Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Լոգոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լոգոս (հունարեն՝ λόγος բառ, խոսք, դրույթ, հասկացություն, միտք, բանականություն), փիլիսոփայական տերմին։ Հին հունական մատերիալիստական փիլիսոփայության մեջ (Հերակլիտ) օգտագործվել է համընդհանուր օրինաչափություն՝ աշխարհի հիմք նշանակությամբ, իդեալիստական փիլիսոփայության մեջ՝ հոգևոր սկիզբ, աստվածային բանականություն, կեցության օրենք և այլն իմաստով։ Չինական փիլիսոփայության մեջ համանման հասկացություն է դաոն, հայ փիլիսոփայության մեջ՝ բանը։

Առաջին անգամ գործածության մեջ է դրել փիլիսոփա Հերակլիտը (ք.ա. 535-475թվականներին), իսկ հետագայում այն ավելի զարգացրեց Փիլոն Ալեքսանդրացին։ Արիստոտելը լոգոսը հասկանում էր իբրև «հասկացողություն» և «բանականություն», ստոիկները այն մեկնաբանում էին առավել կրոնական իմաստով ու նրանց փիլիսոփայության մեջ այն դառնում է աստվածային օրենք։ Փիլոն Ալեքսանդրացին լոգոսը մեկնաբանում էր որպես գաղափարների միասնություն, ստեղծագործ ուժ, որը միջնորդ է աստծո և ստեղծված աշխարհի ու մարդկանց միջև։ Լոգոսի գաղափարը ներմուծվեց նաև քրիստոնեության մեջ ու դարձավ քրիստոնեական դավանաբանության կենտրոնական գաղափարներից մեկը։ Հիսուս Քրիստոսը նույնացվեց լոգոսին, որը քրիստոնեության մեջ հանդես է գալիս որպես աստծո խոսք, բանականություն։ Նոր Կտակարանի Հովհանու ավետարանի հենց առաջին խոսքերը վերաբերում են լոգոսի բացառիկ նշանակությանը քրիստոնեության համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 652