Աչաջուր
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աչաջուր (գետ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Աչաջուր | |||
Մակարավանքը | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Տավուշի մարզ | ||
Համայնք | Իջևան (համայնք) | Իջևան համայնք | ||
Այլ անվանումներ | - | ||
Մակերես | 29.5 կմ² | ||
ԲԾՄ | 750 մ | ||
Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | ▼4258 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | աչաջրեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Ավտոմոբիլային կոդ | 58 | ||
Պաշտոնական կայք | tavush.mtad.am/about-communities/707/ (հայ.) | ||
| |||
Աչաջուր, գյուղ Հայաստանի Տավուշի մարզի Իջևան համայնքում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզկենտրոն Իջևան քաղաքից հեռու է մոտ 14 կմ դեպի հյուսիս՝ Աղստևի ձախ կողմում։ Ծովի մակերևույթից բարձր է 750 մ։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աչաջուրն ունի բարեխառն կլիմա։ Ամռանը միջին ջերմաստիճանը +30C է, ձմռանը՝ -2 C։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը հիշատակվում է դեռևս 16-րդ դարից։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աչաջուրի մեջ է Սուրբ Աստվածածին եկեղեցին (XIX դար), 1 կմ արևմուտքում՝ Սուրբ Կիրակի եկեղեցին (X-XIII դարեր), 3 կմ հարավ-արևելք՝ «Աչաջուր» գյուղատեղին (XII-XIII դարեր), 3 կմ հյուսիս-արևմուտքում՝ Սուրբ Հովհաննես եկեղեցին (XIII դար), իսկ 4 կմ արևմուտքում՝ Մակարավանքի վանական համալիրը (X-XIII դարեր)։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Աչաջուրի մշտական բնակչությունը կազմել է 4258, առկա բնակչությունը՝ 3737 մարդ[2]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիներն գյուղ են տեղափոխվել Արցախից (մասնավորապես՝ Ջրաբերդի մելիքությունից), ինչպես նաև Գանձակի և Շամքորի շրջաններից։
Աչաջուրի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, պտղաբուծությամբ, ծխախոտի, հացահատիկի մշակությամբ, բանջարաբուծությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ և խոզաբուծությամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.) — Երևան: 1932. — 185 p.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — էջ 22. — 184 p.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աչաջուր» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 496)։ |
|