Մոհավի (անապատ)
Մոհավի | |
---|---|
Տեսակ | անապատ և WWF ecoregion? |
Երկիր | ԱՄՆ[1] |
Վարչատարածք | Կալիֆոռնիա, Յուտա, Արիզոնա և Նևադա |
Ամենաբարձր կետ | Charleston Peak? |
Ամենացածր կետ | Badwater Basin? |
Մակերես | 124 000 կմ² |
Ջրլիցի ափին | Mojave River? և Կոլորադո գետ |
Մոհավի (իսպ.՝ Mojave հնդկական մոհավի ցեղի անունից), անապատ Ամերիկայի Միացյալ Նահանգների հարավ-արևմուտքում։ Զբաղեցնում է հարավային Կալիֆոռնիայի, հարավ-արևմտյան Յուտայի, հարավային Նևադայի և Արիզոնայի հյուսիս-արևմուտքի մի զգալի մասը։
Անապատի տարածքը կազմում է ավելի քան 35000 կմ²։ Հյուսիս-արևելքում անապատը սահմանափակված է Թեհաչափի լեռներով, հարավում՝ Սան Գաբրիելի և Սան Բերնարդինոյի լեռնաշղթաներով։ Լեռների սահմանները նշվում են բավականին հստակ, քանի որ դրանք բաժանված են երկրաբանական երկու խոշոր խզվածքներով՝ Սան Անդրեաս և Գարլոկ։ Մեծ ավազանի անջրթող տարածքը ընկած է անապատի հյուսիսում, հարավում՝ ավելի շոգ Սոնորա անապատը։ Հյուսիսային և արևելյան սահմաններն այդքան էլ հստակ չեն, դրանք կարելի է նույնացնել յուկա (արմավաշուշան) (լատին․՝ Yucca brevifolia) կարճատերև ծառանման բույսի առկայությամբ։ Անապատում կարելի է գտնել 1750-2000 տարբեր բուսական տեսակներ։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամեն տարի անապատում միջին հաշվով թափվում են 150 մմ-ից պակաս տեղումներ, բայց լեռներում` 1000-ից 2000 մմ։ Անապատի տարածքում են գտնվում Մոհավե արգելոցը և «Ջոշուա Տրի» ազգային պարկը, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայի ամենացածր և ամենաշոգ վայրը` ազգային պարկ Մահվան հովիտը, որտեղ հուլիս-օգոստոս ամիսներին ջերմաստիճանը սովորաբար բարձրանում է մինչև + 50 °C: Մոհավի անապատի, Մեծ ավազանի և Յուտա նահանգի Կոլորադոյի սարավանդի սահմանին է գտնվում Զայոն ազգային պարկը։ Չնայած չոր կլիմային, անապատը (մասնավորապես ՝ Անտիլոպի հովիտը հարավ-արևմուտքում) տարիներ շարունակ եղել է առվույտի մշակման կենտրոն, որը ոռոգվել է ստորգետնյա ջրերով և Կալիֆոռնիայի ակվեդուկի միջոցով։
Ամռանը Մոհավի անապատի հովտային շրջաններում ջերմաստիճանը կարող է 49 °C-ից բարձր լինել, իսկ ցածրադիր վայրերում՝ 54 °C- ից բարձր։ Ձմռանը ձյուն է գալիս անապատային լեռներում, ներառյալ Քլարքի լեռներում կամ Տելեսկոպ լեռան գագաթում (ծովի մակարդակից 3392 մ բարձրության վրա)։ Ձյան տեղումները երբեմն հանգեցնում են մայրուղիների փակմանը։ Ձմռան միջին ջերմաստիճանը մոտ 0 °C է։
Քամին կլիմայի վրա ազդող գործոններից մեկն է։ Եթե անապատի արևելքում գտնվող Լաս Վեգաս քաղաքում քամին համեմատաբար հազվադեպ է, ապա արևմուտքում քամին ամեն օր փչում է և դրա արագությունը հաճախ անցնում է 80 կմ/ժ։ Թեհաչափի լեռնանցքի տարածքում տեղադրվել են էլեկտրաէներգիա արտադրող հողմային տուրբիններ։
Ֆուրնաս Քրիկ, Մահվան հովիտ (բարձրություն −190 ft (−58 m))ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °F (°C) | 88 (31) |
97 (36) |
102 (39) |
113 (45) |
122 (50) |
128 (53) |
134 (57) |
127 (53) |
123 (51) |
113 (45) |
98 (37) |
88 (31) |
134 (57) |
Միջին բարձր °F (°C) | 66.9 (19.4) |
73.3 (22.9) |
82.1 (27.8) |
90.5 (32.5) |
100.5 (38.1) |
109.9 (43.3) |
116.5 (46.9) |
114.7 (45.9) |
106.5 (41.4) |
92.8 (33.8) |
77.1 (25.1) |
65.2 (18.4) |
91.4 (33) |
Միջին ցածր °F (°C) | 40.0 (4.4) |
46.3 (7.9) |
54.8 (12.7) |
62.1 (16.7) |
72.7 (22.6) |
81.2 (27.3) |
88.0 (31.1) |
85.7 (29.8) |
75.6 (24.2) |
61.5 (16.4) |
48.1 (8.9) |
38.3 (3.5) |
62.9 (17.2) |
Ռեկորդային ցածր °F (°C) | 15 (−9) |
26 (−3) |
26 (−3) |
39 (4) |
46 (8) |
54 (12) |
67 (19) |
65 (18) |
55 (13) |
37 (3) |
30 (−1) |
22 (−6) |
15 (−9) |
Տեղումներ դյույմ (մմ) | 0.39 (9.9) |
0.51 (13) |
0.30 (7.6) |
0.12 (3) |
0.03 (0.8) |
0.05 (1.3) |
0.07 (1.8) |
0.13 (3.3) |
0.21 (5.3) |
0.07 (1.8) |
0.18 (4.6) |
0.30 (7.6) |
2.36 (59.9) |
Միջին ամսական արևային ժամ | 217 | 226 | 279 | 330 | 372 | 390 | 403 | 372 | 330 | 310 | 210 | 186 | 3625 |
Աղբյուր #1: NOAA 1981–2010 US Climate Normals[2] | |||||||||||||
Աղբյուր #2: weather2travel.com[3] |
Սրչլայթ, Նևադա (բարձրություն 3,550 ft (1,080 m))ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °F (°C) | 77 (25) |
81 (27) |
90 (32) |
94 (34) |
102 (39) |
110 (43) |
111 (44) |
110 (43) |
107 (42) |
98 (37) |
86 (30) |
75 (24) |
111 (44) |
Միջին բարձր °F (°C) | 53.7 (12.1) |
58.4 (14.7) |
65.0 (18.3) |
73.1 (22.8) |
82.5 (28.1) |
92.7 (33.7) |
97.6 (36.4) |
95.4 (35.2) |
89.0 (31.7) |
77.0 (25) |
63.6 (17.6) |
54.4 (12.4) |
75.2 (24) |
Միջին ցածր °F (°C) | 35.6 (2) |
38.3 (3.5) |
41.8 (5.4) |
48.0 (8.9) |
55.9 (13.3) |
64.8 (18.2) |
71.4 (21.9) |
69.6 (20.9) |
63.9 (17.7) |
53.9 (12.2) |
43.0 (6.1) |
36.4 (2.4) |
51.9 (11.1) |
Ռեկորդային ցածր °F (°C) | 7 (−14) |
11 (−12) |
20 (−7) |
27 (−3) |
30 (−1) |
40 (4) |
52 (11) |
51 (11) |
41 (5) |
23 (−5) |
15 (−9) |
8 (−13) |
7 (−14) |
Տեղումներ դյույմ (մմ) | 0.92 (23.4) |
0.96 (24.4) |
0.77 (19.6) |
0.40 (10.2) |
0.20 (5.1) |
0.11 (2.8) |
0.91 (23.1) |
1.08 (27.4) |
0.61 (15.5) |
0.52 (13.2) |
0.43 (10.9) |
0.79 (20.1) |
7.70 (195.6) |
աղբյուր: The Western Regional Climate Center[4] |
Չառլսթոն լեռ, Նևադա (բարձրություն 7,420 ft (2,260 m))ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °F (°C) | 70 (21) |
69 (21) |
73 (23) |
79 (26) |
86 (30) |
93 (34) |
98 (37) |
93 (34) |
90 (32) |
83 (28) |
79 (26) |
69 (21) |
98 (37) |
Միջին բարձր °F (°C) | 44.0 (6.7) |
43.4 (6.3) |
48.8 (9.3) |
54.8 (12.7) |
64.4 (18) |
74.1 (23.4) |
79.4 (26.3) |
78.2 (25.7) |
71.7 (22.1) |
61.4 (16.3) |
51.6 (10.9) |
44.3 (6.8) |
59.7 (15.4) |
Միջին ցածր °F (°C) | 19.2 (−7.1) |
19.8 (−6.8) |
23.5 (−4.7) |
28.2 (−2.1) |
36.4 (2.4) |
44.1 (6.7) |
52.0 (11.1) |
50.6 (10.3) |
43.5 (6.4) |
34.5 (1.4) |
26.0 (−3.3) |
19.4 (−7) |
33.1 (0.6) |
Ռեկորդային ցածր °F (°C) | −11 (−24) |
−15 (−26) |
1 (−17) |
7 (−14) |
16 (−9) |
17 (−8) |
31 (−1) |
30 (−1) |
17 (−8) |
9 (−13) |
1 (−17) |
−18 (−28) |
−18 (−28) |
Տեղումներ դյույմ (մմ) | 2.83 (71.9) |
3.51 (89.2) |
1.92 (48.8) |
1.23 (31.2) |
0.70 (17.8) |
0.29 (7.4) |
2.13 (54.1) |
1.89 (48) |
1.69 (42.9) |
1.96 (49.8) |
1.31 (33.3) |
3.61 (91.7) |
23.09 (586.5) |
Ձյան տեղումներ դյույմ (սմ) | 18.2 (46.2) |
29.3 (74.4) |
13.2 (33.5) |
8.3 (21.1) |
1.0 (2.5) |
0.2 (0.5) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
1.6 (4.1) |
5.2 (13.2) |
20.0 (50.8) |
97.1 (246.6) |
աղբյուր: The Western Regional Climate Center[5] |
Քաղաքներ և մարզեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Անապատում կան մի շարք ամայի «քաղաք-ուրվականներ»։ Այս բնակավայրերից մի քանի խոշորագույններից կարելի է նշել Կալիֆոռնիայում գտնվող այսպես կոչված Կալիկոն, որի բնակիչները նախկինում աշխատում էին արծաթի հանքերում, ինչպես նաև Կելսո (անգլ.՝ Kelso) քաղաքը և երկաթուղային դեպոն։ Որոշ այլ քաղաքներ դատարկվել են, երբ այդտեղի ճանապարհների փոխարեն կառուցվել են ավելի ժամանակակից մայրուղիներ։
Մոհավիի ամենահայտնի և եզակի տեսարժան վայրերից է աշխարհի ամենաբարձր ջերմաչափը (ավելի քան 40 մ), որը գտնվում է Կալիֆոռնիայի Բեյքեր քաղաքի շրջանում` I-15 ավտոմայրուղում մոտ։ Մեկ այլ հայտնի հանգստի գոտի է Կելսոյի դյուները։
Մոհավի գետը, որը հոսում է անապատի տարածքով, հանդիսանում է տարածաշրջանի ջրի կարևոր աղբյուր։
Անապատի տարածքում տեղակայված են խոշոր քաղաքներ՝ Լաս Վեգասը և Պալմդեյլը, ինչպես նաև մի շարք ավելի փոքր բնակավայրեր։
Որևէ մարզի տարածքի մեջ չմտնող Մոհավի քաղաքից ոչ հեռու գտնվում է Մոհավիի միջազգային օդատիեզերական կայանը (ИАТА կոդը՝ MHV, ԻԿԱՕ կոդը՝ KMHV), որը ԱՄՆ կառավարության կողմից արտոնագրված է բազմակի օգտագործման տիեզերանավերի հորիզոնական արձակման համար։
Անապատի չոր օդը կանխում է կորոզիան, ինչը նպաստում է ռազմական և քաղաքացիական ինքնաթիռների պահեստավորմանը․ անապատում է գտնվում աշխարհի ամենամեծ ինքնաթիռների «գերեզմանոցներից» մեկը[6]։
Անապատում կան մի քանի զբոսայգիներ, ինչպիսիք են Ռեդ-Ռոկ-Կանյոնը։ Անապատի տեսարժան վայրերից մեկը հեռախոսային կրպակն է, որի մասին ամերիկյան լրատվամիջոցները բազմիցս հիշատակվում էին նրա հայտնիության գագաթնակետին՝ 1999 թվականին։
Բուսական և կենդանական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուսականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միագույն բրգաձև սոճի (Abies concolor)
- Adenophyllum cooperi
- Արգոնեմա վահանաձև (Argemone corymbosa)
- Գազ (բույս) (Astragalus newberryi)
- Դաշտային կամիսիոնա (Camissonia campestris)
- Փքված կոալանտուս (Caulanthus inflatus)
- Dalea searlsiae
- Ոջլադեղ (Delphinium parishii)
- Eremalche rotundifolia
- Նրբատերև (Erigeron concinnus)
- Эриофиллум шерстистый (Eriophyllum lanosum)
- Ֆերոկակտուս (Ferocactus)
- Ипомопсис аризонский (Ipomopsis arizonica)
- Можжевельник жёсткосемянный (Juniperus osteosperma)
- Ларрея трёхзубчатая (Larrea tridentate)
- Линантус свисающий (Linanthus demissus)
- Եղջերառվույտ (Lotus rigidus)
- Լուպին (Lupinus arizonicus)
- Լուպին մանրատերև (Lupinus microcarpus)
- Губастик (Mimulus rupicola)
- Monoptilon bellioides
- Տատասկաթզենի (Opuntia basilaris)
- Цилиндропунция Бигелоу (Cylindropuntia bigelovii)
- Տատասկաթզենի (Cylindropuntia fulgida)
- Фацелия калужницелистная (Phacelia calthifolia)
- Фацелия мелкогородчатая (Phacelia crenulata)
- Сосна однолистная (Pinus monophylla)
- Եղեսպակ (Salvia mohavensis)
- Сенна Кауса (Senna covesii)
- Ժոժոբա (Simmondsia chinensis)
- Вашингтония нитеносная (Washingtonia filifera)
- Արմավաշուշան (Yucca baccata)
- Юкка коротколистная (Yucca brevifolia)
- Արմավաշուշան (Yucca schidigera)
Մամուռներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Syntrichia caninervis;
- Tortula inermis;
- Бриум серебристый (Bryum argenteum)[7]
Կենդանիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Զեբրապոչավոր իգուանա (Callisaurus draconoides)
- Կոյոտ (Canis latrans)
- Շառաչող օձեր (Crotalus и Sistrurus)
- Անապատային իգուանա (Dipsosaurus dorsalis)
- Гила двуцветная (Gila bicolor)
- Пустынная черепаха-гофер (Gopherus agassizii)
- Аризонский ядозуб (Heloderma suspectum)
- Նապաստակներ (Lepus)
- Ձյունե այծ (Oreamnos americanus)
- Толсторог (Ovis canadensis)
- Հարթ եղջյուրներով դոդոշ մողես (Phrynosoma platyrhinos)
- Պումա (Puma concolor)
- Чаквелла (Sauromalus)
- Կարիճներ
- Տարանտուլա
- Ավազային իգուանա
- Կատվանման աղվես (Vulpes macrotis)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Мохаве // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- Мохаве
- «Mojave desert». www.worldwildlife.org. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) — WWF Terrestrial Ecoregions - «Mojave National Preserve». www.nps.gov. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) — National Park Service - Rose Houk Mojave Desert. — 2001. — 48 с.
- «Google, Chevron и Goldman Sachs строят крупную солнечную электростанцию». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 27-ին. 26.05.2008
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ NOAA. «1981–2010 US Climate Normals». NOAA. Վերցված է 2011 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ Weather2travel.com. «Weather2travel Death Valley Climate». Վերցված է 2011 թ․ հունիսի 16-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Seasonal Temperature and Precipitation Information». Western Regional Climate Center. Վերցված է 2013 թ․ մարտի 24-ին.
- ↑ «Seasonal Temperature and Precipitation Information». Western Regional Climate Center. Վերցված է 2013 թ․ մարտի 29-ին.
- ↑ Stephen Dowling (2014 թ․ սեպտեմբերի 18). «The secrets of the desert aircraft 'boneyards'» (անգլերեն). BBC. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ Мох спрятался от климата пустыни Мохаве под полупрозрачными кусками кварца
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոհավի (անապատ)» հոդվածին։ |
|