Eiffel, դեկտեմբերի 15, 1832[3][4][5][…], Դիժոն[1] - դեկտեմբերի 27, 1923[3][6][7][…], Փարիզ, Ֆրանսիա[8]), ֆրանսիացի ճարտարագետ-շինարար։ Կառուցել է կամուրջներ, ուղեկամուրջներ և այլ կառույցներ՝ լայնորեն կիրառելով մետաղական կոնստրուկցիաներ։ Մասնակցել է Պանամայի ջրանցքի կառուցմանը։ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում գտնվող Էյֆելյան աշտարակի կառուցողը նույնպես նա է։ Այն կառուցել է 1889 թվականին։ Էյֆելը նաև Նյու Յորքի Ազատության արձանի համար կրող կոնստրուկցիա է նախագծել։
Ազգանունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գուստավ Էյֆելը ծնվել է Կոտ դ՛Օր դեպարտամենտում։ Եղել է Ալեքսանդր Էյֆելի և Կատրին Մելինիի (օրիորդական ազգանուն՝ Մոնյոզ) առաջին երեխան[10]։ Նա Ժան Ռենե Բյոնիկհաուզենի սերդից էր, ով ներգաղթել էր գերմանակ Մարմագեն քաղաքից և հաստատվել Փարիզում 19-րդ դարի սկզբին։ Բյոնիկհաուզենի ժառանգներից երեքը՝ Ժորժ Էժեն Օսմանը Ժակոմ Գիտորֆոմը և Գուստավ Էյֆել փոխել են Փարիզի կերպարը([11]։ Էյֆել ազգանունը ընտանիքը վերցրել է որպես հիշեցում հարազատ Էյֆել լեռների (գերմաներեն հնչում է Այֆել)։ Չնայած ընտանիքը օգտագործում էր Էյֆել ազգանունը, բայց Գուստավը գրանցված էր Բյոնիկհաուզեն ազգանունով[12] և պաշտոնապես մինչև 1880 թվականը այն չի փոխել[13]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուսում
[խմբագրել | խմբագրել կոդը]Էյֆելը սովորել է Թագավորական լիցեյում։ Բարձր դասարաններում դժվարանալով մասնավոր դասերի է հաճախում և հանձնում բակալավրի քննություններ բնական և հումանիտար գիտություններից։
Փարիզում տեխնիկական համալսարանների դժվար քննություններին պատրաստվելու համար Գուստավը ընդունվում է Սեն Բարբ Քոլեժ։ Նրան ձգում էր Պոլիտեխնիկ դպրոցը, բայց դասատուները գտնում էին, որ նա այնտեղ ընդունվելուն պատրաստ չէ, և Գուստավը ընդունվում է Փարիզի արվեստների և արհեստների կենտրոնական դպրոցը։ Երկրորդ կուրսից մասնագիտանում է քիմիայի գծով և ավարտում դպրոցը 1855 թվականին[14]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Conférence de Gustave Eiffel sur la tour de 300 mètres» (П., 1889),
- «Les ponts portatifs économiques» (համատեղ Collins, П., 1888)։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://archives.cotedor.fr/v2/ark:/71137/gcd3a5c5cbb0f87ea7be751032d3f2a99/49d4dd440583a08bd8a8c25c616c82b1/249/ZnJhZDAyMV8yMzlfNW1pMDlyMTg2XzAyNDhfMDAxLmpwZw==
- ↑ http://landrucimetieres.fr/spip/spip.php?article1616
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 Alexandre Gustave Eiffel (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 5,0 5,1 Encyclopædia Britannica
- ↑ 6,0 6,1 6,2 Structurae — Ratingen: 1998.
- ↑ 7,0 7,1 7,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 8,0 8,1 8,2 Union List of Artist Names — 2016.
- ↑ https://cnum.cnam.fr/CGI/fpage.cgi?BSPI.138/181/100/899/17/855
- ↑ The Tallest Tower
- ↑ Histoire des expressions sans histoire
- ↑ État-civil de la Côte-d’Or, Dijon, Registres d'état civil 1832, p. 249
- ↑ Harvie 2006 p.1
- ↑ Harvie 2006, p.7
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուստավ Էյֆել» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 51)։ |
- Դեկտեմբերի 15 ծնունդներ
- 1832 ծնունդներ
- Դիժոն քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 27 մահեր
- 1923 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Անձինք այբբենական կարգով
- Ճարտարապետներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ֆրանսիացի ճարտարապետներ
- Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչի ասպետներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Ֆրանսիացի ավիակոնստրուկտորներ
- Ֆրանսիացի արվեստագետներ
- Ֆրանսիացի ճարտարագետներ
- Ֆրանսիացի ճարտարապետներ