Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Իսահակ Նյուտոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
10:03, 11 Հոկտեմբերի 2024 տարբերակ, CommonsDelinker (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Իսահակ Նյուտոն
Isaac Newton
Ծնվել էդեկտեմբերի 25 1642 (հունվարի 4 1643)[1][2][3][…]
Վուլստորպ Մանոր, Լինքոլնշիր, Անգլիայի թագավորություն[4]
Մահացել էմարտի 20 (31), 1727[5][6][3][…] (84 տարեկան)
Քենսինգթոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[7]
ԳերեզմանՎեստմինստերյան աբբայություն[8]
Բնակության վայր(եր)Անգլիա[9]
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն և  Մեծ Բրիտանիայի թագավորություն
Ազգությունանգլիացիներ
Դավանանքnontrinitarianism?[10][11][12][…]
Մասնագիտությունմաթեմատիկոս և փիլիսոփա
Հաստատություն(ներ)Քեմբրիջի համալսարան
Գործունեության ոլորտֆիզիկա[13][14][15], մեխանիկա[13][15], մաթեմատիկա[13][15], աստղագիտություն[13][15], բնագիտություն[15], երկնային մեխանիկա[15], գրավիտացիա[15], օպտիկա[15], մաթեմատիկական անալիզ և իմպուլս[15]
Պաշտոն(ներ)Member of the 1689-90 Parliament?, Գանձատան կանցլեր, դրամատան վարպետ, Թագավորական միության նախագահ, Member of the 1701-02 Parliament? և Մաթեմատիկայի Լուկասյան պրոֆեսոր
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն[1][16]
Ալմա մատերԳրանթամի Քինգի դպրոց (1659)[9], Թրինիթի քոլեջ (օգոստոս 1665)[1][9], Թրինիթի քոլեջ (1668)[9] և Քեմբրիջի համալսարան[17]
ԿոչումՄաթեմատիկայի Լուկասյան պրոֆեսոր[1]
Տիրապետում է լեզուներինլատիներեն[15] և անգլերեն[18][9][15][…]
Գիտական ղեկավարIsaac Barrow?[19] և Benjamin Pulleyn?[17]
Հայտնի աշակերտներRoger Cotes?[17], Ջոն Ֆլամսթիդ[17] և William Whiston?[17]
Ազդվել էՌենե Դեկարտ[9]
Պարգևներ
ԿուսակցությունՎիգեր
ՀայրԻսահակ Նյուտոն[20][9][21]
ՄայրՀանա Այսկոու[9][21]
Ստորագրություն
Изображение автографа
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Isaac Newton Վիքիպահեստում

Իսահակ Նյուտոն (անգլ.՝ Isaac Newton[9], դեկտեմբերի 25 1642 (հունվարի 4 1643)[1][2][3][…], Վուլստորպ Մանոր, Լինքոլնշիր, Անգլիայի թագավորություն[4] - մարտի 20 (31), 1727[5][6][3][…], Քենսինգթոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[7]), անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, մեխանիկ և աստղագետ, դասական ֆիզիկայի հիմնադիրներից մեկը։ Նաև համարվում է լուսավորության դարաշրջանի հիմնադիրներից։ «Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները» հիմնարար աշխատանքի հեղինակն է, որտեղ շարադրել է Տիեզերական ձգողականության օրենքը և մեխանիկայի երեք օրենքները, որոնք դասական մեխանիկայի հիմքն են։ Մշակել է դիֆերենցիալ և ինտեգրալ հաշվարկը, գույնի տեսությունը, դրել է ժամանակակից ֆիզիկական օպտիկայի հիմքերը, ստեղծել է շատ այլ մաթեմատիկական և ֆիզիկական տեսություններ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վուլստորպ։ Տունը, որտեղ ծնվել է Նյուտոնը

Վաղ մանկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսահակ Նյուտոնը ծնվել է Վուլսթորփ գյուղում (անգլ.՝ Woolsthorpe, Լինկոլնշիր կոմսություն) քաղաքացիական պատերազմի նախաշեմին։ Նյուտոնի հայրը՝ փոքրամարմին, սակայն շատ հաջողակ ֆերմեր Իսահակ Նյուտոնը (1606-1642) չի ապրել մինչև որդու ծնունդը։ Տղան ծնվել էր վաղաժամ, տկար, որի պատճառով էլ երկար ժամանակ չէին համարձակվում նրան մկրտել[22]։ Այդուհանդերձ նա գոյատևեց, մկրտվեց (1 հունվարի) և ստացավ Իսահակ (անգլ.՝ Isaac Newton) անունը՝ ի հիշատակ իր հոր։ Սուրբ Ծննդյան տոնի օրը ծնվելու փաստը Նյուտոնը համարում էր ճակատագրի հատուկ նշան[23]։ Չնայած նորածնի տկարությանը, նա ապրեց 84 տարի։

Նյուտոնն անկեղծորեն համարում էր, որ իր տոհմը սերում է XV դարի շոտլանդական ազնվականներից, սակայն պատմաբանները հայտնաբերել են, որ 1524 թվականին նրա նախնինները եղել են աղքատ գյուղացիներ[24]։ XVI դարավերջին ընտանիքը հարստացել է և անցել յոմենների կարգ (հողագործներ)։ Նյուտոնի հայրը թողել էր այն ժամանակի համար մեծ ժառանգություն՝ 500 ֆունտ ստեռլինգ գումար և մի քանի հարյուր ակր բերրի հողեր՝ դաշտերով ու անտառներով։

1646 թվականի հունվարին Նյուտոնի մայրը՝ Աննա Էյսքոուն (անգլ.՝ Hannah Ayscough) (1623-1679) նորից ամուսնացել է։ Նոր ամուսնուց՝ 63-ամյա ամուրիից, նա ունեցել է երեք երեխա և սկսել է ավելի քիչ ուշադրություն դարձնել Իսահակին։ Տղայի հովանավորն է դարձել մորեղբայրը՝ Վիլյամ Էյսքոուն։ Ժամանակակիցների վկայությամբ՝ Նյուտոնը մանկության տարիներին լռակյաց էր, ինքնամփոփ և մեկուսացած, սիրում էր կարդալ և ստեղծել տեխնիկական խաղալիքներ՝ արևային և ջրային ժամացույցներ, հողմաղաց և այլն։ Ողջ կյանքում նա իրեն միայնակ զգաց[25]։

1653 թվականին մահանում է խորթ հայրը, որի ժառանգության մի մասն անցնում է Նյուտոնի մորը և անմիջապես այն ձևակերպվում է Իսահակի անունով։ Մայրը վերադառնում է տուն, սակայն հիմնական ուշադրությունը հատկացնում է երեք փոքրիկ երեխաներին ու ընդարձակ տնտեսությանը։ Իսահակը առաջվա պես մնում է անուշադրության մատնված։

1655 թվականին 12-ամյա Նյուտոնին տալիս են սովորելու Գրենտեմի մոտակա դպրոցում, որտեղ նա ապրում է դեղագործ Կլարկի տանը։ Շուտով տղան ցուցաբերում է բացառիկ ունակություններ, սակայն 1659 թվականին մայրը՝ Աննան ետ է բերում նրան, և փորձում 16-ամյա որդուն պարտադրել տնային տնտեսության կառավարման աշխատանքների մի մասը։ Փորձը հաջողություն չի ունենում, քանի որ Իսահակը մնացած բոլոր զբաղմունքներից նախընտրում է գրքերի ընթերցանությունը, բանաստեղծություններ ստեղծագործելը և հատկապես տարբեր մեխանիզմների կառուցումը։ Այդ ժամանակ Աննային է դիմում Նյուտոնի դպրոցական ուսուցիչ Սթոքսը և սկսում նրան համոզել շարունակելու անսովոր ունակություններով օժտված, շնորհալի որդու ուսումը։ Այդ խնդրանքին են միանում քեռի Վիլյամը և Իսահակի գրենտեմյան ծանոթներից մեկը՝ ( դեղագործ Կլարկի ազգականը) Հեմֆրի Բաբինգտոնը, որը Քեմբրիջի Թրինիթի քոլեջի անդամ էր։ Նրանք միացյալ ուժերով, վերջիվերջո հասնում են իրենց ուզածին։ 1661 թվականին Նյուտոնը բարեհաջող ավարտում է դպրոցը և ուղևորվում է շարունակելու կրթությունը Քեմբրիջի համալսարանում։

Թրինիթի քոլեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թրինիթի քոլեջ, ժամացույցով աշտարակ

1661 թվականի հունիսին 18-ամյա Նյուտոնը ժամանում է Քեմբրիջ։ Կանոնադրության համաձայն՝ նրանից ընդունում են լատիներեն լեզվի իմացության քննություն, որից հետո հայտնում են, որ նա ընդունվել է Քեմբրիջի համալսարանի Թրինիթի քոլեջ (Սուրբ Երրորդության քոլեջ)։ Այս ուսումնական հաստատության հետ են կապվում Նյուտոնի կյանքի ավելի քան 30 տարիները։

Քոլեջը, ինչպես և ողջ համալսարանը, դժվար ժամանակներ էր ապրում։ Նոր էր վերականգնվել միապետությունը Անգլիայում (1660), թագավոր Կառլ II-ը հաճախ էր ուշացնում համալսարանի համար նախատեսված վճարումները, վտարում էր դասախոսական կազմի զգալի կազմին, որոնք նշանակվել էին հեղափոխության տարիներին։ Ընդամենը 400 մարդ էր ապրում Թրինիթի քոլեջում, այդ թվում ուսանողներ, ծառաներ և 20 աղքատ, որոնց, ըստ կանոնադրության, քոլեջը պարտավոր էր ողորմություն տալ։ Ոսումը վճարովի էր։

Նյուտոնին ընդգրկում են ուսանողների «սայզեր » կարգում (անգլ.՝ sizar), որոնցից չէին վերցնում ուսման վճար (հավանաբար, Բաբինգտոնի հանձնարարությամբ)։ Այդ ժամանակների չափանիշներով, սայզերը պարտավոր էր վճարել իր ուսման համար տարատեսակ աշխատանքներով համալսարանում, կամ էլ քոլեջի ավելի հարուստ ուսանողներին ինչ-որ ծառայություններ մատուցելով։ Փաստագրական վկայություններն ու այդ շրջանի հիշողությունները՝ կապված նրա կյանքի հետ, շատ քիչ են պահպանվել։ Այդ տարիներին վերջնականապես ձևավորվում է Նյուտոնի բնավորությունը՝ ձգտում հասնելու նպատակակետին, անհանդուրժողականություն կեղծիքի, խաբեության, զրպարտանքի և հարստահարման նկատմամբ, անտարբերություն հասարակական փառքի հանդեպ։ Առաջվա նման նա ընկերներ չուներ։

1664 թվականի ապրիլին Նյուտոնը, հանձնելով քննությունները, տեղափոխվում է ավագ ուսանողների ավելի բարձր կատեգորիա՝ սքոլարներ (անգլ.՝ scholars), ինչը տալիս է նրան իրավունք կրթաթոշակ ստանալու և ուսումը քոլեջում շարունակելու։

Չնայած Գալիլիեյի հայտնագործությանը՝ բնագիտությունը և փիլիսոփայությունը Քեմբրիջում առաջվա նման դասավանդում էին ըստ Արիստոտելի։ Սակայն Նյուտոնի պահպանված տետրերում արդեն հիշատակվում են Գալիլեյը, Կոպեռնիկոսը, կարտեզիականությունը, Կեպլերը և Գասենդիի ատոմիստական տեսությունը։ Դատելով այդ տետրերից՝ նա շարունակում էր ստեղծել սարքեր (հիմնականում գիտական գործիքներ), խանդավառությամբ զբաղվում էր օպտիկայով, աստղագիտությամբ, մաթեմատիկայով, հնչյունաբանությամբ, երաժշտության տեսությամբ։ Համաձայն սենյակակցի հիշողությունների՝ Նյուտոնը անձնվիրաբար տրվում էր ուսմանը՝ մոռանալով ուտելու և քնի մասին։ Հավանաբար, չնայած բոլոր դժվարություններին, դա հենց այն ապրելակերպն էր, որը նախընտրում էր նա։

Իսահակ Բարրոու։ Արձան Թրինիթի քոլեջում

1664 թվականը Նյուտոնի կյանքում հարուստ էր նաև այլ իրադարձություններով։ Նյուտոնը ապրում է ստեղծագործական վերելք, սկսում է ինքնուրույն գիտական գործունեություն և կազմում է մասշտաբային ցանկ (45 կետերից) չլուծված պրոբլեմների՝ բնության և մարդկային կյանքի (լատին․՝ Questiones quaedam philosophicae): Հետագայում համանման ցանկերը մեկ անգամ չէ որ հայտնվում են նրա աշխատանքային տետրերում։ Այդ նույն տարվա մարտին, վերջերս քոլեջում հիմնադրված մաթեմատիկայի ամբիոնում (1663) սկսվում են նոր դասախոսի՝ 34-ամյա Իսահակ Բարոուի դասընթացները, որը մեծ մաթեմատիկոս էր, Նյուտոնի ապագա ընկերն ու ուսուցիչը։ Նյուտոնի մոտ հետաքրքրությունը դեպի մաթեմատիկան կտրուկ աճում է։ Նա կատարում է իր առաջին նշանակալից մաթեմատիկական հայտնագործությունը. երկանդամի տարալուծումը կամավոր ռացիոնալ ցուցչի համար նախատեսված (ներառյալ բացասականները), իսկ նրա միջոցով անցնում է իր գլխավոր մաթեմատիկական մեթոդին՝ ֆունկցիայի տարալուծմանը անվերջ շարքում։ Տարեվերջին Նյուտոնը դառնում է բակալավր։

Նյուտոնի աշխատությունների գիտական հենքն ու ստեղծագործական ոգեշնչողները եղել են մեծ մասամբ ֆիզիկոսններ Գալիլեյը, Դեկարտը և Կեպլերը։ Նյուտոնը ավարտում է նրանց աշխատանքները՝ միավորելով աշխարհի ունիվերսալ համակարգը։ Քիչ, սակայն էական ազդեցություն են թողնում այլ մաթեմատիկոսներ և ֆիզիկոսներ՝ Էվկլիդեսը, Ֆերման, Հյուգենսը, Վալլիսը և նրա անմիջական ուսուցիչ Բարոուն։ Նյուտոնի ուսանողական նոթատետրում կա ծրագրային արտահայտություն.

Փիլիսոփայության մեջ չի կարող լինել իշխող, բացի ճշմարտությունից... Մենք պարտավոր ենք կանգնեցնել Կեպլերի, Գալիլեյի, Դեկարտի ոսկուց արձանները և յուրաքանչյուրի վրա գրել. «Պլատոնը ընկեր է, Արիստոտելն ընկեր է, բայց գլխավոր ընկերը ճշմարտությունն է»։
- Իսահակ Նյուտոն

«Ժանտախտի տարիներ» (1665-1667)

[խմբագրել | խմբագրել կոդը]

1664 թվականի Սուրբ Ծննդյան նախօրեին լոնդոնյան տների վրա սկսեցին հայտնվել կարմիր խաչեր՝ ժանտախտի մեծ համաճարակի տարբերակման առաջին նշանները։ Ամռանը մահաբեր համաճարակը զգալիորեն ընդլայնվում է։ 1665 թվականի օգոստոսի 8-ին պարապմունքները Թրինիթի քոլեջում ընդհատվում են և անձնակազմը լուծարվում է մինչև համաճարակի ավարտը։ Նյուտոնը ուղևորվում է տուն՝ Վուլսթորփ՝ վերցնելով հիմնական գրքերը, տետրերն ու գործիքները[26]։

Դրանք դժբախտ տարիներ էին Անգլիայի համար՝ կործանարար ժանտախտ (միայն Լոնդոնում զոհվեց բնակչության մեկ հինգերորդը), ավերիչ պատերազմ Հոլանդիայի դեմ, Լոնդոնի մեծ հրդեհ։ Սակայն իր գիտական բացահայտումների կարևոր մասը Նյուտոնն արեց միայնության մեջ «ժանտախտի տարիներին»։ Պահպանված նշումներից երևում է, որ 23-ամյա Նյուտոնն արդեն ազատորեն տիրապետում էր դիֆերենցիալ և ինտեգրալ հաշվարկ հիմնական մեթոդին, ներառյալ ֆունկցիան շարքի վերածելը և այն, որը հետագայում կոչվեց Նյուտոն-Լեյբնիցի բանաձև։ Կատարելով մի շարք օպտիկական սրամիտ փորձարկումներ՝ նա ապացուցեց, որ սպիտակ գույնը սպեկտորի գույների խառնուրդ է։ Ավելի ուշ Նյուտոնը այդ տարիների մասին հիշում էր[27]

1665 թվականի սկզբին ես գտա մոտեցված շարքերի մեթոդը և կանոնը կամայական աստիճանի երկանդամի ձևափոխումը այդպիսի շարքի … Նոյեմբերին ստացա ֆլյուկսի ուղիղ մեթոդը (դիֆերենցիալ հաշվարկ). հաջորդ տարվա հունվարին ես ստացա գույների տեսությունը, իսկ մայիսին անցա ֆլյուկսի հակադարձ մեթոդին [ինտեգրալ հաշվարկ]… Այդ ժամանակ ես ապրել եմ իմ երիտասարդության լավագույն շրջանը, և ամենից շատ հետաքրքրվում էի մաթեմատիկայով և (բնական) փիլիսոփայությամբ, քան երբևէ չեղավ հետագայում։

Սակայն նրա ամենակարևոր հայտնագործությունն այդ տարիներին եղավ տիեզերական ձգողականության օրենքը։ Ավելի ուշ, 1686 թվականին, Նյուտոնը գրեց Հալլեյին[28].

Թղթերում, գրված ավելի քան 15 տարի առաջ (հստակ թիվը ես չեմ կարող ասել, սակայն, ցանկացած դեպքում, դա եղել է մինչ իմ նամակագրությունը Օլդենբուրգի հետ), ես արտահայտել եմ մոլորակների ձգողականության քառակուսային հակադարձ համեմատականությունը դեպի Արեգակ՝ կախված հեռավորությունից, և հաշվարկել եմ ճիշտ հարաբերությունը երկրի ծանրության և conatus recedendi [ձգտումը] Լուսնի դեպի երկրի կենտրոնը, թեկուզ և ոչ այնքան ճշգրիտ։
Մեծարված ժառանգորդ «Նյուտոնի խնձորենին»։ Քեմբրիջ,Բուսաբանական այգի

Անճշտությունը, նշված Նյուտոնի կողմից, գալիս էր այն բանից, որ Երկրի չափսերը և ազատ անկման արագացման մեծությունը Նյուտոնը վերցրեց Գալիլեյի «Մեխանիկա»-ից, որտեղ նրանք բերվում էին զգալի սխալով[29]։ Ավելի ուշ Նյուտոնը ստացավ Պիկարի ավելի ճշգրիտ տվյալներ և վերջնականապես համոզնեց իր տեսության ճշմարտացիության մեջ[30]։

Հանրահայտ լեգենդն կա այն մասին, թե ձգողականության օրենքը Նյուտոնը բացահայտել է` հետևելով ծառի ճյուղից խնձորի անկմանը։ Առաջին անգամ «Նյուտոնի խնձոր» արտահայտությունը մանրակրկիտ նշում է Նյուտոնի կենսագիր Վիլյամ Ստյուկլին  (գիրք «Հիշողություններ Նյուտոնի կյանքի մասին », 1752 թիվ)[31]:

Ընթրիքից հետո եղանակը տաքացավ, մենք դուրս եկանք այգի և խնձորենու ստվերի տակ խմեցինք թեյ։ Նա (Նյուտոնը) ասաց ինձ, որ ձգողականության մասին միտքը իր գլխում ծագեց, երբ նա հենց նույն ձևով նստած է եղել ծառի տակ։ Նա բարձր տրամադրություն ուներ, երբ անսպասելի ճյուղից ընկավ խնձոր։ «Ի՞նչու են խնձորները միշտ ընկնում գետնին ուղղահայաց»,- մտածեց նա։

Լեգենդը հանրահայտ դարձավ Վոլտերի շնորհիվ[32]։ Իրականում, ինչպես երևում է Նյուտոնի աշխատանքային տետրերից, նրա համընդհանուր ձգողականության տեսությունը զարգացել է աստիճանաբար։ Մյուս կենսագիրը՝ Հենրի Փեմբերտոնը, բերում է Նյուտոնի հիմնավորումները (առանց հիշատակելու խնձորը ) ավելի մանրամասն. «համեմատելով մի քանի մոլորակների ընթացքները և նրանց հեռավորությունը մինչև Արեգակ, նա հայտնաբերեց, որ… այդ ուժը պետք է փոքրանա քառակուսային համամասնությամբ հեռավորության մեծացմանը զուգընթաց»։ Այլ խոսքով, Նյուտոնը հայտնաբերեց, որ Կեպլերի երրորդ օրենքը, կապված Արեգակի շուրջը մոլորակների պտույտների տևողությունը նրանց միջև եղած հեռավորությունից, հետևում է հատկապես « հակադարձ քառակուսային բանաձևը» ձգողականության օրենքի համար (շրջանագծային ուղեծրերի մոտեցմամբ )։ Ձգողականության օրենքի վերջնական ձևակերպումը, որը մտավ դասագրքեր, Նյուտոնը դուրս բերեց ավելի ուշ, այն բանից հետո, երբ նրան պարզ եղան մեխանիկայի օրենքները։

Այդ բացահայտումները, ինչպես նաև շատ այլ հետագա բացահայտումներ, հրապարակվել են 20-40 տարի հետո, քան նրանք արվել են։ Նյուտոնը փառքի հետևից ընկած չէր։ 1670 թվականին նա գրում է Ջոն Քոլլինզին․ «Ես չեմ տեսնում ոչ մի ցանկալի բան փառքի մեջ, նույնիսկ եթե ես ընդունակ լինեի վաստակել այն։ Դա, հնարավոր է, որ կավելացներ թիվն իմ ծանոթների, սակայն դա հենց այն է, ինչից ես ամենից շատ փորձում եմ խուսափել»։ Իր առաջին գիտական աշխատանքը (հոկտեմբեր 1666)՝ վերլուծության ( անալիզի) հիմունքների բացատրությունը, նա չհրապարակեց։ Այն գտան միայն 300 տարի անց[33]։

Գիտական ճանաչման սկիզբ (1667-1684)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նյուտոնը երիտասարդ տարիներին

1666 թվականի մարտ-հունիս ամիսներին Նյուտոնը այցելում է Քեմբրիջ։ Սակայն, ամռանը ժանտախտի նոր ալիքը պարտադրում է նրան նորից ուղևորվել տուն։ Վերջապես 1667 թվականի սկզբին համաճարակը հանդարտվում է, և ապրիլին Նյուտոնը վերադառնում է Քեմբրիջ։ Հոկտեմբերի 1-ին նա ընտրվում է Թրինիթի քոլեջի անդամ, իսկ 1668 թվականին դառնում է մագիստրոս։ Նրան ապրելու համար տրամադրում են լայնարձակ առանձին սենյակ, նշանակում են աշխատավարձ (տարեկան 2 ֆունտ) և հանձնում են մի խումբ ուսանողների, որոնց հետ նա շաբաթական մի քանի ժամ բարեխղճորեն պարապում էր ստանդարտ ուսումնական առարկաներ։ Սակայն, ոչ այն ժամանակ, ոչ էլ ավելի ուշ Նյուտոնը աչքի չընկավ որպես դասավանդող, նրա դասաախոսություններին վատ էին հաճախում[34]։

Ուժեղացնելով իր դիրքերը՝ Նյուտոնը ուղևորվում է Լոնդոն, որտեղ 1660 թվականին, կարճ ժամանակ դրանից առաջ ստեղծվել էր Լոնդոնյան թագավորական ընկերությունը՝ հայտնի գիտական գործիչների հեղինակավոր կազմակերպություն, որը առաջիններից մեկն էր որպես Գիտությունների ակադեմիա։ Թագավորական ընկերության տպագիր օրգանը «Փիլիսոփայական աշխատանքներ» ամսագիրն էր, (անգլ.՝ Philosophical Transactions):

1669 թվականին Եվրոպայում սկսեցին ի հայտ գալ մաթեմատիկական աշխատանքներ, որոնցում կիրառվում էին անվերջ շարքերի տարրալուծումը։ Չնայած այդ բացահայտումների խորքում ոչ մի համեմատություն չէր գնում նյուտոնյանի հետ, Բարոուն ամեն ինչ անում է, որպեսզի իր աշակերտը ամրագրի իր առաջնահերթությունը այս հարցում։ Նյուտոնը գրում է համառոտ, բայց բավականին ամբողջական կոնսպեկտ այդ մասի իր բացահայտման վերաբերյալ, որն անվանում է «Վերլուծություն անվերջ թվով անդամների հավասարումների միջոցով». Բարոուն փոխանցում է այդ աշխատությունը Լոնդոն։ Նյուտոնը խնդրում է Բարոուին չբացահայտել աշխատության հեղինակի անունը (բայց նա այնուամենայնիվ խախտեց պայմանը)։ «Վերլուծությունը» տարածում է գտնում մասնագետների շրջանում և որոշակի ճանաչում է գտնում Անգլիայում և նրա սահմաններից դուրս[35]։

Նույն թվականին Բարոուն թագավորից ընդունում է հրավեր, դառնալու պալատական կապելլան և թողնում է դասավանդումը։ 1669 թվականի հոկտեմբերի 29-ին 26-ամյա Նյուտոնը ընտրվում է նրան փոխարինող Թրինիթի քոլեջի մաթեմատիկայի և օպտիկայի «լուկասովյան պրոֆեսորի» պաշտոնում։ Այդ պաշտոնի համար Նյուտոնը ստանում է տարեկան 100 ֆունտ աշխատավարձ, չհաշված մնացած բոնուսներն ու թոշակը Թրինիթիից։ Նոր պաշտոնը նաև Նյուտոնին հնարավորություն էր տալիս ավելի շատ ժամանակ տրամադրել սեփական հետազոտություններին։ Բարոուն թողնում է Նյուտոնին ընդարձակ ալքիմիայի լաբորատորիա, քանի որ այդ ժամանակահատվածում Նյուտոնը լուրջ տարված էր ալքիմիայով, կատարում էր մի շարք քիմիական փորձեր։

Նյուտոնի Ռեֆլեկտոր

Միաժամանակ Նյուտոնը շարունակում է փորձարկումները օպտիկայի և գույների տեսության բնագավառում։ Նյուտոնը հետազոտում է սֆերիկ և քրոմատիկ շեղումները։ Դրանք նվազագույնի հասցնելու համար, նա ստեղծում է համակցված գործիք՝ աստղադիտակ-ռեֆլեկտոր՝ ոսպնյակ և գոգավոր գնդաձև հայելի, որը սարքել, հղկել և փայլեցրել էր անձամբ։ Այդպիսի հեռադիտակի նախագիծը առաջին անգամ առաջարկել է Ջեյմս Գրեգորին (1663), սակայն այդ գաղափարը այդպես էլ չէր իրականացվել։ Նյուտոնի առաջին կոնստրուկցիան (1668) պարզվեց անհաջող էր, սակայն արդեն հաջորդը, ավելի զգույշ հղկված, փայլեցված հայելիով, չնայած ոչ մեծ չափսերի, տալիս է բարձրորակության 40-ապատիկ բարձրացում։

Նոր սարքավորման լուրը արագ տարածվում է մինչև Լոնդոն, և Նյուտոնին հրավիրում են ցուցադրելու իր գյուտը գիտական հասարակությանը։ 1671 թվականի վերջին՝ 1672 թվականի սկզբներին տեղի ունեցավ ռեֆլեկտորի ցուցադրումը թագավորին, իսկ հետո՝ Թագավորական ընկերությանը։ Սարքը դարձավ համընդհանուր հիացմունքի առարկա և համընդհանուր բարձր գնահատականի արժանացավ։ Հավանաբար, իր դերը նաև խաղաց և գյուտի գործնական նշանակությունը՝ աստղագիտական դիտարկումները ծառայեցին ժամանակի ճշգրիտ որոշման համար, ինչն էլ իր հերթին անհրաժեշտ էր ծովում նավարկելու համար։ Նյուտոնը հայտնի դարձավ և 1672 թվականի հունվարին ընտրվեց Թագավորական ընկերության անդամ։ Հետագայում կատարելագործված ռեֆլեկտորները դարձան աստղագետների հիմնական գործիքները, որոնց օգնությամբ հայտնաբերվեցին Ուրան մոլորակը, այլ գալակտիկաներ, կարմիր շեղումը։

Սկզբնական շրջանում Նյուտոնը թանկ էր գնահատում Թագավորական ընկերության իր գործընկերների հետ շփումը, որտեղ բացի Բարուից, կայացել էին նաև Ջեյմս Գրեգորին, Ջոն Վալլիսը, Ռոբերտ Հուկը, Ռոբերտ Բոյլը, Քրիստոֆեր Ռենը և անգլիական գիտության այլ հայտնի գործիչներ։ Այնուամենայնիվ, շուտով սկսվում են ձանձրալի հակամարտություններ, որոնք Նյուտոնը բացարձակ չէր սիրում։ Մասնավորապես, լույսի բնույթի վերաբերյալ աղմկոտ բանավեճ է բռնկվում։ Դա սկսվում է այն բանից, երբ 1672 թվականի փետրվարին Նյուտոնը «Philosophical Transactions»-ում հրապարակում է պրիզմայով իր դասական փորձերի մանրամասն նկարագրությունը և իր գույնի տեսությունը։ Հուկը, որն ավելի վաղ հրապարակել էր իր սեփական տեսությունը, հայտարարում է, որ Նյուտոնի արդյունքները իրեն չեն բավարարում, համոզիչ չեն, նրան սատարում է Հյուգենսը այն հիմնավորումով, որ Նյուտոնի տեսությունը «հակասում է ընդհանուր ընդունված տեսակետներին»։ Նյուտոնը նրանց քննադատություններին պատասխանում է կես տարի հետո, սակայն այդ ժամանակահատվածում քննադատների թիվը ակնհայտ մեծանում է։

Անհիմն հարձակումների հեղեղը Նյուտոնի մոտ առաջացնում է գրգռվածություն և դեպրեսիա։ Նյուտոնը խնդրում է Օլդենբուրգի Հասարակության քարտուղարին այլևս չուղարկել իրեն քննադատական նամակներ և երդվում է այլևս չներգրավվել գիտական վեճերում։ Նամակներում նա բողոքում է, որ երկընտրանքի առաջ է կանգնած՝ կա՛մ չհրատարակել իր բացահայտումները, կա՛մ ողջ ժամանակն ու ողջ ներուժը ծախսել անբարյացակամ սիրողական քննադատություններին արձագանքելու վրա։ Վերջիվերջո նա նախընտրում է առաջին տարբերակը և հանդես է գալիս հայտարարությամբ Թագավորական ընկերությունից դուրս գալու վերաբերյալ (1673 թ․ մարտ 8) Օլդենբուրգը ոչ մեծ դժվարությամբ համոզում է նրան մնալ, սակայն գիտական շփումները Ընկերության հետ երկար ժամանակ նվազագույնի են հասցվում։

1673 թվականին տեղի են ունենում երկու կարևորագույն միջադեպեր։ Առաջինը՝ թագավորական հրամանագրով Թրինիթի է վերադառնում Նյուտոնի վաղեմի բարեկամ և հովանավոր Իսահակ Բարոուն՝ այժմ արդեն որպես քոլեջի ղեկավար («մաստեր»)։ Երկրորդը՝ Նյուտոնի մաթեմատիկական բացահայտումներով հետաքրքրվում է Լայբնիցը, որն այդ ժամանակ հայտնի էր որպես փիլիսոփա և գյուտարար։ Ստանալով Նյուտոնի 1669 թվականի աշխատությունը անվերջ շարքերի վերաբերյալ և խորությամբ այն ուսումնասիրելով՝ նա հետագայում ինքնուրույն սկսում է զարգացնել վերլուծության իր տարբերակը։ 1676 թվականին Նյուտոնն ու Լայբնիցը նամակագրական կապի մեջ էին, նամակներով փոխանակվում էին, որտեղ Նյուտոնը բացատրում է իր մի շարք մեթոդներ, պատասխանում է Լայբնիցի հարցերին և ակնարկում է դեռ չհրատարակված ավելի ընդհանուր մեթոդների առկայության մասին (նկատի ուներ ընդհանուր դիֆերենցիալ և ինտեգրալ հաշվարկը)։ Թագավորական Ընկերության քարտուղար Հենրի Օլդենբուրգը հաստատակամորեն խնդրում էր Նյուտոնին հանուն Անգլիայի փառքի հրատարակել իր մաթեմատիկական հայտնագործությունները վերլուծության բնագավառում, սակայն Նյուտոնը պատասխանում է, որ արդեն հինգ տարի է, ինչ ինքը զբաղված է ուրիշ թեմայով և չի ցանկանում շեղվել[36]։ Լայբնիցի հերթական նամակին Նյուտոնը չի պատասխանում։ Առաջին հակիրճ հրատարակությունը նյուտոնյան վերլուծական տարբերակի հայտնվում է միայն 1693 թվականին, երբ Լայբնիցի տարբերակը արդեն լայն տարածում ուներ Եվրոպայում։

1670-ականների վերջը Նյուտոնի համար տխուր էր։ 1677 թվականի մայիսին անսպասելի մահանում է 47-ամյա Բարոուն։ Այդ նույն տարվա ձմռանը Նյուտոնի տանը բռնկվում է ուժեղ հրդեհ և նրա ձեռագիր արխիվի մի մասը այրվում է։ 1677 թվականի սեպտեմբերին մահանում է Նյուտոնի նկատմամբ բարյացակամ վերաբերմունք ունեցող Օլդենբուրգի Թագավորական Ընկերության քարտուղարը։ Նոր քարտուղար է դառնում Հուկը, որը Նյուտոնի նկատմամբ վերաբերվում էր թշնամաբար։ 1679 թվականին ծանր հիվանդանում է մայրը՝ Աննան։ Նյուտոնը թողնելով բոլոր գործերը, մեկնում է նրա մոտ, ակտիվ մասնակցություն ունենում հիվանդի խնամքին, սակայն մոր վիճակը արագորեն վատանում է, և նա մահանում է։ Մայրը և Բարոուն այն փոքրաթիվ մարդկանց թվին էին պատկանում, որոնք Նյուտոնի միայնությունը լուսավորողներն էին[37]։  

«Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքներ» (1684-1686)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նյուտոնի «Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքներ» աշխատության տիտղոսաթերթը

Հիմնական հոդված․ Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքներ

Այս աշխատանքի ստեղծման պատմությունը՝ մեկն այն գիտական հայտնագործությունների ամենահայտնի պատմություններից, սկսվել է 1682 թվականին, երբ Հալլեյի գիսաստղի անցումը հետաքրքրության վերելք առաջացրեց երկնային մեխանիկայի նկատմամբ։ Էդմոնդ Հալլեյը փորձում է համոզել Նյուտոնին հրատարակել իր «շարժման ընդհանուր տեսությունը», որի մասին արդեն վաղուց խոսակցություններ կային գիտական ընկերությունում։ Նյուտոնը, չցանկանալով ներքաշվել նոր գիտական վիճաբանությունների մեջ և վախենալով, հրաժարվում է։

1684 թվականի օգոստոսին Հալլեյը ժամանում է Քեմբրիջ և պատմում Նյուտոնին, որ նրանք Ռենի և Հուկի հետ քննարկել են, թե ինչպես ձգողականության օրենքի բանաձևից դուրս բերեն մոլորակային ուղեծրերի էլիպտիկությունը, սակայն չգիտեին ինչպես մոտենալ որոշմանը։ Նյուտոնը հաղորդում է, որ նա արդեն նման ապացույց ունի, և նոյեմբերին Հալլեյին է ուղարկում պատրաստի ձեռագիրը։ Հալլեյն անմիջապես գնահատում է արդյունքի և մեթոդի նշանակությունը, անհապաղ այցելում Նյուտոնին, և այս անգամ կարողանում է համոզել նրան հրապարակել իր արդյունքները[28]։ 1684 թվականի դեկտեմբերի 10-ին Թագավորական ընկերության արձանագրություններում հայտնվում է պատմական գրառում[38].

«Պարոն Հալլեյը վերջերս Քեմբրիջում տեսավ միստր Նյուտոնին, և նա ցույց տվեց նրան հետաքրքիր տրակտատ՝ «De motu» (շարժման մասին)։ Համաձայն պարոն Հալլեյի ցանկության՝ Նյուտոնը խոստացավ, որ վերոհիշյալ տրակտատը կուղարկի ընկերություն»։

Աշխատանքներն այդ գրքի վրա կայացան 1684-1686 թվականներին։ Ըստ Հեմֆրի Նյուտոնի հիշողությունների, որը գիտնականի ազգակցականուհին էր և նրա օգնականն այդ տարիներին, Նյուտոնը սկզբից գրել է «Սկիզբ»-ը ալքիմիական փորձերի ընդմիջումների ժամանակ, որոնց տրամադրում էր հատուկ ուշադրություն, որից հետո աստիճանաբար տարվում է և մեծ խանդավառությամբ իրեն տրամադրում իր կյանքի գլխավոր գրքի աշխատանքների իրագործմանը[39]։

Հրատարակումը մտադրված էր իրականացնել Թագավորական ընկերության միջոցներով, սակայն 1686 թվականի սկզբներին Ընկերությունը հրատարակում է չկանխատեսված պահանջարկ ունեցող ձկների պատմության վերաբերյալ տրակտատ, և դրանով իսկ սպառում է իր բյուջեն։ Այնժամ Հալլեյը հայտարարում է, որ ինքը վերցնում է հրատարակության ծախսերն իր վրա։ Ընկերությունը երախտագիտությամբ ընդունում է այդ մեծահոգի առաջարկը, և որպես մասնավոր փոխհատուցում Հալլեյին անվճար տրամադրվում է ձկների պատմության մասին տրակտի 50 օրինակ[39]։

Նյուտոնի աշխատանքը հնարավոր է Դեկարտի «Փիլիսոփայության սկիզբը» աշխատության համանմանությամբ (1644) կամ որոշ պատմագետների կարծիքով կարտեզյականների կոչով, ստացավ «Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքներ» (լատPhilosophiae Naturalis Principia Mathematica) անվանումը, այն է՝ ժամանակակից լեզվով «Ֆիզիկայի մաթեմատիկական սկզբունքները»։

1686 թվականի ապրիլի 28-ին «Մաթեմատիկական սկզբունքների» առաջին հատորը ներկայացվում է Թագավորական Ընկերությանը։ Բոլոր երեք հատորները հեղինակային որոշ խմբագրումներից հետո, լույս ընծայվեցին 1687 թվականին։ Տպաքանակը (մոտ 300 օրինակով) վաճառվեց 4 տարում՝ այդ ժամանակաշրջանի համար շատ արագ։

էջ Նյուտոնի «Սկիզբ» (3-րդ հրատ., 1726)

Ինչպես ֆիզիկական, այնպես էլ մաթեմատիկական մակարդակով Նյուտոնի աշխատանքը որակապես գերազանցում է իր բոլոր նախորդների աշխատանքներին։ Այնտեղ բացակայում է արիստոտելյան և դեկարտյան մետաֆիզիկան՝ նրա մռայլ դատողություններով և անհասկանալի ձևակերպումներով հաճախ մտացածին «սկզբնապատճառներով» բնական երևույթներին։ Նյուտոնն, օրինակ չի հայտարարում հանդիսավորությամբ, թե բնության մեջ գործում է ձգողականության օրենքը, նա խիստ ապացուցում է այդ փաստը, մոլորակների և դրանց արբանյակների շարժման պատկերի դիտարկման հիման վրա։ Նյուտոնի մեթոդն էր երևույթի մոդելի ստեղծումը, «չհորինելով հիպոթեզ», իսկ հետո արդեն եթե տվյալները բավարարում են, դրա պատճառների որոնումը։ Այդպիսի մոտեցումը, որի սկիզբը դրեց Գալիլեյը, նշանակում էր հին ֆիզիկայի ավարտը։ Բնության որակական նկարագիրը իր տեղը զիջեց քանակականին։ Գրքի զգալի մասը զբաղեցնում են հաշվարկները, գծագրերը և աղյուսակները։

Իր գրքում Նյուտոնը հստակ սահմանել է մեխանիկայի հիմնական հասկացությունները, ընդ որում ներկայացրել է մի քանի նորը, ներառյալ այնպիսի կարևոր ֆիզիկական մեծություններ, ինչպիսին զանգվածն է, արտաքին ուժը և շարժման քանակը։ Ձևակերպվում են մեխանիկայի երեք օրենքները։ Կեպլերի օրենքներից բերված է խիստ հետևություն ձգողականության օրենքի համար; Նշենք, որ կային նկարագրություններ և երկնային մարմինների Կեպլերին անհայտ հիպերբոլիկ և պարաբոլիկ ուղեծրեր։ Կոպերնիկոսի արևակենտրոն համակարգի ճշմարտացիությունը Նյուտոնը ուղղակիորեն չի քննարկում, սակայն ենթադրում է, նա նույնիսկ գնահատում է Արեգակնային համակարգի զանգվածի կենտրոնից Արևի շեղումը[40]։ Այլ խոսքով՝ Արեգակը Նյուտոնի համակարգում, ի տարբերություն կեպլերյանի, չի հանգստանում, այլ ենթարկվում է շարժման ընդհանուր օրենքին։ Ընդհանուր համակարգին ներառված են և գիսաստղերը, որոնց ուղեծրերի տեսքը այդ ժամանակ մեծ տարաձայնություններ էր առաջացրել։

Նյուտոնի ձգողականության տեսության թույլ տեղը այդ ժամանակի շատ գիտնականների կարծիքով, այդ ուժի բնույթի բացատրության բացակայումն էր։ Նյուտոնը շարադրել է միայն մաթեմատիկական ապարատը, թողնելով բաց հարց ձգողականության պատճառը և նրա նյութական կրիչը։ Գիտական հասարակության համար, որը կրթված էր Դեկարտի փիլիսոփայությամբ, դա անընդունելի ու մարտահրավերի մոտեցում էր, և միայն երկնային մեխանիկայի հաղթական հաջողությունը XVIII դարում ստիպեց ֆիզիկոսներին ժամանակավոր հաշտվել նյուտոնյան տեսության հետ։ Ձգողականության ֆիզիկական հիմունքները պարզաբանվեցին միայն ավելի քան երկու դար հետո, հարաբերականության ընդհանուր տեսության հայտնվելուն պես։

Նյուտոնը մաթեմատիկական ապարատը և գրքի ընդհանուր կառուցվածքը կազմեց այդ ժամանակի գիտական խստության չափորոշիչին՝ Էվկլիդեսի «Սկիզբ» աշխատությանը առավելագույնս մոտ։ Նա գիտակցաբար մաթեմատիկական անալիզը գրեթե ոչ մի տեղ չէր կիրառում, քանի որ նոր, անսովոր մեթոդների օգտագործումը կարող էր վտանգել վստահությունն արդյունքների հավաստիության նկատմամբ։ Այդ զգուշությունը, բայց և այնպես, արժեզրկեց նյուտոնյան շարադրված եղականը հաջորդ սերնդի ընթերցողների համար։ Նյուտոնի գիրքը առաջին աշխատանքը եղավ նոր ֆիզիկայի և միաժամանակ մեկն այն վերջին լուրջ աշխատանքներից, որոնցում օգտագործված են մաթեմատիկական հետազոտության հին մեթոդները։ Նյուտոնի բոլոր հետևորդները արդեն օգտագործում էին նրա ստեղծած մաթեմատիկական վերլուծության հզոր մեթոդները։ Նյուտոնի գործի մեծագույն շարունակողները եղան Դ'Ալամբերը, Էյլերը, Լապլասը, Կլերոն, Լագրանժը։

Նյուտոնի կենդանության օրոք գիրքը երեք անգամ հրատարակվել է, ընդ որում յուրաքանչյուր վերահրատարակման ժամանակ հեղինակը զգալի լրացումներ և հստակեցումներ էր կատարում գրքում[41]։

Վարչական գործունեություն (1687-1703)

[խմբագրել | խմբագրել կոդը]

1687 թվականը նշանավորվեց ոչ միայն մեծ գրքի լույս ընծայմամբ, այլ նաև Նյուտոնի կոնֆլիկտով թագավոր Ջեյմս II -ի հետ։ Փետրվարին թագավորը, հետևողականորեն անցկացնելով կաթոլիկության վերականգնման իր սեփական ուղին Անգլիայում, Քեմբրիջի համալսարանին կարգադրեց կաթոլիկ քահանա Ալբերտ Ֆրենսիսին տալ մագիստրոսի կոչում։ Համալսարանի ղեկավարությունը տատանվում էր, չցանկանալով ո՛չ օրենքը խախտել, ո՛չ էլ գրգռել թագավորին, որի պատճառով շուտով գիտնականների պատվիրակությանը, այդ թվում Նյուտոնին, դատաստանի համար կանչում են իր կոպտությամբ և դաժանությամբ հայտնի լորդ, գերագույն դատավոր Ջորջ Ջեֆֆրիսի (անգլ. George Jeffreys) մոտ։ Նյուտոնը ելույթ է ունենում ցանկացած փոխզիջման դեմ, որը կսահմանափակեր համալսարանական ինքնակառավարումը, և համոզում է պատվիրակությանը ընդունել սկզբունքային դիրքորոշում։ Արդյունքում համալսարանի փոխնախագահը հեռացվում է պաշտոնից, սակայն թագավորի ցանկությունը այդպես էլ չկատարվեց։ Այդ տարիների իր նամակներից մեկում Նյուտոնը շարադրում է իր քաղաքական սկզբունքները:․

Ցանկացած ազնիվ մարդ, աստվածային և մարդկության օրենքներով պարտավոր է հնազանդվել թագավորի օրինական հրամաններին։ Սակայն, եթե Նորին Մեծությանը խորհուրդ են տալիս պահանջել այնպիսի բան, որը ըստ օրենքի չի կարելի անել, ապա ոչ ոք չպետք է տուժի, եթե անտեսում է նման պահանջը։

1689 թվականին, թագավոր Ջեյմս II-ի տապալումից հետո, Նյուտոնը Քեմբրիջի համալսարանից առաջին անգամ ընտրվում է պառլամենտում և այնտեղ նիստերին մասնակցում է ավելի քան մեկ տարի։ Երկրորդ ընտրությունը տեղի է ունենում 1701-1702 թվականներին։ Կա հայտնի անեկդոտ այն մասին, թե ինչպես նա պառլամենտում ընդամենը մեկ անգամ է ձայն խնդրել ելույթի համար, խնդրելով փակել պատուհանը, խուսափելու համար միջանցիկ քամուց։ Իրականում Նյուտոնը կատարում էր իր պառլամենտական պարտականությունները նույնպիսի բարեխղճությամբ, ինչպես նա վերաբերվում էր իր բոլոր գործերի նկատմամբ[42]։

Մոտ 1691 թվականին Նյուտոնը լուրջ հիվանդանում է (ամենայն հավանականությամբ նա թունավորվել էր քիմիական փորձերի ժամանակ[43], չնայած կան նաև այլ վարկածներ՝ գերհոգնածություն, հոգեկան ցնցում, շոկային վիճակ հրդեհից հետո, ինչը հանգեցնում է տարիքի հետ կապված տկարության և կարևորագույն արդյունքների կորստի հետևանքների)։ Մտերիմները երկյուղում էին նրա բանականության համար։ Այդ շրջանի պահպանված նրա մի շարք նամակներ իրոք վկայում են նրա հոգեկան խանգարման մասին։ Միայն 1693 թվականի վերջին Նյուտոնի առողջությունը ամբողջությամբ վերականգնվում է[44]։

1679 թվականին Նյուտոնը Թրինիթիում ծանոթանում է 18-ամյա արիստոկրատ, գիտության և ալքիմիայի սիրահար, Չարլզ Մոնտեգյուի հետ (1661-1715)։ Հավանաբար, Նյուտոնը Մոնտեգյուի վրա թողել է մեծ տպավորություն, քանի որ 1696 թվականին, դառնալով լորդ Գալիֆաքս, Թագավորական ընկերության նախագահ և Գանձարանի կանցլեր (այն է՝ ֆինանսների նախարար Անգլիայում), Մոնտեգյուն թագավորին առաջարկում է Նյուտոնին նշանակել Դրամահատման պալատի հսկիչ։ Թագավորը տալիս է իր համաձայնությունը, և 1696 թվականին Նյուտոնը զբաղեցնում է այդ պաշտոնը՝ լքելով Քեմբրիջն, ու տեղափոխվում է Լոնդոն։

Սկզբից Նյուտոնը մանրակրկիտ ուսումնասիրում է մետաղադրամների արտադրության տեխնոլոգիան, կարգի է բերում փաստաթղթաբանությունը, վերափոխում է վերջին 30 տարվա հաշվարկի կատարումը։ Միաժամանակ Նյուտոնը եռանդուն և որակյալ աջակցում է Մոնտեգյուի կողմից կատարվող դրամական ռեֆորմին, վերականգնելով վստահությունն իր նախորդների կողմից հիմնովին անուշադրության մատնված Անգլիայի մետաղադրամային համակարգի նկատմամբ։ Այդ տարիներին Անգլիայում գրեթե բացառապես անհավասարակշիռ շրջանառություն էր տիրում, իսկ բավական շատ քանակությամբ նաև կեղծ մետաղադրամներ կային։ Լայն տարածում է ստանում արծաթե դրամների եզրերի շրջահատումը, այս դեպքում նոր դրամահատված մետաղադրամները անմիջապես անհայտանում էին, հենց որ շրջանառության մեջ էին մտնում, քանի որ մասսայաբար արտահոսք էր՝ արտահանվում էին արտերկիր և թաքցվում էին սնդուկների մեջ[45]։ Այդ իրավիճակից ելնելով, Մոնտեգյուն եկավ եզրակացության, որ իրավիճակը կարելի է փոխել, միայն վերահատելով բոլոր մետաղադրամները, որոնք շրջանառության մեջ էին Անգլիայում, և արգելելով հատված մետաղադրամների շրջանառությունը, որը պահանջում էր կտրուկ արտադրության մեծացում Թագավոական Դրամահատման պալատում։ Դրա համար պահանջվում էր գրագետ ադմինիստրատոր, և հենց այդպիսի մարդ է դառնում Նյուտոնը, 1696 թվականի մարտին զբաղեցնելով Դրամահատման պալատի հսկիչի պաշտոնը։

Նյուտոնի եռանդուն գործունեության շնորհիվ, 1696 թվականի ընթացքում Անգլիայի քաղաքներում ստեղծվում են Դրամահատման պալատի մասնաճյուղերի ցանց՝ մասնավորապես Չեստերում, որտեղ Նյուտոնը մասնաճյուղի տնօրեն է նշանակում իր ընկեր Հալլեյին, ինչը թույլ է տալիս 8 անգամ ավել մեծացնել արծաթե դրամի թողարկումը։ Նյուտոնը մետաղադրամի դրոշմավորման տեխնոլոգիայում ներ է դնում մետաղադրամի եզրի գրության օգտագործումը, որից հետո մետաղի հանցավոր տաշումը պրակտիկորեն անհնարին է դառնում։ Հին, քաշապակաս արծաթե մետաղադրամը 2 տարվա ընթացքում ամբողջությամբ շրջանառությունից հանվում է, և վերահատվում, նոր մետաղադրամի թողարկումը մեծանում է, և որպեսզի դրանց պահանջարկը հասցվի բավարարել, նրանց որակը բարձրացվում է։ Դրանից առաջ նմանատիպ ռեֆորմների ժամանակ բնակչության հին դրամները պետք էր փոխել ըստ քաշի, որից հետո առձեռն ծավալը փոքրանում էր ինչպես անձանց, (մասնավոր և իրավաբանական), այնպես էլ ողջ երկրով մեկ, բայց տոկոսներն ու վարկային պարտավորությունները մնում էին առաջվանը, որի պատճառով տնտեսության մեջ սկսվում էր լճացում։ Նյուտոնը նաև առաջարկեց դրամը փոխարժեքով փոխանակել, որը կկասեցներ վերոհիշյալ պրոբլեմները, իսկ դրանից հետևող անխուսափելի միջոցների դեֆիցիտը կլրացվի այլ երկրներից վերցված վարկերով(ամենից շատ Նիդեռլանդներից)։ Դրամի արժեզրկումը՝ ինֆլյացիան կտրուկ իջավ[46], սակայն արտաքին պետական պարտքը դարակեսին աննախադեպ չափերի աճեց Անգլիայի պատմության մեջ։ Սակայն, այդ ընթացքում տեղի է ունենում նկատելի տնտեսական աճ, որի պատճառով աճեցին հարկային հատկացումները գանձարանում,(համեմատելով ըստ չափերի ֆրանսիականի հետ, չնայած որ Ֆրանսիայում բնակվում էր 2,5 անգամ շատ մարդ), դրա հաշվին պետական պարտքը աստիճանաբար մարվեց[47]։

1699 թվականին մետաղադրամների վերահատումը ավարտվում է, և հավանաբար որպես վարձատրություն իր ծառայությունների համար, այդ տարի Նյուտոնը նշանակվում է Դրամահատման պալատի կառավարիչ(«մաստեր»)։ Սակայն, ազնիվ և հեղինակավոր մարդը Դրամահատման պալատի ղեկավարի դերում ոչ բոլորին էր ձեռնտու։ Առաջին իսկ օրից Նյուտոնի վրա սկսեցին տեղալ բողոքներ և գաղտնի ամբաստանություններ, և անընդհատ հայտնվում էին ստուգման հանձնաժողովներ։ Ինչպես պարզվեց հետագայում, շատ անգամ գաղտնի ամբաստանություններն ընդունվում էին դրամակեղծարարներից, որոնք Նյուտոնի բարեփոխումներից գրգռված էին[48]։ Նյուտոնը որպես կանոն, անտարբերությամբ էր վերաբերվում չարախոսներին, բայց երբեք չէր ներում, եթե այդ չարախոսությունները կպնում էին նրա պատվին և հեղինակությանը։ Նա անձամբ մասնակցել է տասնյակ հետաքննությունների, և շուրջ 100 դրամակեղծարարներ հայտնաբերվեցին ու դատապարտվեցին։ Ծանրացուցիչ հանգամանքների բացակայության դեպքում նրանց ամենից հաճախ աքսորում էին հյուսիսամերիկյան գաղութներ, սակայն մի քանի պարագլուխների մահապատժի ենթարկեցին։ Անգլիայում կեղծ մետաղադրամների թիվը ակնհայտ նվազեց։ Մոնտեգյուն իր հուշերում բարձր է գնահատել Նյուտոնի կողմից ցուցադրվող բարձրակարգ ղեկավարչական ունակությունները և նրա կողմից բարեփոխումների հաջողության ապահովումը։ Այսպիսով, գիտնականի կողմից իրականացվող բարեփոխումները ոչ միայն կանխեցին տնտեսական ճգնաժամը, այլև տասնամյակների ընթացքում հանգեցրին երկրի բարեկեցության զգալի աճին։

1698 թվականի ապրիլին որպես «Մեծ դեսպանություն», Դրամահատման պալատ երեք անգամ այցելեց ռուսական կայսր Պետրոս I-ը, սակայն, ցավոք մանրամասներն այդ այցի վերաբերյալ և շփումը Նյուտոնի հետ չեն պահպանվել։ Սակայն հայտնի է, որ 1700 թվականին Ռուսաստանում տեղի է ունենում դրամական բարեփոխում՝ անգլիականից վերցված։ Իսկ 1713 թվականին «Սկիզբ»-ի 2-րդ հրատարակման առաջին վեց տպագիր օրինակը Նյուտոնը ուղարկում է Ռուսաստան՝ կայսր Պետրոսին[49]։

Նյուտոնի գիտական հաղթանակի խորհրդանիշը դարձավ 1699 թվականի երկու միջադեպ՝ Քեմբրիջում սկսվում է Նյուտոնի աշխարհի սիստեմի դասավանդումը ( 1704 թվականից,նաև Օքսֆորդում), իսկ Փարիզի գիտությունների ակադեմիան, նեցուկ է կանգնում նրան ընդդիմախոսներից, կորտեզյանականությունից, ընտրում է նրան որպես իր արտասահմանյան անդամ։ Այդ ողջ ժամանակ Նյուտոնը հաշվվում էր Թրինիթի քոլեջի անդամ և պրոֆեսոր, սակայն 1701 թվականին նա պաշտոնապես հրաժարական է տալիս Քեմբրիջում իր բոլոր պաշտոններից։

1703 թվականին մահանում է Թագավորական ընկերության նախագահ լորդ Ջոն Սոմերսը, որը իր նախագահության 5 տարիների ընթացքում Ընկերության նիստերին ներկայացել էր ընդամենը երկու անգամ։ Նոյեմբերին Նյուտոնը ընտրվում է նրա իրավահաջորդը և ղեկավարում է Ընկերությունը մինչև իր կյանքի վերջը՝ ավելի քան 20 տարի։ Ի տարբերություն իր նախորդների, նա անձամբ ներկա է լինում բոլոր նիստերին, և անում է ամեն ինչ, որպեսզի բրիտանական Թագավորական ընկերությունը գիտական աշխարհում զբաղեցնի իր պատվավոր տեղը։ Ընկերության անդամների թիվն աճում է(նրանց թվում, բացի Հալլեյից, կարելի է առանձնացնել Դենի Փափենին, Աբրահամ դե Մուավրին, Ռոջեր Կոտսին, Բրուք Թեյլորին), տեղի են ունենում և քննարկվում հետաքրքիր գիտական փորձեր, ամսագրային հոդվածների որակը զգալիորեն բարելավվում է, ֆինանսական դժվարությունները մեղմանում են։ Ընկերությունը ձեռք է բերում վճարովի քարտուղարներ և սեփական նստավայր (Ֆլիթ սթրիթում)։ Տեղափոխության ծախսերը Նյուտոնը վճարում էր սեփական գրպանից։ Այդ տարիներին Նյուտոնին որպես խորհրդատու հաճախ հրավիրում էին կառավարական տարբեր հանձնաժողովներ, իսկ արքայադուստր Կարոլինան՝ ապագա թագուհի-կոնսորտը Մեծ Բրիտանիայի, պալատում ժամերով փիլիսոփայության և կրոնական թեմաներով զրույցներ էր ունենում նրա հետ[50]։

Վերջին տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նյուտոնի վերջին նկարներից մեկը (1712 թվական, Թորնհիլ)

1704 թվականին լույս է տեսնում (սկզբում անգլերենով) «Օպտիկա» մենագրությունը, որը որոշիչ դերակատարություն ունեցավ այդ գիտության զարգացման գործընթացին մինչև 19-րդ դարի սկիզբը։ Այն պարունակում է «Կորերի քառակուսու մասին» հավելվածը՝ մաթեմատիկական վերլուծության նյուտոնյան տարբերակի առաջին և ամբողջական ներկայացումը։ Փաստացի, դա Նյուտոնի վերջին աշխատանքն էր բնական գիտությունների բնագավառում, չնայած նա դրանից հետո ապրեց ավելի քան 20 տարի։ Նրա թողած գրադարանի գրացուցակը հիմնականում կազմված էր պատմության և աստվածաբանության վերաբերյալ գրքերից, և հատկապես այդ զբաղմունքին Նյուտոնը նվիրեց իր կյանքի[51] մնացած մասը։ Նյուտոնը մնաց Դրամահատման պալատի կառավարիչ, քանի որ այս պաշտոնը, ի տարբերություն տեսուչի պաշտոնի, չի պահանջում ակտիվ գործունեություն։ Շաբաթը երկու անգամ նա գնում էր Դրամահատման պալատ և շաբաթական մեկ անգամ՝ Թագավորական ընկերության նիստին։ Նյուտոնը այդպես էլ ոչ մի անգամ Անգլիայի սահմաններից դուրս չճամփորդեց։

1705 թվականին Աննա թագուհին Նյուտոնին շնորհեց ասպետի կոչում։ Այսուհետ նա սըր Իսահակ Նյուտոնն է։ Անգլիայի պատմության մեջ առաջին անգամ էր ասպետի կոչում շնորհվում գիտական արժանիքների, վաստակի համար, հաջորդ անգամ դա տեղի է ունեցել ավելի քան մեկ դար անց (1819 թվական, Հեմֆրի Դեվիին)[45]։ Որոշ կենսագիրներ հավատում են, որ թագուհին առաջնորդվել է ոչ թե գիտական, այլ քաղաքական դրդապատճառներով[52]։ Նյուտոնը ձեռք բերեց սեփական զինանշան և և ոչ այնքան հավաստի, վստահություն ներշնչող տոհմանուն։

1707 թվականին լույս է ընծայվում Նյուտոնի՝ հանրահաշվի վերաբերյալ դասախոսությունների ժողովածուն ՝ «Ունիվերսալ թվաբանություն» անվանմամբ։ Այնտեղ բերված թվային մեթոդները նշանավորեցին նոր խոստումնալից կարգի ծնունդը՝ թվային անալիզը։

Նյուտոնի շիրիմը Վեստմինստերյան աբբայությունում

1708 թվականին Լեյբնիցի հետ սկսվում է բացահայտ առաջնահերթության վեճ (դիտել ներքևում), որի մեջ ներգրավված էին նույնիսկ թագավորական ներկայացուցիչներ։ Երկուսի միջև եղած այդ տարաձայնությունը շատ թանկ նստեց գիտության վրա․ անգլիական մաթեմատիկական դպրոցը շուտով իր ակտիվությունը նվազեցնում է շուրջ մեկ դար[53], իսկ եվրոպականը՝ անտեսում Նյուտոնի շատ նշանակալի գաղափարներ՝ դրանք վերաբացահայտելով շատ ավելի ուշ[54], իսկ եվրոպականը՝ անտեսում էր Նյուտոնի շատ մեծ գաղափար՝ դա շատ ավելի ուշ վերաբացելով։ Կոնֆլիկտը չմարեց նույնիսկ Լեյբնիցի մահը (1716 թվական)։

Նյուտոնի «Սկիզբ» աշխատության առաջին հրատարակությունը վաղուց էր գնված։ Նյուտոնի բազմամյա աշխատանքը՝ երկրորդ հրատարակչության պատրաստման գործում՝ վերանայված ու փոփոխված, պսակվում է հաջողությամբ 1710 թվականին, երբ լույս է ընծայվում նոր հրատարակության առաջին հատորը (վերջին երրորդը՝ 1713 թվականին)։ Սկզբնական տպաքանակը (700 օրինակ) պարզվեց՝ ակնհայտորեն չէր հերիքում, 1714 և 1723 թվականներին վերատպվեց։ Երկրորդ հատորի մշակման, ավարտման ժամանակ Նյուտոնը որպես բացառություն, ստիպված եղավ վերադառնալ ֆիզիկային, որպեսզի բացատրի տեսության և փորձարարական տվյալների միջև անհամապատասխանությունը, և նա անմիջապես խոշոր հայտնագործություն արեց՝ հիդրոդինամիկ սեղմված կոհակներ[55]։ Այժմ արդեն տեսությունը լավ համընկնում էր գիտափորձի հետ։ Նյուտոնը «Ուսուցում» գրքի վերջում ոչնչացնող քննադատությամբ ավելացնում է «մրրկահողմերի տեսություն»-ը, որի օգնությամբ նրա ընդդիմախոսները՝ կարտեզյանները փորձում էին բացատրել մոլորակների շարժումը։ Բնական հարցին՝ «իսկ ինչպե՞ս իրականում», գրքում հետևում է հայտնի և ազնիվ պատասխանը՝ «Պատճառը… ձգողականության ուժի հատկությունը ես մինչ այսօր չկարողացա դուրս բերել երևույթներից, վարկածը ես հո չեմ մոգոնու՞մ»[56]։

1714 թվականի ապրիլին Նյուտոնը ընդհանրացրեց ֆինանսական կարգավորման իր փորձը և փոխանցեց գանձարան «Դիտարկումներ ոսկու և արծաթի արժեքի վերաբերյալ» հոդվածը։ Հոդվածում պարունակվում են թանկարժեք մետաղների արժեքների ճշգրտման կոնկրետ առաջարկներ։ Այդ առաջարկությունները եղան մասամբ ընդունելի, և դա բարեհաջող ազդեցություն ունեցավ Անգլիայի տնտեսության վրա։

Նյուտոնը իր մահվանից կարճ ժամանակ առաջ դառնում է հզոր առևտրային ընկերության ( «Հարավային ծովերի Ընկերություն») ֆինանսական խարդախությունների զոհերից մեկը՝ կառավարության աջակցությամբ։ Նա ձեռք էր բերել ընկերության մեծ քանակությամբ արժեթղթեր, ինչպես նաև պնդել էր դրանք ձեռք բերել «Թագավորական ընկերություն» կողմից։ 1720 թվականի սեպտեմբերի 24-ին ընկերության բանկը իրեն հայտարարում է սնանկ։ Զարմուհի Քեթրինը վերհիշում է իր գրություններում, որ Նյուտոնը կորցրեց ավելի քան 20000 ֆունտ, որից հետո հայտարարեց, որ կարելի է հաշվարկել երկնային մարմինների շարժումը, բայց ոչ՝ ամբոխի խելագարության աստիճանը։ Սակայն շատ կենսագիրներ ենթադրում են, որ Քեթրինը նկատի է ունեցել ոչ թե իրական կորուստը, այլ չստացած սպասվելիք շահույթը[57]։ Ընկերության սնանկացումից հետո Նյուտոնը Թագավորական ընկերությանն առաջարկում է կորուստները կոմպենսացնել իր գրպանից, սակայն նրա առաջարկությունը մերժվում է[58]։

Նյուտոնն իր կյանքի վերջին տարիները նվիրեց «Հին թագավորությունների ժամանակագրությունը» գրելուն, որով զբաղվել էր շուրջ 40 տարի, ինչպես նաև «Սկիզբ»-ի երրորդ հրատարակության նախապատրաստմամբ, որը լույս տեսավ 1726 թվականին։ Ի տարբերություն երկրորդի՝ երրորդ հրատարակության փոփոխությունները շատ մեծ չէին․ հիմնականում աստղագիտական հետազոտությունների նոր արդյունքները, ներառյալ գիսաստղերի մասին բավականին համապարփակ ուղեցույցը, որոնք դիտվում, զննվում էին 14-րդ դարից։ Նրանց թվում ներկայացված էր Հալլեյի գիսաստղի հաշվարկված ուղեծիրը, որի նոր հայտնվելը նշված ժամանակ (1758 թվական) ակնառու կերպով հաստատեց Նյուտոնի և Հալլեյի տեսական հաշվարկները (այդ ժամանակ արդեն իրենց մահկանացուն կնքած)։ Գրքի տպաքանակն այդ ժամանակ գիտական հրատարակության համար կարող էր համարվել ահռելի՝ 1250 օրինակ։

1725 թվականին Նյուտոնի առողջությունը սկսում է նկատելիորեն վատթարանալ, և նա տեղափոխվում է Լոնդոնից ոչ հեռու գտնվող Քենսինգթոն, որտեղ և քնի մեջ իր մահկանացուն է կնքում 1727 թվականի մարտի 20 (31)-ին։ Գրավոր կտակ նա չի թողել, բայց իր ահռելի ունեցվածքի զգալի մասը նա իր մահից առաջ հասցրել է փոխանցել իր մոտ ազգականներին[59]։ Նրա մարմինը հանգչում է Վեստմինստերյան աբբայությունում։ Ֆերնանդո Սավատերը, ըստ Վոլտերի նամակների, այսպես է նկարագրում Նյուտոնի[60] թաղումը․

Դրան մասնակցում էր ողջ Լոնդոնը։ Սկզբում մարմինը դրված էր համընդհանուր ցուցադրության շքեղ պատգարակի մեջ, որի կողային մասերում վառվում էին հսկայական

աշտանակներ, այնուհետ տեղափոխվել է Վեստմինստերյան աբբայություն, որտեղ թաղվում է թագավորների և ականավոր քաղաքական գործիչների հարևանությամբ։ Թաղման արարողակարգը գլխավորելով՝ քայլում էր լորդ-կանցլերը, որին հետևում էին արքունական բոլոր մինիստրները։

Անձնական որակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնավորության գծեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյուտոնի հոգեբանական դիմանկարը կազմելը դժվար է, քանի որ նույնիսկ նրան համակրող մարդիկ հաճախ են Նյուտոնին վերագրում տարբեր որակավորումներ[61]։ Պետք է հաշվի առնել և Նյուտոնի պաշտամունքը Անգլիայում, որը ստիպում էր հեղինակներին հիշողությունների մեջ մեծ գիտնականին ներկայացնել բոլոր իմաստներով առաքինի, հեռացնելով իրական հակասությունները նրա բնութագրում։ Բացի այդ, կյանքի վերջում Նյուտոնի բնավորության մեջ ի հայտ են գալիս այնպիսի գծեր, ինչպիսիք են բարեհոգությունը, ներողամտությունն ու մարդամոտությունը, որոնք վաղ անցյալում նրան բնութագրական չէին[62]։

Արտաքինով նա ոչ բարձրահասակ, ամուր մարմնակազմությամբ, ալիքաձև մազերով տղամարդ էր։ Նա գրեթե ողջ կյանքում չհիվանդացավ, մինչև ծերություն պահպանեց խիտ մազերը, (արդեն 40 տարեկանից բացարձակ ալեհեր[28]) և բոլոր ատամները, բացի մեկից։ Երբեք, (մեկ այլ վկայակոչմամբ գրեթե երբեք) չի օգտվել ակնոցներից[61], չնայած մի քիչ կարճատես էր։ Նա երբեք չէր ծիծաղում և չէր ջղայնանաում, չկան հիշատակություններ նրա կատակների և հումորի զգացման վերաբերյալ։ Դրամական հաշիվներում խնայող էր և կոկիկ, բայց ոչ ժլատ։ Երբեք չի եղել ամուսնացած։ Սովորաբար գտնվել է ներքին խորը մտազբաղության վիճակում, որի պատճառով հաճախ ցուցաբերում էր ցրվածություն․ օրինակ՝ մի անգամ, հրավիրելով հյուրերին, նա գնում է մառան գինու հետևից, սակայն այնտեղ նրան ինչ որ գիտական գաղափար է գալիս, նա սլանում է աշխատասենյակ և այդպես էլ չի վերադառնում հյուրերի մոտ։ Նա անտարբեր էր սպորտի, երաժշտության, արվեստի, թատրոնի, ճամփորդության[63] նկատմամբ, չնայած շատ լավ էր նկարում[64]։ Նրա օգնականը հիշում էր․ «Նա թույլ չէր տալիս իրեն ոչ մի հանգստ և կարճատև դադար… կորած էր համարում ամեն ժամ, որը նվիրված էր ոչ ուսումնասիրություններին [գիտությանը] ... Մտածում եմ, նրան ոչ պակաս թախիծ էր պատճառում սննդի և քնի[28] վրա ծախսվող ժամանակահատվածի անհրաժեշտությունը»։ Այս բոլոր ասածներին Նյուտոնը կարողանում էր միավորել ամենօրյա գործնականությունը և ողջամտությունը, որը վառ կերպով դրսևորվել է նրա Դրամահատման պալատում և Թագավորական ընկերությունում հաջողակ կառավարման մեջ։

Դաստիարակված լինելով պուրիտանական ավանդույթներով, Նյուտոնը իր համար վերականգնում է մի շարք դաժան սկզբունքներ և ինքնասահմանափակումներ[65]։ Եվ նա հակված չէր ներելու ուրիշներին այն բաներում, ինչում չէր կարող ներել ինքն իրեն, և դրանում էր հաճախ կայանում նրա շատ կոնֆլիկտների արմատները(դիտել ներքևում)։ Ջերմ էր վերաբերվում ազգականներին և շատ կոլեգաներին, բայց մտերմիկ ընկերներ չուներ[64], չէր փնտրում այլ մարդկանց մեջ կոլեկտիվներ, իրեն պահում էր մեկուսացված[66]։ Դրա հետ մեկտեղ Նյուտոնն անսիրտ և անտարբեր չէր օտարի դժբախտության հանդեպ։ Երբ իր խորթ քույր Աննայի մահից հետո նրա երեխաները գոյության համար առանց միջոցների մնացին, Նյուտոնը անչափահաս երեխաներին նշանակեց նպաստ, իսկ ավելի ուշ, Աննայի դստերը՝ Քեթրինին վերցրեց իր մոտ դաստիարակության։ Անընդհատ օգնում էր նաև ուրիշ ազգականներին։ «Լինելով խնայող և տնտեսվար, նա դրա հետ համատեղ դրամի հետ վարվում էր շատ ազատ, և միշտ պատրաստակամ էր կարիքի մեջ ընկած ընկերոջն օգնել, ցուցաբերելով դրանում ոչ մի կապվածություն։ Առանձնապես նա ազնվաբարո էր երիտասարդության նկատմամբ»[67]։ Շատ հայտնի անգլիացի գիտնականներ՝ Ստիրլինգը, Մակլորենը, աստղագետ Ջեյմս Փաունդը և ուրիշներ, խորը երախտագիտությամբ հիշում էին Նյուտոնի կողմից օգնությունը, որը ստացել էին իրենց գիտական կարիերայի[68] սկզբում։

Նյուտոն և Հուկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոբերտ Հուկ։ Արտաքինի վերականգնում ըստ ժամանակակիցների նկարագրության

1675 թվականին Նյուտոնն Ընկերությանն է ուղարկում լույսի բնույթի վերաբերյալ իր տրակտատը նոր հետազոտություննրով և մեկնաբանություններով։ Ռոբերտ Հուկը նիստի ժամանակ հայտարարում է, որ տրակտատում ինչ որ կա արժեքավոր, բոլորը կա ավելի վաղ հրապարակված Հուկի «Միկրոգրաֆիա» գրքում։ Մասնավոր զրույցներում նա Նյուտոնին մեղադրում էր գրագողության մեջ[69]․ «Ես ցույց տվեցի, որ պարոն Նյուտոնը օգտագործել է իմ վարկածները իմպուլսների և ալիքների վերաբերյալ» (Հուկի օրագրից)։ Հուկը առաջնայնության մրցակցության էր դուրս եկել Նյուտոնի բոլոր բացահայտումների դեմ, որոնք առնչվում էին օպտիկայի հետ,բացառությամբ այն աշխատանքների, որոնց դեմ արդեն հանդես էր եկել[70]։ Օլդենբուրգը անմիջապես Նյուտոնին հայտնում է այդ մեղադրանքների մասին, և նա գնահատեց դա որպես զրպարտություն։ Այս անգամ հակամարտությունը կարելի եղավ մարել, և գիտնականները փոխանակեցին հաշտության նամակներ (1676)։ Սակայն, այդ պահից մինչ Հուկի մահը(1703) Նյուտոնը օպտիկայի վերաբերյալ ոչ մի աշխատանք չհրատարակեց, չնայած նրա մոտ կուտակվել էին ահռելի նյութեր, որոնք համակարգված էին նրա «Օպտիկա» (1704) դասական մենագրության մեջ։

Մյուս գերակայության վեճը կապված էր ձգողականության օրենքի բացահայտման հետ։ Դեռևս 1666 թվականին Հուկը եկավ այն եզրակացության, որ մոլորակների շարժումը Արեգակի վրա ընկնելու գերդիրքավորումն է ի շնորհիվ դեպի Արեգակը ձգողականության ուժի և մոլորակի հետագծի շոշափողի նկատմամբ իներցիոն շարժման։ Նրա կարծիքով շարժման այդ գերդիրքորոշումն էլ առաջացնում է Արեգակի շուրջ մոլորակի հետագծի էլիպսաձևությունը[71]։ Սակայն նա մաթեմատիկորեն ապացուցել չկարողացավ և 1679 թվականին նամակ է ուղարկում Նյուտոնին, որտեղ առաջարկում է համագործակցել այդ խնդրի լուծման գործում։ Այդ նամակում շարադրված էր նաև ենթադրություն դեպի Արեգակը ձգողականության ուժի նվազելու մասին՝ հակադարձ համեմատական հեռավորության քառակուսուն[72]։ Ի պատասխան Նյուտոնը նկատում է, որ ավելի վաղ զբաղվում էր մոլորակների շարժման խնդիրներով, բայց թողել է այդ զբաղմունքը։ Իրոք, ինչպես ցույց են տալիս գտնված փաստաթղթերը, Նյուտոնը մոլորակների շարժման խնդիրներով զբաղվել է դեռևս 1665-1669 թվականներին, երբ նա Կեպլերի III օրենքի հիման վրա սահմանեց, որ «մոլորակների ձգտումը հեռանալ Արեգակից հակադարձ համեմատական է Արեգակից նրանց միջև եղած հեռավորության քառակուսուն»[73]։ Սակայն մոլորակի ուղեծրի մասին պատկերացումը որպես բացառապես Արեգակի նկատմամբ ձգողականության և կենտրոնաձիգ ուժի հավասարման արդյունք նրա մոտ այդ տարիներին դեռևս մշակված չէին[73][74]։

Հետագայում Հուկի և Նյուտոնի միջև նամակագրությունը խզվում է։ Հուկը վերադառնում է հակադարձ քառակուսու նվազման օրենքով ուժի ազդեցությամբ մոլորակի հետագիծ կառուցելու փորձերին։ Սակայն այդ փորձերը այդպես էլ ապարդյուն դուրս եկան։ Միևնույն ժամանակ Նյուտոնը վերադառնում է մոլորակների շարժման ուսումնասիրմանը և լուծում այդ խնդիրը։

Երբ Նյուտոնն իր «Սկիզբ» աշատությունն էր պատրաստվում հրապարակել, Հուկը պահանջում է, որպեսզի Նյուտոնը նախաբանում ձգողականության օրենքի վերաբերյալ վերապահում անի Հուկի առաջնությունը։ Նյուտոնը առարկում էր, որ Բուլլիալդը, Քրիստափոր Ռենը և ինքը Նյուտոնը եկել են այդ նույն բանաձևին իրարից անկախ և ավելի վաղ, քան Հուկը[75]։ Վեճ է բորբոքվում, որը երկու գիտնականների կյանքն էլ քիչ չի թունավորում։

Ժամանակակից հեղինակները հարգանքի տուրք են մատուցում ինչպես Նյուտոնին, այնպես էլ Հուկին։ Հուկի առաջնահերթությունը կայանում է մոլորակի հետագիծը կառուցելու խնդրի ձևակերպման մեջ՝ ի շնորհիվ Արևի վրա ընկնելու նրա գերդիրաքավորման հակադարձ քառակուսու օրենքով և իներցիոն շարժման համաձայն։ որ մոլորակի հետագիծը կառուցելու խնդիրը ձևավորվում է արևի վրա ընկնելու գագաթնակետին համապատասխան, հակառակ քառակուսու օրենքի և իներցիոն շարժման համաձայն։ Նաև հնարավոր է, որ հենց Հուկի նամակը անմիջականորեն հրահրեց Նյուտոնին ավարտին հասցնել այդ խնդրի լուծումը։ Սակայն ինքը Հուկը խնդիրը չլուծեց, ինչպես նաև չկռահեց գրավիտացիայի համակողմանիությունը[76][77]։ Ս․ Ի․ Վավիլովի խոսքերով[28]

Եթե մոլորակների շարժման և ձգողականության մասին Հուկի բոլոր ենթադրությունները, որոնք արտահայտվել են նրա կողմից քսան տարիների ընթացքում, համատեղենք, ապա մենք կհանդիպենք Նյուտոնի «Սկիզբ» աշխատության գրեթե բոլոր գլխավոր եզրահանգումներին, որոնք ուղղակի արտահայտված են անվստահորեն և թույլ ապացուցված ձևով։ Չլուծելով խնդիրը, Հուկը գտնում է դրա պատասխանը։ Դրա հետ մեկտեղ մեր առջև ընդհանուր առմամբ ոչ պատահական շպրտված միտք է, այլ երկար տարիների աշխատանքի պտուղ։ Հուկի մոտ կար ֆիզիկոս-փորձարարի տաղանդավոր կռահողություն, տեսնելով փաստերը ճշմարիտ հարաբերությունների և բնության օրենքների լաբիրինթոսում։ Այսպիսի մանրամասն եզակի ինտուիցիայով փորձարարի մենք գիտության պատմության մեջ հանդիպում ենք նաև Ֆարադեյի մոտ, սակայն Հուկը և Ֆարադեյը մաթեմատիկոսներ չէին։ Նրանց գործը ավարտին հասցվեց Նյուտոնի և Մաքսվելլի կողմից։ Նյուտոնի հետ աննպատակ պայքարը հանուն առաջնահերթության, Հուկի փառահեղ անվան վրա ստվեր գցեց, սակայն գրեթե երեք դար հետո, ժամանակն է արժանի տուրքը մատուցել յուրաքանչյուրին։ Հուկը չէր կարողանում գնալ ուղիղ, Նյուտոնի «Մաթեմատիկական սկիզբ» աշխատության անթերի ճանապարհով, սակայն իր շրջիկ արահետներով, որոնց հետքերն այլևս չենք գտնի, նա եկել է հենց այնտեղ։

Նյուտոնի հետագա հարաբերությունները Հուկի հետ մնացին լարված։ Օրինակ, երբ Նյուտոնը Ընկերությանը ներկայացնում է անկյունաչափ գործիքի նոր հորինած կառուցվածքը, Հուկը անմիջապես հայտարարում է, որ ավելի քան 30 տարի առաջ այդպիսի սարք ինքը հորինել է (չնայած նա երբեք չի կառուցել անկյունաչափ գործիք)[78]։ Այնուամենայնիվ Նյուտոնը գնահատել է Հուկի գիտական բացահայտումների արժեքը և իր «Օպտիկա»-ում մի քանի անգամ հիշատակում է իր արդեն հանգուցյալ ընդդիմախոսին[79]։

Նյուտոնից անկախ, Հուկը գլխավորում էր առաջնային վեճերը շատ այլ անգլիացի և մայրցամաքային գիտնականների հետ, որոնց թվում էր Ռոբերտ Բոյլը, որին նա մեղադրում էր օդային պոմպի կատարելագործումը սեփականացնելու մեջ, ինչպես նաև Թագավորական Ընկերության քարտուղար Օլդենբուրգի հետ, նշելով, որ Օլդենբուրգի օգնությամբ Հյուգենսը գողացել է Հուկից պարույրով ժամացույցի գաղափարը[80]։

Առասպելն այն մասին, որ Նյուտոնն իբր թե հրամայել է ոչնչացնել Հուկի միակ դիմանկարը, քննարկվում է ստորև։

Նյուտոն և Ֆլեմստիդ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջոն Ֆլեմստիդ

Անգլիացի անվանի աստղագետ Ջոն Ֆլեմստիդը Նյուտոնի հետ ծանոթանում է Քեմբրիջում (1607), երբ Ֆլեմստիդը դեռևս ուսանող էր, իսկ Նյուտոնը՝ մագիստրոս։ Սակայն արդեն 1673 թվականին, Նյուտոնի հետ գրեթե միաժամանակ, Ֆլեմստիդը նույնպես դարձավ հանրաճանաչ՝ նա հրապարակեց իր որակի մեջ հոյակապ աստղագիտական աղյուսակներ, որի համար թագավորը արժանացրեց նրան անձնական ունկնդրության և «Թագավորական աստղագետ» կոչման։ Ավելին, թագավորը կարգադրեց Լոնդոնի մոտակայք Գրինվիչում կառուցել աստղադիտարան և փոխանցել այն Ֆլեմստիդի տնօրինմանը։ Սակայն թագավորը կարծում էր, որ աստղադիտարանը վերազինելու համար գումարն ավելորդ ծախս էր, և Ֆլեմստրադի գրեթե ողջ եկամուտը գնաց գործիքների կառուցման և աստղադիտարանի տնտեսական կարիքների համար[81]։

Գրինվիչի աստղադիտարան,հին կառույց

Սկզբնական շրջանում Նյուտոնի և Ֆլեմստիդի հարաբերությունները շատ բարիդրացիական էին։ Նյուտոնը պատրաստել էր «Սկիզբ» աշխատության երկրորդ հրատարակությունը և Լուսնի հստակ դիտարկումների ծայրահեղ կարիքն ուներ՝ նրա շարժման հետ կապված, իր տեսության կառուցվածքի և հաստատման համար։ Առաջին հրատարակության մեջ Լուսնի և գիսաստղի շարժման տեսությունն անբավարար էր։ Դա շատ կարևոր էր նաև նյուտոնյան ձգողականության տեսության հաստատման համար, որը կարտեզիանցիների սուր քննադատությանն էր ենթարկվել։ Ֆլեմստիդը հաճույքով նրան փոխանցում էր պահանջվող տվյալները և 1694 թվականին Նյուտոնը հպարտությամբ տեղյակ է պահում Ֆլեմստիդին, որ հաշվարկային և փորձառու պրակտիկ տվյալների համեմատումը ցույց է տվել նրանց գործնական համընկնումը։ Ֆլեմստիդը մի քանի անգամ իր նամակներում Նյուտոնին համառորեն խնդրում է դիտումները կիրառելու դեպքում առաջնահերթությունը վերապահել իրեն՝ Ֆլեմստիդին։ Դա առաջին հերթին վերաբերվում էր Հալլեյին, որին Ֆլեմստիդը չէր սիրում և կասկածում էր գիտական անազնվության մեջ, սակայն կարող էր նշանակել և անվստահություն հենց իրեն՝ Նյուտոնին։ Ֆլեմստիդի նամակներում սկսում է հոսել վիրավորանքը․

Ես համաձայն եմ․ մետաղալարը թանկ է, քան ոսկին, որից այն պատրաստված է։ Ես, սակայն, հավաքեցի այդ ոսկին, մաքրեցի և լվացի այն, և չեմ համարձակվում մտածել, որ Դուք գնահատում եք իմ օգնությունը այնքան քիչ միայն նրա համար, որ այդքան հեշտ այն ստացաք։

Բացահայտ հակամարտության սկիզբ դրեց Ֆլեմստիդի նամակը, որում նա ներողությամբ հաղորդում էր, որ որ նա հայտնաբերել է մի շարք համակարգային սխալներ Նյուտոնի տրամադրած տվյալների մեջ։ Դա վտանգի տակ դրեց Լուսնի նյուտոնյան տեսությունը և ստիպեց վերափոխել հաշվարկները, ընդ որում վստահությունը մնացած տվյալների նկատմամբ նույնպես սասանվեց։ Նյուտոնը, որը տանել չէր կարողանում անբարեխիղճներին, ծայրահեղ ցնցված էր և նույնիսկ կասկածում է, որ Ֆլեմստիդի կողմից մտցված սխալները կանխամտածված էին, գիտակցված[81]։

1704 թվականին Նյուտոնը այցելում է Ֆլեմստիդին, որն այդ ժամանակ ստացել էր դիտումների նոր, չափազանց ճշգրիտ տվյալներ, և խնդրում է նրան փոխանցել իրեն այդ տվյալները, փոխարենը Նյուտոնը խոստանում է օգնել Ֆլեմստիդին նրա հիմնական աշխատության՝ Մեծ աստղային կատալոգի հրատարակելուն։ Սակայն Ֆլեմստիդը ժամանակ է ձգում երկու պատճառով՝ կատալոգը դեռևս ամբողջությամբ պատրաստ չէր, իսկ Նյուտոնին էլ նա այլևս չէր վստահում և վախենում էր իր անգին հետազոտություննների՝ դիտումների յուրացումից։ Աշխատանքներն ավարտին հասցնելու համար իրեն տրամադրված փորձառու հաշվարկողներին Ֆլեմստիդն օգտագործում է աստղերի դիրքերի հաշվարկելու համար այն ժամանակ, երբ Նյուտոնին առաջին հերթին հետաքրքրում էին Լուսինը, մոլորակները և գիսաստղերը։ Վերջապես,1706 թվականին գրքի տպագրությունն սկսվում է, սակայն Ֆլեմստիդը, որը տառապում էր տանջող հոդատապով, և դառնալով ավելի կասկածամիտ, պահանջում է, որպեսզի Նյուտոնը մինչ տպագրության ավարտը չթաքցնի տպագրական պատրաստի նմուշը։ Նյուտոնը, որին տվյալները շատ շտապ էին պետք, այդ արգելքը անտեսում է և դուրս է գրում պահանջվող մեծությունները։ Լարվածությունն աճում է։ Ֆլեմստիդը սխալների փոքրիկ ուղղումներն անձամբ մտցնելու փորձի պատճառով աղմկոտ վիճաբանություն է սարքում Նյուտոնի հետ։ Գրքի տպագրությունն ընթանում է ծայրահեղ դանդաղ։

Ֆինանսական դժվարությունների պատճառով Ֆլեմստիդը չի վճարում անդամավճարը և հեռացվում է Թագավոորական ընկերությունից։ Այդ նոր հարվածը հասցրեց թագուհին, որը հավանաբար Նյուտոնի պահանջով Ընկերությանն է փոխանցում աստղադիտարանի վերահսկման ֆունկցիան։ Նյուտոնը Ֆլեմստիդին վերջնագիր է ներկայացնում․

Դուք ներկայացրել եք անկատար կատալոգ, որի մեջ շատ բան չի հերիքում։ Դուք չեք տվել այն աստղերի դիրքը, որոնք ցանկալի էին, և ես լսել եմ, որ տպագրումը այժմ դադարեցվել է դրանց չտրամադրման պատճառով։ Այսպիսով, Ձեզնից ակնկալվում է հետևյալը՝ կամ Դուք ուղարկում եք Ձեր կատալոգի վերջը դոկտոր Արբետնոտին, կամ առնվազն ուղարկում եք նրան դիտարկումների տվյալները, որոնք անհրաժեշտ են ավարտի համար, որպեսզի տպագրությունը կարելի լինի շարունակել։

Նյուտոնը նաև սպառնում է, որ հետագա ուշացումները կդիտվեն որպես Ձերդ Մեծության հրամանին չենթարկվել։1710 թվականի մարտին Ֆլեմստիդը, անարդարության և իր թշնամիների ինտրիգների դեմ կրքոտ բողոքներից հետո, այնուամենայնիվ, փոխանցում է իր կատալոգի վերջնական ավարտուն թերթիկները, և 1712 թվականի սկզբին լույս է տեսնում առաջին հատորը՝ «Երկնային պատմություն» վերնագրով։ Այնտեղ կային Նյուտոնին անհրաժեշտ բոլոր տվյալները, և մեկ տարի անց «Սկիզբ»-ի վերամշակված հրատարակությունը, Լուսնի տեսության ավելի մեծ ճշգրտությամբ, նույնպես չհապաղեց հայտնվել։ Հիշաչար Նյուտոնը հրատարակության մեջ չի ընդգրկում երախտագիտության խոսք Ֆլեմստիդին և ջնջում է առաջին հրատարակության մեջ եղած բոլոր հիշատակումները նրա մասին։ Ֆլեմստիդն ի պատասխան իր բուխարիկում այրում է կատալոգի չվաճառված բոլոր 300 նմուշները, և սկսում է պատրաստել իր երկրորդ հրատարակությունը, արդեն իր սեփական ճաշակով։ 1719 թվականին նա մահանում է, սակայն կնոջ և ընկերների ջանքերով այդ հիասքանչ հրատարակությունը՝ անգլիական աստղագիտության հպարտությունը 1725 թվականին հրապարակվում է։

Նյուտոնն իր «Սկիզբ» աշխատության երրորդ (վերջին) հրատարակության մեջ Ֆլեմստիդի բոլոր հղումները հեռացնում է։ Ֆլեմստիդի իրավահաջորդը թագավորական աստղադիտարանում դառնում է Հալլեյը, որը նույնպես անհապաղ գաղտնագրում է հետազոտությունների բոլոր տվյալները, խուսափելու համար մրցակիցների կողմից տվյալների գողության հնարավորությունից։ Հալլեյի հետ գործը չհասավ մինչև հակամարտության, սակայն Ընկերության նիստերի ժամանակ Նյուտոնը բազմիցս նախատում է Հալլեյին, իրեն անհրաժեշտ տվյալները կիսվել չցանկանալու համար։

Նյուտոն և Լայբնից

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գոտֆրիդ Լայբնից

Հիմնական հոդված․ Վիճաբանություն Նյուտոնի և Լայբնիցի միջև առաջնահերթության պատճառով

Տես նաև՝ Լայբնիցի և Կլարկի նամակագրություն

Պահպանված փաստաթղթերից գիտնական պատմաբանները պարզել են, որ դիֆերենցիալ և իհտեգրալ հաշիվը Նյուտոնը ստեղծել է դեռևս 1665-1666 թվականներին, սակայն մինչև 1704 թվականը չի հրապարակել[82]։ Լայբնիցն անկախ մշակել է իր անալիզի տարբերակը (1675 թվականից սկսած), չնայած նախնական խթանը հավանաբար նրա միտքն ստացավ այն շշուկներից, որ այդպիսի հաշվարկ արդեն Նյուտոնն ուներ, ինչպես նաև ի շնորհիվ Անգլիայում գիտական ասուլիսների և Նյուտոնի հետ նրա նամակագրության։ Ի տարբերություն Նյուտոնի, Լայբնիցն անմիջապես հրապարակում է իր տարբերակը, և հետագայում Յակոբի և Իոհան Բեռնուլիի հետ լայնամասշտաբ պրոպագանդում է այդ դարակազմիկ բացահայտումը ողջ Եվրոպայում։ Մայր ցամաքի գիտնականների մեծ մասը չէր կասկածում, որ վերլուծությունը բացահայտել է Լեյբնիցը։

Ընդունելով ընկերների հորդորները, որոնք հայրենասիրության էին մղում, Նյուտոնն իր «Սկիզբ»-ի 2-րդ գրքում (1687) հաղորդում է[83]

Նամակներում, որոնցով մոտ տաս տարի առաջ ես փոխանակվում էի խիստ հմուտ մաթեմատիկոս պարոն Լայբնիցի հետ, ես նրան տեղեկացրի, որ տիրապետում եմ մաքսիմումների և մինիմումների որոշման մեթոդին, շոշափողների անցկացմանը և նմանաիպ հարցերի լուծումներին, հավասարապես կիրառելի ինչպես ռացիոնալ անդամների, այնպես էլ իռացիոնալների համար, ընդ որում ես թաքցրել եմ մեթոդը, վերադասավորելով հետևյալ նախադասության տառերը․ «երբ տրված է հավասարում, պարունակող ընթացիկ քանակի ցանկացած թիվ, գտնել ֆլյուկսիան և հակադարձը»։ Հայտնի գիտնական այրն ինձ պատասխանեց, որ ինքը նմանապես գտել է նման մեթոդ և հաղորդեց ինձ իր մեթոդը, որը պարզվեց շատ քիչ է տարբերվում իմից, և այն էլ միայն տերմիններով և բանաձևի ձևակերպման մեջ։

1693 թվականին, երբ Նյուտոնը վերջապես հրատարակում է վերլուծության իր տարբերակի առաջին հակիրճ շարադրանքը, նափոխանակում է Լեյբնիցի հետ բարեկամական նամակներ։ Նյուտոնը հաղոդում է[84]

Մեր Վալլիսը միացրել է իր «Հանրահաշիվ»-ին, հենց նոր հայտնված, որոշ նամակներից, որոնք ես գրել էի քեզ իր ժամանակին։ Միևնույն ժամանակ, նա ինձանից պահանջեց, որ ես բացեիբաց շարադրեմ այն մեթոդը, որն այդ ժամանակ ես վերադասավորելով տառերը թաքցրեցի քեզնից՝ ես դա արեցի հակիրճ, որքան կարող էի։ Հուսով եմ, որ ես միևնույն ժամանակ չեմ գրել ոչինչ, որը կլիներ քեզ համար տհաճ։ Եթե դա տեղի է ունեցել, ապա խնդրում եմ հաղորդել, որովհետև ընկերներն ինձ համար մաթեմատիկական հայտնագործություններից թանկ են։

Նյուտոնյան վերլուծության առաջին մանրամասն հրատարակությունից հետո ( «Օպտիկա»-ի մաթեմատիկական հավելված, 1704) Լայբնիցի «Acta eruditorum» ամսագրում հայտնվեց Նյուտոնի հասցեին ակնարկվող վիրավորական անանուն գրախոսություն։ Գրախոսությունը պարզ մատնանշում էր, որ նոր հաշվարկի հեղինակը հանդիսանում է Լայբնիցը։ Լեյբնիցն անձամբ վճռական ժխտում է, որ գրախոսությունը կազմված է իր կողմից, սական պատմաբանները կարողացան գտնել սևագրությունները՝ գրված նրա ձեռագրով[82]։ Նյուտոնը անտեսում է Լայբնիցի հոդվածը, սակայն նրա աշակերտները վրդովված պատասխանում են, որից հետո բռնկվում է համաեվրոպական առաջնահերթության պատերազմ, «մաթեմատիկայի ողջ պատմության մեջ ամենաամոթալի թշնամական ջախջախիչ հարաբերություններն անձնական հետաքրքրությունների հողի վրա»[53]։

1713 թվականի հունվարի 31-ին, երբ Թագավորական Ընկերությունը Լայբնիցից ստանում է նամակ հաշտեցման ձևակերպումներ պարունակող՝ նա համաձայն է, որ Նյուտոնը վերլուծությանը հասել է ինքնուրույն, «ընդհանուր սկզբունքների հիման վրա,նման մերին»։ Բարկացած Նյուտոնը պահանջում է առաջնահերթության պարզման համար ստեղծել միջազգային հանձնաժողով։ Հանձնաժողովի համար շատ ժամանակ չպահանջվեց՝ ամիսուկես անց, ուսումնասիրելով Նյուտոնի նամակագրությունը Օլդենբուրգի հետ և այլ փաստաթղթեր, նա միաձայն ընդունում է Նյուտոնի առաջնահերթությունը, ընդ որում ձևակերպումով՝ այս անգամ վիրավորական Լեյբնիցի նկատմամբ։ Հանձնաժողովի որոշումը տպագրվում է Ընկերության ջանքերով, կցված բոլոր հաստատող փաստաթղթերով։ Սթիվեն Հոքինգը և Լեոնարդ Մլոդինովը Ժամանակի ամենակարճ պատմության մեջ հաստատում են, որ հանձնաժողովի կազմում միայն Նյուտոնի նկատմամբ լոյալ գիտնականներ էին, իսկ Նյուտոնին պաշտպանող հոդվածների մեծ մասը գրված են եղել նրա սեփական ձեռքով և հետո տպագրվել են ընկերների անունից[85]։

Ի պատասխան, 1713թվականի ամառվանից Եվրոպան հեղեղվում է անանուն բրոշյուրներով, որոնք պաշտպանում էին Լեյբնիցի առաջնահերթությունը և հաստատում էին, որ «Նյուտոնը շնորհում է իրեն պատիվ,որը պատկանում է ուրիշին»։ Բրոշյուրները նաև Նյուտոնին մեղադրում էին Հուկի և Ֆլեմստիդի արդյունքների գողության մեջ։ Նյուտոնի ընկերներն իրենց կողմից, Լայբնիցին մեղադրում էին գրագողության մեջ, որտեղ իրենց մեկնաբանությամբ, Լոնդոն ժամանած ժամանակ, (1676) Լեյբնիցը Թագավորական Ընկերությունում ծանոթացել է Նյուտոնի չհրատարակված աշխատանքներին և նամակներին, որից հետո այնտեղ շարադրված գաղափարները Լեյբնիցը տպագրել է և ներկայացրեց որպես իրենը[86]։

Պատերազմը չթուլացավ մինչև 1716 թվականի դեկտեմբերը, մինչև աբբատ Կոնտին (Antonio Schinella Conti) հաղորդեց Նյուտոնին․ «Լայբնիցը մահացավ՝ վեճն ավարտվեց»[87]։


Գիտական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյուտոնի աշխատանքների հետ է կապված ֆիզիկայի և մաթեմատիկայի նոր դարաշրջանը։ Նա ավարտին հասցրեց Գալիլեյի սկսած տեսական ֆիզիկայի ստեղծումը, հիմնվելով մի կողմից `փորձարարական տվյալների վրա, իսկ մյուս կողմից՝ բնության քանակական-մաթեմատիկական նկարագրության վրա։ Մաթեմատիկայում ի հայտ են գալիս հզոր վերլուծական մեթոդներ։ Ֆիզիկայում բնության հետազոտման հիմնական մեթոդը դառնում է բնության երևույթների մաթեմատիկական մոդելների նույնական կառուցումը և այդ մեթոդների ինտենսիվ հետազոտումը նոր մաթեմատիկական ապարատի բոլոր ուժերի համակարգային ներգրավմամբ։ Հետագա դարերը ապացուցեցին այս մոտեցման բացառիկ արդյունավետությունը։

Օպտիկային վերաբերող առաջին՝ «Լույսի և գույների նոր տեսություն» (1672 թ.) աշխատանքում Նյուտոնն արտահայտել է «լույսի մարմնականության» մասին իր հայացքները (լույսի մասնիկային հիպոթեզը)։ Այդ աշխատանքի առաջացրած բուռն բանավեճերում Նյուտոնի հայացքների հակառակորդն էր Ռոբերտ Հուկը, ով այդ ժամանակ իշխող ալիքային պատկերացումների կողմնակիցն էր։ Պատասխանելով Հուկին՝ Նյուտոնն արտահայտել է լույսի մասնիկային և ալիքային պատկերացումները համատեղող հիպոթեզ։ Այդ հիպոթեզը նա հետագայում զարգացրել է «Լույսի և գույների տեսություն» աշխատության մեջ, որտեղ նկարագրել է Նյուտոնի օղակներով փորձը և հաստատել լույսի պարբերականությունը։ Նյուտոնի օղակներ, հավասար հաստության ինտերֆերենցիոն համակենտրոն շերտեր, որոնք դիտվում են երկու մակերևույթների (երկու գնդերի, հարթության և գնդի) հպման կետի շուրջը։ Ինտերֆերենցիան տեղի է ունենում հպվող մարմինները բաժանող բարակ բացակում (սովորաբար օդային), որը բարակ թաղանթի դեր է կատարում։ Միագույն լույսով լուսավորելիս հպման կետում առաջանում է սև բիծ շրջապատված հերթագայող լուսավոր և մութ օղակներով։ Այս երևույթը դիտել և նկարագրել է Նյուտոնը 1675 թ.։ Սպիտակ լուսային փնջի դեպքում մութ և լուսային օղակների փոխարեն դիտվում են գունավոր օղակներ։ Գույները դասավորված են լինում որոշակի հաջորդականությամբ և կոչվում են «Նյուտոնի գույներ»

Լոնդոնի Թագավորական ընկերության նիստում այդ աշխատությունն ընթերցելիս, Հուկը հանդես է գալիս առաջնայնության հավակնությամբ, և Նյուտոնը չի հրապարակում օպտիկային վերաբերվող աշխատանքները (այդ աշխատանքը հրապարակվում է միայն 1704-ին՝ Հուկի մահից հետո)։

«Օպտիկայում» Նյուտոնը նկարագրել է լույսի դիսպերսիայի հայտնաբերման ուղղությամբ իր կատարած խիստ մանրակրկիտ փորձերը, լույսի ինտերֆերենցիան բարակ թաղանթբերում և ինտերֆերենցիոն գույների փոփոխությունը Նյուտոնի օղակներում՝ կախված թիթեղի հաստությունից։ Ըստ էության, նա առաջինն էր, որ չափեց լուսային ալիքի երկարությունը։

Տեսական մեխանիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էդուարդո Պաոլոցցիի հեղինակած Նյուտոնի արձանը Բրիտանական գրադարանի մուտքի մոտ։

Իր նշանավոր Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները աշխատությունը Նյուտոնն ստեղծել է 1684-1686 թթ. Կարելի է ասել, որ դա եղել է իր կյանքի գլխավոր գիրքը, որի վրա աշխատելիս իրեն ամբողջությամբ նվիրել է այդ գործին։ Դա է վկայում նաև գիտնականի ազգական և այդ տարիների օգնական Հեմփրի Նյուտոնն իր հուշերում։

Գրքի հրատարակումը նախատեսված էր իրագործել Թագավորական ընկերության միջոցներով, սակայն, 1686 թ. սկզբին ընկերությունը լույս էր ընծայել պահանջարկ չգտած ձկների պատմության մի տրակտատ և դրանով սպառել էր իր բյուջեն։ Ծախսերն իր վրա վերցրեց Գալիլեո Գալիլեյը, ում, որպես հատուցում՝ ընկերությունը նվիրաբերեց ձկների պատմության տրակտատի հիսուն օրինակ։

Գրքի երեք հատորները լույս են տեսել 1687 թ. և նրա երեք հարյուր օրինակ տպաքանակը սպառվել է այն ժամանակվա համար շատ արագ՝ չորս տարում։

Մեխանիկայի, դասական մեխանիկայի երեք հիմնական օրենքներ։ Ձևակերպել է 1687 թ.։

  • Առաջին օրենք - ամեն մի մարմին շարունակում է պահպանել դադարի կամ հավասարաչափ ուղղագիծ շարժման վիճակը, քանի դեռ հարկադրված չէ փոփոխել այդ վիճակը կիրառված ուժերի ազդեցությամբ։
  • Երկրորդ օրենք - Շարժման քանակի փոփոխությունը համեմատական է կիրառված շարժիչ ուժին և տեղի է ունենում այն ուղղի ուղղությամբ, որով ազդում է ուժը։
  • Երրորդ օրենք - Ազդումը միշտ ունի հավասար և հակադիր հակազդում, այլ կերպ, երկու մարմինների փոխազդեցությունները միմյանց հավասար են և հակառակ ուղղված։ Ըստ արդի մեխանիկայի պատկերացումների առաջին և երկրորդ օրենքներում մարմին ասելով պետք է հասկանալ նյութական կետ։

Տիեզերական ձգողականության օրենքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս օրենքը Նյուտոնը հայտնագործել է 1686 թ.։ Գալիլեյին գրած նամակում նա ասում է, որ դեպի Արեգակն ունեցած մոլորակների ձգողականության ուժը հակադարձ համեմատական է նրանց հեռավորության քառակուսուն։ Նույնը կարելի է ասել Լուսնի և Երկրի մասին։

Կա հայտնի լեգենդ այն մասին, որ ձգողականության օրենքը Նյուտոնը հայտնագործել է ծառի ճյուղից ընկնող խնձորին նայելով։ Առաջին անգամ «Նյուտոնի խնձորի» մասին հիշատակել է նրա կենսագիր Ուիլյամ Սթյուքլին 1752 թ. հրատարակված «Հուշեր Նյուտոնի կյանքի մասին» գրքում՝

Ճաշից հետո բացվեց տաք եղանակ, և մենք դուրս եկանք այգի և թեյ էինք խմում խնձորենիների ստվերում։ Նա [Նյուտոնն] ինձ ասաց, որ գրավիտացիայի միտքն իր գլխում ծագել է, երբ ճիշտ այսպես նստած է եղել ծառի տակ։ Տեսնելով ծառից հանակարծակի ընկնող խնձորը, նա մտածում է. «Ինչու՞ են խնձորները միշտ ընկնում երկրին ուղղահայաց»։

Գիտնականի արած այս և մյուս հայտնագործություններից շատերը հրապարակվել են դրանք արվելուց 20-40 տարի հետո. Նյուտոնը չէր վազում փառքի ետևից։ 1670 թ. նա գրում է Ջոն Քոլինզին. «Ես փառքի մեջ ոչինչ ցանկալի չեմ տեսնում, եթե նույնիսկ կարողանայի այն վաստակել։ Հնարավոր է, որ դրա շնորհիվ կմեծանար իմ ծանոթների քանակը, սակայն դա հենց այն բանն է, ինչից ես ամենաշատն եմ խուսափում»։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նյուտոնի կենդանության օրոք հրատարակված աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
  • De analysi per aequationes numero terminorum infinitas (1669, published 1711)[88]
  • Of Natures Obvious Laws & Processes in Vegetation (unpublished, c. 1671–75)[89]
  • De motu corporum in gyrum (1684)[90]
  • Philosophiæ Naturalis Principia Mathematica (1687)[91]
  • Newton scale|Scala graduum Caloris. Calorum Descriptiones & signa (1701)[92]
  • Opticks (1704)[93]
  • Reports as Master of the Mint (1701–1725)[94]
  • Arithmetica Universalis (1707)[94]

Հետմահու հրատարակված աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Berry A. A Short History of Astronomy (բրիտ․ անգլ.)London: John Murray, 1898.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. 4,0 4,1 4,2 http://www.nationaltrustcollections.org.uk/place/woolsthorpe-manor
  5. 5,0 5,1 5,2 http://www.bbc.co.uk/timelines/zwwgcdm
  6. 6,0 6,1 6,2 http://westminster-abbey.org/our-history/people/sir-isaac-newton
  7. 7,0 7,1 7,2 Ньютон Исаак // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1974. — Т. 18 : Никко — Отолиты. — С. 164—166.
  8. https://www.francetvinfo.fr/monde/royaume-uni/stephen-hawking-sera-enterre-au-cote-de-newton-et-darwin-a-l-abbaye-de-westminster_2666542.html
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 https://www.biography.com/people/isaac-newton-9422656
  10. https://www.cambridge.org/core/journals/british-journal-for-the-history-of-science/article/abs/isaac-newton-heretic-the-strategies-of-a-nicodemite/BA5CEF06E00988913933426A1F5A3CA6
  11. http://galileo.rice.edu/Catalog/NewFiles/newton.html
  12. https://archive.org/search.php?query=creator%3A%28westfall%29%20newton
  13. 13,0 13,1 13,2 13,3 Isaac NewtonBiography.com.
  14. Manzanas de Newton. Por qué son un tesoro mimado en el Instituto Balseiro
  15. 15,00 15,01 15,02 15,03 15,04 15,05 15,06 15,07 15,08 15,09 15,10 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  16. https://collections.royalsociety.org/DServe.exe?dsqIni=Dserve.ini&dsqApp=Archive&dsqCmd=Show.tcl&dsqDb=Persons&dsqPos=0&dsqSearch=((text)%3D%27NA8414%27)
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 Mathematics Genealogy Project — 1997.
  18. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  19. Mathematics Genealogy Project — 1997.
  20. https://www.geni.com/people/Isaac-Newton-Sr/6000000001299332333
  21. 21,0 21,1 Kindred Britain
  22. Карцев В. П., 1987, Глава «Мать Анна»
  23. Акройд П., 2011, Глава 1
  24. Карцев В. П., 1987, էջ 8
  25. Акройд П., 2011, Глава 7
  26. Акройд П., 2011, Глава 3
  27. Спасский Б. И. История физики. — Т. 1. — С. 131.
  28. 28,0 28,1 28,2 28,3 28,4 Вавилов С. И. Исаак Ньютон. Глава 9.
  29. Карцев В. П., 1987, էջ 96
  30. Кудрявцев П. С. Курс истории физики. — Т. 1. — С. 223.
  31. Lenta.ru: Прогресс: Недалеко упало.
  32. Карцев В. П., 1987, էջ 81—82
  33. Карцев В. П., 1987, էջ 107, 128
  34. Клайн М. Математика. Поиск истины. — М.: Мир, 1988. — С. 125.
  35. История математики. — Т. 2: Математика XVII столетия. — С. 218.
  36. Карцев В. П., 1987, էջ 128—132
  37. Карцев В. П., 1987, էջ 247—248
  38. Карцев В. П., 1987, էջ 194—195, 205—206
  39. 39,0 39,1 Карцев В. П., 1987, էջ 196—201
  40. Curtis Wilson. The Newtonian achievement in astronomy // R Taton & C Wilson (eds). The General History of Astronomy. — 1989. — Т. 2A.
  41. Карцев В. П., 1987, Главы «Второе издание „Начал“» и «Славные времена»
  42. Карцев В. П., 1987, էջ 253
  43. Хал Хеллман. Ньютон против Лейбница: Битва титанов. — С. 85.
  44. Карцев В. П., 1987, էջ 254—258
  45. 45,0 45,1 Вавилов С. И. Исаак Ньютон. Глава 14.
  46. Кудрявцев П. С. Курс истории физики. — Т. 1. — С. 206.
  47. Д. Баюк. Исаак Ньютон // Энциклопедия для детей. Физика. Т.1 / глав. ред. В. Володин — М: Аванта+, 2000. — С. 131—132.
  48. Карцев В. П., 1987, էջ 270—276
  49. Карцев В. П., 1987, էջ 280—285, 382
  50. Карцев В. П., 1987, էջ 353
  51. Карцев В. П., 1987, էջ 358
  52. Westfall Richard S. The Life of Isaac Newton. — Cambridge University Press, 1994. — С. 245. — ISBN 0521477379
  53. 53,0 53,1 Белл Э. Т. Творцы математики. — С. 97—98.
  54. История математики. — Т. 2: Математика XVII столетия. — С. 220.
  55. Карцев В. П., 1987, էջ 372
  56. Ньютон И. Математические начала натуральной философии. — С. 662.
  57. Карцев В. П., 1987, էջ 391—392
  58. Биржевые игры классиков // Сергей Мануков, Журнал «Деньги» № 31 (788) от 09.08.2010.
  59. Карцев В. П., 1987, էջ 400—405
  60. Дуран, Антонио Х. Истина в пределе. Анализ бесконечно малых. — М.: Де Агостини, 2014. — С. 73. — 144 с. — (Мир математики: в 45 томах, том 14). — ISBN 978-5-9774-0708-3
  61. 61,0 61,1 Карцев В. П., 1987, էջ 6, 393—394, 352
  62. Карцев В. П., 1987, էջ 382
  63. Карцев В. П., 1987, էջ 350
  64. 64,0 64,1 Вавилов С. И. Исаак Ньютон. Глава 1.
  65. Карцев В. П., 1987, էջ 27
  66. Карцев В. П., 1987, էջ 241—242
  67. Белл Э. Т. Творцы математики. — С. 95.
  68. Карцев В. П., 1987, Глава «Учёные и кораблекрушения»
  69. Карцев В. П., 1987, էջ 183—188
  70. Кудрявцев П. С. Курс истории физики. — Т. 1. — С. 199.
  71. Nauenberg M. Robert Hooke’s Seminal Contributions to Orbital Dynamics // Physics in Perspective. — 2005. — Vol. 7. — P. 4—34. Архивировано из первоисточника 17 Հուլիսի 2012.
  72. Кирсанов В. С. Переписка Исаака Ньютона с Робертом Гуком: 1679—80 гг. // Вопросы истории естествознания и техники. — 1996. — № 4. — С. 3—39.
  73. 73,0 73,1 Кирсанов В. С. Ранние представления И. Ньютона о тяготении // Вопросы истории естествознания и техники. — 1993. — № 2. — С. 52.
  74. Whiteside D. T. Before the Principia: The maturing of Newton's thoughts on dynamical astronomy, 1664—84 // Journal for the History of Astronomy. — 1970. — Vol. 1. — P. 5—19.
  75. Карцев В. П., 1987, էջ 202—207
  76. Nauenberg M. Hooke, Orbital motion, and Newton's Principia // American Journal of Physics. — 1994. — Vol. 62. — P. 331—350.
  77. Wilson C. Newton's Orbit Problem: A Historian's Response // The College Mathematics Journal. — 1994. — Vol. 25. — P. 193–200.
  78. Карцев В. П., 1987, էջ 305
  79. Вавилов С. И. Исаак Ньютон. Глава 7.
  80. Карцев В. П., 1987, էջ 171—179
  81. 81,0 81,1 Карцев В. П., 1987, էջ 324—327
  82. 82,0 82,1 Карцев В. П., 1987, էջ 340—348
  83. Кудрявцев П. С. Курс истории физики. — Т. 1. — С. 211.
  84. Вавилов С. И. Исаак Ньютон. Глава 13.
  85. С. Хокинг, Л. Млодинов Кратчайшая история времени / под ред. А. Г. Сергеева. — СПб: Амфора, 2014. — С. 171—172. — 180 с. — ISBN 978-5-367-02274-2
  86. Хал Хеллман. Ньютон против Лейбница: Битва титанов. — С. 78.
  87. Карцев В. П., 1987, Глава «Война философов»
  88. Anders Hald 2003 – A history of probability and statistics and their applications before 1750 – 586 pages Volume 501 of Wiley series in probability and statistics Wiley-IEEE, 2003 Retrieved 27 January 2012 0-471-47129-1
  89. «Home». The Chymistry of Isaac Newton. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 11-ին. Transcribed and online at Indiana University.
  90. D T Whiteside (ed.), Mathematical Papers of Isaac newton, vol.6 (1684–1691), (Cambridge University Press, 1974), at pages 30-91.
  91. «Museum of London exhibit including facsimile of title page from John Flamsteed's copy of 1687 edition of Newton's Principia». Museumoflondon.org.uk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 16-ին.
  92. Published anonymously as "Scala graduum Caloris. Calorum Descriptiones & signa." in Philosophical Transactions, 1701, 824–829; ed. Joannes Nichols, Isaaci Newtoni Opera quae exstant omnia, vol. 4 (1782), 403–407. Mark P. Silverman, A Universe of Atoms, An Atom in the Universe, Springer, 2002, p. 49.
  93. Newton, Isaac (1704). Opticks or, a Treatise of the reflexions, refractions, inflexions and colours of light . Also two treatises of the species and magnitude of curvilinear figures. Sam. Smith. and Benj. Walford.
  94. 94,0 94,1 94,2 94,3 94,4 94,5 94,6 Pickover, Clifford (2008 թ․ ապրիլի 16). Archimedes to Hawking: Laws of Science and the Great Minds Behind Them. Oxford University Press. էջեր 117–118. ISBN 9780199792689. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  95. Swetz, Frank J. «Mathematical Treasure: Newton's Method of Fluxions». Convergence. Mathematical Association of America. Արխիվացված է օրիգինալից 2017-06-28-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Իսահակ Նյուտոն հոդվածին
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսահակ Նյուտոն» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսահակ Նյուտոն» հոդվածին։