Սուրբ Աստվածածին վանք (Արաբկիր)
Սուրբ Աստվածածին վանք (Արաբկիր)
| |
Վանքային համալիր | |
---|---|
Սուրբ Աստվածածին վանքը | |
Տեղադրություն | Արևմտյան Հայաստան, Ծոփք, Արաբկիր |
Աշխարհ | Ծոփք |
Պատմական երկիր | Զաքարյան Հայաստան |
Կրոնադավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | Ամբողջությամբ ավերված |
Ակտիվ է | Ոչ |
Ճարտարապ. ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 13-րդ դար |
Կառուցման ավարտ | 1249 |
Ավերում | 1957 սեպտեմբերի 17 |
Առանձնահատկություններ | |
Ընդունակություն | 3,000 |
39°02′ հս․ լ. 38°29′ ավ. ե.HGЯO |
Սուրբ Աստվածածին վանք, հայկական վանական համալիր պատմական Ծոփք նահանգի Արաբկիր քաղաքում, որը Թուրքիայի կառավարությունը ոչնչացրել է 1957 թվականին։ Պայթեցվել է դինամիտով։ Համարվում էր Արևմտյան Հայաստանի ամենախոշոր վանքերից մեկը[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1871 թվականի մարտի 31-ի գիշերը երեք քրդեր կոտրեցին վանքի երկաթյա ճաղավանդակը, ներս մտան պատուհանի միջոցով և գողացան ներսում գտնվող զարդերը:
Վանքը թալանվել է 1915 թվականի հայոց ցեղասպանության ժամանակ: Եկեղեցու ունեցվածքից ոչինչ չի փրկվել, բացառությամբ ոսկեզօծ արծաթե գավաթի, որը տեղափոխվել է տարբեր երկրներ, անցել տարբեր մարդկանց ձեռքերով, և ի վերջո հայտնվել Վիեննայի Մխիթարյան վանքում:
Սուրբ Աստվածածին վանքը կառուցվել է XIII դարում և հանդիսանում էր ամենամեծերից մեկը Արևմտյան Հայաստանում: Այն կարող էր տեղավորել 3000 մարդ: Ցեղասպանությունից հետո վանքը վերանորոգվել է և օգտագործվել որպես դպրոց: Սակայն 1950 թվականին Արաբկիրի իշխանությունները որոշեցին քանդել այն: Թուրքական կառավարությունը իրականացրեց այս գաղափարը 1957 թվականին՝ պայթեցնելով և ամբողջովին ոչնչացնելով այն: Տեղական համայնքի որոշմամբ, վանքի հողը 28,000 լիրով վաճառվել է Հուսեյն անունով մեկին[1]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանքը կառուցված էր քարով և կրաքարով, իսկ տանիքը փայտից էր: Կողքին տեղակայված էին առանձին դպրոցներ՝ տղաների և աղջիկների համար: Միջնամասում գտնվում էր թեմական շենքը: Վերանորոգումից առաջ այնտեղ կար հինգ խորան՝ առանձին կամարներով:
Եկեղեցու ներսը շքեղորեն զարդարված էր արծաթե լամպերով, ոսկյա և արծաթյա կրոնական գրքերով ու խաչերով, գեղեցիկ հանդերձանքներով, սրբապատկերներով: Այս ամենը ձեռք էր բերվել հավատացյալների նվիրատվություններով, ովքեր ոսկյա և արծաթյա մետաղադրամներ էին նվիրաբերում վերանորոգման, կարիքավորների խնամքի, դպրոցի և թեմական կառավարման պահպանման համար: Կողքին գտնվում էր մեծ գերեզմանատուն, որը շրջապատված էր թթենիներով: Մուտքի մոտ էր գտնվում փոքրիկ աղբյուր[1]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «ԱՐԱԲԿԻՐ (АРАБКИР)». www.aravot.am. Արխիվացված է օրիգինալից 2023-01-24-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Աստվածածին վանք (Արաբկիր) կատեգորիայում։ |