Չինարի
Գյուղ | |||
---|---|---|---|
Չինարի | |||
Հայ-ադրբեջանական շփման գծից տեսարան դեպի Չինարի գյուղ և Խորանաշատ վանք | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Տավուշի մարզ | ||
Համայնք | Բերդ համայնք | ||
Այլ անվանումներ | Խորանաշատ | ||
ԲԾՄ | 750 մ | ||
Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 1256 մարդ (2012) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | չինարեցի, չինրեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Չինարի, գյուղ Հայաստանի Տավուշի մարզի Բերդ համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ։
Անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չինարի անունը հավանաբար առաջացել է նրանից, որ այդ տարածքում աճել են հսկայական չինարի ծառեր, որոնցից մի քանիսը մինչև օրս էլ կանգուն են[2]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չինարի գյուղը գտնվում է Գարդմանի արևմտյան լեռնաբազուկի արևմտահայաց լանջի ստորոտում, Աղնջա գետի աջափնյակում։
Համայնքի վարչական կենտրոն Բերդ քաղաքից հեռու է 14 կմ դեպի հարավ-արևելք, Տավուշի մարզի մարզկենտրոն Իջևանից՝ 102 կմ, մայրաքաղաք Երևանից՝ 235 կմ։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը գտնվում է կլիմայական մերձարևադարձային գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +25 C է, ձմռանը՝ 0 C ։ Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 750 մ բարձրության վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չինարի գյուղը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ 2004 թվականի դրությամբ պետության կողմից պաշտպանվող հուշարձանների ցանկում ներառվել է 10 միավոր հուշարձանախումբ ընդհանուր 27 անուն հուշարձան[3]։
Այդ հուշարձաններից են գյուղից 1․5 կմ դեպի հյուսիս գտնվող և մ․թ․ա․ 2-րդից 1-ին հազարամյակով թվագրվող Ազատավան ամրոցը, գյուղից 500 մ արևմուտք գտնվող և մ․թ․ա․ 2-րդից 1-ին հազարամյակով թվագրվող դամբարանադաշտը, գյուղից 2 կմ դեպի հյուսիս, հայ-ադրբեջանական շփման գծի մոտ գտնվող և մ․թ․ա․ 2-րդից 1-ին հազարամյակով թվագրվող դամբարանադաշտը, գյուղից 2․5 կմ դեպի հյուսիս-արևմուտք գտնվող և 13-րդ դարով թվագրվող Խորանաշատ վանական համալիրը, գյուղի հարավ-արևմտյան եզրին գտնվող և մ․թ․ա․ 6-ից 5-րդ դարերով թվագրվող Սալքարի տաճարը, գյուղի հյուսիս-արևմտյան կողմում գտնվող և 13-ից 15-րդ դարերով թվագրվող գերեզմանոցը, բազմաթիվ խաչքարեր և այլ հուշարձաններ[3]։
Խորանաշատի վանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորանաշատի վանական համալիրը Վահրամյանների իշխանատիրույթի կողմնակալ-հրամանատար Վահրամ Բ Գագեցու հովանավորությամբ հիմնադրել է Վանական Վարդապետը[4] 13-րդ դարի սկզբներին։ Վանքը կազմված է Սուրբ Աստվածածին եկեղեցուց, Սուրբ Կիրակի եկեղեցուց, Սուրբ Ճգնավոր եկեղեցուց, գավթից, միջնադարյան գերեզմանոցից և այլ կառույցներից։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1890 թվականին Չինարի գյուղում կար 50 տնտեսություն, 210 բնակչով։ Առաջին անգամ Չինարի գյուղը, որպես առանձին վարչական միավոր, մարդահամարի է ենթարկվել 1908 թվականին, որի ժամանակ բնակչության թիվը կազմում էր 523 մարդ։ Այդ աճի մեծ տարբերությունը պայմանավորված էր հարևան Այգեձոր գյուղից բնակչության ներհոսքով[2]։ Այգեձորից տեղափոխված տոհմերն ու տոհմաճյուղերն էին Աղամանք կամ Միրզոյանները, Ջուլհականք, Գյորգունք կամ Պետրոսյանները (Իրիցանք), Չաղալանք, Ղասունք կամ Արզումանանք, Ապերանք, Ռստամանք (Բագրատունի Մելիք Առուստամի սերունդները,որոնք եկել են մայրաքաղաք Անիից և մելիքություն ունեին նաև Գարդմանում` նստավայրը Բարսում), Պրունանք (Հովակիմյանները), Մակառանք, Պետունք, Վըսկանանք[2]։
1965 թվականին գյուղն ուներ 320 տնտեսություն 1661 բնակչով։
Համաձայն 2011 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած մարդահամարի արդյունքների՝ Չինարիի մշտական բնակչությունը կազմել է 887, առկա բնակչությունը՝ 814 մարդ[5]։ Ստորև ներկայացված է Չինարի գյուղի բնակչության վերաբերյալ վիճակագրական տվյալներ ըստ տարիների[6]՝
Տարի | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 | 2012 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 614 | 707 | 1097 | 1464 | 1575 | 1473 | 1467 | 1253 | 887[5] | 1256 |
Համայնքային կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ունի դպրոց, բուժկետ, փոստի բաժանմունք, մշակույթի տուն, մանկապարտեզ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բուսաբուծությամբ, այգեգործությամբ, ծխախոտագործությամբ, հացահատիկի, կարտոֆիլի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Բերդ համայնքի մասին տեղեկություններ Տավուշի մարզպետարանի կայքում, (արխիվացված 06․04․2024 թվականին)
- ↑ 2,0 2,1 2,2 Արտակ Կարապետի Տեր Գրիգորյան «Տավուշ (Շամշադին)», Երևան 2013, էջ 182
- ↑ 3,0 3,1 Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում 30 դեկտեմբերի 2004 թվականի N 1929-Ն Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկը հաստատելու մասին, (արխիվացված տարբերակը arlis.am-ում)։
- ↑ Հ. Ոսկյան, Հովհաննես Վանական և յուր դպրոցը, Վիեննա, 1922 թվական
- ↑ 5,0 5,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 164» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 20-ին.
|
|