Չինչին
Գյուղ | ||
---|---|---|
Չինչին | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Տավուշ | |
Համայնք | Տավուշի մարզ և Տավուշի շրջան | |
Գյուղապետ | Կարեն Դարբինյան | |
Հիմնադրված է | 1876 թ. | |
Մակերես | 10.8 կմ² | |
ԲԾՄ | 1290 մ | |
Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 646 մարդ (2012) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | չինչինեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Չինչին, գյուղ Հայաստանի Տավուշի մարզում՝ նախկին Շամշադինի շրջանում, Բերդ քաղաքից 2-3 կմ հարավ-արևմուտք։ Հեռավորությունը Երևանից կազմում է 195 կմ, մարզկենտրոն Իջևանից՝ 62 կմ, Հայաստանի պետական սահմանից՝ 10 կմ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չինչին գյուղն ընկած է Տավուշի լեռնաշղթայի ստորոտում, 1318 մ բարձրություն ունեցող մի սարահարթի վրա։ Առաջին ընտանիքները Տավուշ գյուղից տեղափոխվել և այստեղ բնակություն են հաստատել 1876-1877 թթ.։ Որպես ինքնուրույն բնակավայր ճանաչվել է 1885 թվականին, իսկ մինչ այդ եղել է Տավուշ գյուղի վարչական տարածքում՝ որպես ձմեռանոց[1]։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը գտնվում է կլիմայական բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը + 23 C է, ձմռանը՝ -2 C։ Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1290 մ բարձրության վրա։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Չինչինի մշտական բնակչությունը կազմել է 558, առկա բնակչությունը՝ 467 մարդ[2], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].
Տարի | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 | 2012 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 134 | 616 | 1147 | 1028 | 1014 | 838 | 747 | 713 | 558[2] | 646 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և բուսաբուծությամբ։
Համայնքն ունի դպրոց, բուժկետ, մանկապարտեզ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Տավուշի մարզպետարան, Չինչին». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 21-ին.
- ↑ 2,0 2,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 164» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|