«Soon May the Wellerman Come», Նոր Զելանդիայի կետորսների ժողովրդական երգը, որը հայտնի է նաև «Wellerman» (1860-1870) անունով[1][2][3]։ Երգում, որն ստեղծվել է Նոր Զելանդիայում, հաճախ են հիշատակվում «վելերմենները»՝ մատակարարման նավերը, որոնք պատկանել են Վելլեր եղբայրներին։ Երգն առաջին անգամ հրատարակվել է Նորզելանդական ժողովրդական երգերի ժողովածուում 1973 թվականին։ Երգի բովանդակությունը ակադեմիական գովասանքի է արժանացել որպես «շահագործվող բանվորների մտքերի իսկական մշակութային արտացոլում, որոնց համար «շաքարավազը, թեյը և ռոմը» շատ անհրաժեշտ հանգստություն էին տալիս առօրյա կյանքի ծանր գործերից և քրտնաջան աշխատանքից հետո»[4]։
2020 և 2021 թվականներին բրիտանական Longest Johns երաժշտական ֆոլկ-խմբի և շոտլանդացի երաժիշտ Նաթան Էվանսի նոր տարբերակները դարձել են անհավանական վիրուսային հիթեր TikTok կայքում, ինչը հանգեցրել է «սոցիալական ցանցերում խելագարության» «ծովային շանտի» երգերի նկատմամբ»[2][5][6]։
Երգի պատմությունն ուղղակիորեն կապված է Նոր Զելանդիայում կետորսության պատմության հետ, որը ձգվում է տասնութերորդ դարի վերջից մինչև 1965 թվականը։ 1831 թվականին բրիտանացի Վելլեր եղբայրները (Էդվարդ, Ջորջ և Ջոզեֆ), որոնք 1829 թվականին գաղթել են Սիդնեյ, հիմնել են կետորսության կայան Օտակուում (Otakou)՝ Նոր Զելանդիայի Հարավային կղզու Ժամանակակից Դանիդինի մոտ՝ բրիտանական առաջին Դանիդին բնակավայրի հիմնադրումից մոտ տասնյոթ տարի առաջ[3]։ Ելույթ ունենալով 1931 թվականին հարյուրամյակի տոնակատարության ժամանակ՝ Նոր Զելանդիայի գեներալ-նահանգապետ լորդ Բլեդիսլոն (Սըր Չարլզ Բատերստ, 1867-1958) հիշել է, թե ինչպես են Վելլեր եղբայրները Նոր Զելանդիա կատարած ճանապարհորդության ժամանակ «Լյուսի Էնն» նավով (Վելլեր եղբայրների նավը) բերել շատ ռոմ և շատ վառոդ»[3]։ 1833 թվականից Վելլեր եղբայրներն Օտակուի իրենց բազայից պարենամթերք էին վաճառում Նոր Զելանդիայի կետորսներին, որը նրանք անվանում էին «Օտագո» (Otago), որը մոտավորապես համապատասխանում է տեղացի մաորիների արտասանությանը[3]։ Նրանց ծառայողներին սկսել են անվանել «Վելերմեններ» (wellermen)[1][3]։ Ի տարբերություն Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսի հյուսիսային տարածքների կետորսության՝ Նոր Զելանդիայի կետորսները որս են արել ափից, ինչը նրանցից պահանջում էր կետերի դիակները մշակել ցամաքում[7]։ Արդյունաբերությունը Նոր Զելանդիա է ներգրավել կյանքի ամենատարբեր խավերի կետորսներին, ներառյալ ոչ միայն բրիտանական կղզիներից, այլև բնիկ ամերիկացիներից, Խաղաղ օվկիանոսի կղզիներից և բնիկ ավստրալացիներից[7]։ Կետորսությունը կախված էր մաորի ժողովրդի հետ լավ հարաբերություններից, իսկ կետորսությունը մաորիներին ինտեգրել է համաշխարհային տնտեսության մեջ և հանգեցրել հարյուրավոր խառն ամուսնությունների կետորսների և տեղացի մաորիների միջև, ներառյալ Էդվարդ Վելլերը, որը երկու անգամ ամուսնացած է եղել մաորի կանանց հետ[7], որոնք եղել են Վելլերների հետ կապված մաորիի ամենահայտնի տեղական ընտանիքներից մեկի՝ Էլիսոնների ընտանիքից։
Ենթադրվում է, որ երգը գրվել է Նոր Զելանդիայում մոտ 1860-1870 թվականներին[3]։ Թեև նրա հեղինակն անհայտ է, այն կարող է գրված լինել յունգայի կամ կետորսի կողմից[8] և կարող էր ծառայել որպես աշխատանքային երգ, որը կետորսները երգել են կետեր որսալիս կամ նրանց մարմինները կտրատելիս[9]։ Առաջինն այն գրի է առել է Նոր Զելանդիայից երաժշտության ուսուցիչ և ժողովրդական երգեր հավաքող Նիլ Կոլքուհաունը (Neil Colquhoun)[10] մոտավորապես 1966 թվականին ոմն Ֆ. Ռ. Վուդսից (F. R. Woods)։ Վուդսը, որն այդ ժամանակ 80 տարեկան էր, ենթադրաբար լսել է այդ երգը, ինչպես նաև «John Smith A.B.» երգն իր հորեղբորից։ («John Smith A.B.») երգը տպագրվել է The Bulletin-ի 1904 թվականի համարում, որտեղ այն վերագրվել է ոմն Դ. Հ. Ռոջերսի (D.H. Rogers)։ Հնարավոր է, որ Ռոջերսը եղել է Վուդսի հորեղբայրը, և որ Ռոջերսը աշխատել է որպես յունգա կամ կետորս 19-րդ դարի սկզբին՝ կյանքի հետագա տարիներին գրելով երկու երգերը և ի վերջո դրանք փոխանցելով իր եղբորորդուն[1]։ 1973 թվականին «Soon May the Wellerman Come»-ը ընդգրկվել է Կոլքուհաունի կազմած նորզելանդական ժողովրդական երգերի «Նորզելանդական ժողովրդական երգեր. երիտասարդ երկրի երգեր» (New Zealand Folksongs: Songs of a Young Country) ժողովածուում[11]։
Երգի տեքստը նկարագրում է «The Billy of Tea» (թարգմանաբար՝ «Թեյի կաթսա») կոչվող կետորսական նավը և կետի որսը։ Երգը նկարագրում է, որ անձնակազմը հույս ունի, որ վելերմանը Վելլեր եղբայրների նավը, որը ապրանք է մատակարարում Նոր Զելանդիայի կետորսներին) կժամանի և շքեղ ապրանքներ կբերի, երգչախումբը հայտարարում է. «Շուտով վելերմանը կժամանի, մեզ կբերի շաքար, թեյ և ռոմ»։ New Zealand Folk կայքում տեղադրված երգի տեքստի համաձայն՝ «այդ կետորսական կայարաններում աշխատողներին (ափից որս կատարող կետորսներ) աշխատավարձ չեն վճարել, նրանց վճարել են հագուստով, ոգելից խմիչքներով և ծխախոտով»[1]։ 19-րդ դարի Նոր Զելանդիայի կետորսության արդյունաբերության մեջ Վելլեր եղբայրները ունեցել նավեր, որոնք վաճառել են կետորսության համար նախատեսված ապրանքներ[3]։ Երգչախումբը շարունակվում է, և խումբը երգում է այն մասին, թե «Մի օր, երբ աշխատանքն (Tonguing) ավարտվի, մենք կգնանք [ազատման գրասենյակ]»։ Այս կոնտեքստում նկատի ունի կետի ճարպի շերտերն առանձնացնելու պրակտիկան[7]։
Երգը հաճախ կատարել և (կամ) ռեմիքս տարբերակ են ձայնագրել. 1967-2005 թվականներին եղել են ավելի քան 10 ձայնագրված կատարումներ։ 1990 թվականին Նոր Անգլիայից Գորդոն Բոկ ֆոլկ-տրիոն, էն Մեյո Մյուիրը և էդ Տրիկետը ձայնագրել են «And So Will We Yet» տարբերակը իրենց ձայնասկավառակի համար, որը թողարկվել է Folk-Legacy Records լեյբլի կողմից Շարոն քաղաքում (ԱՄՆ)[12]։ 2013 թվականին Վելինգտոնի ծովային շանտի երգերի միությունը (Wellington Sea Shanty Society) թողարկել է երգի տարբերակը իր Now That’s What I Call Sea Shanties Vol. 1 ալբոմում[5]։ Երգի առավել հայտնի կատարումը եղել է Բրիստոլից (Անգլիա) the Longest Johns ֆոլկ խմբի կողմից 2018 թվականին թողարկված «Between Wind and Water» ծովային երգերի հավաքածուում[13]։ 2021 թվականին սոցիալական ցանցերում տարածում գտած կատարման ալիքից հետո (որը ստացել է «ShantyTok» անվանումը) Wellington Sea Shanty Society միության անդամ Լեյք Դևիները, նկատել է, որ իրենց ձայնագրությունը ժողովրդականության նոր ալիք է ապրել[5]։
Բրիտանական Longest Johns ֆոլկ-խմբի կողմից ձայնարված տարբերակը (կոչվում է «Wellerman»), ընդգրկվել է խմբի «Between Wind and Water» (2018) երկրորդ ստուդիական ալբոմում։ Այս երգի ռեմիքսը թողարկվել է 2021 թվականի հունվարի 12-ին[8][13][14]։
Շոտլանդացի երաժիշտ Նաթան Էվանսի տարբերակն էլ ավելի է ընդլայնել երգի ժողովրդականությունը, ինչը հանգեցրել է ծովային շանտիների նկատմամբ հետաքրքրության աճին, բազմաթիվ ռեմիքսների և նոր տարբերակների ստեղծմանը[17][18][19][20][21][22]։ Էվանսի տարբերակը բարձր է գնահատվել «ստոիկ համբերության իսկական զգացողության» համար, որը գրավել է մեկուսացման մեջ գտնվող երիտասարդներին, ովքեր, ինչպես 19-րդ դարի կետորսները, «նույն կերպ դոփում են տեղում»[4]։ Այն պատճառով, որ Էվանսի տարբերակը հայտնվել է Տիկտոկ-ում, սոցիալական ցանցերում «Soon May the Wellerman Come»-ի նման ծովային շանտիներ երգելու և ցուցադրելու միտումը ստացել է «ShantyTok» անվանումը[23]։ Երգը, որը համատեղ ստեղծել են Նաթան Էվանսը և ռեմիքսերներ 220 Kid-ը և Բիլեն Թեդը, UK Singles Chart հիթ-շքերթում հասել է 2-րդ հորիզոնականին (այնտեղ մնալուց մի քանի շաբաթ հետո, իսկ ընդհանուր առմամբ 7 շաբաթ եղել է լավագույն եռյակում), իսկ հետո նաև գլխավորել Է այդ հիթ-շքերթը և զբաղեցրել 1-ին տեղը վաճառքի ցուցանիշով[24]։ Երգի նոր տարբերակը գերմանական Santiano խմբի հետ թողարկվել է որպես սինգլ 2021 թվականի փետրվարի 19-ին[25]։
↑Taylor, Alex (2021 թ․ հունվարի 22). «Sea shanty: Can viral success make a music career?». BBC News (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
↑Arvunescu, Victor (2021 թ․ մայիսի 10). «Piesa asta o să te prindă şi pe tine!» [Top Airplay 100 – This song will get you too!] (Romanian). Un site de muzică. Վերցված է 2021 թ․ մայիսի 10-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑SNS IFPI(սլովակ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiálna. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 202114.
↑«ČNS IFPI». IFPI ČR. Note: Select SK SINGLES DIGITAL TOP 100 and insert 202116 into search. Վերցված է 2021 թ․ ապրիլի 26-ին.