Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Դելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դելի (այլ կիրառումներ)
Քաղաք
Դելի
հինդի՝ दिल्ली անգլ.՝ Delhi
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ՏարածքԴելի
ՀամայնքԴելիի ազգային մայրաքաղաքային տարածք
Ներքին բաժանումNorth West Delhi district?, North East Delhi district?, East Delhi district?, South Delhi district?, South West Delhi district?, West Delhi district?, North Delhi district?, Central Delhi district?, Նյու Դելի շրջան, Shahdara district? և South East Delhi district?
ՔաղաքապետԿանվար Սայն
Հիմնադրված է-500 թ.
Մակերես1483 կմ²
ԲԾՄ300 մ
Բնակչություն16 314 838 մարդ (2007)
Խտություն11001,24 մարդ/կմ²
Կրոնական կազմՀինդուիզմ, Իսլամ, Սիքհիզմ, Ջայնիզմ, Քրիստոնեություն, Բուդայականություն
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ+91-11-xxxxxxxx
Փոստային ինդեքս110xxx
Փոստային դասիչ110000–110999
Ավտոմոբիլային կոդDL-1x-x-xxxx մինչև DL-13x-x-xxxx
Պաշտոնական կայքdelhi.gov.in/wps/wcm/connect/doit/Delhi+Govt/Delhi+Home
Դելի (Հնդկաստան)##
Դելի (Հնդկաստան)

Դելի (հինդի՝ दिल्ली, ա.-փենջ.` ਦਿੱਲੀ, ուրդու՝ دِلّی), Հնդկաստանի մեծությամբ երկրորդ քաղաքը (Մումբայից հետո)։ Ունի համադաշնության կարգավիճակ։ Գտնվում է երկրի հյուսիսում՝ Յամունա գետի ափին։ Դելին Հնդկաստանի ամենազարգացած քաղաքն է։

Հնում հայտնի է եղել Ինդրապրասահա անունով (գոյություն է ունեցել մ. թ. ա. 1-ին հազարամյակի սկզբից)։ Հնդկական «Մահաբհարաթա» էպոսում հիշատակվում է «Հասպինապուրա» անունով։

Ժամանակակից անվանումը երևան է եկել 736 թվականից, երբ հին բնակավայրի ավերակների մոտ կառուցվեց Դհիլիկա կամ Դելի քաղաքը։ Ենթադրում են, որ անվանումն առաջացել է քաղաքի հիմնադիր Դիլուի անունից։ Քաղաքի հին մասը՝ Հին Դելին, կոչվում է նաև Շահջահանաբադ՝ Հնդկաստանում Մեծ Մոնղոլների կայսրության կառավարիչ Շահ-Ջահանի անունով. պարսկերեն «աբադ»՝ քաղաք, այսինքն՝ «Շահ Ջահանի քաղաք»[1]։

Դելի քաղաքի հարավ-արևմտյան կողմում գտնվում է Ինդիրա Գանդիի անվան միջազգային օդանավակայանը։ 2015-2016 թվականների ավելի քան 48 միլիոն[2] ուղևոր է օգտվել օդանավակայանից, այդ պատճառով էլ այն հանդիսանում է ոչ միայն Հնդկաստանի, այլև ամբողջ Հարավային Ասիայի ամենածանրաբեռնված օդանավակայանը։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորք քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, 2002 թվականի օդանավակայանը ժամանակավորապես փակվում է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
  2. «TRAFFIC STATISTICS - DOMESTIC & INTERNATIONAL PASSENGERS» (PDF). Airports Authority of India. էջ 3. Արխիվացված է օրիգինալից (jsp) 2016 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դելի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 326