Ինֆեկցիոն մոնոնուկլեոզ
Ինֆեկցիոն մոնոնուկլեոզ | |
---|---|
Տեսակ | վարակիչ հիվանդություն, վիրուսային հիվանդություն, Herpesviridae infectious disease?, հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Պատճառ | Էբշտեյն-Բարի վիրուս[1] և Human betaherpesvirus 5? |
Փոխանցման ձև | օդակաթիլային փոխանցում, haemocontact transmission of pathogen? և placental transmission? |
Հիվանդության ախտանշաններ | տենդ, ավշային հանգույցների բորբոքում[2], լյարդի մեծացում, սպլենոմեգալիա[2], նշիկաբորբ, Լեյկոցիտոզ, lymphocytosis?, Պապուլա և enlargement of lymph nodes?[2] |
Բուժաքննություն | ֆիզիկալ զննում, Արյան ընդհանուր հետազոտություն, արյան բիոքիմիական հետազոտություն, Պոլիմերազային շղթայական ռեակցիա և ELISEA? |
Բժշկական մասնագիտություն | վարակաբանություն |
ՀՄԴ-9 | 075075 |
ՀՄԴ-10 | B27.027.0 |
Բուժում | gargling?, antimicrobial drug?, Կորտիկոստերոիդներ և Հակահիստամինային դեղեր |
Infectious mononucleosis Վիքիպահեստում |
Ինֆեկցիոն մոնոնուկլեոզը (ԻՄ) սովորաբար Էպշտեին-Բարր վիրուսով (EBV) առաջացած վարակ է[3][4]: Մարդկանց մեծամասնությունը վարակվում է մանկական հասակում, երբ հիվանդությունը դրսևորվում է անախանիշ կամ թույլ ախտանիշներով[3]: Չափահասների մոտ հիվանդությունը հաճախ ուղեկցվում է ջերմությամբ, կոկորդի ցավով, պարանոցային ավշային հանգույցների մեծացմամբ և հոգնածությամբ[3]: Մարդկանց մեծամասնությունը երկուսից չորս շաբաթվա ընթացքում առողջանում է, սակայն հոգնածությունը կարող է ամիսներ տևել[3]: Լյարդը կամ փայծաղ կարող են մեծանալ[4], իսկ մեկ տոկոսից քիչ դեպքերում կարող է առաջանալ փայծաղի պատռվածք[5]:
Սովորաբար Էպշտեին-Բարրի վիրուսը, որը հայտնի է որպես հերպես վիրուս 4 և հերպես վիրուսների ընտանիքից է՝ ինֆեկցիոն մոնոնուկլեոզի հիմնական պատճառն է[4]: Մի քանի այլ վիրուսներ նույնպես կարող են պատճառ հանդիսանալ[4]: Հիմնականում տարածվում է թքով, բայց հազվադեպ կարող է տարածել սերմնահեղուկով կամ արյան միջոցով[3]: Տարածումը տեղի է ունենում այնպիսի առարկաներից, ինչպիսիք են՝ խմելու բաժակները կամ ատամի խոզանակները[3]: Վարակվածները կարող են տարածել հիվանդությունը հիվանդության առաջին ախտանիշների ի հայտ գալուց շաբաթներ առաջ[3]: ԻՄ-ն հիմնականում ախտորոշվում է ախտանիշների հիման վրա և հաստատվում արյան քննությամբ յուրահատուկ հակամարմինների հայտնաբերմամբ[4]: Մեկ այլ բնորոշ նշան է արյան մեջ լիմֆոցիտների քանակի ավելացումը։ Հիվանդների 10%-ի մոտ այն կարող է բացակայել[4][6]: Հետերոֆիլ հակամարմինների թեստը (մոնոնուկլեարների թեստ) խորհուրդ չի տրվում կատարել՝ թույլ զգայունության պատճառով[7]:
ԷԲՎ- ի ոչ մի պատվաստանյութ չկա, բայց վարակը կարելի է կանխարգելել վարակված անձի հետ անձնական իրեր չփոխանակելով[3]: ԻՄ-ն ընդհանուր առմամբ անցնում է առանց սպեցիֆիկ բուժման[3]: Ախտանիշները կարող են մեղմանալ շատ հեղուկներ օգտագործելով, բավական հանգստանալով և ցավազրկող դեղեր ընդունելու միջոցով, ինչպիսիք են պարացետամոլն (ացետամինոֆեն) ու իբուպրուֆենը[3][8]:
ԻՄ-ը սովորաբար ախտահարում է 15-ից 24 տարեկան անձանց[6]: Զարգացած երկրներում մարդիկ ավելի հաճախ վարակվում են վաղ մանկության հասակում, երբ ախտանշանները քիչ են[9]: 16-ից 20 տարեկանների շրջանում 8% դեպքերում հիվնդությունը հանդիսանում է մրսածության հետևանք[6]: ԱՄՆ-ում ամեն տարի մոտ 100 000 բնակչից 45-ի մոտ հայտնաբերվում է ինֆեկցիոն մոնոնուկլեոզ[10]: Հիվանդությունը հավասարապես տարածված է տարվա բոլոր ժամանակներում[6]: Մոնոնկյուոզը առաջին անգամ նկարագրվել է 1920-ական թվականներին և հայտնի է եղել, որպես «համբույրի հիվանդություն»[11]:
Նշաններ և ախտանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինֆեկցիոն մոնոնուկլեոզի նշաններն ու ախտանիշները տարբեր են տարիքից կախված։
Երեխաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև սեռական հասունացումը, հիվանդությունը սովորաբար առաջացնում է գրիպի նման ախտանիշներ, եթե դրանք ընդհանրապես լինում են։ Ախտանշանները հակված են նմանվելու ընդհանուր վարակների (մեղմ ֆարինգիտի՝ տոնզիլիտով կամ առանց)[13]:
Դեռահասներ և երիտասարդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատանեկության և դեռահասության տարիքում հիվանդությունը բնորոշ եռյակով է հանդես գալիս[14]`
- Ջերմություն - տևում է մոտ 14 օր[15],
- Ֆարինգիտ - տևում է մոտ 3-5 օր, անցնում հաջորդ 7-10 օրվա ընթացքում[16]:
- Ավշային հանգույցների բորբոքում - շարժուն են, սովորաբար արտահատված են հետին պարանոցային ավշային հանգույցները,իսկ երբեմն ամբողջ մարմնի[6][13][17]:
Մեկ այլ կարևոր ախտանիշ է հոգնածությունը[3]: Գլխացավերը նույնպես տարածված են։ Երբեմն հանդիպում են նաև որովայնային ցավեր, որոնք կարող են ուղեկցվել սրտխառնոցով կամ փսխումով[14]: Ախտանիշները հաճախ 2-4 շաբաթ անց անհետանում են[3][18]: Սակայն, հոգնածության և ընդհանուր թուլության նշանները կարող են ամիսներ տևել[13]: Հոգնածությունը տևում է մեկ ամսից ավելի ` 28% դեպքերում[19]: Տենդը, ավշային հանգույցների մեծացումն ու մկանացավը նույնպես կարող են պահպանվել 4 շաբաթից ավելի[13][20][21]: Շատ հիվանդներ կարող են 2-3 օրվա ընթացքում վերսկսել իրենց առօրյա գործունեությունը[20]:
Հիվանդության առավել նշանավոր ախտանիշը՝ ֆարինգիտն է, որն հաճախ ուղեկցվում է նշաբորբով ՝ նմանվելով ստրեպտոկոկային ֆարինգիտի[13]: Դեպքերի մոտավորապես 50% -ում կարելի է նկատել քիմքի պետեխիալ ցանավորում[21]: Քմային հատվածի էնանթեման նույնպես հանդիպում է, սակայն համեմատաբար ավելի հազվադեպ[13]:
Մարդկանց փոքրամասնության մոտ կարող է սպոնտան ցան առաջանալ՝ մակուլյար կամ պապուլյար[13]: Ամոքսինինին կամ ամպիցիլինին ընդունած գրեթե բոլոր մարդկանց մոտ ի վերջո զարգացնում է գեներալիզացված, քոր եկող մակուլոպապուլյար ցանավորում, որը սակայն չի նշանակում, որ ապագայում կրկին պենիցիլինից նույն ռեակցիան կառաջանա[13][18]: Ցնցումներ նույնպես կորղ են հազվադեպ հանդիպել[22]:
Բարդություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպլենոմեգալիան հանդիպում է հիվանդության երկրորդ և երրորդ շաբաթների ընթացքում, սակայն ֆիզիկալ զննմամբ կարող է չնկատվել։ Հազվադեպ դեպքերում կարող է դիտվել փայծաղի պատռվածք։ Հեպատոմեգալիա[23] նույնպես կարող է նկատվել։ Դեղնուկն հանդիպում է հազվադեպ[24][25]։
Ընդհանուր առմամբ ինֆեկցիոն մոնոնուկլեոզը ինքնուրույն լավանում է այն անձանց մոտ, ովքեր համեմատաբար առողջ են։ Եթե ԻՄ֊ի պատճառը ԷԲՎ֊ն է, ապա այն դասակարգվում է, որպես Էպշտեին֊Բարր վիրուս ասոցացված լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդություն։ Երբեմն հիվանդոյթյունն կարող է հարաճել՝ դառնալով քրոնիկական ինֆեկցիա։ Սա էլ իր հերթին կարող է վերածվել ԷԲՎ դրական T բջջային լիմֆոմայի[26]։
Մեծահասակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինֆեկցիոն մոնոնուկլեոզը սովորաբար ախտահարում է ավելի երիտասարդներին[24]։ Մեծահասակների մոտ հիվանդությունն ավելի հաճախ ընթանում է առանց բնութագրական ախտանշանների[23][24]։ Փոխարենը սովորաբար հիվանդները գանգատվում են երկարատև տենդից, հոգնածությունից, թուլությունից և մարմնի ցավերից[24]։ Նրանց մոտ հեպատոմեգալիայի և դեղնուկի հավանականությունն ավելի բարձր է[23]։ 40 տարեկանից բարձր անձանց մոտ հիվանդությունն ավելի ծանր է ընթանում[27]։
Ինկուբացիոն շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինկուբացիոն շրջանի տևողությունն անհայտ է։ Ըստ գրականության տվյալների այն կազմում է մոտ 33–49 օր[28]։ Պատանիների և երիտասարդների մոտ, ախտանշանները, ըստ երևույթին, հայտնվում են վարակվելուց 4-6 շաբաթ անց[24]։ Սկիզբը հաճախ աստիճանական է, չնայած կարող է լինել նաև սուր[27]։ Հիմնական ախտանիշներին կարող է նախորդել 1-2 շաբաթվա հոգնածությունն ու մարմնի ցավը[24]։
Պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էպշտեին֊Բարր վիրուս
[խմբագրել | խմբագրել կոդը]90% դեպքերում ԻՄ֊ի պատճառը Էպշտեին֊Բարր վիրուս է, որը Herpesviridae ընտանիքին պատկանող ԴՆԹ վիրուս է։ Այն աշխարհում ամենատարածված վիրուսներից է։ Հակառակ ընդհանուր համոզմունքի ԷԲՎ֊ը խիստ վարակիչ չէ։ Այն կարող է փոխանցվել միայն վարակված անձի թքի հետ անմիջական շփման միջոցով, օրինակ համբուրվելուց կամ ատամի խոզանակ կիսելուց։.[29] Բնակչության մոտ 95% -ը մինչև 40 տարեկանը շփվում է վիրուսի հետ, բայց դեռահասների միայն 15-20%-ը և մեծահասակների մոտ 40%-ն է միայն իրականում վարակվում[30]։
Ցիտոմեգալովիրուս
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինֆեկցիոն մոնոնուկլեոզի դեպքերի փոքրամասնությունը պայմանավորված է ցիտոմեգալովիրուսով (CMV)՝ հերպես վիրուսների ընտանիքի մեկ այլ տեսակով։ Այս վիրուսը հայտնաբերվում է մարմնի հեղուկներում, ինչպիսիք են ՝ թուքը, մեզը, արյունը և արցունքը։ Մարդը վարակվում է այս վիրուսով ՝ վարակվածի մարմնի հեղուկների հետ անմիջական շփուման արդյունքում։ Ցիտոմեգալովիրուսը առավել հաճախ փոխանցվում է համբուրվելու միջոցով և սեռական ճանապարհով։ Այն կարող է նաև փոխանցվել վարակված մորից երեխային։ Այս վիրուսը հաճախ «լուռ» է, քանի որ նշաններն ու ախտանիշները այնքան էլ զգալի չեն[31]։ Այնուամենայնիվ, այն կարող է կյանքին սպառնացող հիվանդություն առաջացնել նորածինների, ՄԻԱՎ վարակակիրների, փոխպատվաստում ստացողների և թույլ իմունային համակարգ ունեցողների մոտ։ Թույլ իմունային համակարգ ունեցող անձանց մոտ ցիտոմեգալովիրուսը կարող է առաջացնել ավելի լուրջ հիվանդություններ, ինչպիսիք են թոքաբորբը և ցանցաթաղանթի բորբոքումը, կերակրափողի, լյարդի, հաստ աղիքի բորբոքումն ու էնցեֆալիտը։ Բնակչության մոտավորապես 90%-ը հասուն տարիքում վարակվում է ցիտոմեգալովիրուսով, բայց մեծամասնությունը տեղյակ չի լինում վարակի մասին[32]։ Ցիտոմեգալովիրուսով վարակվելուց հետո վիրուսը մնում է օրգանիզմում ողջ կյանքի ընթացքում։
Փոխանցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Էպշտեին-Բարր վիրուսը տարածվում է թքի միջոցով։ Ինկուբացիոն շրջանը կազմում է չորսից յոթ շաբաթ[33]։ Վարակիչ մնալու ժամանակն անհայտ է, բայց վարակը մեկ ուրիշին փոխանցելու շանսերը առավելագույնն են վարակվելուց հետո առաջին վեց շաբաթների ընթացքում։ Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ մարդը կարող է վարակիչ լինել նույնիսկ շատ ամիսներ, հնարավոր է՝ մինչև մեկուկես տարի[34]։
Ախտաֆիզիոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիրուսը սկզբից ռեպլիկացվում է ըմպանի էպիթելային բջիջներում (նպաստելով ֆարինգիտի առաջացման), ապա B-լիմֆոցիտներում։ Իմունային պատասխանը ձևավորվում է ցիտոտոքսիկ (CD8-դրական) T բջիջներով՝ վարակված B լիմֆոցիտների դեմ, ինչի արդյունքում առաջանում են մեծացած, ատիպիկ լիմֆոցիտներ (Դաունիի բջիջներ)[35]։
Սուր ինֆեկցիայի ժամանակ հայտնաբերվում են հետերոֆիլ հակամարմիններ[23]։
Ցիտոմեգալովիրուսով, ադենովիրուսով և Toxoplasma gondii-ով (տոքսոպլազմոզ) հարուցված ինֆեկցիաները նմանվում են ինֆեկցիոն մոնոնուկլեոզին, բայց հետերոֆիլ հակամարմինների թեստի բացասական արդյունքը տարբերակում է դրանք մոնոնուկլեոզից[36][37]։
Մոնոնուկլեոզը երբեմն ուղեկցվում է երկրորդային ցուրտ ագլուտինին հիվանդությամբ՝ աուտոիմունային հիվանդություն, որի դեպքում շրջանառվող աննորմալ հակամարմինները, որոնք ուղղված են էրիթրոցիտների դեմ, առաջացնում են աուտոիմուն հեմոլիտիկ անեմիա[38][39]։
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինֆեկցիոն մոնոնուկլեոզի ախտորոշումը ներառում է՝
- Տարիքը՝ 10-30տարեկան[23]
- Անամնեզ՝ շփումը ինֆեկցիոն մոնոնուկլեոզով հիվանդի հետ, ինչպես նաև ինֆեկցիոն մոնոնուկլեոզին բնորոշ նշանների ի հայտ գալու վաղեմությունը, օրինակ ՝ տենդ և ֆարինգիտ։
- Ֆիզիկալ հետազոտություն, նորառյալ՝ պարանոցային մեծացած ավշային հանգույցների և փայծաղի շոշափում[40]։
- Հետերոֆիլ հակամարմինների ստուգում[41] (սկրինինգային թեստ է, թերությունն այն է, որ զգայունությունը 70-92% է առաջին երկու շաբաթների ընթացքում, մինչև կլինիկական նշանների ի հայտ գալը)[23][42]։
- Սերոլոգիական թեստերն ավելի երկար ժամանակ են պահանջում, բայց պատասխանն ավելի հավաստի է։
Ֆիզիկալ հետազոտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպլենոմեգալիայի, հետին պարանոցային, անութային և աճուկային ավշային հանգույցների մեծացումը հնարավորություն է տալիս կասկածել ինֆեկցիոն մոնոնուկլեոզ։ Մյուս կողմից, մեծացած ավշային հանգույցների և հոգնածության բացակայությունն օգնում են բացառել ինֆեկցիոն մոնոնուկլեոզը։ Ֆիզիկալ հետազոտության ժամանակ կարող է հայտնաբերվել նաև քիմքի պետեխիաներ[23]։
Հետերոֆիլ հակամարմինների ստուգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետերոֆիլ հակամարմինների թեստը գործում է խոզի, ոչխարի և ձիու էրիթրոցիտների ագլյուտինացիայի հաշվին։ Թեստը սպեցիֆիկ է, բայց ոչ միանշանակ զգայուն (կեղծ բացասական պատասխանի հավանականությունը կազմում է 25%՝ առաջին, 5-10%՝ երկրորդ և 5%՝ երրորդ շաբաթվա ընթացքում)[23]։ Ինֆեկցիոն մոնոնուկլեոզ ախտորոշված հիվանդների մոտ 90%-ի մոտ հետերոֆիլ հակամարմինները հայտնվում են 3-րդ շաբաթից և անհետանում մեկ տարվա ընթացքում։ Թեստում ներգրավված հակամարմինները չեն փոխազդում Էպշտեին-Բարրի վիրուսի կամ նրա որևէ հակածնի հետ[43]։
Սերոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերոլոգիական թեստերով որոշվում են Էպշտեին-Բարր վիրուսի դեմ սինթեզված հակամարմինները։ Դրական իմունոգլոբուլին G-ն (IgG) արտացոլում է նախկին ինֆեկցիա, մինչդեռ իմունոգլոբուլին M-ը (IgM)՝ առկա ինֆեկցիա։ ԷԲՎ-ի թիրախ հակամարմինները կարելի է դասակարգել նաև ըստ վիրուսի կապման տողի՝
- Վիրուսի կապսիդային անտիգեն (VCA):
- Վաղ անտիգեն (EA)
- Հակա-EA IgG-ն հայտնվում է հիվանդության սուր շրջանում և անհետանում 3-6 ամիս հետո։ Ասոցացվում է սուր ինֆեկցիոն շրջանի հետ։ Այնուամենայնիվ, հիվանդների 20%-ը կարող են ունենալ հակամարմիններ մեկ տարի շարունակ, առանց ինֆեկցիայի այլ նշանների[44]։
- Էպշտեին-Բարրի կորիզային անտիգեն (EBNA)
- Էպշտեին-Բարրի կորիզային անտիգենը դանդաղորեն հայտնվում է ախտանշաների ի հայտ գալուց 2-4 ամիս հետո և պահպանվում ողջ կյանքում[44]։
Այս թեստերի բացասական պատասխանն ավելի ճշգրիտ է մոնոնուկլեոզի բացառման հարցում, քան հետերոֆիլ հակամարմինների թեստը։ Դրական լինելու դեպքում ունեն նույն զգայունությունն ինչ հետերոֆիլ հակամարմինների թեստը։ Հետևաբար, այս թեստերը օգտակար են ինֆեկցիոն մոնոնուկլեոզի ախտորոշման համար ` բնորոշ ախտանիշներով և հետերոֆիլ հակամարմինների բացասական թեստի արդյունքներով հիվանդների մոտ։
Այլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էպշտեին-Բարրի կորիզային անտիգենի որոշում։ Հիվանդության առաջիկա շաբաթների ընթացքում չհայտնաբերվելու հետևանքով, ավելի օգտակար է կիրառել ինֆեկցիոն մոնոնուկլեոզի վերջնական էտապում կամ նախորդ վարակի հետևանքով առաջացած ախտանիշներից տարբերելու համար։
- Լյարդի տրանսամինազների մակարդակի բարձրացումն ախտորոշիչ է մարդկանց 50%-ի շրջանում[23]։
- Ինֆեկցիոն մոնոնուկլեոզի ախտորոշման մեկ այլ մեթոդ է արյան քննությամբ 50% լիմֆոցիտների հայտնաբերումը, առնվազն 10% ատիպիկ լիմֆոցիտներով (մեծ, անկանոն կորիզավոր)[43], այն դեպքում, երբ անձն ունի ջերմություն, ֆարինգիտ և մեծացած ավշային հանգույցներ։ Ատիպիկ լիմֆոցիտները հայտնաբերվելիս նման էին մոնոցիտների, այստեղից էլ առաջացել է «մոնոնուկլեոզ» տերմինը։
- Կարող է հայտնաբերվել նաև գրանուլոմայի ֆիբրինային օղակ։
Տարբերակիչ ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինֆեկցիոն մոնոնուկլեոզի կլինիկական պատկեր ունեցող հիվանդնորի 10%-ը չունի սուր Էպշտեին-Բարր վիրուսային վարակ[45]։ Սուր ինֆեկցիոն մոնոնուկլեոզի տարբերակիչ ախտորոշումը պետք է անցկացնել սուր ցիտոմեգալովիրուսային ինֆեկցիայի և տոքսոպլազմոզի հետ։ Այս հիվանդությունների նմանության պատճառով ոչ միշտ է հնարավոր տարբերակել Էպշտեին-Բարր վիրուսային մոնոնուկլեոզը տոքսոպլազմոզից։ Այնուամենայնիվ հղի կանանց շրջանում մոնոնուկլեոզի տարբերակումը տոքսոպլազմոզից շատ կարևոր է, քանի որ վերջինս թողնում է վատ ազդոցություն պտղի վրա[փա՞ստ]:
Սուր ՁԻԱՀ ինֆեկցիան նույնպես կարող է նմանվել մոնոնուկլեոզի, և սրա տարբերակումը հղի կանանց շրջանում կարևոր է նույն պատճառով[23]։
Ինֆեկցիոն մոնոնուկլեոզը երբեմն սխալմամբ ախտորոշվում է, որպես ստրեպտոկոկային ֆարինգիտ (այնպիսի ախտանիշների պատճառով, ինչպիսիք են՝ տենդը, ֆարինգիտը, ադենոիդը ) և հիվանդներին սխալմամբ նշանակում են ամպիցիլինով կամ ամոքսիցիլինով հակաբիոտիկ բուժում[փա՞ստ]:
Ինֆեկցիոն մոնոնուկլեոզը պետք է տարբերակել նաև լեյկեմիայից, տոնզիլիտից, դիֆթերիայից, հարբուխից և մրսածությունից[43]։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինֆեկցիոն մոնոնուկլեոզը, ընդհանուր առմամբ, ինքնասահմանափակվող է, ուստի օգտագործվում է միայն ախտանշանային կամ օժանդակ բուժում[46]։ Վարակման սուր փուլից հետո հանգստի պահանջը և առօրյա գործողություններին վերադառնալն անհատական է՝ կախված մարդու էներգիայի մակարդակից[23]։ Այնուամենայնիվ, փայծաղի պատռման ռիսկը նվազեցնելու համար փորձագետները խորհուրդ են տալիս խուսափել սպորտից և այլ ծանր ֆիզիկական գործունեությունից, առավել ևս ներորովայնային ճնշումը բարձրացնող կամ Վալսալվայի վարժություններից,ինչպիսին են՝ ձիավարությունը կամ քաշային մարզումը, առնվազն հիվանդության առաջին 3– 4 շաբաթների ընթացքում[23][47]։
Դեղորայքային բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարացետամոլը (ացետամինոֆեն) և ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը, ինչպիսին է իբուպրոֆենը, կարող են օգտագործվել տենդի ժամանակ և ցավը նվազեցնելու նպատակով։ Պրեդնիզոնի (կորտիկոստերոիդ) օգտագործվումը կոկորդացավի կամ մեծացած նշիկների պարագայում, շարունակում է վիճահարույց մնալ արդյունավետության և կողմնակի ազդեցությունների մասին ապացույցների բացակայության պատճառով[48][49]։ Ներերակային կորտիկոստերոիդների, սովորաբար հիդրոկորտիզոնի կամ դեքսամետազոնի առօրյա օգտագործումը խորհուրդ չի տրվում, բայց դրանք կարող են օգտագործվել շնչուղիների խցանման, թրոմբոցիտների շատ ցածր քանակի կամ հեմոլիտիկ անեմիայի վտանգի պարագայում[50][51]։
Քիչ ապացույցներ կան հակավիրուսային միջոցների (ացիկլովիր, վալացիկլովիր) օգտակարության մասին, չնայած դրանք կարող են նվազեցնել վիրուսի տարածումը[52][53]:Հակավիրուսային դեղամիջոցները խորհութդ չի տրվում օգտագործել հասարակ ինֆեկցիոն մոնոնուկլեոզի դեպքում։ Հակավիրուսային դեղերն օգտակար են Էպշտեին-Բարր վիրուսի առաջացրած բարդությունների դեպքում, ինչպիսիք են՝ մենինգիտը, ծայրամասային նևրիտը կամ հեմատոլոգիական բարդությունները[54]։
Չնայած հակաբիոտիկները հակավիրուսային ազդեցություն չունեն, դրանք կարող են նշանակվել կոկորդի մանրէային երկրորդային ինեկցիայի դեպքում։ Այնուամենայնիվ, ամպիցիլինը և ամոքսիցիլինը խորհուրդ չի տրվում կիրառել սուր Էպշտեին-Բարր վիրուսային վարակի ժամանակ, տարածուն ցանավորման առաջացման վտանգի պատճառով։
Դիտարկում
Սպլենոմեգալիան ինֆեկցիոն մոնոնուկլեոզի հաճախ հանդիպող դրսևորումն է, այդ պատճառով կատարվող որովայնի ուլտրաձայնային հետազոտությունը թույլ է տալիս հայտնաբերել փայծաղի մեծացումը[55]։
Կանխատեսում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուրջ բարդություններ հազվադեպ են հանդիպում՝ 5%-ից քիչ դեպքերում[56][57]։
- Կենտրոնակն համակարգի ախտահարումներ՝ մեննգիտ, էնցեֆալիտ, հեմիպլեգիա, Գիեն-Բարեի համախտանիշ, միելիտ[58]։
- Արյունաբանական բարդություններից կարող են դրսևորվել՝ հեմոլիտիկ անեմիա, ցիտոպենիա, արյունահոսություն (թրոմբոցիտոպենիայի հետևանքով)[38]։
- Չափավոր դեղնուկ
- Հեպատիտ
- Վերին շնչուղիների խցանում նշիկների գերաճի հետևանքով։
- Փայծաղի պատռվածք
- Միոկարդիտ և պերիկարդիտ
- Պոստուրալ օրթոստատիկ տախիկարդիայի համախտանիշ
- Քրոնիկ հոգնածության համախտանիշ
- Քաղցկեղ՝ Էպշտեին-Բարր վիրուսով ասոցացված (Բուրկիտի լիմֆոմա, Հոջկինի լիմֆոմա, այլ լիմֆոմաներ, քթըմպանային և ստամոքսային կարցինոմա)[59]։
Նախնական վարակի սուր ախտանիշները վերանալուց հետո նրանք հաճախ չեն վերադառնում։ Բայց վարակվելուց հետո անձը իր կյանքի մնացած ժամանակահատվածում վիրուսակիր է համարվում։ Վիրուսը, որպես կանոն, ապրում է B լիմֆոցիտներում։ Մոնոնուկլեոզով վարակումը կարող է առաջանալ մի քանի անգամ ՝ անկախ այն բանից, թե արդյոք մարդն արդեն վիրուսակիր է։ Պարբերաբար վիրուսը կարող է ակտիվանալ, որի ընթացքում մարդը կրկին վարակիչ է, բայց սովորաբար առանց հիվանդության որևէ ախտանիշի[36]։ Սովորաբար լատենտ B լիմֆոցիտային ինֆեկցիայի պարագայում հիվանդությունը կարող է չդրսևորվել։ Այնուամենայնիվ, համապատասխան շրջակա միջավայրի սթրեսորների ազդեցությամբ վիրուսը կարող է նորից ակտիվանալ և առաջացնել որոշ ֆիզիկական ախտանիշներ, այս փուլում վիրուսը կարող է տարածվել[36][60][61]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև XIX դարի վերջ ինֆեկցիոն մոնոնուկլեոզի և նրա ախտանիշների մասին ոչինչ չի հաղորդվել[62]։ 1885-ին անվանի ռուս մանկաբույժ Նիլ Ֆիլատովը հաղորդել է մի ինֆեկցիոն պրոցեսի մասին, որը նա անվանել է «իդիոպաթիկ դենիտ», որում ցուցադրել է ինֆեկցիոն մոնոնուկլեոզին բնորոշ ախտանիշներ։ 1889-ին գերմանացի բալնեոլոգ և մանկաբույժ Էմիլ Փֆայֆերը Ֆիլտովից անկախ հաղորդել է նմանատիպ կլինիկական դեպքերի մասին (ավելի թեթև), որի համար նա առաջարկել է Drüsenfieber տերմինը՝ «գեղձի տենդ»[63][64][65]։
Մոնոնուկլեոզ տերմինը մի քանի բացատրություն ունի[66]։ Այն կարող է բնորոշել մոնոնցիտոզ ( մոնոցիտների քանակի ավելացում)[66], բայց այժամ տերմինն օգտագործվում է ավելի նեղ իմաստով՝ բնորոշելով ինֆեկցիոն մոնոնուկլեոզի ժամանակ առաջացող մոնոցիտոզը։
«Ինֆեկցիոն մոնոնուկլեոզ» տերմինը 1920-ին առաջարկել են Թոմաս Պեկ Սպրունտը և Ֆրենկ Ալեքսանդր Էվանսները՝ Ջոն Հոփկինսի անվան հիվանդանոցի տեղեկագրում լույս տեսած հիվանդության դասական կլինիկական նկարագրության մեջ, որտեղ ասվում էր՝ «Մոնոնուկլեարային լեյկոցիտոզը՝ ի պատասխան սուր վարակի (ինֆեկցիոն մոնոնուկլեոզ)»[63][67] : Ինֆեկցիոն մոնոնուկլեոզի լաբորատոր փորձարկումները մշակվել են 1931 թ.-ին ՝ Յեյլի հանրային դպրոցի պրոֆեսոր Ջոն Ռոդման Պոլի և Ուոլս Ուիլարդ Բանելի կողմից՝ հիմնվելով այդ հիվանդությամբ տառապող անձանց արյան շիճուկում հետերոֆիլ հակամարմինների հայտնաբերման վրա[68]։ Պոլ-Բանել թեստը հետագայում վերանվանվեց հետերոֆիլ հակամարմինների հայտնաբերման թեստ։
Էպշտեյն-Բարր վիրուսն առաջին անգամ առանձնացվել է Բուրկիտի լիմֆոմայի բջիջներից Միքայել Անթոնի Էպշտյնի և Իվոն Բարրի կողմից 1964թ-ին Բրիստոլի համալսարանում։ Ինֆեկցիոն մոնոնուկլեոզի կապը վիրուսի հետ հայտնաբերվեց 1967թ-ին Ուարների և Գերթրուդ Հենլի կողմից Ֆիլադելֆիայի մանկական հոսպիտալում, երբ վիրուսի հետ աշխատող լաբարանտը հիվանդացավ մոնոնուկլեոզով, ապա նրա արյան նմուշի համեմատությունները վարակվելուց առաջ և հետո ցույց տվեցին վիրուսի հակամարմիններ[69][70]։
Յեյլի հանրային դպրոցի Հանրային Առողջապահության համաճարակաբան Ալֆրեդ Է. Էվանսը փորցերով ցույց տվեց, որ մոնոնուկլեոզը փոխանցվում է համբույրի միջոցով, որի արդյունքում հիվանդությունը ժողովրդի մեջ տարածվեց «համբույրի հիվանդություն» անվամբ[71]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.cdc.gov/epstein-barr/about-ebv.html
- ↑ 2,0 2,1 2,2 Disease Ontology — 2016.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 «About Epstein-Barr Virus (EBV)». CDC. 2014 թ․ հունվարի 7. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «About Infectious Mononucleosis». CDC. 2014 թ․ հունվարի 7. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ Handin, Robert I.; Lux, Samuel E.; Stossel, Thomas P. (2003). Blood: Principles and Practice of Hematology (անգլերեն). Lippincott Williams & Wilkins. էջ 641. ISBN 9780781719933. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Ebell, MH; Call, M; Shinholser, J; Gardner, J (2016 թ․ ապրիլի 12). «Does This Patient Have Infectious Mononucleosis?: The Rational Clinical Examination Systematic Review». JAMA. 315 (14): 1502–9. doi:10.1001/jama.2016.2111. PMID 27115266.
- ↑ «Epstein-Barr Virus and Infectious Mononucleosis Laboratory Testing». CDC. 2014 թ․ հունվարի 7. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ Ebell, MH (2016 թ․ ապրիլի 12). «JAMA PATIENT PAGE. Infectious Mononucleosis». JAMA. 315 (14): 1532. doi:10.1001/jama.2016.2474. PMC 1872143. PMID 27115282.
- ↑ Marx, John; Walls, Ron; Hockberger, Robert (2013). Rosen's Emergency Medicine - Concepts and Clinical Practice (անգլերեն) (8 ed.). Elsevier Health Sciences. էջ 1731. ISBN 978-1455749874. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ Tyring, Stephen; Moore, Angela Yen; Lupi, Omar (2016). Mucocutaneous Manifestations of Viral Diseases: An Illustrated Guide to Diagnosis and Management (անգլերեն) (2 ed.). CRC Press. էջ 123. ISBN 9781420073133. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ Smart, Paul (1998). Everything You Need to Know about Mononucleosis (անգլերեն). The Rosen Publishing Group. էջ 11. ISBN 9780823925506.
- ↑ Stöppler, Melissa Conrad (2011 թ․ սեպտեմբերի 7). Shiel, William C. Jr. (ed.). «Infectious Mononucleosis (Mono)». MedicineNet. medicinenet.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 18-ին.
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 13,6 13,7 Cohen JI (2008). «Epstein-Barr Infections, Including Infectious Mononucleosis». In Kasper DL, Braunwald E, Fauci AS, Hauser SL, Longo DL, Jameson JL, Loscalzo J (eds.). Harrison's principles of internal medicine (17th ed.). New York: McGraw-Hill Medical Publishing Division. էջեր 380–91. ISBN 978-0-07-146633-2.
- ↑ 14,0 14,1 Cohen, Jeffrey I. (2005). «Clinical Aspects of Epstein-Barr Infection». In Robertson, Erle S. (ed.). Epstein-Barr Virus. Horizon Scientific Press. էջեր 35–42. ISBN 978-1-904455-03-5. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 18-ին.
- ↑ Cohen, Jonathan; Powderly, William G.; Opal, Steven M. (2016). Infectious Diseases (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 79. ISBN 9780702063381. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ Bennett, John E.; Dolin, Raphael; Blaser, Martin J. (2014). Principles and Practice of Infectious Diseases (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 1760. ISBN 9781455748013. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ Weiss, LM; O'Malley, D (2013). «Benign lymphadenopathies». Modern Pathology. 26 (Supplement 1): S88–S96. doi:10.1038/modpathol.2012.176. PMID 23281438.
- ↑ 18,0 18,1 Johannsen, EC; Kaye, KM (2009). «Epstein-Barr virus (infectious mononucleosis, Epstein-Barr virus-associated malignant disease, and other diseases)». In Mandell, GL; Bennett, JE; Dolin, R (eds.). Mandell, Douglas, and Bennett's principles and practice of infectious disease (7th ed.). Philadelphia: Churchill Livingstone. ISBN 978-0443068393.
- ↑ Robertson, Erle S. (2005). Epstein-Barr Virus (անգլերեն). Horizon Scientific Press. էջ 36. ISBN 9781904455035. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ 20,0 20,1 Luzuriaga, K; Sullivan, JL (2010 թ․ մայիսի 27). «Infectious mononucleosis». The New England Journal of Medicine. 362 (21): 1993–2000. doi:10.1056/NEJMcp1001116. PMID 20505178.
- ↑ 21,0 21,1 Ebell MH (November 2004). «Epstein-Barr virus infectious mononucleosis». American Family Physician. 70 (7): 1279–87. PMID 15508538.
- ↑ Shorvon, Simon D.; Andermann, Frederick; Guerrini, Renzo (2011). The Causes of Epilepsy: Common and Uncommon Causes in Adults and Children (անգլերեն). Cambridge University Press. էջ 470. ISBN 9781139495783. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 4-ին.
- ↑ 23,00 23,01 23,02 23,03 23,04 23,05 23,06 23,07 23,08 23,09 23,10 23,11 Ebell MH (November 2004). «Epstein-Barr virus infectious mononucleosis». American Family Physician. 70 (7): 1279–87. PMID 15508538.
- ↑ 24,0 24,1 24,2 24,3 24,4 24,5 Cohen JI (2008). «Epstein-Barr Infections, Including Infectious Mononucleosis». In Kasper DL, Braunwald E, Fauci AS, Hauser SL, Longo DL, Jameson JL, Loscalzo J (eds.). Harrison's principles of internal medicine (17th ed.). New York: McGraw-Hill Medical Publishing Division. էջեր 380–91. ISBN 978-0-07-146633-2.
- ↑ Evans, Alfred S. (1948 թ․ հունվարի 1). «Liver involvement in infectious mononucleosis». Journal of Clinical Investigation. 27 (1): 106–110. doi:10.1172/JCI101913. PMC 439479. PMID 16695521.
- ↑ Rezk SA, Zhao X, Weiss LM (September 2018). «Epstein-Barr virus (EBV)-associated lymphoid proliferations, a 2018 update». Human Pathology. 79: 18–41. doi:10.1016/j.humpath.2018.05.020. PMID 29885408.
- ↑ 27,0 27,1 Odumade OA, Hogquist KA, Balfour HH (January 2011). «Progress and problems in understanding and managing primary Epstein-Barr virus infections». Clin. Microbiol. Rev. 24 (1): 193–209. doi:10.1128/CMR.00044-10. PMC 3021204. PMID 21233512.
- ↑ Richardson, M; Elliman, D; Maguire, H; Simpson, J; Nicoll, A (April 2001). «Evidence base of incubation periods, periods of infectiousness and exclusion policies for the control of communicable diseases in schools and preschools». The Pediatric Infectious Disease Journal. 20 (4): 380–91. doi:10.1097/00006454-200104000-00004. PMID 11332662.
- ↑ Mononucleosis and Epstein-Barr: What's the connection? Արխիվացված 2013-06-06 Wayback Machine. MayoClinic.com (2011-11-22). Retrieved on 2013-08-03.
- ↑ Schonbeck, John and Frey, Rebecca. The Gale Encyclopedia of Medicine. Vol. 2. 4th ed. Detroit: Gale, 2011. Online.
- ↑ Larsen, Laura. Sexually Transmitted Diseases Sourcebook. Health Reference Series Detroit: Omnigraphics, Inc., 2009. Online.
- ↑ Carson-DeWitt and Teresa G. The Gale Encyclopedia of Medicine. Vol. 2. 3rd ed. Detroit: Gale, 2006.
- ↑ Cozad J (March 1996). «Infectious mononucleosis». The Nurse Practitioner. 21 (3): 14–6, 23, 27–8. doi:10.1097/00006205-199603000-00002. PMID 8710247.
- ↑ Elana Pearl Ben-Joseph. «How Long Is Mono Contagious?». Kidshealth.org. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին. Date reviewed: January 2013
- ↑ 705(անգլ.) EMedicine կայքում
- ↑ 36,0 36,1 36,2 «About Epstein-Barr Virus (EBV)». CDC. 2014 թ․ հունվարի 7. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «The Lymphatic System». Lymphangiomatosis & Gorham's disease Alliance. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ 38,0 38,1 Ghosh, Amit K.; Habermann, Thomas (2007). Mayo Clinic Internal Medicine Concise Textbook. Informa Healthcare. ISBN 978-1-4200-6749-1.
- ↑ Rosenfield RE; Schmidt PJ; Calvo RC; McGinniss MH (1965). «Anti-i, a frequent cold agglutinin in infectious mononucleosis». Vox Sanguinis. 10 (5): 631–634. doi:10.1111/j.1423-0410.1965.tb01418.x. PMID 5864820.
- ↑ Hoagland RJ (June 1975). «Infectious mononucleosis». Primary Care. 2 (2): 295–307. PMID 1046252.
- ↑ «Mononucleosis». Mayo Clinic. 2017 թ․ օգոստոսի 3. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Elgh, F; Linderholm, M (1996). «Evaluation of six commercially available kits using purified heterophile antigen for the rapid diagnosis of infectious mononucleosis compared with Epstein-Barr virus-specific serology». Clinical and Diagnostic Virology. 7 (1): 17–21. doi:10.1016/S0928-0197(96)00245-0. PMID 9077426.
- ↑ 43,0 43,1 43,2 Longmore, Murray; Ian Wilkinson; Tom Turmezei; Chee Kay Cheung (2007). Oxford Handbook of Clinical Medicine, 7th edition. Oxford University Press. էջ 389. ISBN 978-0-19-856837-7.
- ↑ 44,0 44,1 44,2 44,3 «Epstein-Barr Virus and Infectious Mononucleosis Laboratory Testing». CDC. 2014 թ․ հունվարի 7. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ Bravender, T (August 2010). «Epstein-Barr virus, cytomegalovirus, and infectious mononucleosis». Adolescent Medicine: State of the Art Reviews. 21 (2): 251–64, ix. PMID 21047028.
- ↑ Mark H. Beers ... (2006). Beers MH, Porter RS, Jones TV, Kaplan JL, Berkwits M (eds.). The Merck manual of diagnosis and therapy (18th ed.). Whitehouse Station (NJ): Merck Research Laboratories. ISBN 978-0-911910-18-6.
- ↑ Putukian, M; O'Connor, FG; Stricker, P; McGrew, C; Hosey, RG; Gordon, SM; Kinderknecht, J; Kriss, V; Landry, G (July 2008). «Mononucleosis and athletic participation: an evidence-based subject review» (PDF). Clinical Journal of Sport Medicine. 18 (4): 309–15. doi:10.1097/JSM.0b013e31817e34f8. PMID 18614881. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 18-ին.
- ↑ National Center for Emergency Medicine Informatics - Mononucleosis «Mononucleosis (Glandular Fever)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ Rezk, Emtithal; Nofal, Yazan H.; Hamzeh, Ammar; Aboujaib, Muhammed F.; AlKheder, Mohammad A.; Al Hammad, Muhammad F. (2015 թ․ նոյեմբերի 8). «Steroids for symptom control in infectious mononucleosis». The Cochrane Database of Systematic Reviews (11): CD004402. doi:10.1002/14651858.CD004402.pub3. ISSN 1469-493X. PMID 26558642.
- ↑ «Infectious Mononucleosis». WebMD. 2006 թ․ հունվարի 24. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2006 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Antibiotic Expert Group. Therapeutic guidelines: Antibiotic. 13th ed. North Melbourne: Therapeutic Guidelines; 2006.
- ↑ Torre D, Tambini R; Tambini (1999). «Acyclovir for treatment of infectious mononucleosis: a meta-analysis». Scand. J. Infect. Dis. 31 (6): 543–47. doi:10.1080/00365549950164409. PMID 10680982.
- ↑ De Paor, M; O'Brien, K; Fahey, T; Smith, SM (2016 թ․ դեկտեմբերի 8). «Antiviral agents for infectious mononucleosis (glandular fever)». The Cochrane Database of Systematic Reviews. 12: CD011487. doi:10.1002/14651858.CD011487.pub2. PMID 27933614.
- ↑ Rafailidis PI, Mavros MN, Kapaskelis A, Falagas ME (2010). «Antiviral treatment for severe EBV infections in apparently immunocompetent patients». J. Clin. Virol. 49 (3): 151–57. doi:10.1016/j.jcv.2010.07.008. PMID 20739216.
- ↑ American Medical Society for Sports Medicine (24 April 2014), «Five Things Physicians and Patients Should Question», Choosing Wisely: an initiative of the ABIM Foundation, American Medical Society for Sports Medicine, Արխիվացված է օրիգինալից 29 July 2014-ին, Վերցված է 29 July 2014-ին, which cites
- Putukian, M; O'Connor, FG; Stricker, P; McGrew, C; Hosey, RG; Gordon, SM; Kinderknecht, J; Kriss, V; Landry, G (Jul 2008). «Mononucleosis and athletic participation: an evidence-based subject review». Clinical Journal of Sport Medicine. 18 (4): 309–15. doi:10.1097/JSM.0b013e31817e34f8. PMID 18614881.
- Spielmann, AL; DeLong, DM; Kliewer, MA (Jan 2005). «Sonographic evaluation of spleen size in tall healthy athletes». AJR. American Journal of Roentgenology. 184 (1): 45–9. doi:10.2214/ajr.184.1.01840045. PMID 15615949.
- ↑ Jensen, Hal B (June 2000). «Acute complications of Epstein-Barr virus infectious mononucleosis». Current Opinion in Pediatrics. 12 (3): 263–268. doi:10.1097/00008480-200006000-00016. ISSN 1040-8703. PMID 10836164.
- ↑ Aghenta A; Osowo, A; Thomas, J (May 2008). «Symptomatic atrial fibrillation with infectious mononucleosis». Canadian Family Physician. 54 (5): 695–696. PMC 2377232. PMID 18474702.
- ↑ Handel AE, Williamson AJ, Disanto G, Handunnetthi L, Giovannoni G, Ramagopalan SV (September 2010). «An updated meta-analysis of risk of multiple sclerosis following infectious mononucleosis». PLoS ONE. 5 (9): e12496. Bibcode:2010PLoSO...512496H. doi:10.1371/journal.pone.0012496. PMC 2931696. PMID 20824132.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ Pattle, SB; Farrell, PJ (November 2006). «The role of Epstein-Barr virus in cancer». Expert Opinion on Biological Therapy. 6 (11): 1193–205. doi:10.1517/14712598.6.11.1193. PMID 17049016.
- ↑ Sitki-Green D, Covington M, Raab-Traub N (February 2003). «Compartmentalization and Transmission of Multiple Epstein-Barr Virus Strains in Asymptomatic Carriers». Journal of Virology. 77 (3): 1840–1847. doi:10.1128/JVI.77.3.1840-1847.2003. PMC 140987. PMID 12525618.
- ↑ Hadinoto V, Shapiro M, Greenough TC, Sullivan JL, Luzuriaga K, Thorley-Lawson DA (2008 թ․ փետրվարի 1). «On the dynamics of acute EBV infection and the pathogenesis of infectious mononucleosis». Blood. 111 (3): 1420–1427. doi:10.1182/blood-2007-06-093278. PMC 2214734. PMID 17991806.
- ↑ Altschuler, EL (1999 թ․ սեպտեմբերի 1). «Antiquity of Epstein-Barr virus, Sjögren's syndrome, and Hodgkin's disease--historical concordance and discordance». Journal of the National Cancer Institute. 91 (17): 1512–3. doi:10.1093/jnci/91.17.1512A. PMID 10469761. Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին.
- ↑ 63,0 63,1 Evans, AS (March 1974). «The history of infectious mononucleosis». The American Journal of the Medical Sciences. 267 (3): 189–95. doi:10.1097/00000441-197403000-00006. PMID 4363554. Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին.
- ↑ Н. Филатов: Лекции об острых инфекционных болезнях у детей [N. Filatov: Lektsii ob ostrikh infeksionnîkh boleznyakh u dietei]. 2 volumes. Moscow, A. Lang, 1887.
- ↑ E. Pfeiffer: Drüsenfieber. Jahrbuch für Kinderheilkunde und physische Erziehung, Wien, 1889, 29: 257–264.
- ↑ 66,0 66,1 Elsevier, Dorland's Illustrated Medical Dictionary, Elsevier, Արխիվացված է օրիգինալից 2014-01-11-ին, Վերցված է 2020-01-27-ին. Headword "mononucleosis".
{{citation}}
: CS1 սպաս․ postscript (link) - ↑ Sprunt TPV, Evans FA. Mononuclear leukocytosis in reaction to acute infection (infectious mononucleosis). Bulletin of the Johns Hopkins Hospital. Baltimore, 1920;31:410-417.
- ↑ «Historical Timeline | Yale School of Public Health». publichealth.yale.edu. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.
- ↑ Miller, George (2006 թ․ դեկտեմբերի 21). «Book Review: Epstein–Barr Virus». New England Journal of Medicine. 355 (25): 2708–2709. doi:10.1056/NEJMbkrev39523.
- ↑ Henle G, Henle W, Diehl V (January 1968). «Relation of Burkitt's tumor-associated herpes-ytpe virus to infectious mononucleosis». Proc. Natl. Acad. Sci. U.S.A. 59 (1): 94–101. Bibcode:1968PNAS...59...94H. doi:10.1073/pnas.59.1.94. PMC 286007. PMID 5242134.
- ↑ Fountain, Henry (1996 թ․ հունվարի 25). «Alfred S. Evans, 78, Expert On Origins of Mononucleosis». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ինֆեկցիոն մոնոնուկլեոզ կատեգորիայում։ |
- Ինֆեկցիոն մոնոնուկլեոզ հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)