1958-1959 թվականներին աշխատել է Լենինականում։ Ուսմանը զուգընթաց աշխատել է «Գիտություն և տեխնիկա» ամսագրի հիմնադիր խմբագրությունում, որպես մարդաբանության և բժշկության բաժնի վարիչ։ Զուգահեռ աշխատել է նաև «Գրական թերթի» խմբագրությունում, որպես սրբագրիչ։ 1965 թվականից վարել է «Գրական թերթի» պոեզիայի և արձակի բաժինը։ 1970 թվականից աշխատել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի մամուլի բաժնում։ 1975-1990 թվականներին եղել է Հայաստանի պետական մրցանակների կոմիտեի պատասխանատու քարտուղարը։ 1989 թվականին եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, Աղետի գոտու և բռնագաղթվածների հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ։ 1989 թվականից - «Վերածնունդ» հասարակական կազմակերպության համանախագահ։ 1991 թվականից Հայաստանի «Համազգային մշակութային միության» վարչության նախագահ, 1994-1996 թվականներին՝ Հայաստանի Գրողների Միության վարչության նախագահ, 1999-2003 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի Խորհրդական։ 2000 թվականից Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի ակադեմիկոս է։
Մահացել է 2022 թ.֊ի հունվարի 11֊ին Հայաստանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 305)։