Կոթավանք
Արտաքին տեսք
Կոթավանք
| |
Վանքային համալիր | |
---|---|
Կոթավանքը | |
Տեղադրություն | Հայաստան Գեղարքունիքի մարզ, Ներքին Գետաշեն |
Երկիր | Հայաստան |
Պատմական երկիր | Բագրատունյաց Հայաստան |
Կրոնադավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | Կանգուն |
Ճարտարապ. ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 9-րդ դար |
40°08′29″ հս․ լ. 45°15′52″ ավ. ե.HGЯO | |
Վիքիպահեստում |
Կոթավանք[1][2], վերականգնված հայկական վանական համալիր Հայաստանի Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում, Մարտունուց 5 կմ հեռավորության վրա։ Նախկինում գյուղը կոչվում էր Կոթ և հանդիսանում էր Սյունի նախարարական տոհմի Հայկազուն ճյուղի իշխանանիստ ավանը։ Հենց այդ Հայկազուն իշխաններն էլ կառուցել են Կոթավանքը որպես տոհմական դամբարան։ Այժմ այն վերականգնվում է։
Գեղարքունիքի մարզի միջնադարյան նշանավոր հուշարձաններից մեկն է Կոթավանքը կամ Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է 9-րդ դարի վերջին՝ պատմական Կոթ քաղաքում։ Կոթավանքը կառուցել է Գրիգոր Սուփան իշխանը՝ Սյունիքի տեր Վասակ Սյունու և Հայոց թագավոր Աշոտ Բագրատունու աղջկա՝ Մարիամի որդին։ Այն գտնվում է ներկայիս Մարտունու տարածաշրջանի Ներքին Գետաշեն գյուղում[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ԿՈԹԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ ԿԱՄ ԿՈԹԱՎԱՆՔ». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության.
- ↑ «ԿՈԹԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ ԿԱՄ ԿՈԹԱՎԱՆՔ».
- ↑ «Ներքին Գետաշեն. Կոթավանք». mskh.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 8-ին.
{{cite web}}
: Text "«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր" ignored (օգնություն)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կոթավանք կատեգորիայում։ |