Հոդվածի մեջ անդրադարձ է կատարվում Հայոց ցեղասպանության աստվածաբանական և կրոնագիտական ուսումնասիրություններին: Առանձնացված են երկու գլխավոր թեմաներ՝ պատմակրոնագիտական և աստվածաբանական՝ իրենց ենթակետերով ու դրանց համապատասխան համառոտ... more
Հոդվածի մեջ անդրադարձ է կատարվում Հայոց ցեղասպանության աստվածաբանական և կրոնագիտական ուսումնասիրություններին: Առանձնացված են երկու գլխավոր թեմաներ՝ պատմակրոնագիտական և աստվածաբանական՝ իրենց ենթակետերով ու դրանց համապատասխան համառոտ նկարագրությամբ: Պատմա-կրոնագիտական ուսումնասիրությունների նյութ են Քանանի ազգերի կոտորածը (որի մասին խոսվում է Հին Կտակարանում), ցեղասպանությունների ընթացքում կրոնների բախումը. կա՞ր արդյոք կրոնների քաղաքակրթական բախում, որի հետևանքով տեղի ունեցավ ցեղասպանությունը (իսլամի և քրիստոնեության օրինակով): Երկրորդ խումբը վերաբերում է աստվածաբանական ուսումնասիրություններին՝ ներառելով զոհաբերության և զոհի աստվածաբանության որոշ հարցեր, չարի հիմնախնդրի և թեոդիցեայի աստվածաբանական վերլուծություն ցեղասպանության թեմայի շուրջ, ցեղասպանության զոհերի սրբադասման հարցեր և ցեղասպանությունից հետո ազգային ինքնությանն առնչվող որոշ թեմաներ: