Վիկտորիա (նահանգ)
- Այս հոդվածը Ավստրալիայի նահանգ մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Վիկտորիա (այլ կիրառումներ)։
Վիկտորիա անգլ.՝ Victoria | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Ավստրալիա | ||||
Մասն է | Ավստրալիա | ||||
Կարգավիճակ | Նահանգ | ||||
Մտնում է | Ավստրալիա | ||||
Վարչկենտրոն | Մելբուրն | ||||
Խոշորագույն քաղաք | Մելբուրն | ||||
Ամենաբարձր կետ | Mount Bogong? | ||||
ԲԾՄ | 236 մետր | ||||
Օրենսդրական մարմին | Parliament of Victoria? | ||||
Դատական մարմին | Supreme Court of Victoria? | ||||
Նահանգապետ | Ալեքս Չեռնով | ||||
Վարչապետ | Թեդ Բեյլիու | ||||
Հիմնական լեզու | անգլերեն | ||||
Պաշտոնական լեզուներ | Ավստրալիական անգլերեն | ||||
Բնակչություն (մարտ 2012) | 5 603 100[1] (2 տեղ) | ||||
Խտություն | 24,51 ( 2 տեղ) | ||||
Կրոնական կազմ | կաթոլիկներ, անգլիկացիներ | ||||
Տարածք | 227 416 (6 տեղ) | ||||
Բարձրություն ծովի մ-ից՝ - Բարձրագույն կետ - Ցածրագույն կետ | 1986 մ 0 մ | ||||
Հիմնադրված է | հուլիսի 1, 1851 թ. | ||||
Սահմանակցում է | Հարավային Ավստրալիա, Նոր Հարավային Ուելս և Թասմանիա | ||||
Ժամային գոտի | UTC+10 (+11) | ||||
Հապավում | VIC | ||||
Փոխարինեց | Colony of Victoria? | ||||
ISO 3166-2 կոդ | AU-VI | ||||
Հեռախոսային կոդ | 03[2] և 02[2] | ||||
Փոստային ինդեքսներ | VIC | ||||
Անվանված է | Վիկտորյա թագուհի | ||||
vic.gov.au | |||||
Վիկտորիա (անգլ.՝ Victoria), նահանգ Ավստրալիայի հարավ-արևելքում, երկրի ամենափոքր նահանգն է մայրցամաքային մասում։ Բնակչությունը 5 603 100 մարդ (2012 թվականի մարտի վերջի տվյալներով, 1978 թվականի տվյալներով 3615 հազար)։ Մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքը Մելբուռնն է, որը նաև վարչական կենտրոնն է։ Այլ խոշոր քաղաքներն են Ջելոնգը, Բալլարատը, Բենդիգոն, Շեփարթոնը, Միլդուրան և Վորենեմբուլը։ Տարածությունը 227, 6 հազար կմ² է։ Հարավում ձգվող Ավստրալիական Ալպերը եզրավորում են մերձափնյա բերրի հարթավայրերը։ Կլիման մերձարևադարձային է, լեռների հարավային և հարավարևելյան լանջերին (տեղումները՝ 2000 մմ) մշտադալար խիտ անտառներ են, հյուսիսում առավելապես չորային է՝ պուրակային բուսականությամբ, որը փոխարինվում է չոր տափաստաններով։ Հյուսիսում և հյուսիս-արևմուտքում Մուրեյի ալյուվիալ հարթավայրն է։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տնտեսական նշանակությամբ Վիկտորիան երկրորդն է Նոր Հարավային Ուելսից հետո և տալիս է մշակող արդյունաբերության արտադրանքի մոտ 1/3-ը։ Էլեկտրաէներգիան ստանում Է Մելբուռնի, Յալլորնի, Ջիլոնգի և այլ էլեկտրակայաններից։ Զարգացած են մետաղամշակությունը, մեքենաշինությունը, քիմիական, նավթավերամշակման, ռազմական ավիացիոն, սննդի արդյունաբերությունը, կոշիկի, կարի, բրդի արդյունաբերության ճյուղերը։ Արդյունաբերական հիմնական կենտրոնը Մելբուռն է։ Վիկտորիայում է կենտրոնացած երկրի ցանքատարածությունների մոտ 1/5-ը։ Մշակվող հողերը հիմնականում պատկանում են խոշոր հողատերերին։ Մշակում են ցորեն, վարսակ, գարի, կարտոֆիլ։ Տարածված է խաղողագործությունն ու պտղաբուծությունը։ Անասնապահությունն ունի մսաբրդատու ուղղություն։ Ցուլի արտադրությամբ երկրում գրավում է առաջին, բրդի արտադրությամբ՝ երկրորդ տեղը։ Կարևոր նավահանգիստներն են Մելբուռնը, Ջիլոնգը։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նահանգը անվանվել է Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորիայի պատվին, ում գահակալման ժամանակ էլ ստեղծվել է նահանգը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «3101.0 – Australian Demographic Statistics, Mar 2012». Australian Bureau of Statistics. 2012 թ․ սեպտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 5-ին..
- ↑ 2,0 2,1 Telecommunications Numbering Plan 2015
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտորիա (նահանգ)» հոդվածին։ |
|