Location via proxy:   [ UP ]  
[Report a bug]   [Manage cookies]                
Jump to content

Իծաքար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Իծաքար
Իծաքարը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշ
ՀամայնքՏավուշի մարզ
ԲԾՄ1150 մ
Կլիմայի տեսակմերձարևադարձային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն303 մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունիծաքարցի
Ժամային գոտիUTC+4
Իծաքար (Հայաստան)##
Իծաքար (Հայաստան)

Իծաքար, գյուղ Հայաստանի Տավուշի մարզում` նախկին Շամշադինի շրջանում, Բերդ քաղաքից մոտ 5 կմ հարավ-արևմուտք։ Հեռավորությունը Երևանից կազմում է 213 կմ, մարզկենտրոն Իջևանից՝ 80 կմ, Հայաստանի պետական սահմանից՝ 14 կմ։

Իծաքար գյուղը սկզբում որպես անասնապահական ամառանոց հիմնվել է 1888 թվականին։ Խորհրդային տարիներին Իծաքարը որպես փոքր բնակավայր համարվել է Նավուր գյուղի թաղամաս։ 1991 թվականին Իծաքարն առանձնացել է Նավուրից և ստացել ինքնուրույն համայնքի կարգավիճակ[1]։

Գյուղը գտնվում է կլիմայական բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը + 18 C է, ձմռանը՝ -3 C։ Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1150 մ բարձրության վրա։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Իծաքարի մշտական բնակչությունը կազմել է 292, առկա բնակչությունը՝ 281 մարդ[2], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].

Տարի 1926 1939 1959 1970 1979 2001 2011 2012
Բնակիչ 125 344 406 516 384 380 292[2] 303

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, կարտոֆիլի, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Համայնքն ունի դպրոց, բուժկետ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Տավուշի մարզպետարան, Իծաքարր». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 21-ին.
  2. 2,0 2,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 84» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 20-ին.